Արքայական արձակուրդներ Հայաստանում
Մշակութային տուրեր
8 օր / 7 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Բացահայտեք Հայաստանի մշակութային և բնական գանձերը այս անմոռանալի ութօրյա ճանապարհորդության ընթացքում։ Միջնադարյան վանական համալիրներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության վայրեր, վեհաշուք լեռներ, խոր կիրճեր և գինեգռրծական տարածաշրջաններ՝ այս ուղևորությունն առաջարկում է պատմության, բնության և ավանդույթների հիանալի համադրություն։
Զբոսնեք կենդանի և գունեղ Երևանով, հիացեք չնաշխարհիկ բնությամբ` ճոպանուղով ուղևորվելով դեպի Տաթևի վանական համալիր, համտեսեք հայկական գինին Արենիում, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործարաններից մեկը։ Հանգստացեք Ջերմուկ առողջարանում վայելելով հայտնի հանքային ջուրն ու բնության խաղաղ գեղեցկությունը։ Այնուհետև հիացեք Հայաստանի չքնաղ անկյուններից մեկի`Դիլիջանի բնաշխարհով, հարմարավետ և տպավորիչ հանգիստ անցկացնելով DiliDream վիլլայում։
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում – տեղափոխում հյուրանոց
Դիմավորում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Տեղափոխում հյուրանոց։ Գիշերակաց Երևանում։
Շրջագայություն Երևանում
Նախաճաշ հյուրանոցում։
Զբոսնեք Երևանի կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։
Անջնջելի տպավորություն կթողնի Ծիծեռնակաբերդը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, ինչպես նաև Ցեղասպանության թանգարանը, ուր ներկայացված է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում 1.5 միլիոն հայերի ոչնչացման պատմությունը:
Այցելեք Մատենադարան, որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։
Այցելություն Կովկասի ամենամեծ և ամենահին մզկիթներից մեկը՝ «Կապույտ մզկիթ», որը գտնվում է Երևանի սրտում։
Ավարտեք ձեր օրը Հանրապետության հրապարակում։ Վայելելեք երգող շատրվանների հիասքանչ երաժշտական ներկայացումը աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկում։
Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան - Գառնիի տաճար - Գեղարդավանք (UNESCO) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի։ Այցելություն Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար, նվիրված Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։
Գառնի Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:
Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու ժայռերի << անկման>> ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:
Կամընտրելի. Հայկական ազգային գործիքի՝ «Դուդուկ»-ի երաժշտական կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով ամբողջությամբ զգալ հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):
Վայելեք ավանդական հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը, նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն՝ 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:
Վերադարձ և գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան – Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ վանք – Արենի – Նորավանք – Ջերմուկ
Նախաճաշ հյուրանոցում։
Նախաճաշից հետո ճանապարհորդություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Ուղևորություն դեպի Վայոց Ձորի Արենի բնակավայր,որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, , գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին։ Ըստ ամերիկյան և հայ հնագետների՝ հնագույն գինու արտադրությունն ունեցել է ծիսական նշանակություն, ինչի ապացույցն են դամբարաններում և թաղման վայրերում հայտնաբերված գտածոները։
Դուք հնարավորություն կունենաք այցելելու Արենու գինեգործարան՝ համտեսելու տեղական գինիներ, այդ թվում հայտնի Արենի գինին, որը պատրաստված է խաղողի յուրահատուկ տեսակից:
Այնուհետև, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք (XIII դար)՝ Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Շարունակեք ուղին դեպի Ջերմուկ՝ հայտնի հանքային առողջարանային հանգստավայր: Դուք հնարավորություն կունենաք անմիջապես աղբյուրից համտեսել իր բուժիչ հատկություններով նշանավոր հանքային ջուրն ու վայելել հանքային լոգանք՝ օգտագործելով բնական Ջերմուկը։
Գիշերակաց Ջերմուկում։(Ն/-/-)
Ջերմուկ – «Տաթևի թևեր» ճոպանուղի - Տաթևի վանք - Ջերմուկ
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանապարհորդություն դեպի Տաթև։ Շարունակեք ուղևորությունը զբոսանքով «ՏաԹևեր»ով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով 5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով, արտասովոր այս երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի 9-13-րդ դարերի հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն։ Վանական համալիրն իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում: Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Այստեղ ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ, և վանականներ:
Վերադարձ Ջերմուկ։
Գիշերակաց Ջերմուկում
Ջերմուկ – Սելիմի լեռնանցք – Քարավանսարա - Սևանա լիճ - Դիլիջան
Նախաճաշից հետո Սելիմի լեռնանցքով ուղևորություն դեպի Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճ։ Ճանապարհին այցելություն պատմական Սելիմի քարավանատուն(XIV դար), որը ժամանակին ծառայում էր որպես հանգստի կետ Մետաքսի ճանապարհի ճանապարհորդների համար։ Այն հիշեցնում է միջնադարում Հայաստանի խաղացած կարևոր դերը Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի կազմակերպման գործում։
Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով 940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։
Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։
Այնուհետև շարունակեք ճանապարհն դեպի հմայիչ Դիլիջան քաղաք, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա» իր թավ անտառների, ալպյան մարգագետինների և վայրի բնական գեղեցկության համար: Ուղևորության ընթացքում վայելեք լեռնային լճի վեհ տեսարանից դեպի կանաչ անտառներով հմայիչ բնաշխարհ տեղափոխվելու հետարքրքիր զգացողությունը։
Գիշերակաց Դիլիջանի հարմարավետ Դիլիդրիմ վիլլայում՝ որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի հանդիպակաց անտառապատ լեռները։
Գիշերակաց Դիլիջանում
Հանգիստ Դիլիջանի DiliDream վիլլայում՝ անտառապատ լեռների հիանալի տեսարանով – այցելություն Հաղարծնի վանք – Դիլիջան քաղաք
Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով, ուր այցելուներն կծանոթանան Հաայստանի հյուսիսային շրջաններին բնորոշ սովորույթներին, արհեստագործական դարավոր ավանդույթներին, կկարողանան ընտրել փայտից,քարից, կավից պատրաստված ավանդական հուշանվերներ։
Ուղևորություն դեպի Հաղարծին վանական համալիր՝ XI–XIII դարերի նշանավոր հոգևոր կենտրոն։ Դարավոր անտառների կանաչից անսպասելիորեն հառնող ճարտարապետական մտքի այս գլուխգործոցն, խորհրդավոր և կորուսյալ աշխարհի տպավորություն է թողնում զբոսաշրջիկների վրա։
Հաղարծին վանական համալիրն հայոց պատմության, մշակույթի, շինարար հանճարի շքեղ արտահայտություն է, որ դեպ իրեն է գրավում զբոսաշրջիկների ողջ աշխարհից։
Գիշերակաց Դիլիջանում։
Դիլիջան – Ծաղկաձոր – Երեկոյան մեկնում
Դիլիջանից հետո հանգիստը շարունակեք ուղևորվելով դեպի Ծաղկաձոր։ Գեղատեսիլ Թեղենիս լեռան սստորոտում գտնվող այս քաղաքը, հայտնի է իր զով լեռնային օդով և կախարդական բնությամբ։
Զբոսանք Ծաղկաձորի սոճիներով շրջապատված խաղաղ փողոցներով և վայելեք բնության հիասքանչ տեսարանները։
Կամընտրելի: Վերելք ճոպանուղով՝ վայելելու Ծաղկաձորի հովիտի և շրջակա բարձունքների անզուգական համայնապատկերը — Ձեր այցի ավարտին արժանի վերջին հիշողություն։
Այնուհետև՝ տեղափոխում օդանավակայան՝ երեկոյան մեկնելու համար։
Գինը նշված է դրամով մեկ անձի համար երկտեղանի սենյակում՝ հայկական փաթեթի մաս կազմող տարբերակի համար։
2-3 անձ՝ «Ալեքսանդր» (Երևան), «Գրանդ Ռեզորթ» (Ջերմուկ), «Հին Դիլիջան Թուֆենկյան» (Երևան), «Ալեքսանդր» (Երևան), «Գրանդ Ռեզորթ» (Ջերմուկ), «Հին Դիլիջան Թուֆենկյան» (Երկտեղանի),
SNGL հավելավճար՝
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| 2-3 pax | «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրաանոց, «Գրանդ Ռեզորթ» (Ջերմուկ), «Դիլի Դրիմ Վիլլա» (ԴիլիջանՃ), | «Երևան Գրանդ Հոթել» (Երևան), «Գրանդ Ռեզորթ» (Ջերմուկ), «Դիլի Դրիմ Վիլլա» (Դիլիջան) | Ռեզորթ» (Ջերմուկ), «Դիլի Դրիմ Վիլլա» (Դիլիջան) |
|---|---|---|---|
| 1 | 3880 | 4040 | 4600 |
| 2 | 2350 | 2460 | 2700 |
| 3 | 2110 | 2220 | 2470 |
| 4 | 1955 | 2070 | 2315 |
| SNGL suppl | 675 | 725 | 950 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն (3 գիշեր Երևանում, 2 գիշեր Ջերմուկում և 2 գիշեր Դիլիջանում,
- Նախաճաշ
- Servicio de transporte según el programa
- Servicio de guía habla hispana según el programa
- Almuerzo en casa familiar en Garni con demostración de horneado de lavash
- Entradas: templo de Garni, sinfonía de piedras, templo de Zvartnots, museo del genocidio, museo de Echmiadzin, Matenadaran
- Degustación de vinos en Areni
- Cueva de Areni
- Boletos para el teleférico de Tatev
- Boletos para el teleférico de Tsaghkadzor hasta la primera estación
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Billete de avión
- Seguro
