Հայաստանն մոտոտուրով
Արկածային տուրեր
10 օր / 9 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան – տեղափոխում ընտրված հյուրանոց
Երևան – Աշտարակ – Արուճ – Թալին – Մաստարա – Շիրակ – 130 կմ (սովորական ասֆալտապատ ճանապարհ)
Նախաճաշ հյուրանոցում։
Մեքենայով ուղևորություն դեպի Արուճ՝ Աշտարակ քաղաքով M1 մայրուղով (ասֆալտապատ ճանապարհ)։ Արուճ գյուղը, որը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, գտնվում է մայրաքաղաք Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա և հայտնի է իր միջնադարյան տպավորիչ վանական համալիրով։
Շարունակելով ուղին կայցելենք Թալին քաղաքում կառուցված 7-րդ դարի Կաթողիկե տաճար,այնուհետև Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որն նաև անվանում են Մաստարայի եկեղեցի։ Այն մի քանի անգամ վերակառուցվել է և հիացնում է իր ճարտարապետական լուծումներով։
Ուղևորությունն Մաստարայից տանում է դեպի Գյումրի՝ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը, որը գտնվում է Երևանից 130 կմ հեռավորության վրա։ Գյումրին համարվում է երկրի մշակույթային մայրաքաղաքն և առանձնանում է իր յուրահատուկ, լավ պահպանված ժողովրդական ավանդույթներով։ Այն Հայաստանի ամենահյուրընկալ քաղաքներից մեկն է։
Գիշերակաց Գյումրիում։
Գյումրի – Թռչկանի ջրվեժ – Ստեփանավան – Լոռի բերդ – Օձուն – 160 կմ (80 կմ գրունտային ճանապարհ)
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Հայաստանի հյուսիսային հատված՝ անտառապատ լեռների և խորը կիրճերի կախարդական բնաշխարհ։
Կանգառ Շիրակամուտ գյուղում՝ հիանալու Հայաստանի ամենաբարձր՝ Թռչկան ջրվեժով։ Այն Հայաստանի բնական գեղեցկություններից մեկն է և քանի որ ձմռանը սառչում է տեղացիներն ջրվեժն անվանում են «Սառցե թագուհի»։
Այնուհետև գրունտային ճանապարհով ուղևորություն դեպի Ստեփանավան։ Այցելություն Լոռի բերդ՝ Հայաստանի ամենատպավորիչ միջնադարյան ամրոցներից մեկը, որն հիացնում է ոչ միայն դարավոր պատմությամբ ու շինարարական լուծումներով, այլև բնության գեղեցկությամբ։ Կարելի է ամրոցի բարձրությունից զմայլվել երկու հիասքանչ գետերի՝ Ձորագետի և Տաշիրի միախառնման արդյունքում ձևավորված անհավանական գեղեցկության կիրճով, որը շրջապատում է ամրոցը՝ այն դարձնելով անմատչելի։
Այնուհետև ուղղություն դեպի Օձուն գյուղ։ Կարճատև այցելություն 6-րդ դարի վանական համալիր։
Գիշերակաց Օձունում։
Օձուն – Հաղպատավանք – Սանահին վանք – Վանաձոր – Ֆիոլետովո – Պարզ լիճ – Դիլիջան – 160 կմ – (30 կմ վնասված ասֆալտ)
Նախաճաշ հյուրանոցում։
Օձունից Վանաձոր ճանապարհն անցնում է M6 մայրուղով։
Էքսկուրսիա դեպի Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթային ժառանգության ցանկում։ Սանահինի և Հաղպատի վանքերն հայկական քրիստոնեական ճարտարապետության լավ պահպանված գլուխգործոցներ են։ Դրանց կառուցման համար օգտագործված սև քարը և բարձր, լեռնային դիրքը կարող են զբոսաշրջիկների մոտ առաջացնել յուրահատուկ խորհրդավորության կառույցների զգացումներ։ Հին խաչքարերով գերեզմանատունն, զարդանախշված հին փայտե դուռը, բարձրարժեք զարդանախշերն հատկապես Սանահինի վանքը դարձնում են եզակի մշակույթային կառույց։
Վանաձորով ուղևորության շարունակում դեպի Ֆիոլետովո, Լոռու մարզի գյուղ։ Այն մինչև 1936 թվականը հայտնի էր Նիկիտինո անվամբ և վերանվանվեց Ֆիոլետովո՝ ի պատիվ ռուս կոմունիստ, Բաքվի 26 կոմիսարներից ՝ Իվան Ֆիոլետովի։ Գյուղն ունի չափազանց ցուրտ ձմեռ՝ զով և մեղմ ամառով։
Արկածային ուղի դեպի Նավուր գյուղ՝ գրունտային ճանապարհով։
Շարունակեք շրջագայությունը դեպի Պարզ լիճ։ Այնուհետև ուղևորվեք դեպի Դիլիջան քաղաք, որը հայտնի է որպես «Հայկական Շվեյցարիա»՝ իր անտառների, ինչպես նաև կուսական բուսական և կենդանական աշխարհի համար։
Գիշերակաց Դիլիջանում։
Դիլիջան – Սեմյոնովկա – Սևանա լիճ – Նորատուս – Սելիմի լեռնանցք – Եղեգնաձոր – 170 կմ – (10 կմ գրունտային ճանապարհ)
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն Դիլիջանից դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Ճանապարհն անցնում է Սեմյոնովկա գյուղով։ Այս կապույտ գեղոցկությունն Եվրասիայի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին ջուրը հաճախ փիրուզագույն է լինում։ Այցելություն յճի թերակղզու բարձունքին վեհորեն հառնած Սևանավանք (IX դար), որը դարեր շարունակ կանգնած ասես պահպանում է բնության այս մարգարիտը։
IX դարում հիմնադրված վանական համալիրի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներն՝ կառուցված սև տուֆից, շրջապատված բազմաթիվ խաչքարերով, իսկապես անմոռանալի տպավորություն են թողնում։
Այցելություն Նորատուս գյուղի՝ հարյուրավոր խաչքարերով հայտնի, միջնադարյան գերեզմանատուն։
Սելիմի լեռնանցքով անցում դեպի Եղեգնաձոր։ Ճանապարհին այցելություն Սելիմի լեռնանցքի Քարավանսարայ, որն օգտագործվում էր Մետաքսի ճանապարհի քարավանների կողմից՝ հանգստանալու համար։
Գիշերակաց Եղեգնաձորում։
Եղեգնաձոր - Շաքիի ջրվեժ - Քարահունջ - Գորիս - 135 կմ (սովորական ասֆալտ)
Նախաճաշ հյուրանոցում։
M2 մայրուղով ուղևորություն դեպի Սիսիանի մոտ գտնվող Շաքիի ջրվեժ, որն իր անունը ստացել է գեղեցկուհի Շաքիի պատվին։ Ըստ ավանդության՝ ներխուժողներից մեկը, տեսնելով Շաքիի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում տեսկցել իր հետ։ Հայ աղջիկը չի ցանկանում ենթարկվել ներխուժողի բռնությանը և նետվում է բարձր լեռան վրայից։ Ընկնելիս երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը կոչվում է Շաքիի ջրվեժ։ 40 մետր բարձրությունից գահավիժելով՝ ջրի հսկայական քանակը մթնոլորտը լցնում է զարմանալի թարմությամբ։
Ճանապարհին այցելություն Զորաց Քարեր։ Զորաց Քարերը կամ Քարահունջը աշխարհի հին՝ 7500 տարեկան աստղադիտարաններից մեկն է։ Ճշգրիտ դասավորված քարերն ցրված են հրաբխային ծագման ժայռաբեկորներով պատված դաշտում՝ աստղագիտական դիտարկումների բնորոշ, հղկված անցքերով։ Քարահունջի մոտակայքում հայտնաբերված ժայռապատկերները ապացուցում են, որ Հայաստանի վաղ բնակիչները լավատեղյակ էին հնագույն աստղագիտությանը: Քարահունջը զբոսաշրջիկների կողմից անվանվել է «Հայկական Սթոունհենջ»:
Այնուհետև ուղևորություն դեպի Գորիս: Գիշերակաց Գորիսում:
Գորիս - Խնձորեսկ - Տաթևի վանական համալիր - Ջերմուկ - 170 կմ (20 կմ գրունտային ճանապարհ)
Նախաճաշ հյուրանոցում:
Այնուհետև ուղևորություն դեպի հին քարանձավային Խնձորեսկ բնակավայր, որտեղ մարդիկ ապրել են հարյուրավոր տարիներ:
Ճանապարհն շարունակվում է Շինուայր գյուղով, ուղղվելով դեպի Տաթևի վանք։ Վայելեք շրջակա բնապատկերների հիասքանչ տեսարանները: Ծանոթացում վերջերս կառուցված՝ 5,7 կմ երկարությամբ ճոպանուղուն,որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Ճանապարհն անցնում է Սատանի կամրջով, ուղղվելով դեպի միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոն՝ Տաթևի վանական համալիր:
Մեկնում դեպի Ջերմուկ: Գիշերակաց Ջերմուկում:
Ջերմուկ - Նորավանք - Խոր Վիրապ - Երևան - 200 կմ (սովորական ասֆալտ):
Նախաճաշ հյուրանոցում։
Վաղ զբոսանք կարմիր ժայռերով շրջափակված հիասքանչ կիրճով դեպի Նորավանք (13-րդ դար) վանական համալիր։ Վանքն կառուցված է բնության հետ լիարժեք ներդաշնակությամբ՝ իբրև կարմիր ժայռերով հրաշագեղ լեռների բնական շարունակություն։ Ձորերով և ժայռապատերով անցնող զբոսանքն դեպի վանք, մեծագույն հաճույք կպատճառի այցելուներին։ Անկասկած, սա Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից է։
Ուղին այնուհետ շարունակվում է դեպի Արարատյան դաշտավայր՝ Խոր Վիրապ վանական համալիր։ Վանքն, որ քրիստոնեական աշխարհի նշանավոր սրբավայրերից է, նաև լավագույն վայրն է վայելելու հիասքանչ բիբլիական լեռան՝ Արարատի վեհ տեսարանը, որը փայլում է իր երկու սպիտակ գագաթներով։
Գիշերակաց Երևանում։
Քաղաքային շրջագայություն Երևանում - Էջմիածին – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երևան - 150 կմ (սովորական ասֆալտ)
Նախաճաշ հյուրանոցում։
Քաղաքային շրջագայություն Երևանում։ Ծանոթացում տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակ, քաղաքային համայնապատկերի դիտումԿասկադի բարձունքից, Մայր Հայաստան հուշարձան, խորհրդարան, նախագահի պալատը, օպերա, մարզահամերգային համալիր։
Այցելություն Ծիծեռնակաբերդ, մոտոարշավ Մոնտե Մելքոնյան պողոտայից մինչև Բաղրամյան փողոց։
Այցելություն Կասկադ համալիր, որը համարվում է Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը։ Այստեղ արվեստի գործերը ցուցադրված են ողջ տարածքում՝ այգում, վեր բարձրացող աստիճանավանդակներին, որոնց ձևավոած դիտակետերից կարող եք վայելել քաղաքի և Արարատ լեռան համայնապատկերային տեսարանները։ Բարի գալուստ հնագույն և արդի մշակույթի երկիր…
Ճանապարհորդություն պարտադիր այցելության ենթակա Էջմիածին քաղաք։ Այն հայ Առաքելական Սբ եկեղեցու կրոնական կենտրոնն է։ Մայր տաճարն քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։ Այն հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։
Այնուհետև ուղևորություն դեպի Գառնիի Հայաստանում եզակի հեթանոսական տաճար, նվիրված Արևի աստվածությանն՝ Միհրին։ Տաճարն կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ թագավորի (Արշակունյաց հարստություն) կողմից։ Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյունաշարով։ Այն հպարտորեն կանգնած է ժայռոտ ելուստի վրա՝ որտեղից բացվում է դեպի անդնդախոր կիրճ գեղեցիկ տեսարան։ Այցելություն Գառնիի կիրճ՝ հիանալու ժայռերի անկման ցնցող պատկերներով, որ ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։
Հաջորդ կանգառն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճարն է (12-13-րդ դարեր)։ Անվանակոչվել է այստեղ երկար ժամանակ պահված Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի տառապանքները (այժմ մասունքը գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):
Ծրագիրը ներառում է ընտանեկան ճաշ գյուղական տանը և թոնիրի մեջ ավանդական հայկական հացի՝լավաշի պատրաստման գործընթացի դիտում, ծանոթացում գյուղական կենցաղին։
Վերադարձ դեպի Երևան։ Գիշերակաց Երևանում։
Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
