Գյուղական տուր Կովկասում՝ Վրաստան, Հայաստան

Ագրոտուրեր

13 օր / 12 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Թբիլիսի։ Տեղափոխում հյուրանոց։

օր 2

Ծալենջիխա

Նախաճաշ։ Ուղևորություն դեպի Վրաստանի արևմուտք՝ Ծալենջիխա։ Այցելություն Զուգդիդիի Դադիանիի  իշխանական պալատ և  շրջագայության շարունակություն դեպի Ծալենջիխայի ընտանեկան տուն։ Ավանդական արևմտյան վրացական (մենգրելական) ընթրիք՝ տեղացի ընտանիքի հետ։

Գիշերակաց Ծալենջիխայի ընտանեկան տանը։

օր 3

Տեղական կենցաղի փորձառություն

Առավոտյան վաղ արթնացում՝ նախաճաշի պատրաստմանը մասնակցելու համար։ Հնարավորություն դիտելու  կովերի կիթն ու  վրացական պանրի (սուլգունի), սերուցքի և մածոնիի (վրացական մածուն) պատրաստման գործընթացը։ Գյուղատնտեսական աշխատանքներն ավարտելուց հետո, նախաճաշ տանը՝ բնական տնական մթերքներով։ Այցելություն Ծալենջիխայի տաճար և քայք — շրջագայություն դեպի Ինծիրա ջրվեժ (2 կմ)։ Վերադարձ տուն՝ վրացական ուտեստների պատրաստմանը մասնակցելու հնարավորությամբ՝ ավանդական արևմտյան վրացական ղոմի, էլարջի, սացիվի և այլն: Ընտանեկան ճաշ՝ ջերմ ընտանեկան միջավայրում՝ ավանդական ռեստորանում (Ջարգվալի, փայտից պատրաստված փոքրիկ տուն): Վրացական գինու համտես: Երեկոյան՝ ընկույզի և եգիպտացորենի բերքահավաք՝ ֆերմայի կովերին և հավերին կերակրելու համար:

Գիշերակաց Ծալենջիխայի ընտանեկան տանը:

օր 4

Բնական մեղրի համտես - Սվանեթի - Մեստիա

Նախաճաշ: Բնական մեղրի համտես: Ուղևորություն  Էնգուրիի ջրամբարի երկայնքով դեպի Սվանեթի։ Ճանապարհին կարելի է տեսնել, թե ինչպես է պատրաստվում բնական մեղրը: Հաջորդ կանգառն Մեստիայում է։ Այցելություն Մեստիայի ազգագրական թանգարան և  զբոսանք գյուղում: Ընթրիք ընտանեկան տանը և մասնակցություն ազգային սվանական ուտեստների պատրաստմանը (կուբդարի, չվիշտարի, անանուխով պանիր):

Գիշերակաց Մեստիայի ընտանեկան տանը:

օր 5

Ուշգուլի - Ձիավարություն

Նախաճաշից հետո շարունակեք շրջագայությունը դեպի Ուշգուլի (Եվրոպայի ամենաբարձր գյուղերից մեկը), այցելեք ազգագրական թանգարան։ Ձիերով զբոսանք դեպի Շխարա (գյուղից 7 կմ), ճանապարհին այցելություն Լամարիա եկեղեցի (XII դար):

Ընթրիք Ուշգուլիի ընտանեկան տանը՝ ավանդական վրացական ուտեստներով (խաչապուրի, կուբդարի և մսային ուտեստներ):

Գիշերակաց Ուշգուլիի ընտանեկան տանը:

օր 6

Թբիլիսի

Նախաճաշից հետո մեկնում դեպի Թբիլիսի, ճանապարհին այցելություն Շրոշայի կավագործական արհեստանոց: Հնարավորություն մասնակցելու վրացական քաղցրավենիքի՝ Նազուկի պատրաստելուն:

Գիշերակաց Թբիլիսիում:

օր 7

Թբիլիսի - Կախեթի - Սիգնաղի

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սիգնաղի, որը հայտնի է նաև որպես Սիրո քաղաք՝ քարե սալարկված հին  փողոցներով և  վրացական ոճի ավանդական պատշգամբներով։ Այցելություն ամրոցի պաշտպանիչ պարիսպ, հին եկեղեցոի և այստեղից դեպի գեղեցիկ Ալազանի հովտի համայնապատկերի վայելում: Ծանոթացում  Նիկո Պիրոսմանիի թանգարան-պատկերասրահին: Վրացական գինու համտես: Մեքենայով ուղևորություն դեպի Բոդբեի վանք։ Սկզբնապես կառուցված 9-րդ դարում, այն հիմնովին վերանորոգվել է 17-րդ դարում: Վանքն այժմ գործում է որպես հոգևոր կենտրոն և Վրաստանի՝  ուխտագնացության կարևոր վայրերից մեկն է: Ծրագիրը ներառում է ճաշ տեղական վրացական ռեստորանում:

Գիշերակաց Թբիլիսիում:

օր 8

Թբիլիսի - սահման - Իջևան - չրերի արտադրություն և ջերմոցային տնտեսություն – Դիլիջան՝ «Հայկական Շվեյցարիա», Հաղարծինի վանք , արհեստների փողոց

Նախաճաշ:

Առավոտյան ուղևորություն դեպի վրաց-հայկական սահման։ Ճանապարհի շարունակում դեպի Տավուշի մարզ, Լուսաձոր գյուղ։ Այցելություն տեղական չրերի արտադրություն՝ պատրաստման գործընթացը դիտելու հնարավորությամբ։ Տարբեր տեսակի մրգերի համտես։ Այցելություն ջերմոց, որտեղ աճեցվում են սեզոնային էկոլոգիական մրգեր և բանջարեղեն։

Այնուհետև  ուղևորություն դեպի Դիլիջան  լեռնային հանգստավայր, կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր կուսական անտառներով,  բուսական և կենդանական աշխարհով։ Կարելի է վայելել շրջակա միջավայրի և լանդշաֆտի անհավատալի փոփոխությունը։ Այցելություն Հաղարծնի միջնադարյան վանական համալիր, որը գտնվում է  մեկուսի և խիտ անտառում։ Անսպասելիորեն խիտ անտառներից այցելուների առջև հայտնվելով՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։ Զբոսաշրջիկներին հիացմունք է պատճառում ճարտարապետական մտքի այս գլուխգործոցի ներդաշնակ կապը յուրահատուկ բնական միջավայրի հետ։

Դիլիջանում փոքրիկ զբոսանք և քաղաքային էքսկուրսիա, այցելություն արհեստների փողոց, որտեղ կարելի է դիտել փայտից, քարից և կերամիկայից տարբեր ազգային հուշանվերների պատրաստումը։ Գիշերակաց Դիլիջանում։

օր 9

Դիլիջան - Գետիկի հովիտ - գյուղական կյանքի փորձառություն - Սևանի լիճ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Գետիկ գյուղ։ Մասնակցություն հայկական պանրի պատրաստմանը։ Տնական, կենսաբանորեն մաքուր պատրաստված ուտեստներով ճաշ։ Հացահատիկի մաքրում, հայկական ազգային աղանդեր՝ փոխինձ կամ աղանձ պատրաստելու համար։ Այնուհետև ուղևորություն դեպի Սևանա լիճ, որը Հայաստանի հրաշալիքներից մեկն է։ Այս կապույտ լիճը Եվրասիայի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրը ջուրը հաճախ  փիրուզագույն է։ Լճի ընդհանուր մակերեսը 940 կմ² է։ Այցելություն թերակղզի՝որի բարձունքից կարելի է հիանալ  Սևանա լճի և շրջակա լեռների  ցնցող տեսարաներով  ու վայելել  Սևանավանքի (IX դար)  վեհությունը։

Վերադարձ և գիշերակաց Երևանում։

օր 10

Խոր Վիրապ վանական համալիր - Արենիի գինեգործարան – Նորավանք – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Այցելություն Խոր Վիրապ վանական համալիր՝ որտեղ  հայոց թագավորի կողմից մեղադրվելով քրիստոնեություն քարոզելու մեջ՝ 13 տարի, խոր զնդանում, բանտարկված է եղել Սբ Գրիգոր Լուսավորիչը։  Այն քրիստոնեական աշխարհի սրբավայրերից մեկն է։ Այստեղից  բացվում է հիասքանչ  տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռ, որ փայլում է իր երկու ձյունափառ գագաթներով։ Խոր Վիրապի շրջակա բլուրներում է կառուցվել Արտաշեսյան Հայաստանի շքեղ մայրաքաղաքը՝Արտաշատը։ Այն  հին աշխարհի սակավաթիվ քաղաքներից  է, որը կառուցվել է հատուկ նախագծմամբ՝  Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալի հեղինակությամբ,որն Հռոմի դեմ պատերազմում պարտությունից հետո  ապաստան էր գտել Հայաստանում։

Կամընտրելի՝  դուդուկի երաժշտության ունկնդրում։ Դուդուկը հայտնի հայկական ազգային գործիք է, որն օգտագործվել է «Գլադիատոր» և շատ այլ ֆիլմերում։ Հնարավորություն  մասնակցելու բերքահավաքի գործընթացին՝ Արարատյան դատավայրի գյուղերից մեկում (միայն հոկտեմբերին)։

Շրջագայություն դեպի Արենի գյուղ, գինու համտես տեղական գործարանում։ Արենին հայտնի է իր գինեգործության պատմությամբ։ ) Վերջերս կատարված հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել է 6100 տարեկան գինեգործարան և 5 գինու մառան: Հնագետները հայտնաբերել են խաղող քամելու, գինի խմորելու և պահելու համար նախատեսված տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր և սերմեր: Այս գինեգործարանը և մառանն այսօր էլ համարվում են աշխարհի ամենահինները: Հնագետները ենթադրում են, որ մեր վաղ նախնիները գինի են օգտագործել մահացածներին մեծարելու արարողություններում, ինչպես նաև դամբարաններում դրված նվերի տեսքով: Դրա մասին են վկայում թաղման վայրերում հայտնաբերված գինու կճուճներն ու բաժակները: Հայ և ամերիկացի գիտնականների կարծիքով, սրանք աշխարհում գինու արտադրության միակ ամբողջական և ամենահին պեղումներն են (ավելի քան 6000 տարի): Այս գտածոները վկայում են այդ օրերին գինեգործության բարձր մակարդակի մասին Հայաստանի տարածքում:

Ավելի ուշ, 2008 թվականին, նույն վայրում հայտնաբերվեց 5500 տարեկան  կոշիկ, որն ամբողջական կաշվից պատրաստված կոշիկ էր՝ մի քանի հարյուր տարով ավելի հին քան Սառցե մարդու հանրահայտ գտածոն։

Ճանապրհորդության հաջորդ նպատակակետը Նորավանք (13-14 դդ.) վանական համալիրն է։ Ուղևորությունն անցնում է  անհավանական գեղեցիկ կարմրագույն ժայռաբեկորներով ամփոփված լեռնային ճանապարհով և այնքան տպավորիչ է,որ  այցելուները չեն կարողանում դիմադրել մեքենայից դուրս գալու և  քայլքով դեպի վանք բարձրանալու գայթակղությանն։ Նորավանքի ամենահին կառույցը Սուրբ Կարապետ եկեղեցին է (IX-X դդ.)։ Համալիրն,որի հիմնական հատվածի  կառուցումն ավարտվել է 1339 թվականին, համարվում է նշանավոր ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկի գլուխգործոցը։

Ճաշ տեղական ռեստորանում՝ դեպի կարմիր ժայռեր  գեղատեսիլ տեսարանի վայելքով։

Վերադարձ դեպի Երևան։

Ընթրիք տեղական ռեստորանում։ Գիշերակաց Երևանում։

օր 11

Երևան - Գառնիի ամրոց – Գեղարդավանք – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Հայաստան կատարած  ուղևորության ընթացքում այցելություն ամենահետաքրքիր վայրերից մեկը՝ Գառնիում գտնվող Արևի Աստված Միհրին նվիրված հեթանոսական տաճար: Հունարեն լեզվով գրված արձանագրությունների համաձայն՝ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ թագավորի (Արշակունյաց արքայատոհմ) կողմից: Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյունաշարով: Այն հպարտորեն կանգնած է բարձր ելուստի վրա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի անդնդախոր կիրճ:

Ընտանեկան ճաշ գյուղական տանը, ուր ականատես կլինեք լավաշի (թոնիրում պատրաստված հայկական ավանդական հաց) պատրաստման գործընթացին: Հնարավոր է կազմակերպել խոհանոցի վարպետության դասեր՝ կարագի կամ հայկական մածունի հարում  հին ուղղահայաց կարագի խնոցի մեջ և  մաքուր լեռնային ծաղիկներից քամված մեղրի համտես (սեզոնային՝ միայն օգոստոս-սեպտեմբեր): Տարբեր տնական չիրերի համտես:

Ուղևորություն դեպի Գեղարդավանք՝ XII-XIII դարերի  եզակի,մասամբ քարանձավափոր վանական համալիր: Անվանակոչվել է սրբավայրն  խաչված Քրիստոսի մարմինը խոցած Սբ Գեղարդի անունով, որը այստեղ է բերվել Թադեոս առաքյալի կողմից: Այն այժմ ցուցադրվում է Էջմիածնի տաճարի թանգարանում: Գտնվելով ժայռոտ կիրճի վերին հատվածում, վանքը սրբազավայր էր դեռևս հնագույն ժամանակներից։ Ժայռից բխող աղբյուրի բուժող կարողությունն այսօր ևս դեպ իրեն է ձգում հազարավոր հավատացյալների։ Գեղարդավանքն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է՝ գլխավոր եկեղեցիով, երկու քարանձավային եկեղեցիներով, ինչպես նաև դամբարանով։  Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.):

Հոգևոր երգերի կատարում վանքում, որտեղ զարմանալի ակուստիկան թույլ է տալիս բոլորին վայելել բյուրեղյա մաքուր հնչյուններ։

Վերադարձ դեպի Երևան։ Գիշերակաց Երևանում։

օր 12

Երևան - Սաղմոսավանք – Արմենիա վայն գինու գործարան - Ամբերդի ամրոց –Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Սաղմոսավանք, որը գտնվում է Քասախ գետի զառիթափ կիրճի եզրին և հիացնում է գեղեցկությամբ։ Այնուհետև ուղու շարունակություն դեպի Սասունիկ գյուղ, այցելություն «Արմենիա վայն» գործարան,որտեղ նախատեսված է  գինիների համտես։ Գործարանում շրջագայությունը շատ տարողունակ է և  ներառում է ծանոթացում ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական գինեգործության հետ՝ ներառյալ այցելություն գինու և հնեցման մառաններ, կոնյակի նորարարական թորման գործարան, շամպայնի արտադրության  շշալցման գիծ և համտեսի սրահ: Ողջ համալիրը կառուցված է  տուֆե քարերով՝ դասական հայկական ճարտարապետական ​​ոճով և զբաղեցնում է 50.000 քառակուսի մետր տարածք: Ընկերության կողմից արտադրվող խաղողի գինիների տեսականին ներառում է կարմիր, վարդագույն և սպիտակ չոր և կիսաքաղցր տեսակներ, ինչպես նաև սպիտակ և կարմիր գինիների հատուկ թողարկումներ: Այն արտադրում է նաև նռան չոր և կիսաքաղցր տեսակներ:

Ուղևորություն դեպի Ամբերդ՝ միջնադարյան Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն։  11-13-րդ դարերի այս բերդամրոցն կառուցված է Արագած լեռան լանջին՝ ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա և հիացնում է իր  ամբողջականությամբ: Ամրոցը հիմնադրվել է 7-րդ դարում՝ Կամսարական իշխանների օրոք, ապա չորս դար անց հիմնովին վերակառուցվել է Պահլավունի իշխանական տան  կողմից: Ավելացվեցին հաստ քարե պարիսպներն և երեք աշտարակներ Արխաշյան կիրճի ելուստի երկայնքով, քանզի այստեղ բնական պաշտպանական կառույցներ չկային։ Եկեղեցին կառուցվել է 1026 թվականին իշխան Վահրամ Պահլավունու կողմից։ Վանքի ճարտարապետությունը պարզ և արտահայտիչ է՝ պսակված  հովանոցաձև գմբեթով։

Բաղնիքը և   պալատական շատ շինություններ վերականգնվեցին 13-րդ դարում՝ Վաչուտյան իշխանական տան կողմից։ Արտաքին ճարտարապետությունը պարզ և արտահայտիչ է, որը պսակված է հովանոցաձև գմբեթով։

Վերադարձ դեպի Երևան։ Գիշերակաց Երևանում։

օր 13

Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը