Ուխտագնացություն դեպի հնագույն քրիստոնեական երկրներ՝ Հայաստան և Վրաստան
Կրոնական / Ուխտագնացություն
11 օր 10 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Նախաձեռնեք 11-օրյա հոգևոր ճանապարհորդություն Հայաստանով և Վրաստանով՝ հնարավորություն ստանալով խորամուխ լինել քրիստոնեության արմատների և Կովկասի մշակութային հզոր արժեհամակարգի մեջ: Բծախնդրությամբ կազմակերպված ուխտագնացությունը ձեզ կտանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրեր՝ Սբ Էջմիածնի մայր տաճար, Գեղարդավանք և Մցխեթա, ինչպես նաև այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Գերգետիի Սրբ․ Երրորդության եկեղեցին Մեծ Կովկասում:
Ձեզ համար բացահայտեք հնագույն վանական համալիրների, պատմական քաղաքների շունչն ու չքնաղ բնապատկերները՝ խաղաղ Սևանա լիճը, վեհաշուք Արարատ լեռը և Կախեթիի գինեգործական գեղատեսիլ հովիտը: Զգացեք Երևանի և Թբիլիսիի կենսունակ և աշխույժ միջավայրը։ Արհետավարժ զբոսավարների ուղեկցությամբ ծանոթացեք հոգևոր նշանավոր կենտրոններին և տեղական ավանդույթներին:Համտեսեք կովկասյան գինիներն ու հայկական լավաշն։
Այս եզակի շրջագայությունը համատեղում է հավատքը, պատմությունը և բնությունը՝ մշակութային և հոգևոր հարստացում որոնող ճանապարհորդներին առաջարկելով եզակի փորձառություն:
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան - տեղափոխում ընտրված հյուրանոց - գրանցում
Գիշերակաց Երևանում:
Երևան - Քաղաքային շրջագայություն
Նախաճաշ հյուրանոցում: Աղոթք։
Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։ Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:
Այցելեք Մատենադարան (Աշխարհի հիշողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1997 թ.), որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։
Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։
Գիշերակաց Երևանում (Ն/-/-)
Երևան – Գառնի տաճար – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՈ) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։
Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար, նվիրված Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։
Գառնի Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:
Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու ժայռերի «անկման» ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:
Կամընտրելի․ Հայկական ազգային գործիքի՝ «Դուդուկ»-ի երաժշտական կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով ամբողջությամբ զգալ հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):
Կամընտրելի. վայելեք ավանդական հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը, նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն, 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ինքնությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցի տպավորությունը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:
Վերադարձ և գիշերակաց Երևանում (Ն/-/-)
Երևան – Էջմիածին – Խոր Վիրապ – Արենի գինեգործարան – Նորավանք – Գորիս
Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։
Ուղևորություն դեպի Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:
Շարունակեք ճանապարհորդությունը դեպի Արարատյան դաշտավայր։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ իր երկու սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Խոր Վիրապից հետո այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է, որի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը հայտնաբերել են լավ պահպանված հնագույն գինեգործարան:
Այնուհետև վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝ Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և բնության ներդաշնակ ուժը։
Շարունակեք ճանապարհը դեպի Գորիս։
Գիշերակաց Գորիսում (Ն/-/-)
Գորիս - Տաթևի վանական համալիր - Սելիմի լեռնանցք - Նորատուս - Սևան
Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։
Սկսեք ձեր օրը զբոսանքով «ՏաԹևեր» ճոպանուղով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով 5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով արտասովոր այս երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի 9-13-րդ դարերի հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն։ Վանական համալիրն իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում: Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Այստեղ ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ, և վանականներ:
Շարունակեք շրջագայությունն Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.): Այն ժամանակին որպես հանգստավայր է ծառայել Մետաքսի ուղու ճանապարհորդների համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի խաղացած նշանակալի դերը հին աշխարհի առևտրական և մշակույթային հարաբերություններում։
Հաջորդ կանգառն Նորատուսում է՝ գեղատեսիլ գյուղ, որը գտնվում է Սևանա լճի ափին: Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը հանրահռչակ է իր զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:
Սևանը երկրագնդի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա,ասես պահպանելով այն:
Գիշերակաց Սևանում (Ն/-/-)
Սևանա լիճ – Դիլիջան – Հաղպատ, Սանահին վանական համալիրներ – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։
Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառներ:
Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասում, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։
Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:
Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ գործում էր ավելի քան 500 հոգուց կազմված միաբանություն: Վանական համալիրի հնագույն կառույցներից են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները և Սուրբ Գրիգորի մատուռը, որոնք թվագրվում են 10-12րդ դարերով։
Սանահինի դպրոցը, որ հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի էր հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։
Սանահինից անմիջապես արևելք գտնվող Հաղպատի վանքը նույնքան գրավիչ է և ճարտարապետական ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Որպես կրոնական և կրթական նշանավոր կենտրոն՝ Հաղպատավանքն իր վերելքն ապրեց 10-13-րդ դարերում: Սուրբ Նշան եկեղեցին, սեղանատունը, Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, դասվում են միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշների շարքին: Համալիրի ամենատպավորիչ կառույցներից է զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին: Սանահինի նման, Հաղպատում ժամանակին եղել է գրատուն, ձեռագրատուն և բժշկական դպրոց: Հատկանշական է, որ Հաղպատի վանականներից է եղել անվանի ազգային բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։
Շարունակեք ճանապարհն դեպի վրաց-հայկական սահման։ Սահմանային ձևակերպումներ, Տեղափոխում Թբիլիսի:
Գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)
Շրջայց Թբիլիսիում
Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։
Ճանաչողական զբոսանք Թբիլիսիով՝քաղաք ուր ներդաշնակորեն միախառնվում են միջնադարյան անցյալն ու ժամանակակից կյանքը:
5-րդ դարում Վախթանգ Գորգասալի թագավորի կողմից հիմնադրված Թբիլիսին, Մետաքսի ճանապարհին իր ռազմավարական դիրքի շնորհիվ, դարեր շարունակ եղել է կենսունակ մշակութային և պատմական կենտրոն:
Այցելություն Մետեխի եկեղեցի, որ գտնվում է Մտկվարի գետի վրա խոյացող ժայռի բարձունքին: Վանքն ու Վախթանգ Գորգասալի տպավորիչ արձանն տեղադրված են քաղաքի ամենահին թաղամասերից մեկում: Վայելեք համայնապատկերային տեսարանները՝ միաժամանակ ծանոթանալով քաղաքի հիմնադրման պատմությանը:
- Ճոպանուղով ուղևորվեք Ռիկե այգուց դեպի Նարիկալա հնագույն ամրոցը, որը պահպանում է Թբիլիսին 4-րդ դարից ի վեր:
- Աբանոտուբանի (Ծծմբի բաղնիքների թաղամաս) – Զբոսնեք թաղամասով՝ հայտնի ծծմբի բնական տաք աղբյուրներով, որոնք Թբիլիսիին տվել են իրենց անունը («Տաք աղբյուր»):
- Սիոնի տաճար – վրացական ուղղափառ եկեղեցու պատմական կենտրոն, որն անվանվել է Երուսաղեմի Սբ Սիոն լեռան անունով:
- Խաղաղության կամուրջ – ապակուց և պողպատից պատրաստված հետիոտնային կամուրջ, որը նախագծվել է իտալացի ճարտարապետի կողմից 2010 թվականին:
- Շարդենի փողոց – հարմարավետ սրճարաններով, արվեստի պատկերասրահներով և բուտիկ խանութներով լի հմայիչ վայր, որը կատարյալ հանգիստ կպարգևի զբոսանքի համար:
- Սուրբ Երրորդություն տաճար (Սամեբա) – Աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցիներից մեկը: Այս ճարտարապետական գլուխգործոցի շինարարությունը սկսվել է 1996-ին և ավարտվել 2004 թվականին։
Զբոսնեք Ռուսթավելի պողոտայով՝ Թբիլիսիի գլխավոր փողոցով, որտեղ գտնվում են Վրաստանի խորհրդարանը, օպերային թատրոնը և Ազատության հրապարակը։
Գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)
Թբիլիսի – Ջինվալի ջրամբար – Անանուրի – Գուդաուրի – Կազբեգի – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։
Բացահայտեք Վրաստանի հիասքանչ բնապատկերներն պատմական ռազմավիրական ճանապարհով ձեր ուղևորության ընթացքում: Երթուղի, որը ձգվում է Մեծ Կովկասի լեռների անդնդախոր կիրճերով:
Այցելություն 17-րդ դարի Անանուրի պատմական ամրոց, որը ժամանակին ծառայել է որպես Արագվիի իշխանական նստավայր: Պաշտպանական պարիսպներով և դիտաշտարակներով շրջապատված համալիրը ներառում է գեղեցիկ, պահպանված զարդաքանդակներով տպավորիչ եկեղեցիներ: Հիացեք Ջինվալիով՝ լեռների մեջ տեղավորված փիրուզագույն ջրամբարով, որտեղից անմոռանալի համայնապատկերային տեսարաններ են բացվում դեպի շրջակա լեռներ։
Շարունակելով մեր ճանապարհորդությունը՝ հասնում ենք Գուդաուրի, հայտնի լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա:
Ուղևորվելով ավելի հյուսիս՝ անցնում ենք գեղատեսիլ Ջվարի լեռնանցքը՝ հասնելով 2385 մետր բարձրության: Լեռնանցքը բացում է հիասքանչ լեռնային տեսարաններ և առանցքային կետ է հնագույն առևտրային ճանապարհի երկայնքով:
Հասնելով Ստեփանծմինդա (Կազբեգի), մենք հայտնվում ենք Վրաստանի ամենահիասքանչ բնական վայրերից մեկում: Փոքրիկ քաղաքի վրա վեհորեն խոյանում է Կազբեկ լեռը (5033 մետր)՝ Կովկասի ամենաբարձր գագաթներից մեկը:
4X4 Jeep Adventure – Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցի հասնելու համար մենք արտաճանապարհային 4X4 մեքենաներով բարձրանում ենք լեռնային ճանապարհով: Շունչ կտրող ուղին ինքնին արկած է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի ամենահայտնի և գեղատեսիլ տեսարժան վայրերից մեկը:
Գերգետիի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը գտնվում է 2170 մետր բարձրության վրա, 14-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց է: Կազբեկ լեռան ապշեցուցիչ համայնապատկերի վրա կառուցված այս վանքն առաջացնում է անզուգական հոգևոր մթնոլորտ: Միջնադարյան քարե ճարտարապետության և լեռնային հիասքանչ տեսարանների համադրությունը ձևավորում է իսկապես անբացատրելի զգացողություն:
Վերադարձ Թբիլիսի
Գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)
Գուդաուրի – Մցխեթա – Սվետիցխովելի – Ջվարի – Սամտավրո - Թբիլիսի
Նախաճաշից հետո ուղևորություն դեպի Արևմտյան Վրաստան: Առաջին կանգառը Մցխեթան է՝ Վրաստանի հնագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս օբյեկտը եղել է Հին Քարթլիի թագավորության մայրաքաղաքը` մ.թ.ա. 3-րդ — մ.թ. 5-րդ դարերում: Թբլիսիի մայրաքաղաք հռչակումից հետո Մցխեթան շարունակեց մնալ երկրի հոգևոր կենտրոն:
Այցելեք Վրաստանի հայտնի հոգևոր կենտրոններն՝ Ջվարիի վանք (6-րդ դար) և Սվետիցխովելի տաճար (11-րդ դար):
Արագվի և Մտկվարի գետերի միախառնման հատվածում բարձր բլրի վրա թիկնած Ջվարիի վանքն այն վայրն է, որտեղ Սուրբ Նինոն խաչ է կանգնեցրել՝ ի նշան Վրաստանում քրիստոնեության ընդունման:
Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար) հայտնի է որպես Վրաստանի հոգևոր սիրտ, ճարտարապետական գլուխգործոց, որն ըստ ավանդության համարվում է Քրիստոսի պատմուճանի թաղման վայրը:
Բացահայտեք Մցխեթայի Սամտավրո վանքի խաղաղ գեղեցկությունը: 4-րդ դարից ի վեր այս վայրը հատուկ նշանակություն ունի Վրաստանի համար։ Այստեղ են հանգչում քրիստոնեությունն ընդունած առաջին միապետների՝ Միրիան թագավորի և Նանա թագուհու աճյուններն։ Բարդ որմնանկարներով զարդարված վանքն արտացոլում է վրացական ուղղափառության հարուստ ժառանգությունը:
Նրբագեղ ճարտարապետությամբ Սամտավրո վանքը ապաստան է ուխտավորների և այցելուների համար, ովքեր փնտրում են հանգստություն և հոգևոր ներշնչանք: Նրա խաղաղ պատերի ներսում է գտնվում Սուրբ Նինոյի հրաշագործ սրբապատկերը, որն ըստ ավանդության, օրհնություն է շնորհում բոլոր նրանց, ովքեր գալիս են աղոթելու համար:
Գիշերակաց Թբիլիսիում:
Թբիլիսի - Ալավերդի - Գրեմի - Թելավի - Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում: Աղոթք։
Ուղևորություն դեպի Վրաստանի արևելյան տարածաշրջան՝ Կախեթի, որ հայտնի է իր գինեգործական ավանդույթներով և չքնաղ բնությամբ։
Այցելություն Ալավերդի վանական համալիր,որ կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին՝ 6-րդ դարում ասորի հոգևորական Հովսեփ Ալավերդցու կողմից հիմնված Սբ Գեորգի վանքի տեղում։ 50 մետր բարձրությամբ՝ այն Վրաստանի ամենաբարձր տաճարներից է և ունի շատ ընդարձակ գավիթ: Վանքն շրջապատված է ամրացված պարսպով և կարևոր դեր է խաղացել Վրաստանի հոգևոր կյանքում: (ՅՈՒՆԵՍԿՕ 2007 թ.)
Ալավերդիից ոչ շատ հեռավորության վրա գտնվող Գրեմի ճարտարապետական համալիրը հիասքանչ կերպով հառնում է Կախեթիի Ղվարելի շրջանի ժայռոտ բլրի վրա: Գրեմին 16-րդ դարի ճարտարապետական հուշարձան է, վկայություն ծաղկող քաղաքի մասին: Հիմնադրվելով Կախեթիի թագավոր Լևանի կողմից՝ Գրեմին 16-րդ և 17-րդ դարերում հանդիսացել է Կախեթի թագավորության մայրաքաղաքը: Մետաքսի ճանապարհի վրա իր ռազմավարական դիրքը այն դարձրել է կենսունակ առևտրային կենտրոն և թագավորական նստավայր:
Համալիրի սրտում է գտնվում Հրեշտակապետաց եկեղեցին՝ տպավորիչ գմբեթավոր կառույց, որը շրջապատված է ամրացված պարսպով ,ունի պալատ և զանգակատուն: Գրեմին ավերվել է 1615 թվականին՝ Պարսկաստանի շահ Աբբաս I-ի զորքերի կողմից։ Պահպանված միջնաբերդը և եկեղեցին Վրաստանի հարուստ մշակութային ժառանգության անսասան խորհրդանիշներ են: Այցելուները կարող են ուսումնասիրել այս վեհաշուք վայրը և վայելել Ալազանի հովտի հիասքանչ տեսարանները։
Ճանապարհն այնուհետև մեզ տանում է Թելավի՝ Կախեթիի շրջանի վարչական կենտրոն: Այցելություն Թելավիի շուկա: Ազատ ժամանակ:
Գիշերակաց Թբիլիսիում:
Մեկնում
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| PAX | PAX Mandarin hotel or similar 3* in Yerevan, Goris hotel in Goris, Tufenkian Avan Marak Tsapatah hotel in Sevan, Light house old city or similar 3* in Tbilisi, Gudauri INN 4* in Gudauri Ani Central Inn 4*in Yerevan, Goris hotel in Goris, Tufenkian Avan Marak Tsapatah 4*, Brim / Astoria Tbilisi 4*, Gudauri inn 4* Ani Plaza hotel 4* in Yerevan, Goris hotel in Goris, Tufenkian Avan Marak Tsapatah 4*, amada Tbilisi old city or similar 4*, Gudauri inn 4* | Ani Central Inn 4*in Yerevan, Goris hotel in Goris, Tufenkian Avan Marak Tsapatah 4*, Brim / Astoria Tbilisi 4*, Gudauri inn 4* | Ani Plaza hotel 4* in Yerevan, Goris hotel in Goris, Tufenkian Avan Marak Tsapatah 4*, amada Tbilisi old city or similar 4*, Gudauri inn 4* |
|---|---|---|---|
| 10+1 | 935 | 1005 | 1060 |
| 15+1 | 855 | 925 | 980 |
| 20+1 | 785 | 855 | 900 |
| 25+1 | 730 | 795 | 845 |
| 30+1 | 700 | 770 | 815 |
| SGL/SUP | 250 | 280 | 310 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Տեղավորում հյուրանոցներում (3 գիշեր Երևանում, 1 գիշեր Գորիսում, 1 գիշեր Սևանում կամ Դիլիջանում, 4 գիշեր Թբիլիսիում, 1 գիշեր Գուդաուրիում)
- Նախաճաշ հյուրանոցներում)
- Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
- անգլիախոս զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
- Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Մատենադարան, Գառնիի տաճար, Էջմիածնի թանգարան, Գրեմի
- Տաթևի ճոպանուղու երկկողմանի տոմսեր
- Գինու համտես Արենիում
- Ճոպանուղի մինչև Նարիկալա
- Ամենագնաց մեքենաներ մինչև Գերգետի եկեղեցի
- Այցելություն Նաիրիանի կենսակոսմետիկայի խանութ՝ ըստ ցանկության, որը ներառում է նրանց գործունեության և արտադրանքի ներկայացում: Հյուրերին ջերմորեն կընդունեն բուսական թեյերի և չրերի ընտրանիով։
- 1 անվճար տեղ խմբի ղեկավարի համար
- 0.5 լիտր ջուր մեկ անձի համար օրական
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմսեր
- Ապահովագրություն
- Կոնյակի գործարանի 1-ժամյա էքսկուրսիա, ներառյալ մուտքի տոմսերը և համտեսը
- 4x4 մեքենայի վարձույթ՝ Գառնիի կիրճ հասնելու համար. մեկ մեքենայի համար
- Գեղարդի վանքում երգչախմբի կատարմամբ հոգևոր երգերի համերգ. մեկ խմբի համար
- Հայկական ազգային գործիք Դուդուկի կատարում (20 րոպե). մեկ խմբի համար
- Նավարկություն Սևանա լճում (1 ժամ). մեկ խմբի համար
- Ընտանեկան ճաշ՝ լավաշ թխելու ցուցադրությամբ. մեկ անձի համար
- Ճաշ
- Ընթրիք
- Ճաշ տեղական ընտանիքում՝ խինկալիի վարպետության դասով
- Ընթրիք՝ ժողովրդական շոու ծրագրով. մեկ անձի համար
- Ընթրիք ժողովրդական շոու ծրագրով Թբիլիսիի «Էթնոգրաֆ» կամ «Ցիսքվիլի» պրեմիում դասի ռեստորանում
