Ուխտագնացություն Հայաստան

Կրոնական / Ուխտագնացություն

6 օր / 5 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան – տեղափոխում հյուրանոց – ճանաչողական շրջայց քաղաքում

Ժամանում Երևան – տեղափոխում հյուրանոց։

Բարի գալուստ Երևան՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ։ Օրը սկսվում է Հաղթանակ զբոսայգում գտնվող Մայր Հայաստանի հուշարձան այցելությամբ: Ազգային խորհրդանիշ հանդիսացող այս հուշարձանից  բացվում է քաղաքի հիասքանչ համայնապատկերը: Այնտեղ է գտնվում նաև ռազմական թանգարանն ու Անհայտ զինվորի գերեզմանը՝ պատմական հիշողության ու հայրենասիրության վայր։

Այնուհետ շարունակեք դեպի Կասկադ համալիր՝ ճարտարապետական ​​եզակի կառույց հինգ մակարդակի տեռասներով և մոնումենտալ աստիճաններով, որոնք կապում են քաղաքի կենտրոնը վերևի բլուրների հետ: Այս տարածքում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հիասքանչ այգիով, որտեղ ժամանակակից քանդակները, ծաղկանոցները և հարմարավետ սրճարանները ստեղծում են յուրահատուկ գեղարվեստական ​​մթնոլորտ: Կասկադի բարձունքից ձեր առջև բացվում է Արարատ լեռան ևս մեկ հիասքանչ տեսարան:

Մայրամուտին տարածքը աշխուժանում է զբոսաշրջիկներով և տեղացիներով՝ վերածվելով մայրաքաղաքի կախարդական մթնոլորտը վայելելու գեղեցիկ վայրի:

Բացահայտեք քաղաքի բաբախող սիրտը զբոսանքի միջոցով նրա ամենահայտնի վայրերով.

  • Մատենադարան՝ աշխարհի ամենահեղինակավոր ձեռագրատներից մեկը՝ ավելի քան 17000 մագաղաթյա ձեռագրերի հավաքածուով։
  • Հանրապետության հրապարակը, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, իր վարդագույն տուֆով կառուցված վեհաշուք շենքերով, ներառյալ Պատմության ազգային թանգարանը, Ազգային պատկերասրահը և տպավորիչ ժամացույցի աշտարակը: Երեկոյան քաղաքի գլխավոր հրապարակում սկսվում է երգող շատրվանների տպավորիչ ներկայացումը։
  • Աբովյան փողոց՝ քաղաքի ամենահին և գեղեցիկ զարկերակներից մեկն իր պատմական շենքերով։
  • Շառլ Ազնավուրի հրապարակ՝ նվիրված հայ-ֆրանսիացի աշխարհահռչակ երգչին, Կենդանակերպի հետաքրքիր շատրվանով։
  • Օպերայի շենքը և Կարապի լիճը՝ մշակութային կենտրոն, շրջապատված նրբագեղ և հանգստացնող մթնոլորտով:
  • Հյուսիսային պողոտա՝ հետիոտնային փողոց, որն առանձնանում է շքեղ բուտիկների, ռեստորանների և բացօթյա սրճարանների բազմությամբ։

🍽 Ճաշ հայկական ռեստորանում, որտեղ կարող եք համտեսել ազգային խոհանոցի ճաշատեսակները:

Կեսօրից հետո այցելեք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այստեղ է գտնվում  նաև Ցեղասպանության թանգարանը, որտեղ կարող եք ծանոթանալ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության և հերոսական պայքարի պատմությանը:

🚗 Ճանապարհին Բաղրամյան պողոտայով անցնելիս կտեսնեք Հայաստանի խորհրդարանի և նախագահական պալատի գեղեցիկ շենքերը։

⏳ Այցելություն Էրեբունի բերդ՝ Երևանի ծննդավայր։

Ճանապարհորդեք ժամանակի մեջ, այցելելով Էրեբունի ամրոց, որը կառուցվել է մ.թ.ա. 782 թվականին Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից։ Այս հնագույն միջնաբերդը նշանավորում է Երևանի ծնունդն։ Այստեղ  կարող եք առընչվել Հայաստանի հնագույն  քաղաքակրթությանը։  Բացահայտեք ձեզ համար Էրեբունի թանգարանի ուրարտական ժամանակաշրջանի սեպագիր արձանագրություններն ու հարուստ մշակույթը ներկայացնող արժեքավոր ցուցանմուշները։ Էրեբունին,որ հետագա դարերի ընթացքում ստացավ Երևան անունն այդպիսով համարվում է աշխարհի հնագույն կենսագործող քաղաքներից մեկը։

Ավարտեք օրը Երևանի Կենտրոնական շուկա այցելությամբ, ստանալով հաճելի զգայական փորձառություն։ Այստեղ վաճառողները ջերմորեն կընդունեն ձեզ, հրավիրելով համտեսել տեղական արտադրանքը.

