Քայլարշավ դեպի Հայաստանի երկու հրաբխային լեռնազանգվածներ՝ Արագած և Աժդահակ
Արկածային տուրեր
9 օր / 8 գիշեր
հասանելիություն
Մայիս - Հոկտեմբեր
Քայլարշավային ճամփորդություն դեպի Հայաստանի հրաբխային բարձրավանդակներ՝ Արագած և Աժդահակ լեռնագագաթներ: Տուրը համադրություն է հիասքանչ բնապատկերներով բարձրլեռնային քայլարշավի և հնագույն երկրի մշակույթային արժեքների՝ ժայռապատկերային նախապատմական հուշարձանների, միջնադարյան վանքերի ուսումնասիրության, ժողովրդի կենցաղի հետ ծանոթացման հնարավորությամբ: Արկածներով լի, պատմական հուշարձանների և բնության կատարյալ ներդաշնակությամբ ձևավորված այս ճանապարհորդությունն վստահաբար կգրավի նոր տպավորություններ որոնող զբոսաշրջիկներին:
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց։
Գիշերակաց Երևանում
Քայլարշավ դեպի Արագած լեռ
Ուղևորություն դեպի Ամբերդ, որը հայերեն նշանակում է «ամրոց ամպերի տակ»։ Այն կառուցվել է 11- 13-րդ դարերում Արագածի լանջին՝ 2300 մ բարձրության վրա։ Ամբերդը կառուցված լինելով ժայռոտ բարձունքների վրա՝ միջնադարյան Հայաստանի անմատչելի ամրոցներից էր։
Քայլք դեպի Քարի լիճ՝ տպավորիչ բարձրության վրա (3190 մ), խառնարանային ծագման բնության հրաշալիք։ Տարածքում հանդիպում տեղաբնիկ եզդիների հետ։ Պիկնիկ — ճաշ։ Գիշերակաց լճի ափին գտնվող վրանային ճամբարում։
Քայլարշավի տևողությունը՝ 6 ժամ
Հեռավորություն՝ 12 կմ
Բարձրություն՝ 2300-3200 մ
Բարձրության տարբերություն՝ 1000 մ
Արագած լեռնազանգված - Հարավային և Արևմտյան գագաթներ
Արագած հրաբուխն ունի չորս գագաթ, որոնցից ամենաբարձրը 4090 մ է: Այն Հայաստանի ամենաբարձր լեռանագագաթն է: Այս բարձրությունից կարելի է տեսնել ողջ Հայաստանը: Արագածը Հայաստանի ջրային ռեսուրսների ամենամեծ ամբարներից մեկն է: Լեռան ձյան և սառույցի մեծ կուտակումներից դեպի հովիտներ են իջնում բազմաթիվ առվակներ և գետեր: Ձևավորված են ջրային հսկայական աղբյուրներ (Ապարանի աղբյուրներ): Օրինակ՝ Արագածի ստորոտում գտնվող Այղր լիճը վայրկյանում ստանում է 200,000 լիտր մաքուր աղբյուրի ջուր: Լեռան ստորոտում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք իրենց քիմիական կազմով նման են Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքի հայտնի Նարզան հանքային ջրերին:
Քայլարշավը կսկսվի լճից դեպի հարավային գագաթ (3200 մ), ապա՝ արևմտյան գագաթ (4080 մ)։
Վերադարձ լիճ։ Գիշերակաց լճի ափին տեղադրված վրանային կենտրոնում։
Քայլարշավի տևողությունը՝ 7-8 ժամ
Հեռավորություն՝ 17 կմ
Բարձրություն՝ 3200-4080 մ
Բարձրության տարբերություն՝ M800 D800
Քարի լիճ - Սաղմոսավանք - Երևան
Մեկնում դեպի Սաղմոսավանք վանական համալիր, որը կառուցված է Քասախ գետի կիրճի բարձր եզրին: Սբ․ Սիոն գլխավոր եկեղեցին (1215թ.) կառուցվել է իշխան Վաչե Վաչուտյանի օրոք: Սաղմոսավանքի մատուռն ու գրատունը, որոնք կառուցվել են 1255 թվականին իշխան Քուրդ Վաչուտյանի կառավարման տարիներին հիացնում են գեղեցկությամբ։ Վանքի տարածքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր:
Վերադարձ Երևան: Գիշերակաց Երևանում:
Գեղամա լեռնազանգված
Առավոտյան մեկնում Սևաբերդ գյուղ, որտեղից կսկսվի քայլքն դեպի Ակնա լիճ, որը Գեղամա լեռնազանգվածում գտնվող հրաբխային լիճ է ՝ ծովի մակարդակից 3030 մ բարձրության վրա: Այն շրջապատված է հիասքանչ ալպյան մարգագետիններով և երիտասարդ հրաբխային կոներով, որոնք արտացոլվում են լճի ջրերում: Գիշերակաց լճի ափին գտնվող վրանատեղում:
Արշավի տևողությունը՝ 6 ժամ
Հեռավորություն՝ 13 կմ
Բարձրություն՝ 2030-3030 մ
Բարձրության տարբերություն՝ 1000 մ
Ակնա լիճ - Աժդահակ հրաբուխ - Վանք լիճ - Հայկական ժայռապատկերներ
Աժդահակ հրաբուխն՝ հայտնի է նաև Կարմիրսար անունով վերելք գտնվում է ծովի մակարդակից 3597 մ բարձրության վրա: Այն Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է: Հրաբխի խառնարանում է գտնվում Վանք լիճը: Տարածքում կարելի է ծանոթանալ բրոնզե դարի ժայռապատկերների և մեգալիթյան հուշարձանների ( վիշապ կամ վիշապաքար) հետ։
Գիշերակաց վրանատեղում։
Քայլքի տևողությունը՝ 8 ժամ
Հեռավորություն՝ 17 կմ
Բարձրություն՝ մ 3400-3500
Բարձրության տարբերություն՝ M450 D550
Գեղարդավանք - Գողթն - Գառնի
Քայլք դեպի Գեղարդավանք, որը 12-րդ և 13-րդ դարերի հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Անցեք Գողթ գյուղով, որը գտնվում է Գեղարդավանքի բարձունքների հարավային ստորոտում։ Գիշերակաց Գառնիում՝ տեղացի ընտանիքում։
Արշավի տևողությունը՝ 6 ժամ
Հեռավորություն՝ 12 կմ
Բարձրություն՝ 2200-3080 մ
Բարձրության տարբերություն՝ 1000 մ
Գառնիի տաճար - Ազատի կիրճ - Հավուց Թառ վանական համալիր
Մեկնում հունա-հռոմեական ոճի Գառնիի հեթանոսական տաճար,որ հիացնում է սյուներով ձևավորված իր ճարտարապետությամբ։ Այն Հայաստանի եզակի նախաքրիստոնեական տաճարներից է։ Քայլք Գառնիի տաճարից դեպի Ազատի կիրճ, որը հատկապես հայտնի է իր բազալտե <<թափվող>> քարերի պատով, որոնք կոչվում են «Քարերի սիմֆոնիա»։ Այնուհետև բարձրացեք դեպի 12-13-րդ դարերի Հավուց Թառ վանք, որը կառուցված է Խոսրովի արգելոցում՝ Ազատ գետի ձախ ափին։
Քայլելու ժամանակը՝ 3 ժամ
Հեռավորություն՝ 11 կմ
Բարձրություն՝ 1400-1600 մ
Բարձրության տարբերություն՝ 280 մ, Բարձրություն՝ 280 մ
Ճաշը կլինի գյուղական ընտանեկան տան այգում, պտղատու ծառերի ներքո։ Դուք կվայելեք համեղ ուտեստներ, այդ թվում՝ թոնիրում պատրաստված ավանդական լավաշ հաց, տնական պանիր և թարմ համեմունքներ։ Տարբեր մրգերից պատրաստված տնական օղու բաժակը կբացի ձեր ախորժակը։
Վերադարձ դեպի Երևան։ Գիշերակաց Երևանում։
Տեղափոխում դեպի օդանավակայան։ Մեկնում։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
