Արշավային տուր Հայաստանում

Արկածային տուրեր

9 օր / 8 գիշեր

հասանելիություն

Ապրիլ - հոկտեմբերր

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց

օր 2

Քաղաքային շրջագայություն Երևանում - Դիլիջան

Նախաճաշ հյուրանոցում։ Զբոսանք Կասկադ համալիրում, որը համարվում է Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը։Կասկադի բարձունքից կարող եք վայելել քաղաքի և Արարատ լեռան վեհաշուք համայնապատկերը։

Կամընտրելի․սուրճի ընդմիջում հարմարավետ բացօթյա սրճարաններից մեկում՝ շրջապատված արվեստի գեղեցիկ գործերով, կախարդական գույներով փայլող բուրավետ ծաղիկներով։ Զբոսանք  Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, որը հետիոտնային պողոտա է և  կապում է Օպերան Հանրապետության հրապարակի հետ։

Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան (96 կմ, 1.5 ժամ), կամ  «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր կուսական անտառներով, բուսական և կենդանական աշխարհով։ Դիլիջանը բազմաթիվ հայ նկարիչների, կոմպոզիտորների և կինոգործիչների ոգեշնչման աղբյուր է եղել տասնամյակներ շարունակ։ Զբոսանք արհեստի և արվեստի թաղամասով։

Գիշերակաց Դիլիջանում։

Ծրագիրը ներառում է ճաշ և ընթրիք։

օր 3

Դիլիջան - Պարզ լիճ - Գոշավանք – Դիլիջան

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Պարզ լիճ։ Երթուղին անցնում է կանաչով  պատված բլուրներով,  վայրի ծաղիկներով լի մարգագետիններով և Դիլիջանի  կուսական,թավ  անտառներով։ Ուղին  ավարտվում է փոքրիկ կանաչավուն լճի մոտ։ Զբոսանք լճի շրջակայքում։

Կամընտրելի․ սուրճի ընդմիջում տեռասային լաստանավով, որ կահավորված է աթոռներով և սեղաններով։ Լճից քայլք դեպի Գոշավանք (8 կմ, 2 ժամ)։ Երթուղին անցնում է թավ անտառներով։ Անսպասելիորեն, խիտ անտառներից այցելուների առջև հառնելով,  միջնադարյան վանքը ստեղծում է խորհրդավոր, կախարդական միջավայր։ Զբոսանք Գոշավանքի մոտ, վանք՝ որը հայտնի է նաև իր  զարդանախշված խաչքարերով։

Վերադարձ հյուրանոց։

Ծրագիրը ներառում է ճաշ և ընթրիք։

օր 4

Դիլիջան - Աղավնավանք գյուղ - Կարմիր անտառ

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Աղավնավանք  (1052 մ)։ Փոքրիկ  միջնադարյան վանք, որը գրեթե ամբողջությամբ ներառնված է բնության գրկում։ Զբոսանք դեպի Կարմիր անտառ (2.3 կմ, 1 ժամ 20 րոպե)։ Դիլիջանի ազգային պարկի բազմազանության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում Կարմիր գրքում գրանցված կարմիր սեկվոյաների պուրակը։ Անցյալ երկրաբանական դարաշրջանից մինչև մեր օրերը այն պահպանվել է գրեթե անփոփոխ։ Քայլքով հետդարձ Աղավնավանք։

Վերադարձ,գիշերակաց։ Ծրագիրը ներառում է ճաշ և ընթրիք։

օր 5

Սևանա լիճ – Սելիմի լեռնանցք - Վայոց ձոր (4 ժամ, 235 կմ ավտոբուսով)

Նախաճաշ ճամբարում, նախքան Սևանա լիճ (1 ժամ, 80 կմ) մեկնելը։ Ուղևորություն  Սևանա լիճ՝ Եվրասիայի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Վերելք Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա, նայելով դեպի լիճը: Ճանապարհորդության շարունակություն դեպի Նորատուսի «խաչքարերի անտառ»՝միջնադարյան գերեզմանատուն,որ թվագրվում է սկսյալ 996 թվականից։

Այնուհետև ուղին (2.5 ժամ)  անցնում է Սելիմի լեռնանցքով։ Այցելություն  Սելիմի պատմական քարավանատուն, որը մի ժամանակ հանգստավայր էր Մետաքսի ճանապարհով Սևանա լիճ գնացող ճանապարհորդների համար։

Գիշերակաց Հերմոն գյուղի տնակային ճամբարում։ Ծրագիրը ներառում է ճաշ և ընթրիք։

օր 6

Հերմոն - Ցախաց քար - Սմբատաբերդ

Նախաճաշ։ Քյլարշավ վերելք  Արատես եկեղեցի (4 կմ)։ Ճանապարհի շարունակություն դեպի արևմուտք՝  Ցախաց քար (2078 մ), որը միջնադարյան Հայաստանի  կարևոր սրբավայրերից էր։ Վանք այցելելուց հետո, հիասքանչ բնապատկերներով ուղեկցվող ճանապարհով  շարունակում ենք ուղին դեպի Սմաբատերդ  (1950 մ)։  Բերդամրոցն Հայաստանի ամենահետաքրքիր և հիշարժան վայրերից  է, պաշտպանված  Արտաբուն և Եղեգիս գետերի խորը կիրճերով։ Այն Հայաստանի ամենաանմատչելի ամրություններից մեկն էր։

Վրանային ճամբար  Սմբատաբերդի ավերակների շրջակայքում։

Ծրագիրը ներառում է ճաշ և ընթրիք։

օր 7

Սմբատաբերդ - Շատիվանք (11 կմ)

Նախաճաշ։ Լեռնային բարձրությունից քայլքով իջնում ենք հովիտ՝  Եղեգիս գյուղ։ Այցելություն Զորթաս եկեղեցի, միջնադարյան հրեական միջնադարյան գերեզմանատուն,  Հոսթուն եկեղեցի։ Քայլարշավ դեպի պարսպապատ և ամրացված Շատիվանք։ Գիշերակաց՝վրանային ճամբար  վանքի ավերակների մոտ։

օր 8

Շատիվանք – Արենիվայն գինու գործարան - Երևան (150 կմ, 2,5 ժամ մեքենայով)

Նախաճաշ։ Ուղևորություն դեպի Արենի գյուղ (38 կմ, 40 րոպե)։ Գինու համտես տեղական գործարանում։ Արենին հայտնի է իր գինեգործության պատմությամբ։ ) Վերջերս կատարված հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել է 6100 տարեկան գինեգործարան և 5 գինու մառան: Հնագետները հայտնաբերել են խաղող քամելու, գինի խմորելու և պահելու համար նախատեսված տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր և սերմեր։

Ավելի ուշ, 2008 թվականին, նույն վայրում հայտնաբերվեց 5500 տարեկան  կոշիկ, որն ամբողջական կաշվից պատրաստված կոշիկ էր՝ մի քանի հարյուր տարով ավելի հին քան Սառցե մարդու հանրահայտ գտածոն։

Ճանապարհի շարունակություն դեպի Երևան (110 կմ, 1 ժամ, 50 րոպե)։ Ազատ ժամանակ։

Գիշերակաց Երևանում։ Ծրագիրը ներառում է ճաշ և ընթրիք։

օր 9

Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը