Ուխտագնացություն. Կաթոլիկ ներկայությունը Հայաստանում

Կրոնական / Ուխտագնացություն

9 օր 8 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Իրականացրեք հոգևոր ճանապարհորդություն Հայաստանով՝ ուսումնասիրելով աշխարհի առաջին քրիստոնյա ազգի հարուստ ժառանգությունը: Այս ուխտագնացությունը ձեզ կտանի դեպի հնագույն եկեղեցիներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ճանաչված վանքեր։ Դուք կներշնչվեք Հայաստանի աննկարագրելի գեղեցիկ բնությունից, հանդիպումներ կունենաք հայ կաթոլիկ համայնքի հետ՝ առընչվելով նրանց դարերի շունչ ունեցող հոգևոր ավանդույթներին։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան։ Դիմավորում օդանավակայանում ։Տեղափոխում հյուրանոց։ Ամրագրում

Դիմավորում օդանավակայանում,  տեղափոխում հյուրանոց։ Հանգիստ։

Գիշերակաց Երևանում. (-/-/-)

օր 2

Շրջայց Երևան քաղաքում

Սուրբ պատարագի արարողություն Երևանի Կաթողիկե ծխում։

Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական, կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում  դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին, օպերայի շենքին և Կարապի լճին։Կայցելեք    1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։

Այցելություն Մատենադարան՝ եզակի թանգարան, ուր պահպանվում է հնագույն ձեռագրերի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը (17000):

Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայրում։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։

Այցելություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը ներկայումս Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ տաճարն է։

Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկները կծանոթանան գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստների սրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում  գործող խանութից կարելի է կոնյակ գնել անմիջապես արտադրողից։

Գիշերակաց Երևանում. (Ն/Ճ/Ը)

օր 3

Երևան – Էջմիածնի Մայր տաճար – Սուրբ Հռիփսիմե եկեղեցի – Սուրբ Գայանե եկեղեցի – Զվարթնոց – Երևան

Նախաճաշ հյուրանոցում.

Սուրբ պատարագ Երևանի Մայր Թերեզա մանկատան կաթոլիկ մատուռում.

Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը և Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը:

Այցելեք Էջմիածնի Մայր Տաճար, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, և հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այն այդպիսով քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում սրբավայրը ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես վանական համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի, կրոնական արարողությունների սպասարկման հավաքածուներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված առարկաներ, զարդեր, Սրբ Մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը:

Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հայ ճարտարապետության գլուխգործոցներից և սրբավայրերից Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Հռիփսիմեին, ով փրկվել էր Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից և ապաստան փնտրել Հայաստանում։ Այստեղ հրաժարվելով ամուսնանալ հեթանոս Տրդատ III թագավորի հետ, Հրիփսիմեն ընտրեց նահատակության ճանապարհը։ Նրա մահվան վայրում կանգնեցվեց փոքրիկ մատուռ, ապա հիասքանչ այս տաճարը։

630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցվեց Սուրբ Գայանե եկեղեցին՝ նվիրված քրիստոնյա նահատակ Սուրբ Գայանեին, ով կարևոր դեր է խաղացել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։

Ճաշ տեղական ռեստորանում:

Շարունակեք  ուղին դեպի Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճարը (641-661), որն իր անունը ստացել է «Զվարթ» բառից։ Կառուցվել է մ.թ. 641-661 թվականներին Ներսես Գ կաթողիկոսի կողմից իբրև Հայաստանի գլխավոր հոգևոր տաճար։ Այն ավերվել է 10-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժից։ Ներկա ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Գիշերակաց Երևանում (Ն/Ճ/Ը)

օր 4

Երևան - Արուճ - Թալին - Գյումրի

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Գյումրի՝ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը, որը գտնվում է Երևանից 130 կմ հեռավորության վրա՝ Շիրակի մարզում։

Առաջին հանգրվանը հմայիչ Արուճ գյուղն է՝ Հայաստանի հին բնակավայրերից մեկը, որի արմատները գալիս են 5-րդ դարից։ Այն ժամանակին եղել է Հայաստանի թագավորական բանակի ձմեռային նստավայրը, այնուհետև 7-րդ դարում դարձել է Գրիգոր Մամիկոնյան իշխանի նստավայրը։ Այստեղ դուք կբացահայտեք Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը հիանալի պահպանված կառույց է, զարդարված հնագույն որմնանկարների մնացորդներով:

Բացահայտեք գյուղի հարավ-արևելքում գտնվող միջնադարյան ամրոցը, որը թվագրվում է 3-5-րդ դարերով և մոտակայքում գտնվող 13-14-րդ դարերի քարավանատունը, որն ընդգծում է Արուճի դերը՝ որպես միջնադարյան առևտրական ուղիների կարևոր կանգառ:

Շարունակեք դեպի հաջորդ հին բնակավայրը՝ Թալին, որտեղ գտնվում են հիասքանչ Աստվածածին եկեղեցին և Թալինի տաճարը, երկուսն էլ 7-րդ դարից: Այս ճարտարապետական ​​գլուխգործոցները հարստացված են բարձրարժեք քանդակներով և վկայում են Հայաստանի յուրահատուկ քրիստոնեական ժառանգության մասին:

Ճաշ տեղական ռեստորանում:

Հասնելով Գյումրի՝ խորասուզվեք քաղաքի պատմության և մշակույթի մեջ: Բացահայտեք հմայիչ պատմական Կումայրի թաղամասը: Նեղ հին փողոցները՝ 18-19-րդ դարերի ճարտարապետական ​​ոճի բազմաթիվ շինություններով, վերաստեղծում են այն ժամանակների տիպիկ հայկական քաղաքի հարմարավետ մթնոլորտը: Կառուցված սև տուֆ քարից «Belle Époque» ոճով, այն խորհրդանշում է արհեստավորների և վաճառականների բնակավայրի իր համբավը:

Գյումրին ճանաչված է նաև որպես հայ կաթոլիկության կենտրոն։ Քաղաքի համար մեծ պատիվ էր ընդունել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, որն իր պատմական պատարագը մատուցեց այստեղ 2016թ դեպի Հայաստան իր ուխտագնացության ժամանակ:

Զգացեք Գյումրիի ջերմությունը բովանդակալից հանդիպումների միջոցով: Այցելեք «Տիրամայր Հայաստան» բարեգործական կազմակերպություն, որը հիմնադրվել է 2013 թվականին կաթոլիկ Հայ քույրերի նվիրյալ ջանքերով։ Այս կազմակերպության նպատակն է աջակցել  սոցիալապես խոցելի ընտանիքներին և երեխաներին կրթության, խնամքի և հոգևոր առաջնորդության միջոցով:

Դուք բացառիկ հնարավորություն կունենաք հանդիպելու Քույր Արուսիակին, ով ջերմորեն կկիսվի առաքելության պատմության և կազմակերպության կողմից իրականացված վիթխարի աշխատանքի մասին:

Հոգևոր հանդիսություն Տիրամայր Հայաստանի բարեգործական կազմակերպության փոքրիկ մատուռում։

Շրջայց արհեստավորական դպրոցում, որտեղ անապահով երեխաները սովորում են ավանդական արհեստներ և օգտվելով հնարավորությունից ձեռք բերեք աշակերտների ձեռագործ ստեղծագործությունները:

Օրն ավարտեք դպրոցում բարեգործական ընթրիքով, համտեսելով հայկական ավանդական ուտեստների ընտրանին՝ պատրաստված սիրով և մտերմիկ միջավայրում:

Գիշերակաց Գյումրիում. (Ն/Ճ/Ը)

օր 5

Գյումրի – Հաղպատ – Սանահին վանական համալիրներ – Դիլիջան

Նախաճաշ հյուրանոցում.

Պատարագ Սրբոց Նահատակաց կաթողիկե տաճարում։

Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենահիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:

Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ ապրում էր ավելի քան 500 հոգուց կազմված վանական համայնք: Վանքի  հնագույն կառույցներն են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները և Սուրբ Գրիգոր մատուռը, որոնք թվագրվում են 10-րդ դարով: Սանահինի դպրանոցը, որը հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի է հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։

Հաղպատի վանքը, որը գտնվում է Սանահինից անմիջապես հյուսիս-արևելք, նույնքան գրավիչ է և ճարտարապետական ​​ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Հաղպատը X-XIII դարերում նշանավոր կրոնական և կրթական կենտրոն էր։ Տարբեր ժամանակներում  կառուցված Սբ Նշան եկեղեցին,գավիթը,սեղանատունը,Սբ Գրիգոր և Սբ Աստվածածին եկեղեցիները միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից են: Վանական համալիրի ուշագրավ կառույցներից է 1245 թվականին կառուցված Զանգակատունը: Ինչպես Սանահինում, Հաղպատում ևս գործում էին ձեռագրատուն,դպրանոց և բժշկական դպրոց։ Այստեղ են ստեղծագործել միջնադարի նշանավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Սամվել Անեցին:  Հաղպատի վանականներից էր ազգային նշանավոր բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։

Ճաշ տեղական ռեստորանում:

Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր փարթամ անտառներով և վայրի բնության բազմազանությամբ:

Փոքրիկ զբոսաշրջություն Դիլիջանում. այցելություն ձեռագործության փողոց, որտեղ կարելի է դիտել փայտից, քարից և կավից տարբեր հուշանվերների պատրաստումը:

Գիշերակաց Դիլիջանում (Ն/Ճ/Ը)

օր 6

Դիլիջան – Հաղարծին վանական համալիր – Գոշավանք – Սևան – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Հաղարծին վանական համալիր (XI–XIII դդ.)։ Այն տեղակայված է թավուտ անտառում: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև՝ վանքը ստեղծում է կորած աշխարհի կախարդական տպավորություն։ Հաղարծինը ներկայացնում է պատմության, մշակույթի և ճարտարապետության մի հոյակապ նմուշ:

Հաղարծինը ուսումնասիրելուց հետո այցելեք Գոշավանք՝ XII-XIII դարերի ուշագրավ համալիր Գոշ գեղատեսիլ գյուղում: Ականավոր գիտնական Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը եղել է միջնադարյան Հայաստանում նշանակալի մշակութային և կրթական կենտրոն։ Հիացեք նրա եզակի խաչքարերով, հոգևոր ​​հարուստ ժառանգությամբ։

Ճաշ տեղական ռեստորանում:

Շարունակեք ճանապարհորդությունը դեպի Սևանա լիճ՝ երկրագնդի քաղցրահամ լեռնային մեծ լճերից մեկը, այցելելով Սևանի թերակղզի և Սևանավանք (IX դար): Վանքի բարձունքից վայելեք լճի և շրջակա լեռների աննկարագրելի գեղեցկությունը։

Ուղևորություն դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում (Ն/Ճ/Ը)

օր 7

Երևան – Խոր Վիրապ եկեղեցի – Արենի գինու գործարան – Նորավանք – Երևան

Սուրբ պատարագ Երևանի Կաթողիկե ծխում։

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն  Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում  է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Խոր Վիրապ եկեղեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հանգրվանն էր 2016 թվականին Հայաստան կատարած ՝ «Այցելություն առաջին քրիստոնյա ազգին» խորագրով ուխտագնացության ժամանակ։ Այստեղ նա սիրո և խաղաղության քարոզով աղավնիներ բաց թողեց դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը՝ խորհրդանշելով միասնությունն ու հույսը։

Այնուհետ, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք (XIII դար)՝ Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են  դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։  Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։

Ճաշ գեղեցիկ տեսարանով ռեստորանում:

Հաջորդ կանգառն Արենի գինու գործարանում է՝ գինու համտեսի համար։  Հայաստանի պատմական գինեգործական այս շրջանը նշանավոր է աշխարհի ամենահին գինեգործարաններից մեկի հայտնաբերմամբ: 2010 թվականի սեպտեմբերին հնագետները Արենիում պեղեցին 6100 տարվա վաղեմության գինեգործարան և գինու մառան։ Գինու ստորգետնյա նկուղում հայտնաբերվել է հնձան, խաղողի մամլիչ, խմորման և պահեստավորման տարաներ, խմելու գավաթներ, և սերմեր: Սա թերևս աշխարհում հայտնաբերված ամենավաղ գինեգործարաններից ու գինու մառաններից է:

2008 թվականի պեղումների ընթացքում հնագետները  հայտնաբերեցին նաև 5500 տարվա հնության կաշվե կոշիկ։ Այս արտասովոր գտածոն մի քանի դարով ավելի հին է, քան աշխարհահրչակ Օցի պեղավայրի սառցեմարդու կոշիկը:

 

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում. (Ն/Ճ/Ը)

օր 8

Երևան – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Գառնիի տաճար՝ Հայաստանի եզակի հեթանոսական տաճարը, որը նվիրված է Արևի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-ին Տրդատ Առաջին թագավորի կողմից (Արշակունիների արքայատոհմ): Այցելություն Թագավորական պալատի ավերակներ և թագավորական բաղնիք։

Ճանապարհին, լուսանկարվելու համար, կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։

Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն  Գառնիի անկրկնելի գեղեցկության կիրճ՝ իր ,,թափվող,, ժայռաբեկորներով։ Այն իր ժայռերի” անկման”  տեսարանով  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

Կամընտրելի.  Հայկական ազգային երաժշտական ​​գործիքի՝ «Դուդուկ»ի երաժշտական փոքր կատարում:  Տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնույթը, սիմվոլիկան և ամբողջությամբ հնարավոր կլինի  զգալ այդ հարուստ ու բազմակողմանի երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանցելի գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):

Վայելեք ավանդական  հացի՝ լավաշի թխելու ցուցադրությունն և ճաշակեք ընտանեկան ճաշը: Ավանդական հացի պատրաստումը,նրա նշանակությունը  Հայաստանում իսկապես մշակույթային արժեք է դիտվում։ Հայկական լավաշը 2014 թվականին ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Ուղևորություն դեպի  Գեղարդավանք՝  մասամբ ժայռափոր  XII-XIII դարերի ապշեցուցիչ տաճար: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է  սուրբ մասունքից, որով  խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ և որը պահպանվել է այստեղ։  Այժմ Սբ Գեղարդն պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող համերգով: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր ներդաշնակությանը հիանալի կերպով արձագանքում են հնագույն քարե պատերը:

Պատարագ Մխիթարյան մատուռում, որին հաջորդում է հանդիպում Մխիթարյան համայնքի ներկայացուցիչ՝ Հայր Եղիայի հետ: Մխիթարյան հայրերի միաբանությունը հիմնադրվել է 1717 թվականին Վենետիկում՝ Մխիթար Սեբաստացու կողմից։ Այն հայ կաթոլիկ վանական միաբանություն է, որը հայտնի է հայ մշակույթի, կրթության զարգացմանն ուղղված գործունեությամբ։ Հատկապես գնահատելի է հայկական ժառանգության պահպանմանն ուղղված նրանց վաստակը։

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում. (Ն/Ճ/Ը)

օր 9

Տեղափոխում օդանավակայան և մեկնում:

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Մասնակիցների թիվԱնի Ցենտրալ Ին հյուրանոց կամ նմանատիպ Երևանում, Գյումրի հյուրանոց , Հովեր հյուրանոց Դիլիջանում,Ֆելինգեր հյուրանոց կամ նմանատիպ Երևանում, Գյումրի հյուրանոց կամ նմանատիպ Գյումրիում, Հովեր հյուրանոց ԴիլիջանումԱնի Պլազա հյուրանոց կամ նմանատիպ Երևանում, Գյումրի հյուրանոց կամ նմանատիպ Գյումրիում, Հովեր հյուրանոց Դիլիջանում
15+1875910935
20+1855885915
25+1820855875
30+1805840865
35+1790820845
Մեկտեղանոց համարի լրավճար235250240

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Գիշերակաց ծրագրով – 6 գիշեր Երևանում, 1 գիշեր Գյումրիում, 1 գիշեր Դիլիջանում.
  • FB - Նախաճաշ հյուրանոցներում, 7 ճաշ, 7 ընթրիք
  • Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
  • Էքսկուրսավարի ծառայություն
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Զվարթնոցի տաճար, Էջմիածնի թանգարան, Մատենադարան ուղեկցորդով, Գառնու տաճար
  • Գինու համտես Արենի գինու գործարանում
  • Visita opcional a la boutique de cosmética bio Nairian, con una introducción a sus actividades y productos. Los huéspedes serán recibidos con una selección de tés de hierbas y frutas secas
  • 1 շիշ ջուր օրական մեկ անձի համար
  • 1 անվճար խմբի ղեկավարի համար

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • Հոգևոր երգերի ներկայացում Գեղարդ վանքում
  • Գալա ընթրիք ժողովրդական երգ ու պարի ներկայացմամբ
  • Այցելություն Կոնյակի գործարան 2 տեսակի կոնյակի համտեսմամբ
  • Ջիպերով ճամփորդություն Գառնու կիրճում
  • Դուդուկի երաժշտական կատարում

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը