Ուխտագնացություն դեպի Հայաստան և Վրաստան

Կրոնական / Ուխտագնացություն

11 օր / 10 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Սկսեք հոգևոր ճանապարհորդություն Հայաստանում և Վրաստանում ՝  Կովկասյան տարածաշրջանում քրիստոնեության օրրան հանդիսացող հնագույն երկրներում: Բացահայտեք հին վանքերն ու տաճարներն՝ այդ թվում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված  աշխարհի հնագույն քրիստոնեական սրբավայրերից մեկը՝ Սբ Էջմիածինը, Սբ Գեղարդավանքը, Մցխեթայի և Վրաստանի Գերգետիի Սբ Երրորդության հիասքանչ եկեղեցիներն: Այս ուխտագնացությունը ձեզ կպարգևի մշակութային և հոգևոր հարստացման անմոռանալի փորձառություն՝  համատեղելով հավատքն ու մշակույթն, պատմությունը և ապշեցուցիչ բնապատկերները:

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան - Տեղափոխում հյուրանոց – տեղավորում

օր 2

Շրջայց Երեվան քաղաքում

Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։

Ճանաչողական շրջայց քաղաքով՝ ներառյալ քաղաքի կենտրոնը, Հանրապետության հրապարակը, պետական ​​համալսարանը, Մայր Հայաստան հուշարձանը, Խորհրդարանը, Նախագահի պալատը, Օպերան, Կարապի լիճը, մարզահամերգային համալիրը: Այցելություն 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի Ցեղասպանության հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։

Այցելեք Մատենադարան, որտեղ գտնվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը: Այս հիանալի հավաքածուն ներառում է հնագույն ձեռագրեր, որոնք լայնորեն գնահատվում են պատմության և արվեստի սիրահարների և մասնագետների կողմից:

Այցելություն Կասկադ համալիր, որը համարվում է Երևանի ժամանակակից արվեստի կենտրոն, ուր արվեստի նմուշները ցուցադրված են ողջ տարածքում։ Կասկադի վերևից բացվում է համայնապատկերային տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսջան ժամանակակից արվեստի թանգարանը: Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ լի է մարդկանցով՝ ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով, ովքեր վայելում են մայրաքաղաքի հմայքն ու ջերմությունը։ Դուք կարող եք ժամանակ կանցկացնեք գողտրիկ բացօթյա սրճարաններից մեկում, շրջապատված  արվեստի գեղեցիկ գործերով և կախարդական գույներով վառ շողշողացող ծաղիկներով: Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով:

Այցելեք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, որը ներկայումս Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ տաճարն է։

Գիշերակաց Երևանում.

օր 3

Էջմիածին – Սուրբ Գայանե եկեղեցի – Սուրբ Հռիփսիմե եկեղեցի – Սուրբ Շողակաթ եկեղեցի – Զվարթնոցի տաճար

Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։

Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը։ Այն Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կենտրոնն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Էջմիածնի տաճարը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։  Այն հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Հետագայում վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանն հարուստ է եզակի ցուցանմուշներով՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված կրոնական խորհրդանիշներ, զարդեր, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը:

Այցելություն Հայաստանում քրիստոնեության տարածման համար նահատակված Սուրբ Գայանեի անունով օծված եկեղեցի (VII դ.): Այն գտնվում է Մայր տաճարից հարավ և հիմնադրվել է 630 թվականին Եզր կաթողիկոսի կողմից։

Էջմիածին քաղաք մտնելիս այցելություն Սուրբ Հռիփսիմե հոյակերտ եկեղեցի։ Սուրբ  Հռիփսիմեի մասին ավանդությունը սկիզբ է առնում քրիստոնեության վաղ շրջանից: Ըստ դրա Հռիփսիմեն փախել էր Հայաստան՝ փրկվելով հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից։ Գեղեցիկ, Քրիստոսին նվիրված հետևորդ Հռիփսիմեն Հայաստանում հրաժարվեց ամուսնանալ հայոց հեթանոս թագավոր Տրդատ III-ի հետ, և ընտրեց նահատակի մահը: Նրա սպանության վայրում հետագայում փոքրիկ մատուռ կանգնեցվեց, իսկ 7-րդ դարում Կոմիտաս կաթողիկոսի հրամանով այստեղ կառուցվեց հայկական ճարտարապետության գլուխգործոց սքանչելի եկեղեցին։

Անկրկնելի տպավորություն կթողնի նաև այցելությունը Սուրբ Շողակաթ եկեղեցի (XVII դար), որը նույնպես հանդիսանում է Էջմիածնի հոգևոր համալիրի մաս: Ըստ ավանդության՝ այս եկեղեցին կառուցվել է այնտեղ, որտեղ աստվածային ճառագայթը («Շողակաթ») ընկել է նահատակների վրա։

Ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Գիշերակաց Երևանում։

օր 4

Երեվան – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երեվան

Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։

Այցելություն Գառնիի տաճար՝ Հայաստանի եզակի հեթանոսական տաճարը, որը նվիրված է Արևի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-ին Տրդատ թագավորի կողմից (Արշակունիների արքայատոհմ): Այցելություն Թագավորական պալատի ավերակներ և թագավորական բաղնիք։ Ճանապարհին, լուսանկարվելու համար, կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։

Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն  Գառնիի անկրկնելի գեղեցկության կիրճ՝ իր ,,թափվող,, ժայռաբեկորներով։ Այն իր ժայռերի” անկման”  տեսարանով  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

Կամընտրելի.  Հայկական ազգային երաժշտական ​​գործիքի՝ «Դուդուկ»ի երաժշտական փոքր կատարում:  Տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնույթը, սիմվոլիկան և ամբողջությամբ հնարավոր կլինի  զգալ այդ հարուստ ու բազմակողմանի երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանցելի գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):

Վայելեք ավանդական  հացի՝ լավաշի թխելու ցուցադրությունն և ճաշակեք ընտանեկան ճաշը: Ավանդական հացի պատրաստումը,նրա նշանակությունը  Հայաստանում իսկապես մշակույթային արժեք է դիտվում։ Հայկական լավաշը 2014 թվականին ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Ուղևորություն դեպի  Գեղարդավանք՝  մասամբ ժայռափոր  XII-XIII դարերի ապշեցուցիչ տաճար: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է  սուրբ մասունքից, որով  խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ և որը պահվել է այստեղ։  Այժմ Սբ Գեղարդն պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող համերգով: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր ներդաշնակությանը հիանալի կերպով արձագանքում են հնագույն քարե պատերը:

Գիշերակաց Երևանում։

օր 5

Երեվան - Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ – Նորավանք – Արենի գինեգործարան - Երեվան

Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։

Սկսեք ձեր օրը  ճանապարհորդությամբ դեպի Արարատյան դաշտավայր, վայելեք Արարատի ակնածանք ներշնչող գեղեցկությունը՝ լեռ, որը փայլում է իր երկու ձյունածածկ գագաթներով։ Ըստ Աստվածաշնչի, Արարատն է համարվում Նոյան տապանի հանգրվանը:

Շարունակեք դեպի Խոր Վիրապ վանք՝ Հայաստանի ամենասուրբ ուխտատեղիներից մեկը։ Այստեղ, խորը զնդանում է,որ  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է հեթանոս Տրդատ III թագավորի կողմից: Նրա վերջնական ազատ արձակումը մ.թ. 301 թվականին շրջադարձային պահ եղավ պատմության մեջ՝ Հայաստանը դարձնելով առաջին երկիրն, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն:

Խոր Վիրապը շրջապատող բլուրներում ժամանակին գտնվում էր Արտաշատը՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որը կառուցվել էր մ.թ.ա.  180 ականներին Արտաշես Ա թագավորի՝ Արտաշեսյան դինաստիայի հիմնադիրի կողմից: Այն այդ ժամանակաշրջանի խոշոր քաղաքներից էր, նախագծված հատուկ ճարտարապետական ​​հատակագծով ևհանդիսանում էր միջազգային առևտրի նշանավոր կենտրոն։ Որոշ պատմական աղբյուրների համաձայն՝ կարթագենցի հայտնի զորավար Հաննիբալը Հռոմից կրած պարտությունից հետո ապաստան էր գտել Հայաստանում և գործուն մասնակցություն ունեցել այս հնագույն քաղաքի նախագծմանը։

Շարունակեք ճանապարհորդությունը ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով, որը տանում է դեպի Նորավանք վանական համալիր (XIII դ.)։Այն նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն էր,  տեղակայված  բարձր կարմիր ժայռերով շրջապատված  ձորում: Շատ այցելուների երթուղին այնքան հետաքրքրաշարժ և տպավորիչ է թվում, որ նրանք ընտրում են ոտքով մինչև վանք հասնելու տարբերակը։  Ամբողջ վանքը կրում է միջնադարյան հայ նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի տաղանդի դրոշմը։ Քանդակազարդ եկեղեցին ,  խաչքարերը հայ շինարարական մշակույթի գլուխգործոցներից են համարվում։  Նորավանքը բնության գեղեցկության և մարդկային հանճարի նուրբ ներդաշնակություն է, որն գերում է այցելուներին իր կատարելությամբ։

Հաջորդ կանգառը Արենին է՝ աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկը։ Այցելեք «Արենի» գինու գործարան՝ գինու համտեսի համար։  Դուք կարող եք փորձել տեղական գինիների տեսականին, որոնք արտադրվել են նույն տարածաշրջանում, որտեղ հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին  գինեգործարաններից մեկը:

Վերադարձ Երևան, գիշերակաց։

օր 6

Երեվան - Սեվան – Դիլիջան – Հաղպատ եվ Սանահին վանական համալիրներ/ ՅՈՒՆԵՍԿՈ/ - Թբիլիսի

Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։

Ճանապարհորդություն դեպի աշխարհի բարձրադիր, մեծ քաղցրահամ լճերից մեկը՝ փիրուզագույն Սևան։ Վերելք Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա, նայելով դեպի լիճը:

Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, ինչպես նաև իր բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:

Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով , որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։

Այնուհետև ճանապարհն ձեզ կտանի դեպի հյուսիսային Հայաստան՝ անտառապատ լեռների և խոր ձորերի կախարդական տարածաշրջան։ Այցելեք միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցները՝ Սանահինի (IX — XII դդ.) և Հաղպատի վանքերը (XI — XIII դդ.), որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հայաստանի հյուսիսային  Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մոտ գտնվող այս վանքերն միջնադարում կարևոր կրոնական և կրթական կենտրոններ էին, ուր ապրում էին շուրջ 500 վանականներ։ Վանքերը նաև ձեռագրագիտական դպրոցներ էին։

Սանահինի վանքը՝ միջնադարյան Հայաստանի ամենահայտնի վանական համալիրներից էր և նե րառում էր Սուրբ Աստվածածին , Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները, Սուրբ Գրիգոր մատուռը , դպրանոցի շենքը, գավիթն ու զանգակատունը։ Այս բոլոր կառույցներն գտնվում են Սուրբ Աստվածածին հին եկեղեցու շուրջը։

Սանահինի դպրանոցը, որը հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության պահպանման գործում։ Այնտեղ դասավանդել են հայ անվանի գիտնականներ։ Տասներկուերորդ դարում Սանահինն ուներ բժշկական ուսումնարան։ Դպրոցն ավարտած շատ նշանավոր մարդիկ կային. նրանցից մեկը երգիչ և երաժիշտ Սայաթ-Նովան էր։

Այցելություն Հաղպատի վանք, որը գտնվում է Սանահինի արևելյան մասում։ Հաղպատի վանքի զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին, առանձնանում է հուշարձանների հիմնական համալիրից և ճարտարապետական ​​առումով ուշագրավ է։ Այստեղ ժամանակին եղել են գրադարան, գրատուն, դպրոց և սեղանատուն: Դասավանդվել են արվեստ և հումանիտար գիտություններ, աստվածաբանություն, նկարչություն։ Հաղպատի հետաքրքիր առանձնահատկությունը սեղանատունն է (XIII դ.)։

Ուղևորության շարունակում դեպի հայ-վրացական սահման։ Սահմանի հատում և ուղևորություն դեպի Թբիլիսի։

Գիշերակաց Թբիլիսիում։

օր 7

Շրջայց հին և նոր Թբիլիսիում

Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։

Այնուհետև ճանաչողական զբոսանք Թբիլիսիով՝քաղաք ուր ներդաշնակորեն միախառնվում  են միջնադարյան անցյալն ու ժամանակակից կյանքը:

5-րդ դարում  Վախթանգ Գորգասալի թագավորի կողմից հիմնադրված Թբիլիսին, Մետաքսի ճանապարհին իր ռազմավարական դիրքի շնորհիվ, դարեր շարունակ եղել է կենսունակ մշակութային և պատմական կենտրոն:

Այցելություն Մետեխի եկեղեցի, որ գտնվում է  Մտկվարի գետի վրա խոյացող ժայռի բարձունքին: Վանքն ու Վախթանգ Գորգասալի տպավորիչ արձանն տեղադրված են քաղաքի ամենահին թաղամասերից մեկում: Վայելեք  համայնապատկերային տեսարանները՝ միաժամանակ ծանոթանալով քաղաքի հիմնադրման պատմությանը:

  • Ճոպանուղով ուղևորվեք Ռիկե այգուց դեպի Նարիկալա հնագույն ամրոցը, որը պահպանում է Թբիլիսին 4-րդ դարից ի վեր: Այստեղից վայելեք քաղաքի բնապատկերի հիասքանչ տեսարանները:
  • Աբանոտուբանի (Ծծմբի բաղնիքների թաղամաս) – Զբոսնեք թաղամասով՝ հայտնի  ծծմբի բնական տաք աղբյուրներով, որոնք Թբիլիսիին տվել են իրենց անունը («Տաք աղբյուր»): Այս վայրը դարեր շարունակ եղել է հանգստի և բուժման կենտրոն:
  • Սիոնի տաճար – վրացական ուղղափառ եկեղեցու պատմական կենտրոն, որն անվանվել է Երուսաղեմի Սբ Սիոն լեռան անունով:
  • Շարդենի փողոց – հարմարավետ սրճարաններով, արվեստի պատկերասրահներով և բուտիկ խանութներով լի հմայիչ վայր, որը կատարյալ հանգիստ կպարգևի զբոսանքի համար:
  • Խաղաղության կամուրջ – ապակուց և պողպատից պատրաստված հետիոտնային կամուրջ, որը նախագծվել է իտալացի ճարտարապետի կողմից 2010 թվականին:
  • Սուրբ Երրորդություն տաճար (Սամեբա) – Աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցիներից մեկը: Այս ճարտարապետական ​​գլուխգործոցի շինարարությունն ավարտվել է 2004 թվականին և ցուցադրում է Վրաստանի ուղղափառ հավատքի հոգևոր ուժը:

Զբոսնեք Ռուսթավելի պողոտայով՝ Թբիլիսիի գլխավոր փողոցով, որտեղ գտնվում են Վրաստանի խորհրդարանը, օպերային թատրոնը և Ազատության հրապարակը։

Գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)

օր 8

Թբիլիսի – Անանուրի – Գուդաուրի – Կազբեգի – Թբիլիսի

Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։

Բացահայտեք Վրաստանի հիասքանչ բնապատկերներն պատմական ռազմավիրական ճանապարհով ձեր ուղևորության ընթացքում: Երթուղի, որը ձգվում է Մեծ Կովկասի լեռների անդնդախոր կիրճերով:

Մեր  կանգառը  17-րդ դարի Անանուրի  պատմական ամրոցում է, որը ժամանակին ծառայել է որպես Արագվիի իշխանական նստավայր: Պաշտպանական պարիսպներով և դիտաշտարակներով շրջապատված համալիրը ներառում է գեղեցիկ, պահպանված զարդաքանդակներով տպավորիչ եկեղեցիներ: Կարելի է հիանալ նաև գեղատեսիլ Ջինվալի ջրամբարով:  Լեռների մեջ տեղավորված  փիրուզագույն տեխնածին այս լիճը ջուր է մատակարարում Թբիլիսիին: Անմոռանալի համայնապատկերային տեսարաններն այն դարձնում են կատարյալ վայր լուսանկարչության համար:

 

Շարունակելով մեր ճանապարհորդությունը՝ հասնում ենք Գուդաուրի, հայտնի լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Գտնվելով Մեծ Կովկասի հարավային լանջերին՝ Գուդաուրին հայտնի է իր հիասքանչ լեռնային տեսարաններով:

Ուղևորվելով ավելի հյուսիս՝  անցնում ենք գեղատեսիլ Ջվարի լեռնանցքը՝ հասնելով 2385 մետր բարձրության: Լեռնանցքը բացում է հիասքանչ լեռնային տեսարաններ և առանցքային կետ է հնագույն առևտրային ճանապարհի երկայնքով, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ:

Հասնելով Ստեփանծմինդա (Կազբեգի), մենք հայտնվում ենք Վրաստանի ամենահիասքանչ բնական վայրերից մեկում: Փոքրիկ  քաղաքի վրա վեհորեն խոյանում է  Կազբեկ լեռը (5033 մետր)՝ Կովկասի ամենաբարձր գագաթներից մեկը:

4X4 Jeep Adventure – Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցի հասնելու համար մենք արտաճանապարհային 4X4 մեքենաներով բարձրանում ենք կտրտվող լեռնային ճանապարհով: Շունչ կտրող ուղին ինքնին արկած է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի ամենահայտնի և գեղատեսիլ տեսարժան վայրերից մեկը:

Գերգետիի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը գտնվում է 2170 մետր բարձրության վրա, 14-րդ դարի ճարտարապետական ​​գլուխգործոց է: Կազբեկ լեռան ապշեցուցիչ ֆոնի վրա կառուցված այս  վանքն առաջացնում է  անզուգական  հոգևոր մթնոլորտ: Միջնադարյան քարե ճարտարապետության և լեռնային հիասքանչ տեսարանների համադրությունը ձևավորում  է իսկապես անբացատրելի զգացողություն:

Վերադարձ  և գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)

օր 9

Թբիլիսի – Մցխեթա – Աթենի Սիոնի - Ուփլիսցիխե – Թբիլիսի

Նախաճաշ հյուրանոցում։ Աղոթք։

Ուղևորություն դեպի Արևմտյան Վրաստան: Առաջին կանգառը Մցխեթան է՝ Վրաստանի հնագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս օբյեկտը  եղել է Հին Քարթլիի թագավորության մայրաքաղաքը` մ.թ.ա. 3-րդ  — մ.թ. 5-րդ դարերում: Թբլիսիի մայրաքաղաք հռչակումից հետո Մցխեթան շարունակեց մնալ  երկրի հոգևոր  կենտրոն:

Այցելեք Վրաստանի հայտնի հոգևոր կենտրոններն՝ Ջվարիի վանք (6-րդ դար) և Սվետիցխովելի տաճար (11-րդ դար):

Արագվի և Մտկվարի գետերի միախառնման հատվածում բարձր բլրի վրա թիկնած Ջվարիի վանքն այն վայրն է, որտեղ Սուրբ Նինոն խաչ է կանգնեցրել՝ ի նշան Վրաստանում քրիստոնեության ընդունման:

Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար) հայտնի է որպես Վրաստանի հոգևոր սիրտ, ճարտարապետական ​​գլուխգործոց, որն ըստ ավանդության համարվում է Քրիստոսի պատմուճանի  թաղման վայրը:

Շարունակեք ճանապարհորդությունն այցելելով 7-րդ դարում կառուցված Աթենի Սիոնի տաճար, որն հիացնում է զբոսաշրջիկներին իր եզակի որմնանկարներով։

Այնուհետև ուղևորություն դեպի Ուփլիսցիխե (նշանակում է «Տիրոջ բերդ»)՝ ժայռերի մեջ փորված հնագույն ժայռափոր քաղաք, որը թվագրվում է վաղ երկաթի դարով (մ.թ.ա. 1-ին հազարամյակ): Մինչև ուշ միջնադար այն կարևոր քաղաքական, կրոնական և մշակութային կենտրոն էր։ Ձևավորված Մտկվարի գետի ձախ ափին, Ուփլիսցիխեն աչքի է ընկնում իր բազմազան ճարտարապետական ​​ազդեցություններով՝  անատոլիական, պարսկական և հունահռոմեական  ոճերի նուրբ զուգորդմամբ: Քաղաքը առևտրի, մշակույթի և արհեստագործության ծաղկուն վայր էր դարերի ընթացքում:

օր 10

Թբիլիսի - Սիգնախի - Բոդբեի վանք - Թբիլիսի

Նախաճաշ  հյուրանոցում։ Աղոթք։

Ճանապարհորդություն դեպի  արևելյան Վրաստանի Կախեթի շրջան, որը հայտնի է իր խաղողի այգիներով, գինեգործարաններով և գեղատեսիլ բնությամբ։ Բացահայտեք Սիգնախի՝ Վրաստանի «սիրո քաղաքի» հմայքն՝ իր սալահատակված փողոցներով և հարմարավետ  վրացական ոճի փայտե պատշգամբներով ձևավորված շինություններով։

Բարձր բլրի վրա կառուցված,  18-րդ դարի  ֆորտիֆիկացիոն ամրություններով շրջափակված քաղաքից բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի Ալազանի հովիտ և Մեծ Կովկասի լեռներ։ Զբոսնեք  ավանդական ոճով ձևավորված փողոցներով և վայելեք քաղաքի  սրճարանների առաջարկած ժամանցը  ։

Այցելեք Բոդբեի վանք՝ վրացական ուղղափառ վանական համալիր, որը  կառուցվել է 9-րդ և հիմնովին վերանորոգվել է 17-րդ դարում։ Վանքն այժմ  կուսանոց է  և Վրաստանի կարևոր սրբատեղիներից է։ Վերադարձ Թբիլիսի։

Գիշերակաց Թբիլիսիում։

օր 11

Մեկնում

Հրաժեշտ տվեք  Հարավային Կովկասի այս հիասքանչ երկրներին՝ ձեզ հետ տանելով անկրկնելի  բնապատկերների, հարուստ մշակույթային ժառանգության և սրտաբուխ հյուրընկալության անմոռանալի հիշողություններ։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

PAXMandarin hotel or similar 3* in Yerevan, Goris hotel in Goris, Tufenkian Avan Marak Tsapatah hotel in Sevan, Light house old city or similar 3* in Tbilisi, Gudauri INN 4* in GudauriAni Central Inn 4*in Yerevan, Goris hotel in Goris, Tufenkian Avan Marak Tsapatah 4*, Brim / Astoria Tbilisi 4*, Gudauri inn 4*Ani Plaza hotel 4* in Yerevan, Goris hotel in Goris, Tufenkian Avan Marak Tsapatah 4*, amada Tbilisi old city or similar 4*, Gudauri inn 4*
10+18509551035
15+1775880955
20+1710810885
25+1660760835
30+1635730810
SGL/SUP250300335

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Տեղավորում հյուրանոցներում (5 գիշեր Երևանում, 5 գիշեր Թբիլիսիում)
  • Նախաճաշ հյուրանոցներում)
  • Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Մատենադարան, Գառնիի տաճար, Էջմիածնի թանգարան
  • Գինու համտես Արենիում
  • ճոպանուղի մինչև Նարիկալա
  • Ամենագնաց մեքենաներ մինչև Գերգետի եկեղեցի
  • Ըստ ցանկության այցելություն Նաիրիան կենսակոսմետիկայի խանութ-սրահ, որի ընթացքում կծանոթացվի նրանց գործունեությանը և արտադրանքին։ Հյուրերին ջերմորեն կընդունեն բուսական թեյերի և չոր մրգերի ընտրանիով
  • 1 անվճար տեղ խմբի ղեկավարի համար
  • 0.5 լիտր ջուր մեկ անձի համար օրական

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմսեր
  • Ապահովագրություն
  • Կոնյակի գործարանի 1-ժամյա էքսկուրսիա, ներառյալ մուտքի տոմսերը և համտեսը
  • 4x4 մեքենայի վարձույթ Գառնիի կիրճ ուղևորվելու համար
  • Հոգևոր համերգ՝ Գեղարդի վանքում հրավիրված երգչախմբի կատարմամբ
  • Հայկական ազգային գործիք Դուդուկի կատարում (20 րոպե)։
  • Նավարկություն Սևանա լճում (1 ժամ)
  • Ընտանեկան ճաշ՝ լավաշ թխելու ցուցադրությամբ
  • Ճաշ
  • Ընթրիք
  • Ճաշ տեղական ընտանիքում՝ խինկալիի պատրաստման վարպետության դասով
  • Ճաշ տեղական ընտանիքում՝ Սիգնախիում Չուչխելայի վարպետության դաս
  • ընթրիք ժողովրդական շոու ծրագրով
  • ընթրիք ժողովրդական շոու ծրագրով Թբիլիսիի «Էթնոգրաֆ» կամ «Ցիսքվիլի» պրեմիում դասի ռեստորանում

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը