Մեծ շրջագայություն Հայաստանում
Արկածային տուրեր
16 օր / 15 գիշեր
հասանելիություն
Ամբողջ Տարի
Օգտվեք մեծ արկածային շրջագայությունից՝ բացահայտելու Հայաստանի գեղեցիկ բնությունն ու վայրի բնական միջավայրը, հիացեք կենդանիներով և թռչուններով, որոնցից շատերը անհետացող տեսակների շարքում են։
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց։ Գիշերակաց Երևանում։
Քաղաքային շրջագայություն Երևանում – Ազատի ջրամբար – Գեղադիր գյուղ։
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին, օպերայի, համալսարանի շենքերին,մարզահամերգային համալիրին։
Այցելություն Մատենադարան՝ եզակի թանգարան, ուր պահպանվում է հնագույն ձեռագրերի աշխարհի ամենամեծ շտեմարաններից մեկը (17000):
Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայր։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։ Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։
Ծրագրում ներառված է ճաշ հայկական ավանդական ռեստորանում։
Այնուհետև ուղևորություն Արարատյան դաշտավայրով: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով՝ տեղադրված Եվրոպայի, Ասիայի սահմանագծում, իդեալակն հանգրվան է թռչունների բնական միգրացիոն չուերի ճանապարհին: Ավելի քան 180 տեսակ թռչուններ միգրացվում են Հայաստանի վրայով դեպի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի իրենց ձմեռման վայրերը: Անգամ եթե դուք այցելեք Հայաստան մայիսին, կարող եք հանդիպել ուշ չվող թռչունների: Լանջաշատ գյուղից ոչ հեռու գտնվող Ազատի ջրամբարի շրջակայքում հնարավոր է հանդիպել գառնանգղի, սևագլուխ խաղտտնիկի, կապտագլուխ և խայտաբղետ քառակեռնեխների, սևագլուխ եղեգնուտի դրախտապանի, ճուռականման շահրիկի և իհարկե հիանալ բնության հիասքանչ տեսարաններով։
Գիշերակաց Գեղադիր գյուղում:
Գեղարդավանք –քայլարշավ (Հավուց թառ - Գառնիի տաճար)
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Քայլեք դեպի վաղ միջնադարյան Հավուց թառ վանքի ավերակներն ու անկրկնելի գեղեցկության կիրճով բարձչացեք դեպի Գառնիի հեթանոսական տաճար՝նվիրված արևի աստված Միհրին։ Տաճարը հունա-հռոմեական ոճով է՝ բնորոշ սյուներով։ Գառնիի կիրճը հատկապես հայտնի է իր թափվող ժայռային կազմավորումներով, որոնք կոչվում են «Քարերի սիմֆոնիա»։ Տաճարը Արշակունիների դինաստիայի ամառային նստավայրն էր։ Մոտակայքում գտնվում են թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակները։
Ճաշ ընտանեկան միջավայրում։ Դուք հնարավորություն կունենաք դիտարկելու լավաշի պատրաստման գործընթացը և համտեսելու հայկական ազգային հացը։
Գիշերակաց Գեղադիրում։
Խոր Վիրապի վանք – Խոսրովի արգելոց
Նախաճաշ հյուրանոցում։
Շարունակեք ճանապարհորդությունը Արարատյան դաշտավայրով։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ իր երկու սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Այնուհետև 4×4 մեքենայով ուղևորվեք դեպի Խոսրովի անտառ պետական արգելոց, որը հիմնադրվել է Խոսրով II Կոտակ թագավորի կողմից 4-րդ դարում։ Անտառը զբաղեցնում է մոտ 27,000 հեկտար տարածք։ Այստեղի կենդանական աշխարհը բնութագրվում է հայկական մուֆլոնով (վայրի ոչխար) և բեզոարյան այծով, որոնք առավել վտանգված տեսակների շարքում են։ Կան նաև ընձառյուծներ, շագանակագույն արջեր, վայրի խոզեր, նապաստակներ և այլն։ Անտառով հոսում է Ազատ գետը՝ իր բազմաթիվ գեղեցիկ ջրվեժներով։
Ծրագրում ներառված է ճաշ։
Գիշերակաց Ուրցաձորում։
Արմաշի ձկնաբուծարաններ – Թռչունների դիտում – Նորավանք – Եղեգնաձոր
Նախաճաշից հետո մեքենայով ուղևորվեք դեպի Արմաշի ձկնաբուծարաններ: Սա Հայաստանի ամենակարևոր թռչնադիտարկման վայրերից է։ Այն իսկական դրախտավայր է ջրլող թռչունների համար: Այնտեղ կարող եք հանդիպել հազվագյուտ թռչունների տեսակների, ինչպիսիք են մոխրագույն , սևապոչ, սպիտակապոչ սարյակները, մեծ սպիտակ հավալուսինը, որորը և ուրիշներ:
