Ինտենսիվ տուր Հայաստանում

Մշակութային տուրեր

7 days / 6 nights

հասանելիություն

Սկսեք 7-օրյա ճանապարհորդություն Հայաստանում: Համակվեք այս հիասքանչ երկրի խորհրդավոր շնչով՝զգացեք հին վանքերի, գեղեցիկ բնապատկերների, դարավոր մշակույթի ներդաշնակ միասնությունը: Սիրով մշակված երթուղին ձեզ կտանի Երևանից դեպի Սյունաց աշխարհ իր միջնադարյան վանական համալիրներով, «Տաթևի թևեր» ճոպանուղով և աննկարագրելի լեռնային բնությամբ: Ճանապարհին հիացեք բիբլիական Արարատ լեռան  ձյունածածկ գագաթներով, վայելեք  ապշեցուցիչ արևածագը: Բացահայտեք Հայաստանի բազմազան հրաշքները՝ կարմիր ժայռերով շրջափակված կիրճերից ու լեռնալանջերին թիկնած գեղատեսիլ գյուղերից մինչև Սևանա լճի խաղաղ գեղեցկությունը և Դիլիջանի կուսական անտառները:

Ձեզ կտպավորեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված սրբավայրերը՝  Հաղպատի և Սանահինի վանքերը, որմնանկարներով    հարուստ Ախթալայի վանքը, քրիստոնյա աշխարհի հնագույն վանքերց մեկը՝ Սբ Էջմիածնի Մայր եկեղեցին և Զվարթնոց տաճարը, խորհրդավոր ու տպավորիչ ժայռափոր Գեղարդի վանքը: Այցելեք Գառնիի հեթանոսական տաճար, ուսումնասիրեք ազգային ավանդույթներով և խոհանոցով հայտնի Գյումրին՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, և թափառեք Հայաստանի հին և ժամանակակից մայրաքաղաք Երևանի կենսախինդ փողոցներով: Ընկղմվեք Հայաստանի յուրահատուկ քաղաքակրթական ժառանգության մեջ, վայելեք ավանդական խոհանոցը և զգացեք հայկական ազգային ինքնության հազարամյա շունչը:

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան – Խոր Վիրապ վանք - Արենի գինու գործարան - Նորավանք – Տաթևի թևեր, Տաթևիվանք - Գորիս

Դիմավորում Երևանի օդանավակայանում և ուղևորություն Արարատյան դաշտավայրով: Հիացեք  բիբլիական Արարատ լեռան  երկու վեհաշուք սպիտակ գագաթների վրա բացվող արևածագի ցնցող գեղեցկությամբ:

Այնուհետև ուղևորվեք Խոր Վիրապ վանական համալիր՝  սրբավայր, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար:Այցելեք զնդանը, որտեղ նա բանտարկվել է  13 տարի: Սա  Հայաստանի ամենասուրբ քրիստոնեական վայրերից մեկն է, քանզի Խոր Վիրապից ազատվելուց հետո էր,որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունվեց երկրում իբրև պետական կրոն:

Խոր Վիրապին հարակից բլուրներում է  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի պեղավայրը: Կառուցված մ.թ.ա.  180 թվականին Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես I թագավորի կողմից հին աշխարհի խոշոր քաղաքներից մեկը՝ Արտաշատը ուներ մանրամասն հատակագիծ: Ըստ ավանդությանայն  Արտաշատն նախագծվել է հայտնի կարթագենացի զորավար Հաննիբալի կողմից, որը Հռոմի դեմ պատերազմում պարտությունից հետո ապաստան էր գտել Հայաստանում:

Խոր Վիրապից հետո վայելեք գեղատեսիլ ճանապարհորդություն կարմիր ժայռերով ամփոփված կիրճերով դեպի Նորավանք (13-րդ դար): Այստեղ, տեղական պանդոկում ձեզ սպասում է համեղ նախաճաշ, այնուհետև զբոսանք այս պատմական վանքում, որը ցնցում է իր գեղեցկությամբ: Վանքը շրջապատող ժայռերի վրա արևի լույսի փոխազդեցությունը ստեղծում է բնության հետ միասնության ազդեցիկ զգացողություն:

Հաջորդը կանգառն Արենի գինու գործարանում է՝ գինու համտես անցկացնելու Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից մեկում, որը նշանավոր է աշխարհի ամենահին գինեգործարաններից մեկի պեղավայրով:

Ավարտեք ձեր օրը  Տաթևի վանք ուղևորությամբ, վայելեք  «Տաթևի թևեր»՝աշխարհի ամենաերկար  երկկողմանի հետադարձելի օդային ճոպանուղով զբոսանքն: 5.7 կմ (3.5 մղոն) երկարությամբ այս անսովոր ճանապարհորդությունը ձեզ կտանի Որոտանի կիրճի վրայով դեպի Տաթևի վանք՝  9-13-րդ դարերի խոշոր հոգևոր կենտրոն: Գտնվելով անմատչելի կիրճում՝ Տաթևը ժամանակի հայկական մշակույթի և գիտության կարևոր կենտրոն էր, որտեղ ապրել են փիլիսոփաներ, երաժիշտներ, նկարիչներ, գեղագիրներ և վանականներ: Տաթևը միջնադարում  Սյունիքի իշխանության կրոնական և քաղաքական սիրտն էր: Այնուհետև մեկնում դեպի Գորիս։ Գիշերակաց հյուրանոցում և ընթրիք։

օր 2

Գորիս - Սելիմի լեռնանցք - Սևան - Դիլիջան (Հաղարծին վանական համալիր)

Նախաճաշից հետո, ուղևորություն Սելիմի լեռնանցքով, այցելություն Սելիմի քարավանատուն, որը կառուցվել էր 14-րդ դարում և կարևոր իջևան էր  Մետաքսի ճանապարհին՝ Սևանա լիճ տանող  ճանապարհին: Սևանա լիճը աշխարհի մեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկն է,որ հիացնում է իր գեղեցկությամբ: Այցելություն թերակղզում կառուցված Սևանավանք, որտեղից բացվում է լճի և շրջակա լեռների տպավորիչ համայնապատկերը:

Ուղևորությունը շարունակեք դեպի հմայիչ Դիլիջան քաղաք, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր փարթամ անտառների և կուսական  բնության համար: Ճանապարհորդության ընթացքում կարելի է վայելել  լեռնային լճից դեպի կանաչ անտառապատ լեռներով տարածաշրջան անցման փոփոխությունը:

Զբոսանք Դիլիջանի արհեստավորական թաղամասում՝ այցելություն տեղացի արհեստավորներին,  որոնք պատրաստում են փայտից, քարից և կավից պատրաստված ավանդական հուշանվերներ:

Ուղևորություն դեպի Հաղարծնի վանական համալիր (11-13-րդ դարեր): Անսպասելիորեն խիտ անտառից այցելուների առջև հառնելով՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն: Հաղարծինը  պատմության, մշակույթի և ճարտարապետության հիասքանչ ստեղծագործություն է:

Գիշերակաց Դիլիջանում:

օր 3

Դիլիջան – Սանահին վանական համալիր, Հաղպատավանք (ՅՈՒՆԵՍԿՈ) - Ախթալա - Գյումրի

Ճանապարհորդեք դեպի հյուսիս՝ Սանահինի և Հաղպատի միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, որոնք երկուսն էլ ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են ու  հիացնում են շինարարական մտքի կատարելությամբ և գեղեցիկ բնությամբ: Ծանոթացեք այս միջնադարյան կարևոր գիտակրթական կենտրոնների հարուստ պատմությանը, ներշնչվեք հայկական մշակույթային կոթողների և բնության ներդաշնակ գեղեցկությամբ։

Հաջորդիվ այցելեք Ախթալայի վանք, որը հայտնի է իր լավ պահպանված որմնանկարներով։

Շարունակեք ճանապարհը դեպի Շիրակի մարզ, Երևանից 130 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի:  Այն հայտնի իր յուրահատուկ մշակութային ավանդույթներով և հյուրընկալ մթնոլորտով։ Զբոսանք պատմական Կումայրիում՝  18-րդ և 19-րդ դարերի ճարտարապետությանն բնորոշ կառույցներով թաղամասում: Փոքրիկ արհեստագործարաններն ու կրպակները, սրճարաններն ու թանգարաններն ստեղծում են այդ ժամանակների տիպիկ հայկական քաղաքի հարմարավետ մթնոլորտ։

Տեղավորում հյուրանոցում, գիշերակաց։

օր 4

Գյումրի - էջմիածնի Մայր տաճար - Զվարթնոց տաճար - Երևան

Նախաճաշից հետո ուղևորություն դեպի Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Այնուհետև այցելություն Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից՝ Զվարթնոցի տաճար: 641-661թվականներին կառուցված այս գլուխգործոցն  իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից և հայ ճարտարապետական մտքի թռիչքն է մարմնավորում: Պահպանված բեկորներն անգամ պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոցն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Ժամանում Երևան, գիշերակաց:

օր 5

Շրջագայություն Երևանում

Նախաճաշ հյուրանոցում.

Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի  կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։

Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի  հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:

Այցելեք Մատենադարան (Աշխարհի հիշողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1997 թ.), որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են  ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Այցելություն կենտրոնական շուկա:

Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող  խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։

Գիշերակաց Երևանում:

օր 6

Երևան – Գառնի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված  հեթանոսական տաճար,  նվիրված  Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի  ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։

Գառնի Ճանապարհին  կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և  Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:

Այցելելություն  Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու  ժայռերի << անկման>> ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

Կամընտրելի. Հայկական ազգային  ​​գործիքի՝ «Դուդուկ»-ի  երաժշտական  կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով  ամբողջությամբ զգալ  հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը:

Ընտանեկան ճաշ հայկական ավանդական լավաշի պատրաստման ցուցադրությամբ:

Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում:

օր 7

Ուղևորություն օդանավակայան: Մեկնում:

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Number of ParticipantsAni Central inn in Yerevan, Goris hotel in Goris, Dilijan resort and Villa in Dilijan, Gyumri hotel in GyumriFellinger hotel in Yerevan, Goris hotel in Goris, Dilijan resort and Villa in Dilijan, Gyumri hotel in Gyumri
10+1690715
15+1650675
20+1600625
25+1570590
30+1555580
Single Supplement140155

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Կեցություն նշված հյուրանոցներում՝ 3 գիշեր Երևանում, 1 գիշեր Գորիսում, 1 գիշեր Դիլիջանում, 1 գիշեր Գյումրիում
  • նախաճաշ հյուրանոցներում + 1 նախաճաշ ժամանման օրը, 1 ընթրիք և 5 ճաշ
  • Տրանսպորտային ծառայություններ ըստ ծրագրի
  • Զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի
  • Գինու համտես Արենի գյուղում
  • Տաթևի ճոպանուղի՝ երկկողմանի տոմսեր

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • Այցելություն կոնյակի գործարան՝ մուտքի և համտեսի տոմսեր
  • Դուդուկ ազգային նվագարանի կատարմամբ՝ փոքրիկ համերգ
  • Հոգևոր երաժշտության համերգ-կատարում Սբ Գեղարդավանքում

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը