Արքայական արձակուրդներ Հայաստանում և Վրաստանում
Տարածաշրջանային տուրեր
11 օր / 10 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում – տեղափոխում հյուրանոց
Դիմավորում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Տեղափոխում հյուրանոց։ Գիշերակաց Երևանում։
Շրջագայություն Երևանում – Մատենադարան
Նախաճաշ հյուրանոցում։
Զբոսնեք Երևանի կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։
Անջնջելի տպավորություն կթողնի Ծիծեռնակաբերդը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, ինչպես նաև Ցեղասպանության թանգարանը, ուր ներկայացված է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում 1.5 միլիոն հայերի ոչնչացման պատմությունը:
Այցելեք Մատենադարան, որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։
Այցելություն Կովկասի ամենամեծ և ամենահին մզկիթներից մեկը՝ «Կապույտ մզկիթ», որը գտնվում է Երևանի սրտում։
Ավարտեք ձեր օրը Հանրապետության հրապարակում։ Վայելելեք երգող շատրվանների հիասքանչ երաժշտական ներկայացումը աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկում։
Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան – ՅՈՒՆԵՍԿՕ-ի վայրեր. Էջմիածնի տաճար – Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ – Զվարթնոցի տաճար – Վերնիսաժ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Էջմիածին՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը:
Այցելություն Էջմիածնի Մայր տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից զարդեր, գավազաններ,Սբ․ մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:
Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով ապաստանել էր Հայաստանում։ Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն, նախընտրելով նահատակությունը:Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:
630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։
Ճանապարհը շարունակվում է դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոց տաճար 641-661 թթ ։ Այս նախկինում եռաստիճան կառույցը, հենված էր արծիվների պատկերներով հսկա սյուների վրա զարդարված խաղողի , փորագրված վազերով և նռան ճյուղերով։ Պահպանված ավերակները պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոց տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Երևան վերադառնալիս այցելություն Վերնիսաժ՝ քաղաքի կենտրոնում գտնվող հայտնի ձեռարվեստի շուկա։ Այստեղ կարող եք գտնել ձեռագործ աշխատանքներ՝
գորգեր, ոսկերչական իրեր, կավե, փայտյա հուշանվերներ և շատ ավելին:
Գիշերակաց Երևանում . (Ն/-/-)
Երևան - Գառնիի տաճար - Գեղարդավանք (UNESCO) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի։ Այցելություն Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար, նվիրված Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։
Գառնի Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:
Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու ժայռերի << անկման>> ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:
Կամընտրելի. Հայկական ազգային գործիքի՝ «Դուդուկ»-ի երաժշտական կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով ամբողջությամբ զգալ հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):
Վայելեք ավանդական հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը, նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն՝ 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:
Վերադարձ և գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան – Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ վանք – Արենի – Նորավանք – Ջերմուկ
Նախաճաշ հյուրանոցում։
Նախաճաշից հետո ճանապարհորդություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Ուղևորություն դեպի Վայոց Ձորի Արենի բնակավայր,որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, , գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին։ Ըստ ամերիկյան և հայ հնագետների՝ հնագույն գինու արտադրությունն ունեցել է ծիսական նշանակություն, ինչի ապացույցն են դամբարաններում և թաղման վայրերում հայտնաբերված գտածոները։
Դուք հնարավորություն կունենաք այցելելու Արենու գինեգործարան՝ համտեսելու տեղական գինիներ, այդ թվում հայտնի Արենի գինին, որը պատրաստված է խաղողի յուրահատուկ տեսակից:
Այնուհետև, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք (XIII դար)՝ Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Շարունակեք ուղին դեպի Ջերմուկ՝ հայտնի հանքային առողջարանային հանգստավայր: Դուք հնարավորություն կունենաք անմիջապես աղբյուրից համտեսել իր բուժիչ հատկություններով նշանավոր հանքային ջուրն ու վայելել հանքային լոգանք՝ օգտագործելով բնական Ջերմուկը։
Գիշերակաց Ջերմուկում։(Ն/-/-)
Ջերմուկ – «Տաթևի թևեր» ճոպանուղի - Տաթևի վանք - Սելիմի լեռնանցք – Քարավանսարա - Սևանա լիճ - Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանապարհորդություն դեպի Տաթև։ Շարունակեք ուղևորությունը զբոսանքով «ՏաԹևեր»ով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով 5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով, արտասովոր այս երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի 9-13-րդ դարերի հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն։ Վանական համալիրն իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում: Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Այստեղ ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ, և վանականներ:
Շարունակեք ուղևորությունն Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.): Այն ժամանակին որպես հանգստավայր է ծառայել Մետաքսի ուղու ճանապարհորդների համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի խաղացած նշանակալի դերը հին աշխարհի առևտրական և մշակույթային հարաբերություններում։
Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով 940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։
Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։
Այնուհետև շարունակեք ճանապարհն դեպի հմայիչ Դիլիջան քաղաք, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա» իր թավ անտառների, ալպյան մարգագետինների և վայրի բնական գեղեցկության համար: Ուղևորության ընթացքում վայելեք լեռնային լճի վեհ տեսարանից դեպի կանաչ անտառներով հմայիչ բնաշխարհ տեղափոխվելու հետարքրքիր զգացողությունը։
Գիշերակաց Դիլիջանի հարմարավետ Դիլիդրիմ վիլլայում՝ որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի հանդիպակաց անտառապատ լեռները։
Կաց Դիլիջանում
Հանգիստ Դիլիջանի DiliDream վիլլայում՝ անտառապատ լեռների հիանալի տեսարանով – այցելություն Հաղարծնի վանք – Դիլիջան քաղաք
Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով, ուր այցելուներն կծանոթանան Հաայստանի հյուսիսային շրջաններին բնորոշ սովորույթներին, արհեստագործական դարավոր ավանդույթներին, կկարողանան ընտրել փայտից,քարից, կավից պատրաստված ավանդական հուշանվերներ։
Ուղևորություն դեպի Հաղարծին վանական համալիր՝ XI–XIII դարերի նշանավոր հոգևոր կենտրոն։ Դարավոր անտառների կանաչից անսպասելիորեն հառնող ճարտարապետական մտքի այս գլուխգործոցն, խորհրդավոր և կորուսյալ աշխարհի տպավորություն է թողնում զբոսաշրջիկների վրա։
Հաղարծին վանական համալիրն հայոց պատմության, մշակույթի, շինարար հանճարի շքեղ արտահայտություն է, որ դեպ իրեն է գրավում զբոսաշրջիկների ողջ աշխարհից։
Գիշերակաց Դիլիջանում։
Դիլիջան – Հաղպատի և Սանահինի վանքեր ( ՅՈՒՆԵՍԿՕ ) – հայ-վրացական սահման – Թբիլիսի
Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենահիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:
Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ գործում էր ավելի քան 500 հոգուց կազմված միաբանություն: Վանական համալիրի հնագույն կառույցներից են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները և Սուրբ Գրիգորի մատուռը, որոնք թվագրվում են 10-12րդ դարերով։
Սանահինի դպրոցը, որ հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի էր հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։
Սանահինից անմիջապես արևելք գտնվող Հաղպատի վանքը նույնքան գրավիչ է և ճարտարապետական ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Որպես կրոնական և կրթական նշանավոր կենտրոն՝ Հաղպատավանքն իր վերելքն ապրեց 10-13-րդ դարերում: Սուրբ Նշան եկեղեցին, սեղանատունը, Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, դասվում են միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշների շարքին: Համալիրի ամենատպավորիչ կառույցներից է զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին: Սանահինի նման, Հաղպատում ժամանակին եղել է գրատուն, ձեռագրատուն և բժշկական դպրոց: Հատկանշական է, որ Հաղպատի վանականների է եղել անվանի ազգային բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։
Ուղևորություն դեպի Հայաստան-Վրաստան սահման, սահմանային ձևակերպումներ, ուղևորություն Թբիլիսի: Ամրագրում հյուրանոցում:
Երեկոյան քաղաքային շրջագայությամբ զգացեք գիշերային Թբիլիսիի հմայքը, երբ լույսերով ողողված քաղաքը ձեզ կառաջարկի տպավորիչ ծրագիր՝ միախառնելով հնագույն ժառանգությունը ժամանակակից նրբագեղության հետ: Քայլեք սալահատակ փողոցներով, հիացեք լուսավորված հուշարձաններով և վայելեք Վրաստանի հրապուրիչ մայրաքաղաքի աշխույժ գիշերային կյանքը:
Ուղևորությունն սկսվում է Մետեխի եկեղեցուց : Մտկվարի գետի վրա խոյացած ժայռի գագաթին կառուցված վանքն գտնվում է Թբիլիսիի հին թաղամասերից մեկում: Այստեղից կարելի է հիանալ քաղաքի գեղեցիկ համայնապատկերով:
Զբոսանք պատմական Աբանոտուբանի թաղամասով, որը հայտնի է իր բնական ծծմբային բաղնիքներով: Այս դարավոր գմբեթավոր բաղնիքները, որոնք փայլում են երեկոյան մեղմ լույսերի ներքո, այցելուներին ընդունել են Մետաքսի ճանապարհի օրերից: Զգացեք գոլորշիով շնչող հին պատերի խորհրդավոր մթնոլորտը, որտեղ պատմությունը զուգորդվում է հանգստի հետ:
Ճոպանուղով բարձրացե՛ք Նարիկալա ամրոց՝ Թբիլիսիի հնագույն տեսարժան վայրերից մեկը, որը թվագրվում է 4-րդ դարով: Այս բարձունքից վայելեք ներքևում տարածվող քաղաքի անմոռանալի տեսարաններն:
Անցեք Խաղաղության կամրջով:, Խիստ արդիական, աղեղաձև հետիոտնային այս կամուրջը, նախագծվել է իտալացի ճարտարապետ Միքել Դե Լուչիի կողմից 2010 թվականին: Կամուրջը փայլում է հազարավոր LED լույսերով՝ առաջարկելով գեղեցիկ հակադրություն հին և նոր քաղաքային տեսարանների միջև:
Այցելեք Սիոնի Մայր տաճար՝ Թբիլիսիի կարևոր կրոնական սրբատեղիներից մեկը: Այս միջնադարյան վրացական ուղղափառ եկեղեցին կրում է Երուսաղեմի Սիոն լեռան անունը և ունի խորը պատմական և հոգևոր նշանակություն վրաց ժողովրդի համար:
Ավարտեք ձեր երեկոն հանգիստ զբոսանքով Շարդեն փողոցով: Աշխույժ և ոճային թաղամասը, լի է ժամանակակից սրճարաններով, բարերով և ռեստորաններով: Այստեղ դուք կարող եք վայելել մի բաժակ հայտնի վրացական գինի, համտեսել տեղական համեղ ուտեստներ կամ պարզապես ներծծվել գիշերային Թբիլիսիի աշխույժ մթնոլորտում:
Գիշերակաց Թբիլիսիում. (Ն/-/-)
Թբիլիսի – Ջինվալի ջրամբար – Անանուրի ամրոց– Գուդաուրի – Կազբեգի – Թբիլիսի Նախաճաշ հյուրանոցում.
Բացահայտեք Վրաստանի հիասքանչ բնապատկերները անցնելով պատմական ռազմավիրական ճանապարհով՝ դարավոր երթուղի, որ ոլորվում է Մեծ Կովկասյան լեռներով, կապելով հարավը հյուսիսի հետ:
Մեր առաջին կանգառը գեղատեսիլ Ջինվալի ջրամբարն է, անտառածածկ լեռների մեջ բազմած փիրուզագույն լիճը: Արհեստական այս ջրամբարը ջուր է մատակարարում Թբիլիսիին և հիանալի ներդաշնակված է շրջակա բնությանը: Այն իր գրավիչ համայնապատկերով ՝ կատարյալ վայր է լուսանկարվելու համար:
Հաջորդն այցելություն է 17-րդ դարի Անանուրի ամրոց՝ պատմական ամրոցային համալիր, որը ժամանակին ծառայել է իբրև Արագվիի իշխանների նստավայր: Պաշտպանական պարիսպներով և դիտաշտարակներով շրջապատված համալիրը ներառում է գեղեցիկ պահպանված եկեղեցի, որ զարդարված է արժեքավոր բարձրաքանդակներով:
Շարունակելով ճանապարհորդությունը հասնում ենք Գուդաուրի՝ հայտնի լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Մեծ Կովկասի հարավային լանջերին կառուցված Գուդաուրին հայտնի է իր լեռնային տեսարաններով և արկածային սպորտաձևերի համար լավագույն պայմաններով: Ամռանը կանաչ սարերը, ալպիական զով օդը իդեալական պայմաններ են ստեղծում քաղաքի հեղձուքից փախչելու և հանգստանալու համար:
Ուղևորությունն դեպի հյուսիս մեզ տանում է դեպի 2385 մետր բարձրության վրա գտնվող գեղատեսիլ Ջվարի լեռնանցքը: Հիասքանչ լեռնային տեսարաններով լեռնանցքը առանցքային կետ է եղել հնագույն առևտրային ճանապարհի երկայնքով՝ կապելով Վրաստանը Ռուսաստանի հետ:
Ստեփանծմինդան (Կազբեկի)՝ լեռնային յուրահատուկ բնության գրկում գտնվող Վրաստանի սահմանային քաղաքը, Կազբեկի լեռան (ծովի մակերևույթից 5033 մետր բարձրություն) ստորոտում է և գերում է իր հմայքով:
4X4 Jeep Adventure –Ճանապարհն դեպի Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցի անցնում է լեռնային ոլորապտույտ կածաններով և ձորերով: 4X4 մեքենաներով ճանապարհորդությունն ինքնին արկած է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի ամենահայտնի և գեղատեսիլ վայրերից մեկը: Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է 2170 մետր բարձրության վրա և 14-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց է: Լեռնակատարին կառուցված այս վանքից բացվում են Կազբեկ լեռան ապշեցուցիչ համայապատկերով անզուգական տեսարաններ:
Վերադարձ Թբիլիսի
Գիշերակաց Թբիլիսիում. (Ն/-/-)
Թբիլիսի – Կախեթի՝ գինու տարածաշրջան – Սիգնաղի՝ սիրո քաղաք - Բոդբեի վանք – Թբիլիսի
🍷 Ճանապարհորդություն դեպի Վրաստանի գինու երկրամաս և սիրո քաղաք
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանապարհորդություն դեպի արևելյան Վրաստանի Կախեթի շրջան, որը հայտնի է իր ավանդույթներով, պատմական բնակավայրերով, խաղողի այգիներով, գինեգործարաններով և գեղատեսիլ բնությամբ։
Սիգնաղի ժամանելով՝ մենք մտնում ենք Վրաստանի ամենահմայիչ և ռոմանտիկ քաղաքներից մեկը։ Ծովի մակարդակից 790 մետր բարձրության վրա գտնվող քաղաքից համայնապատկերային, ցնցող տեսարան է բացվում դեպի Ալազանի հովիտ և ձյունածածկ Կովկասյան լեռներ։ Սիգնաղին կոչվում է «Սիրո քաղաք»՝ քանի որ այստեղ հարսանյաց տունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով և զույգերն կարող են ամուսնանալ ցանկացած ժամանակ։
- Թափառեք սալահատակ փողոցներով, հիացեք փայտե պատշգամբներով ձևավորված ավանդական վրացական տներով։
- հիացեք 18-րդ դարի ամրոցով և զբոսնեք Սիղնաղիի հին քաղաքի պարիսպների երկայնքով, որոնք հիշեցնում են փոքր << չինական մեծ պարիսպը>>։
- Վայելեք քաղաքի հարմարավետ սրճարանները, արհեստագործական խանութները և աշխույժ մթնոլորտը, ինչը կատարյալ վայր է ռոմանտիկ զբոսանքի համար։
Սիգնաղիից կարճ հեռավորության վրա է այցելության հաջորդ վայրը ՝Բոդբեի վանքը, որն Վրաստանի ամենասուրբ տարածքներից է։ Ըստ ավանդության այստեղ է հանգչում 4-րդ դարում քրիստոնեությունը Վրաստան բերած Սուրբ Նինոն։ 9-րդ դարում կառուցված վանական համալիրն ունի մեծ հոգևոր նշանակություն և սրբազան ուխտագնացության վայր է։
- Այցելություն գեղեցիկ վերականգնված վանական համալիր, որը գործող կուսանոց է նաև այսօր։
- Զբոսանք խաղողի այգիներով՝ Ալազանի հովտի գեղեցիկ բնական տեսարանների ներքո։
🍷 Գինու համտես
🚗 Վերադարձ Թբիլիսի
🏨 Գիշերակաց Թբիլիսիում։
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| 2-3 անձ | «Երևան Գրանդ Հոթել» (Երևան), «Գրանդ Ռեզորթ» (Ջերմուկ), «Դիլի Դրիմ Վիլլա» (Դիլիջան) | «Ալեքսանդր» (Երևան), «Գրանդ Ռեզորթ» (Ջերմուկ), «Հին Դիլիջան Թուֆենկյան» (Երևան) | «Ալեքսանդր» (Երևան), «Գրանդ Ռեզորթ» (Ջերմուկ), «Հին Դիլիջան Թուֆենկյան» (Երկտեղանի) |
|---|---|---|---|
| 2 անձ | 2215 | 2870 | 3380 |
| 3 անձ | 1965 | 2520 | 3030 |
| 4 անձ | 1795 | 2300 | 2810 |
| SNGL հավելավճար | 575 | 765 | 1330 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն (4 գիշեր Երևանում, 1 գիշեր Ջերմուկում և 2 գիշեր Դիլիջանում, 4 գիշեր Թբիլիսիում)
- Նախաճաշ
- Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
- զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
- Ընտանեկան ճաշ Գառնիում՝ լավաշի պատրաստման արարողությամբ
- Ամենագնաց մեքենա մինչև Գերգետի եկեղեցի
- Մուտքի տոմսի վճար՝ Գառնիի տաճար և քարերի սիմֆոնիա, Էջմիածնի Մայր տաճարի թանգարան,Զվարթնոց,Ցեղասպանության թանգարան, Մատենադարան
- Տաթևի ճոպանուղու տոմսեր
- Boletos para el teleférico de Tatev
- Ճոպանուղի դեպի Նարիկալա ամրոց
- Արենիի քարանձավ, Արենիում գինու համտես
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