Շարունակեք ճանապարհն դեպի գինեգործական ավանդույթներով հայտնի Վայոց Ձոր: Այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի,ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր: 6100 տարվա վաղեմության գինեգործարանն ու մառանը պահպանված վիճակում էին: Հայտնաբերվեցին խաղողի մամլիչներ, խմորման և պահեստավորման տարաներ, հողի մեջ թաղված կարասներ: 2008 թվականին պեղվեց նաև 5500 տարվա վաղեմության հնագույն կաշվե կոշիկ, ինչն հետարքրքիր վկայություն է Հայաստանի հնագույն բնակիչների բարձր զարգացած կենցաղային մշակույթի մասին:
Ճաշ տեղական ռեստորանում:
Այցելություն Նորավանք (13-14-րդ դարեր), որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկը: Վանքը շրջապատող հիասքանչ լեռնային տեսարանը արտացոլում է արևի գեղեցիկ գույները: Նորավանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ եկեղեցին է (9-10-րդ դարեր): Նորավանքի մայր եկեղեցին, որի կառուցումն ավարտվել է 1339 թվականին, տաղանդավոր քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկի գլուխգործոցներից է:
Ուղևորություն դեպի Եղեգնաձոր:
Գիշերակաց Եղեգնաձորում՝ ընտանեկան միջավայրում: Տնից ոչ հեռու գտնվում է պանրի գործարան, որտեղ կարող եք տեսնել, թե ինչպես է պատրաստում հայկական պանիրը: Գործարանի ռեստորանում կարող եք համտեսել այծի պանիր՝ ընթրիքի համար:
Եղեգնաձոր - Շաքիի ջրվեժ - Խնձորեսկ - Գորիս
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սիսիան: Զբոսանք Շաքիի գեղատեսիլ բնության գրկում։ Այն Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է, որը գտնվում է Որոտանի կիրճում: (Քայլարշավի տևողությունը՝ մոտավորապես 2 ժամ):
Ճաշ տեղական ռեստորանում:
Այնուհետև այցելություն Խնձորեսկ գյուղ: Հին Խնձորեսկ գյուղը կիրճի վրա խոյացած բարձունքի ժայռափոր բնակավայր է։ Վերջերս կառուցվել է կիրճի վրայով անցնող եզակի ճոճվող կամուրջ: Ցանկության դեպքում հնարավոր է քայլքով հասնել ճոճվող կամրջին (քայլարշավի տևողությունը՝ մոտավորապես 2.5 ժամ), որտեղից կարելի է վայելել ժայռերի և խորհրդավոր քարանձավային բնակավայրի գեղեցիկ տեսարանները:
Գիշերակաց Գորիսում:
Գորիս – Հալիձոր – Տաթևի վանք – Քայլքով զբոսանք – Սիսիան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Տաթև։ Հալիձոր գյուղից ճոպանուղիով Որոտանի կիրճով կհասնենք Տաթևի վանք (ծովի մակարդակից 1546 մետր բարձրության վրա), որը գտնվում է անդնդախոր կիրճի եզրին։ Վանքից բացվում է տպավորիչ տեսարան։ Վանական համալիրն միջնադարյան Հայաստանի նշանավոր գիտակրթական և հոգևոր կենտրոններից էր ու ապշեցնում է իր վեհությամբ։ Այնուհետև Տաթևի վանքից կարելի է քայլել Լծեն գյուղ։
Զբոսանքի տևողությունը՝ 3.5-4 ժամ։
Ընթրիք տեղական ռեստորանում։
Գիշերակաց Սիսիանում։
Գնդեվանք – Սմատաբերդ – Եղեգիս – Հերմոն գյուղ
Նախաճաշ։
Ճանապարհորդություն միջնադարյան Գնդեվանք վանական համալիր, որը գտնվում է Արփա գետի ձախ ափին։ Համալիրի հիմնական ՝ Սուրբ Ստեփանոսի բազալտե եկեղեցին, կառուցվել է 931 թվականին։ Արտաքինից այն խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է։ Վանքի բակում կարող եք գտնել միջնադարյան խաչքարեր և տապանաքարեր։ Այնուհետև ուղևորություն Եղեգիս գյուղ (1532 մ): Այցելեք Զորաց եկեղեցու միջնադարյան հրեական գերեզմանատուն: Այնուհետև քայլարշավ Սմբատաբերդ (2.7 կմ)՝ 1950 մ բարձրության վրա: Սմբատաբերդը Հայաստանի հետաքրքիր և տպավորիչ ամրություններից մեկն էր, անմատչելի՝ պաշտպանված խորը կիրճերով և Արտաբուն ու Եղեգիս գետերով:
Քայլքի տևողությունը՝ մոտ 1.5 ժամ։
Գիշերակաց Հերմոն գյուղում:
Հերմոն – Սելիմի քարավանատուն – Թռչնադիտարկում – Նորատուս – Սևան
Նախաճաշ։ Մեքենայով ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը։ Սևանա լիճը բնական հրաշք է, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում։ Կովկասի ամենամեծ քաղցրահամ լճորից մեկը լինելով՝ այն նաև գերում է իր անզուգական գեղեցկությամբ։ Դուք կանցնեք Սելիմի լեռնանցքով՝ հնագույն Մետաքսի ճանապարհով, հիանալով բնության ապշեցուցիչ պանորամիկ տեսարաններով։ Հնարավոր է նաև թռչնադիտարկում։ Այստեղ,եղևնուտներում և լեռնագոգերին կարելի է հանդիպել ջրարջերի, , կապտագլուխ և խայտաբղետ քառակեռնեխների, սևագլուխ եղեգնուտի դրախտապանի և ճուռականման շահրիկի։
Ճանապարհորդության շարունակում Նորատուս՝ «խաչքարերի անտառ»։ 10-րդ դարից ձևավորված Խաչքարային դամբարանադաշտն միջնադարյան հայ ճարտարապետության եզակի դրսևորում է՝ քրիստոնյա Հայաստանի ստեղծագործ հանճարի լուռ վկայություն։ Ազատ ժամանակ Սևանում, որտեղ կարող եք վայելել Հայաստանի կապույտ մարգարիտի թարմացնող շունչը։
Ճաշ ռեստորանում ՝ ձկնային և այլ համեղ տեղական ուտեստների մատուցմամբ։
Գիշերակաց Սևանում։
Սևանավանք – Դիլիջան – Գոշավանք – արշավ դեպի Գոշ լիճ
Նախաճաշ հյուրանոցում։
Այցելություն Սևանավանք (9-րդ դար), որը կառուցված է թերակղզու բարձունքի վրա և հիացնում է լճի գեղեցիկ տեսարաններով։
Այնուհետև ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:
Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով
Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ:
Ճաշ տեղական ռեստորանում։
Այցելություն Գոշավանք՝ XII-XIII դարերի ուշագրավ համալիր Գոշ գեղատեսիլ գյուղում: Ականավոր գիտնական Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրթական նշանակալի կենտրոն։ Հիացեք վանքի խաչքարերով, ճարտարապետական եզակի լուծումներով ևխաղաղության հանդարտ մթնոլորտով, ուր արտացոլվում է մարդու և բնության մեծ կապը։ Այստեղից սկսվում է քայլք դեպի Գոշ լիճ (մոտ 5 կմ)՝ գեղեցիկ մարգագետիններով և խիտ անտառով պարփակված բնության հրաշալիք։
Քայլարշավի տևողությունը՝ մոտ 2 ժամ
Գիշերակաց Դիլիջանում։
Dilidschan – Jenokawan – Markt in Idschewan
Դիլիջան – Ենոքավան – Իջևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Ենոքավան։ Զբոսանք գեղեցիկ մարգագետիններով և կանաչ կուսական անտառներով պատված բնության գողտրիկ այս անկյունում։
Ճաշ տեղական ռեստորանում։
Ըստ ցանկության՝ ձիավարություն։
(Զբոսանքի տևողությունը՝ մոտավորապես 1-2 ժամ, +250 մ, -400 մ)
Այցելություն Իջևանի շուկա։
Գիշերակաց Ենոքավանում։
Նոյեմբերյան – Ախթալա – Սանահին – Հաղպատ
Նախաճաշ։
Ուղևորություն դեպի 13-րդ դարում կառուցված Ախթալայի վանական համալիր։ Այն գտնվում է Լոռու մարզում, Ախթալա գյուղում։ Վանքն յուրահատուկ է ներքին պատերի լավ պահպանված որմնանկարներով, որտեղ կարող եք տեսնել Հին և Նոր Կտակարանների տարբեր դրվագներ։
Այցելություն Սանահինի վանք (10-11-րդ դարեր)։ Այստեղից զբոսանք քայլք դեպի Հաղպատի վանք։ Երկու վանքերն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են։ Գեղեցիկ բնաշխարհն, խիտ անտառներն ու ալպյան մարգագետիններն անսահման հաճույք կպատճառեն զբոսաշրջիկներին։
Ճաշ տեղական ռեստորանում։
Քայլելու տևողությունը՝ մոտավորապես 3.5 ժամ։
Գիշերակաց Հաղպատում։
Օձուն – Քոբայր – Հնավանք – Դսեղ – Ծովեր լիճ – Ալավերդի
Նախաճաշ հյուրանոցում։
Այցելություն Օձունի վանք։ Կառուցված 6-րդ դարի վերջին, այն գմբեթավոր բազիլիկի եզակի օրինակ է։
Շարունակեք դեպի Քոբայրի վանք (12-րդ դար)։ Այն կարևոր հայկական մշակութային կենտրոն էր, որտեղ ապրել է հայտնի մատենագիր Դավիթ Քոբայեցին։ Վանքն կառուցված լինելով Կյուրիկյանների ժամանակ՝ 1171-ին, ենթարկվեց մեծ վերանորոգման Զաքարյան իշխանական տան կառավարման շրջանում՝ կրելով նաև վրացական ճարտարապետության որոշ ազդեցություն։
Շարունակեք ճանապարհն դեպի Կուրթան գյուղ, որը գտնվում է Ձորագետի աջ մասում։ Այցելեք խաչաձև գմբեթավոր Հնեվանք։ Համալիրը բաղկացած էր երեք եկեղեցիներից (գլխավոր եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով), ինչպես նաև և կենցաղային նշանակության կառույցներից։ Վանքը վերջերս վերանորոգվել է։
Ուղևորության շարունակություն դեպի Դսեղ։ Դսեղ գյուղը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին։ Այն Հայաստանի հին բնակավայրերից մեկն է (առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում)։ Հայտնի է որպես հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր։ Գյուղում կա Մամիկոնյան իշխանների կողմից կառուցված բազիլիկ եկեղեցի՝ թվագրված 7-րդ դարով։ Գյուղում կա լավ պահպանված գերեզմանատուն (7-13-րդ դարեր), որտեղ կարող եք այցելել Մամիկոնյան տոհմի դամբարաններին։ Հայաստանի գերեզմանատները սովորաբար հայտնի են իրենց գեղեցիկ տապանաքարերով՝ խաչքարերով։ Զբոսանք դեպի Ծովեր լիճ, որտեղ կարող եք հիանալ գեղեցիկ բնությամբ։ Դսեղի շրջակայքը գրանցված է որպես Bird Life International-ի վտանգված թռչունների արգելոց։ Այնտեղ կարող եք տեսնել հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են կովկասյան քարակաքավն, եվրասիական սպիտակագլուխ անգղը և կասպիական թագավորական քարակաքավը։
Ճաշ տեղական ռեստորանում։
Գիշերակաց Ալավերդիում։
Ամբերդ – Արագած լեռ – Քարի լիճ – Բյուրական
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություվ դեպի Ամբերդի ամրոց (11-13-րդ դարեր)՝ Պահլավունի իշխանների նստավայրը։ 11-13-րդ դարերում Արագած լեռան լանջին՝ ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա կառուցված ամրոցն հիացնում է իր ամբողջականությամբ։ Այցելություն բերդամրոցի եկեղեցի։ Այնուհետև զբոսանք քայլարշավ (3 ժամ, մոտ 6 կմ) դեպի Քարի լիճ։
Մեքենայով ճանապարհն շարունակենք դեպի Բյուրական։ Բյուրականը դեռևս խորհրդային շրջանում համարվում էր միջազգային նշանակության աստղաֆիզիկական հետազոտությունների կենտրոն։ Աստղադիտարանն այսօր ևս Հայաստանի կարևոր գիտական կենտրոններից է։ Այստեղ օդը շատ թարմ է, իսկ գիշերները գրեթե միշտ պայծառ։
Ճաշ տեղական ռեստորանում։
Գիշերակաց Բյուրականում կամ Աշտարակում։
Շամիրամ – Արուճ – Դաշտադեմ – Էջմիածին
Նախաճաշ հյուրանոցում։
Շամիրամով ուղևորություն Արուճ գյուղ, որը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է։ Առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում։ Այցելություն Սուրբ Գրիգոր եկեղեցի՝ որ հայտնի է որմնանկարներով։ Որոշ որմնանկարներ պահպանվել են մինչ օրս։
Հաջորդ կանգառն Դաշտադեմի ամրոցում է, որը թվագրվում է 7-րդ դարով։ Այնուհետև ուղևորություն Էջմիածին (4-րդ դար)՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և մշակութային կենտրոն։ Էջմիածինը նշանակում է «Աստծո Որդու իջնելու վայր»։ Այցելություն Մայր տաճար։ Էջմիածնի Մայր տաճարը քրիստոնեական աշխարհի ամենահին վանքերից մեկն է և 2000 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։ Մայր տաճարի թանգարանում կարելի է ծանոթանալ կրոնական արարողությունների սպասարկման հանդերձանքի, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված հոգևոր նշանակության սրբություններին և զարդերին։ Այստեղ է պահպանվում քրիստոնյա աշխարհի կարևոր մասունքներից մեկը՝ Սուրբ Գեղարդն։ Կիրակի օրը կարող եք մասնակցել Սուրբ Պատարագին։
Ճաշ տեղական ռեստորանում։
Գիշերակաց Էջմիածնում։
Տեղափոխում օդանավակայան, վերադարձի չվերթ
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
