Հիշարժան շաբաթ Հայաստանում
Մշակութային տուրեր
8 օր / 7 գիշեր
հասանելիություն
ողջ տարի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան
Ժամանում Երևան։ Տեղափոխում ընտրված հյուրանոց։
Երևան - Քաղաքային շրջագայություն Երևանում
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական, կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին,Երևանի համալսարանի և օպերայի շենքերին ու Կարապի լճին։
Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։ Այն ոգեկոչում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության՝ շուրջ 1,5 մլն արևմտահայության հիշատակը,որ ոչնչացվեց Օսմանյան կայսրությունում պետականորեն մշակված ծրագրով։
Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայրում։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։
Այցելություն Կովկասի ամենամեծ և ամենահին մզկիթներից մեկը՝ «Կապույտ մզկիթը», որը գտնվում է Երևանի սրտում։
Երևան – Սուրբ Էջմիածին – Զվարթնոց տաճար – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը։ Այն Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կենտրոնն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Էջմիածնի տաճարը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։ Այն հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Հետագայում վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանն հարուստ է եզակի ցուցանմուշներով՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված կրոնական խորհրդանիշներ, զարդեր, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը։
Ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Երևան – Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ վանք - Նորավանք - Տաթևի վանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Արարատյան դաշտավայրով Խոր Վիրապ վանք, որը քրիստոնեական աշխարհի սրբավայրերից է։ Այստեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Աստվածաշնչյան լեռ՝ Արարատ, իր երկու ձյունափառ գագաթներով։
Խոր Վիրապ այցից հետո ճանապարհը ձգվում է Գնիշիկի կիրճով, որն ցնցում է նեղ ճանապարհի վրա վեր խոյացած կարմրագույն ժայռերի բնապատկերով։ Այցելություն Նորավանք վանական համալիր ( 13-14-րդ դդ)։ Նորավանք տանող ճանապարհին այնքան անհավանական գեղեցիկ է, որ այցելուները չեն կարողանում դիմադրել մեքենայից դուրս գալու և դեպի վանք քայլելու գայթակղությանը՝ վայելելով բնության պարգևած հրաշալի տեսարանները։
Ուղևորության շարունակում դեպի Տաթևի վանական համալիր ( 9-10-րդ դդ ), որը Հայ ճարտարապետական մտքի թռիչք հանդիսացող կառույց է, վեր հառնած խորը կիրճի զառիթափին՝ շրջապատված խորունկ, անտառապատ կիրճերով։ Այն 9-13-րդ դարերում եղել է հայ մշակույթի նշանավոր կենտրոն, որտեղ ապրել են փիլիսոփաներ, երաժիշտներ, նկարիչներ, գեղագիրներ և վանականներ: Անցեք դեպի Տաթևի վանք խորունկ ձորերի վրայով ձգվող աշխարհի ամենաերկար ճոպանուղով (5,7 կմ), որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Երևան - Սևանա լիճ - «Հայկական Շվեյցարիա»՝ Դիլիջան - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով 940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։
Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։
Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, ինչպես նաև իր բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով:
Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով , որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ:
Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։ Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
2005 թվականին վանք այցելելուց հետո, Նորին Մեծություն Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին առատաձեռն նվիրատվություն կատարեց վանքի վերանորոգման և պահպանման համար՝ իբրև մարդկության հարուստ պատմության գեղեցիկ վկայության:
Վերադարձ և գիշերակաց Երևանում:
Երևան – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Այցելություն Գառնիում գտնվող արևի աստծոն՝ Միհրին նվիրված Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար։Ճանապարհին լուսանկարչական կանգառ Չարենցի կամարի մոտ։ Այցելություն թագավորական պալատի և բաղնիքի հնավայրեր։
Կամընտրելի․ Ընտանեկան ճաշ մասնավոր գյուղական տանը, հայկական ավանդական հացի՝լավաշի հարյուրամյակներ շարունակվող տեխնոլոգիայով պատրաստման ցուցադրությամբ։
Շարունակեք շրջագայությունը դեպի հայ ճարտարապետական մտքի թռիչքներից մեկը հանդիսացող կիսաքարանձավային Գեղարդավանք, որը թվագրվում է 12-13-րդ դարերով և իր անունը ստացել է Սուրբ գեղարդից։ Խաչված Քրիստոսի մարմինը խոցած Սուրբ մասունքը Հայաստան էր բերվել Սբ Թադեոս առաքյալի կողմից և նախքան Սբ Էջմիածին տեղափոխելը,դարեր շարունակ պահպանվում էր վանական համալիրում։
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Երևան - Ծաղկաձոր - Շոփինգ Երևանում
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Ծաղկաձոր հանգստավայր՝ անտառապատ լեռների ծոցում հագրվանած կախարդական վայր։ Կարճ զբոսանք քաղաքում։ Այցելություն Կեչառիս վանական համալիր (11-13-րդ դդ.)։
Հնարավորություն ճոպանուղով բարձրանալու Կեցառիս լեռան գագաթներ, որտեղից բացվում է հայկական լեռնաշխարհի այս հատվածի անմոռանալի հիասքանչ համայնապատկերը։
Վերադարձ Երևան։
Այցելություն Մրգերի շուկա։Զբոսանք Վերնիսաժում՝ արհեստագործական և ձեռագործ արվեստի բացօթյա ցուցահանդես-շուկայում։ Գնումներ կատարելու համար այցելեք <<Դալմա Գարդեն>>, <<Երևան Մոլ>>, կամ <<Մեգամոլ>> առևտրային կենտրոնները։ Մասնագիտացված խանութներ՝ ըստ պահանջի։
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| 3* Mandarin hotel | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում | 840 | 640 | 540 | 530 | 470 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 150 | 150 | 150 | 150 | 150 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 790 | 590 | 530 | 470 | 400 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 240 | 240 | 240 | 240 | 240 |
| 4* Ani Central Inn Hotel | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում | 870 | 665 | 565 | 555 | 500 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 190 | 190 | 190 | 190 | 190 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 825 | 625 | 570 | 495 | 440 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 280 | 280 | 280 | 280 | 280 |
| 4* Ani Plaza | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում | 930 | 730 | 650 | 590 | 520 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 200 | 200 | 200 | 200 | 200 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 870 | 670 | 600 | 550 | 475 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 310 | 310 | 310 | 310 | 310 |
| 4* Holiday Inn Express Hotel | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում | 920 | 720 | 650 | 590 | 535 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 185 | 185 | 185 | 185 | 185 |
| 5* Ani Grand | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում | 970 | 765 | 685 | 655 | 590 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 220 | 220 | 220 | 220 | 220 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 870 | 670 | 610 | 550 | 490 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 240 | 240 | 240 | 240 | 240 |
| 4+Ramada hotel and suites | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում | 990 | 830 | 725 | 690 | 600 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 220 | 220 | 220 | 220 | 220 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 940 | 730 | 670 | 610 | 575 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 240 | 240 | 240 | 240 | 240 |
| 5* Radisson Blue | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում | 1100 | 900 | 800 | 790 | 735 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 265 | 265 | 265 | 265 | 265 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 1025 | 825 | 790 | 695 | 650 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 260 | 260 | 260 | 260 | 260 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն (7 գիշեր Երևանում)
- Նախաճաշ
- Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
- Զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
- Մուտքի տոմսերի վճարներ Էջմիածնի թանգարան, Զվարթնոց տաճար, Գառնիի տաճար
- Տաթևի վանք ճոպանուղով երկկողմանի տոմսի վճար
- Ծաղկաձորի ճոպանուղու տոմսի վճար (1-ին կայան և վերադարձ)
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- Վիզա
- Ընտանեկան ճաշ Գառնիում
- Սննդի լրացուցիչ վճար
- Անձնական ուղեկցորդի և վարորդի ծախսեր և թեյավճարներ