🥜 Չորացրած մրգեր և ընկույզներ

🍞 Թարմ թխած լավաշ

🧀 Ավանդական ​​պանիրներ

🌿 Բուրավետ համեմունքներ

🏨 Ընթրիք և գիշերակաց Երևանում։

օր 2

Ուխտագնացություն դեպի Հայ առաքելական եկեղեցու սիրտը՝ Սուրբ Էջմիածին և Զվարթնոց

🍽 Նախաճաշ հյուրանոցում

Մեկնեք դեպի Հայաստանի հոգևոր սիրտը, որտեղ պատմությունը, հավատքն ու ճարտարապետությունը միախառնվում են՝ ստեղծելով եզակի մշակութային ժառանգություն։
Այցելեք Էջմիածին, որը համարվում է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը դեռևս 4-րդ դարից։ Այստեղ գտնվում է Կաթողիկոսի նստավայրը։

🕊️ Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որը 301 թվականին ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Դարերի ընթացքում քրիստոնեական հավատքը հանդիսացավ հայ ժողովրդի ինքնության ու մշակույթային ժառանգության հիմնաքարը։

🏛 Էջմիածնի Մայր Տաճար՝ Աշխարհի Հնագույն Քրիստոնեական Տաճարներից մեկը (ՅՈՒՆԵՍԿՕ)

Այցելեք Էջմիածնի Մայր Տաճար, որը 2000 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության Ցուցակում և համարվում է աշխարհի հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը։ Տաճարը հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից և հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը։

📜 Տաճարի թանգարանում կգտնեք բացառիկ եկեղեցական սրբություններ, այդ թվում՝
✨ Սուրբ Պատարագի համար օգտագործվող արարողակարգային առարկաներ
Ոսկուց, արծաթից և թանկարժեք քարերից պատրաստված մասունքներ
Հսկայական արծաթե կաթսա, որը օգտագործվել է մյուռոնի պատրաստման համար
Սուրբ Գեղարդը՝ որով խոցվել է Հիսուսի մարմինը խաչելության ժամանակ

Ամեն կիրակի, այս սրբազան վայրում դուք հնարավորություն կունենաք մասնակցելու Սուրբ Պատարագին։

⛪ Ուխտագնացություն դեպի Սրբոց Նահատակաց Եկեղեցիներ (ՅՈՒՆԵՍԿՕ)

🕊️ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (618 թ.)
Հայկական դասական ճարտարապետության գոհարներից՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է ի հիշատակ քրիստոնյա կույս Հռիփսիմեի, որը Հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից փախչելով՝ ապաստան էր գտել Հայաստանում։ Չնայած Տրդատ Գ արքայի ճնշումներին՝ նա հրաժարվեց ընդունել հեթանոս արքայի ամուսնության առաջարկը և հավատարիմ մնալով իր հավատքին նախընտրեց նահատակությունը։

🕊️ Սուրբ Գայանե (630 թ.) և Շողակաթ եկեղեցիներ
Այցելեք նաև Սուրբ Գայանե եկեղեցի, ևս մեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության հուշարձան, որը կառուցվել է ի հիշատակ  Սուրբ կույս Գայանեի, ով նահատակվեց հանուն հավատի և մեծ դեր խաղաց Հայաստանի քրիստոնեացման ճանապարհին։ Դարեր շարունակ այս վայրը եղել է խորհրդածության ու աղոթքի սրբավայր բազմաթիվ ուխտավորների համար։

🍽 Հայկական Ավանդական Ճաշի համտեսում

Վայելեք ավանդական հայկական ճաշատեսակներ տեղական ռեստորանում, որտեղ դուք կփորձեք ազգային ուտեստներ, պատրաստված սիրով և հմտությամբ։

🏛 Զվարթնոց՝ Երկնային հրեշտակների տաճար (ՅՈՒՆԵՍԿՕ)

Կեսօրից հետո այցելեք Զվարթնոց տաճարի հիասքանչ ավերակները, որն իր ժամանակի ամենազարմանալի ճարտարապետական գլուխգործոցներից մեկն էր։ Հիմնադրվել է 7-րդ դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության Ցուցակում։

Տաճարի անվանումը՝ “Զվարթնոց”, նշանակում է “Երկնային հրեշտակներ”՝ կապված Կաթողիկոս Ներսես Գ-ի տեսիլքի հետ, որը նրան ոգեշնչեց կառուցել այս տպավորիչ գլուխգործոցը։

Չնայած որ այսօր տաճարը մասամբ ավերված է, այն դեռ պահպանում է իր աննախադեպ վեհությունը, և այցելուները կարող են պատկերացում կազմել նրա երբեմնի փառահեղ գեղեցկության մասին։

🚗 Վերադարձ Երևան
🍽 Ընթրիք և գիշերակաց Երևանում

օր 3

Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան

🍽 Նախաճաշ հյուրանոցում

Օրը սկսվում է Գառնիի հեթանոսական տաճար այցելությամբ՝ եզակի նախաքրիստոնեական տաճար Հայաստանում։ Հունահռոմեական ոճի այս հոյակապ կառույցը, որը կառուցվել է 77 թվականին Տրդատ Ա թագավորի օրոք, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն: Նրբագեղ սյունաշարը, շքնաղ բնությունը, խորը կիրճը այն դարձնում են Հայաստանի ամենահիասքանչ տեսարժան վայրերից մեկը: Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։ Տաճարից ոչ հեռու, հիացեք հայտնի «Քարերի սիմֆոնիա»-ով, վեցանկյուն բազալտե սյուների եզակի բնական ձևավորմամբ՝ որ արարվել է ժամանակի և բնության կողմից:

🎶 Կամընտրական ծրագիր օրը հարստացնելու համար․

🎵 Դուդուկի անհատական ​​համերգ․

Գառնիի հնագույն տաճարում – Թող դուդուկի՝ հայկական ավանդական ծիրանի փայտից պատրաստված գործիքի գեղեցիկ ձայնը ձեզ տեղափոխի ժամանակի միջով: Դուդուկի խորը, հուզիչ մեղեդին, որը հաճախ կոչում են «ծիրանի շեփոր», հանընդհանուր հիացմունքի արժանացավ «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքով: Ելույթից հետո տեղի երաժիշտը կբացահայտի այս խորհրդանշական գործիքի հարուստ պատմությունն ու մշակութային նշանակությունը:

🍽 Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը թխվում է թոնրի մեջ:

⛪ Գեղարդի վանք – ժայռափոր գլուխգործոց (ՅՈՒՆԵՍԿՕ)

Կեսօրին զգացեք Գեղարդի վանքի հավերժական գեղեցկությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է 2000թ.-ից: Հրաշալի կիրճի սրտում՝ 12-13-րդ դարերի այս վանական համալիրը ճարտարապետական ​​հրաշք է՝ մասամբ կառուցված ժայռի մեջ: Նրա անունը՝ «Գեղարդ», որը նշանակում է «Սուրբ նիզակ», վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը։ Այն Էջմիածնի Մայր տաճարի թանգարան տեղափոխվելուց առաջ դարեր շարունակ պահվել է այստեղ։ Լեռներում, Ազատ գետի փորած հոյակապ կիրճի սրտում, Գեղարդը հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարն է: Այս վանական համալիրը տպավորում է ժայռի մեջ իր ներդաշնակ ներառմամբ և կազմված է մի քանի կառույցներից.

  • Գլխավոր եկեղեցին՝ զարդարված նուրբ խաչքարերով և քարե բարդ քանդակներով։
  • Երկու քարանձավային եկեղեցիներ՝ վարպետորեն փորված ժայռի մեջ, որտեղ բնական լույսի թափանցումը առանձնահատուկ հմայնք է տալիս խորհրդավոր միջավայրին:
  • Դամբարան։
  • Սրբազան աղբյուր, որը դարեր շարունակ հորդում է ժայռի խորքերից, և համարվում է բուժիչ ու երիտասարդացնող: Գեղարդի խորհրդավոր մթնոլորտը, ճարտարապետությունը և շրջակա բնությունը այն դարձնում է Հայաստանի ամենահիասքանչ վայրերից մեկը:

Կամընտրելի․

🎵 Հոգևոր երաժշտություն կատարում Գեղարդի վանքի քարանձավային մատուռում։ Վայելեք անկրկնելի զգացումներ ունկնդրելով բնական ակուստիկայով հարստացած հայկական հոգևոր երաժշտությունը:

🚗 Վերադարձ Երևան։

օր 4

Երևան – Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ – Գինու համտես Արենիում – Նորավանք – Երևան

🍽 Նախաճաշ հյուրանոցում

🏔️ Արարատյան դաշտավայր՝ Տպավորիչ ճանապարհորդություն, ամենամոտ տեսարանը դեպի բիբլիական Արարատ լեռ․

Սկսեք ձեր օրը  ճանապարհորդությամբ դեպի Արարատյան դաշտավայր, վայելեք Արարատի ակնածանք ներշնչող գեղեցկությունը՝ լեռ, որը փայլում է իր երկու ձյունածածկ գագաթներով։ Ըստ Աստվածաշնչի, Արարատն է համարվում Նոյան տապանի հանգրվանը: Լեռն այնքան մոտ է թվում, որ թվում է, կարող ես ձեռք մեկնել և դիպչել նրա առասպելական գագաթներին:

⛪ Խոր Վիրապ՝ Հայաստանի քրիստոնեական արմատները բացահայտող սրբավայր։ Շարունակեք դեպի Խոր Վիրապ վանք՝ Հայաստանի ամենասուրբ ուխտատեղիներից մեկը։ Այստեղ, խորը զնդանում է,որ  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է հեթանոս Տրդատ III թագավորի կողմից: Նրա վերջնական ազատ արձակումը մ.թ. 301 թվականին շրջադարձային պահ եղավ պատմության մեջ՝ Հայաստանը դարձնելով առաջին երկիրն, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն:

🌿 Բացահայտեք և ընկալեք Հայաստանի ամենակարևոր քրիստոնեական սրբավայրերից մեկի հոգևոր միջավայրը:

Հին Արտաշատ

Խոր Վիրապը շրջապատող բլուրներում ժամանակին գտնվում էր Արտաշատը՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որը կառուցվել էր մ.թ.ա.  180 ականներին Արտաշես Ա թագավորի՝ Արտաշեսյան դինաստիայի հիմնադիրի կողմից: Այն այդ ժամանակաշրջանի խոշոր քաղաքներից էր, նախագծված հատուկ ճարտարապետական ​​հատակագծով ևհանդիսանում էր միջազգային առևտրի նշանավոր կենտրոն։ Որոշ պատմական աղբյուրների համաձայն՝ կարթագենցի հայտնի զորավար Հաննիբալը Հռոմից կրած պարտությունից հետո ապաստան էր գտել Հայաստանում և գործուն մասնակցություն ունեցել այս հնագույն քաղաքի նախագծմանը։

⛪ Նորավանք՝ թաքնված գոհար կարմիր ժայռերի մեջ։

Շարունակեք ճանապարհորդությունը ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով, որը տանում է դեպի Նորավանք վանական համալիր (XIII դ.)։Այն նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն էր,  տեղակայված  բարձր կարմիր ժայռերով շրջապատված  ձորում: Շատ այցելուների երթուղին այնքան հետաքրքրաշարժ և տպավորիչ է թվում, որ նրանք ընտրում են ոտքով մինչև վանք հասնելու տարբերակը։  Ամբողջ վանքը կրում է միջնադարյան հայ նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի հանճարեղ դրոշմը։ Քանդակազարդ եկեղեցին ,  խաչքարերը հայ շինարարական մշակույթի գլուխգործոցներից են համարվում։  Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան Գլաձոր  համալսարանի հետ, որը միջնադարյան Հայաստանի խոշոր կրթական կենտրոններից էր։ Այստեղ դասավանդվում էին աստվածաբանություն, փիլիսոփայություն և գիտություն։ Նորավանքում է գտնվում նաև ազնվական Օրբելյանների ընտանիքի դամբարանը։

🍽 Ճաշ Նորավանքի սեղանատանը՝ կիրճի գեղեցիկ տեսարանով։

🍷 Արենի՝ գինեգործության օրրան։

Ճանապարհորդությունը շարունակվում է դեպի Արենի՝ աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկը։ Այցելեք «Արենի» գինու գործարան՝ գինու համտեսի համար։  Դուք կարող եք փորձել տեղական գինիների տեսականին, որոնք արտադրվել են նույն տարածաշրջանում, որտեղ հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը:

Դուք հնարավորություն կունենաք համտեսելու տեղական գինիներ, այդ թվում՝ հայտնի Արենի գինին, որը պատրաստված է տեղական խաղողի յուրահատուկ տեսակից: Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում՝ 5500 տարվա հնության կաշվե կոշիկը,  որն ավելի հին է քան հանրահայտ Օցի Սառցե մարդու կոշիկը,  գինու մամլիչներ, ֆերմենտացիայի պարագաներ,կարասներ,մառաններ: Ձեր այցելությունը կներառի նաև փոքրիկ, բայց հմայիչ Սուրբ Աստվածածին (Սուրբ Աստվածածին) եկեղեցին, որը գտնվում  գյուղի տարածքում:

🚗 Վերադարձ Երևան։

Ընթրիք և գիշերակաց Երևանում։

օր 5

Երևան - Սևանա լիճ - Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Երևան

🍽 Նախաճաշ հյուրանոցում

🌊 Սևանա լիճը Հայաստանի մարգարիտն է։

Սկսեք ճանապարհորդությունը դեպի Սևանա լիճ՝ աշխարհի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը, որը գտնվում է ծովի մակարդակից գրեթե 2000 մետր բարձրության վրա: Լճի բյուրեղյա մաքուր ջրերը և լեռնային բնապատկերն առաջացնում են խաղաղության և անդորրի զգացում։

🏛️ Այցելեք Սևանավանք (9-րդ դար) , որը գտնվում է Սևանի թերակղզում։

Վանքի բարձունքից բացվում է համայնապատկերային տեսարան լճի վրա։ Ի սկզբանե լինելով կարևոր կրոնական կենտրոն Սևանավանքն այսօր ևս հանդիսանում է հայկական հոգևոր ժառանգության  խորհրդանիշ:

🚤 կամընտրական․ նավարկություն Սևանա լճով։

Ընդլայնեք ձեր այցը  Սևանա լճի խաղաղ ջրերի վրա թարմացնող զբոսանքով: Զգացեք հաճելի զեփյուռը, ներշնչվեք հիասքանչ տեսարաններով և զգացեք այս բնական հրաշքի անխռով գեղեցկությունը:

🌲 Դիլիջան՝ Հայաստանի Կանաչ դրախտ։

Շարունակեք դեպի հմայիչ Դիլիջան քաղաքը, որը հայտնի է իր փարթամ անտառներով, լեռնային մաքուր օդով և հարուստ մշակութային ավանդույթներով: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ,կանաչ անտառները:

🏡 Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով

Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։

⛪ Այցելեք Հաղարծին։

Դիլիջանի մեկուսի անտառների խորքում կառուցված Հաղարծին վանքը (11-13-րդ դարեր) իբրև կորած աշխարհի տեսիլք է անսպասելիորեն հառնում զբոսաշրջիկի առջև։

Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:

⛪ Այցելեք Գոշավանք։

Շարունակեք ճանապարհն դեպի Գոշ գյուղ, որտեղ գտնվում է Գոշավանքը  (12-13-րդ դդ.): Միջնադարի անվանի գիտնական, աստվածաբան և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը ժամանակին եղել է Հայաստանի կրթության և մշակույթի կարևոր կենտրոն։ Հիացեք վանքի խաչքարերով՝ Հայաստանի միջնադարյան արվեստի բացառիկ  նմուշներով:

🚗 Վերադարձ Երևան

🛏 Գիշերակաց Երևանում։

օր 6

Տեղափոխում օդանավակայան

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Մասնակիցների թիվ3*4*5*
10+1660690720
15+1599630655
20+1585615645
25+1560590620
30+1555580610
Միանվագ հավելավճար155165180

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Տեղավորում հյուրանոցներում (5 գիշեր Երևանում)
  • Սնունդ (նախաճաշ հյուրանոցում, 5 ճաշ, 5 ընթրիք)
  • 2 ուղղությամբ օդանավակայանի տրանսֆեր
  • Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
  • Մասնագիտական ​​անգլերեն խոսող ուղեկցորդի ծառայություն՝ ըստ ծրագրի
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Էրեբունի թանգարան, Գառնիի տաճար, Էջմիածնի թանգարան, Զվարթնոցի տաճար
  • Գինու համտես Արենիում
  • Ըստ ցանկության այցելություն Նաիրիանի կենսակոսմետիկայի խանութ՝ նրանց գործունեության և արտադրանքի ներկայացմամբ։ Հյուրերին ջերմորեն կընդունեն բուսական թեյերի և չրերի ընտրանիով։
  • 1 FOC TL-ի համար

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմսեր
  • Ապահովագրություն
  • Կոնյակի գործարանի 1-ժամյա ուղեկցող շրջագայություն, ներառյալ մուտքի տոմսեր և համտեսի սեանս
  • 4x4 մեքենայի վարձույթ Գառնիի կիրճ հասնելու համար
  • Գեղարդի վանքում հրավիրված երգչախմբի կատարմամբ հոգևոր երգերի համերգ
  • Հայկական ազգային գործիք դուդուկի կատարում (20 րոպե)
  • Սևանա լճում նավարկություն (1 ժամ)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը