Սուրբ Հայաստան. 10-օրյա ուխտագնացություն պատմության և հավատքի միջով
Կրոնական / Ուխտագնացություն
10 օր / 9 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Իրականացրեք 10-օրյա տպավորիչ ուխտագնացություն Հայաստանում՝ երկրում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք Հայոց աշխարհի խորը հոգևոր ժառանգությունը և հնագույն պատմությունը, որն արտացոլված է հազարավոր եկեղեցիներում, վանքերում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության այլ վայրերում: Այս մանրակրկիտ ծրագրված ճամփորդությունը համատեղում է այցելություններ դեպի սրբավայրեր, նշանավոր կոթողներ և բնության հրաշքներ:
Երևան աշխույժ մայրաքաղաքից մինչև Սևանա լճի հանդարտ ջրեր, Խոր Վիրապի և Տաթևի վանքերից մինչև Գառնիի հեթանոսական տաճար՝ այս շրջագայությունը առաջարկում է հնագույն ժողովրդի հավատքի, մշակույթի և պատմության հետ անզուգական հաղորդակցում: Մասնակցեք հոգևոր ծեսերին, զգացեք տեղական ավանդույթների հմայքը և վայելեք Հայաստանի ապշեցուցիչ բնության գեղեցկությունը: Անկախ նրանից, դուք նվիրյալ ուխտավոր եք, թե հետաքրքրասեր ճանապարհորդ, այս ուղևորությունը խոստանում է Հայաստանի հուզիչ անցյալով և ներկայով ներշնչվելու անմոռանալի փորձառություն:
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան
տեղափոխում հյուրանոց
Շրջայց Երևան քաղաքում
Ճանաչողական շրջայց Երևանով՝ ներառյալ քաղաքի կենտրոնը, Հանրապետության հրապարակը, պետական համալսարանը, Մայր Հայաստան հուշարձանը, Խորհրդարանը, Նախագահի պալատը, Օպերան, Կարապի լիճը, մարզահամերգային համալիրը: Այցելություն 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի Ցեղասպանության հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։
Այցելեք Մատենադարան, որտեղ գտնվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը: Այս հիանալի հավաքածուն ներառում է հնագույն ձեռագրեր, որոնք լայնորեն գնահատվում են պատմության և արվեստի սիրահարների և մասնագետների կողմից:
Այցելություն Կասկադ համալիր, որը համարվում է Երևանի ժամանակակից արվեստի կենտրոն, ուր արվեստի նմուշները ցուցադրված են ողջ տարածքում։ Կասկադի վերևից բացվում է համայնապատկերային տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսջան ժամանակակից արվեստի թանգարանը: Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ լի է մարդկանցով՝ ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով, ովքեր վայելում են մայրաքաղաքի հմայքն ու ջերմությունը։ Դուք կարող եք ժամանակ անցկացնել գողտրիկ բացօթյա սրճարաններից մեկում, շրջապատված արվեստի գեղեցիկ գործերով և կախարդական գույներով վառ շողշողացող ծաղիկներով: Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով:
Այցելեք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, որը ներկայումս Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ տաճարն է։
Գիշերակաց Երևանում.
Էջմիածին – Սուրբ Գայանե եկեղեցի – Սուրբ Հռիփսիմե եկեղեցի – Սուրբ Շողակաթ եկեղեցի – Զվարթնոցի տաճար
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը։ Այն Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կենտրոնն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Էջմիածնի տաճարը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։ Այն հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Հետագայում վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանն հարուստ է եզակի ցուցանմուշներով՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված կրոնական խորհրդանիշներ, զարդեր, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը:
Այցելություն Հայաստանում քրիստոնեության տարածման համար նահատակված Սուրբ Գայանեի անունով օծված եկեղեցի (VII դ.): Այն գտնվում է Մայր տաճարից հարավ և հիմնադրվել է 630 թվականին Եզր կաթողիկոսի կողմից։
Էջմիածին քաղաք մտնելիս այցելություն Սուրբ Հռիփսիմե հոյակերտ եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմեի մասին ավանդությունը սկիզբ է առնում քրիստոնեության վաղ շրջանից: Ըստ դրա Հռիփսիմեն փախել էր Հայաստան՝ փրկվելով հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից։ Գեղեցիկ, Քրիստոսին նվիրված հետևորդ Հռիփսիմեն Հայաստանում հրաժարվեց ամուսնանալ հայոց հեթանոս թագավոր Տրդատ III-ի հետ, և ընտրեց նահատակությունը: Նրա մարտիրոսության վայրում հետագայում փոքրիկ մատուռ կանգնեցվեց, իսկ 7-րդ դարում ,Կոմիտաս կաթողիկոսն այստեղ կառուցեց հայկական ճարտարապետության գլուխգործոց սքանչելի եկեղեցին։
Անկրկնելի տպավորություն կթողնի նաև այցելությունը Սուրբ Շողակաթ եկեղեցի (XVII դար), որը նույնպես հանդիսանում է Էջմիածնի հոգևոր համալիրի մաս: Ըստ ավանդության՝ այս եկեղեցին կառուցվել է այնտեղ, որտեղ աստվածային ճառագայթը («Շողակաթ») ընկել է նահատակների վրա։
Ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):
Գիշերակաց Երևանում։
Երևան – Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ եկեղեցի– Արենի – Նորավանք – Գորիս – Քարահունջ – Գորիս
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ եկեղեցի՝ քրիստոնեական կարևոր ուխտատեղի, որտեղ զնդանում Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր 13 տարի: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ Հայոց պատմության մեջ, քանի որ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Կարելի է վայելել նաև բիբլիական հիասքանչ Արարատ լեռան տպավորիչ տեսարանը։ Ըստ Աստվածաշնչի այստեղ է հանգրվանել Նոյան տապանը։ Իր երկու սպիտակ գագաթներով Արարատն այնքան մոտ է, որ թվում է, որ կարող ես դիպչել նրան։
Շարունակեք շրջագայությունը դեպի Արենի գյուղ, որի մերձակա քարայրներում հնագետները վերջերս հայտնաբերել են շուրջ 6000 տարվա վաղեմության հնագույն գինեգործարան: Ուշագրավ հայտնագործությունը ներառում է գինեգործության մեջ օգտագործվող գործիքներ և առարկաներ՝ հնձան, խաղողի մամլիչներ, խմորման և պահեստավորման հատված կարասներով և գինու կարասներով։ Արենին առանձնանում է որպես եզակի հնագիտական վայր, ուր պահպանված է հնագույն գինու արտադրության ամբողջական գործընթացը։
2008 թվականի պեղումների ընթացքում հնագետները Արենիում հայտնաբերեցին նաև 5500 տարվա հնության կաշվե կոշիկ։ Այս արտասովոր գտածոն մի քանի դարով ավելի հին է, քան աշխարհահրչակ Օցի պեղավայրի սառցեմարդու կոշիկը:
Այցելություն հմայիչ Սուրբ Աստվածածին փոքրիկ եկեղեցի:
Հաջորդ կանգառը Նորավանք վանական համալիրն է՝ XIII դարի կրոնական և մշակութային խոշոր կենտրոն։ Կարմիր լեռների հիասքանչ գրկում կառուցված վանքն ուշագրավ է ոչ միայն բնության հետ իր արտասովոր համադրությամբ, այլև ճարտարապետական հմայքով։ Վանքը հարուստ է հայկական խորհրդանշական զարդաքանդակներով։ Շատ այցելուների տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են քայլքով անցնել դեպի վանք տանող ճանապարհի վերջին հատվածը՝ վայելելով կիրճի և նրա եզակի ժայռային կազմավորումների գեղեցկությունը: Այս գլուխգործոցը սերտորեն կապված է միջնադարյան հայ ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի հետ, ում աշխատանքները զարդարում են այս նշանավոր համալիրը:
Ուղևորություն դեպի Հայաստանի հարավային մաս՝ Գորիս: Ճանապարհին այցելեք Քարահունջ կամ Զորաց քարեր, որը աշխարհում հնագույն՝ 7500 տարվա աստղադիտարաններից մեկն է: Այն ներկայանում է այցելուին դաշտում ճշգրիտ դասավորված քարերի տեսքով, որոնց մեր փորված անցքերն օգտագործվում էին աստղագիտական դիտարկումների համար: Քարահունջի մոտակայքում հայտնաբերված ժայռապատկերները վկայում են, որ Հայաստանի հին բնակիչները լավ ծանոթ էին աստղագիտությունը։ Քարահունջը զբոսաշրջիկների կողմից անվանվել է «Հայկական Սթոունհենջ»:
Ժամանում Գորիս, տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց Գորիսում։
Գորիս – Տաթևի վանական համալիր– Սելիմի լեռնանցք – Նորադուզ – Սևան
Նախաճաշ հյուրանոցում։
Սկսեք ձեր օրը գեղատեսիլ ճանապարհորդությամբ դեպի ապշեցուցիչ Տաթևի վանք (IX-XIII դդ.)՝ Հայաստանի կարևորագույն հոգևոր և մտավոր կենտրոններից մեկը, որը գտնվում է հիասքանչ բնապատկերներով շրջապատված բարձունքում:
Վայելեք զբոսանք Տաթևի թևեր՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով։ 5,7 կիլոմետր երկարությամբ ճոպանուղին պաշտոնապես ճանաչվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների կողմից: “Ճախրե՛ք” գեղեցիկ և ցնցող բնական տեսարաններով լի ձորերի վրայով դեպի միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Տաթևի վանական համալիր: Տաթևը ժամանակի կրոնական և գիտակրթական մեծ դպրոցներից էր, որը խոր հետք թողեց հայ ժողովրդի մշակույթային պատմության մեջ։
Գեղատեսիլ Սելիմի լեռնանցքով ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ Եվրասիայի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը: Ճանապարհին այցելեք Սելիմի լեռնանցքի պատմական քարավանատունը (14-րդ դար), որը նշանակալից հանգստավայր էր Մետաքսի ճանապարհով անցնող քարավանների համար։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ առևտրային և մշակութային փոխանակումների պատմությանը:
Շարունակեք շրջայցը դեպի Նորատուսի միջնադարյան գերեզմանատուն, որը գտնվում է Սևանա լճի մոտ։ Այս ուշագրավ վայրը հանրահռչակ է իր միջնադարյան զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:
Օրն ավարտեք Սևանի ձեր հյուրանոցում, որտեղ կարող եք հանգստանալ և վայելել լճի անխռով գեղեցկությունը:
Գիշերակաց Սևանում։
Սևան – Դիլիջան – Հաղարծին – Գոշավանք – Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում։
Վերելք Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա, նայելով դեպի լիճը:
Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, ինչպես նաև իր բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:
Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով
Հանգիստ քայլեք հին քաղաքով, այցելեք արհեստագործության փողոց, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։
Ուղևորություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դարերով և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։
Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
Շարունակեք ճանապարհն դեպի Գոշ գյուղ, որտեղ գտնվում է Գոշավանքը (12-13-րդ դդ.): Միջնադարի անվանի գիտնական, աստվածաբան և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը ժամանակին եղել է Հայաստանի կրթության և մշակույթի կարևոր կենտրոն։ Հիացեք վանքի խաչքարերով՝ Հայաստանի միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներով:
Գիշերակաց Դիլիջանում։
Դիլիջան – Սանահին – Հաղպատ – Ախթալա վանական համալիրներ – Օձուն – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի հյուսիսային Հայաստան՝ անտառապատ լեռների և խոր ձորերի կախարդական վայր։ Այցելեք միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցները՝ Սանահինի (IX — XII դդ.) և Հաղպատի վանքերը (XI — XIII դդ.), որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.): Նրանք գտնվում են Հայաստանի հյուսիսային մասում՝ Լոռու մարզում՝ Ալավերդի քաղաքի մոտ։ Վանքերը կարևոր կրոնական և կրթական կենտրոններ էին, այնտեղ ապրում էին շուրջ 500 վանականներ։ Նրանք նաև ձեռագրագիտական նշանավոր դպրոցներ էին։
Սանահինի վանքը՝ միջնադարյան Հայաստանի ամենահայտնի վանական համալիրներից էր և նե րառում էր Սուրբ Աստվածածին , Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները, Սուրբ Գրիգոր մատուռը , դպրանոցի շենքը, գավիթն ու զանգակատունը։ Այս բոլոր կառույցներն գտնվում են Սուրբ Աստվածածին հին եկեղեցու շուրջը։
Սանահինի դպրանոցը, որը հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության պահպանման գործում։ Այնտեղ դասավանդել են հայ անվանի գիտնականներ։ Տասներկուերորդ դարում Սանահինն ուներ բժշկական ուսումնարան։ Դպրոցն ավարտած շատ նշանավոր մարդիկ կային. նրանցից մեկը երգիչ և երաժիշտ Սայաթ-Նովան էր։
Այցելություն Հաղպատի վանք, որը գտնվում է Սանահինի արևելյան մասում։ Հաղպատի վանքի զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին, առանձնանում է հուշարձանների հիմնական համալիրից և ճարտարապետական առումով ուշագրավ է։ Այստեղ ժամանակին եղել են գրադարան, գրատուն, դպրոց և սեղանատուն: Դասավանդվել են արվեստ և հումանիտար գիտություններ, աստվածաբանություն, նկարչություն։ Հաղպատի հետաքրքիր առանձնահատկությունը սեղանատունն է (XIII դ.)։
Ուղևորություն դեպի Ախթալայի վանք, որը կառուցվել է XIII դ. և եզակի է ներքին պատերի վրա լավ պահպանված որմնանկարներով: Գյուղը, որտեղ գտնվում է վանքը, Դեբեդ գետի ձախ ափին է և նրան հարող տարածքում բազմաթիվ հնագիտական հուշարձաններ կան։
Այս ճանապարհորդության մեկ այլ նշանակալից կանգառ է Օձունի վանքը, որը գտնվում է Լոռու մարզում՝ գեղատեսիլ Օձուն գյուղում: VI դարով թվագրվող այս հնագույն վանքը վաղ քրիստոնեական հայկական ճարտարապետության ուշագրավ օրինակ է։ Իր յուրահատուկ բազիլիկ ոճով և կամարների տպավորիչ շարքով ,այն Հայաստանի հարուստ հոգևոր ժառանգության շքեղ վկայություն է: Վանքը էական դեր է խաղացել տարածաշրջանում վաղ քրիստոնեության տարածման գործում և դարձել մշակութային և կրոնական կարևոր կենտրոն։ Դեբեդի կիրճի բարձունքի վրա կառուցված վանքը բնության հետ գեղեցիկ միասնություն է խորհրդանշում:
Ուղևորություն դեպի Երևան։ Տեղավորում հյուրանոցում։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Գառնի տաճար - Գեղարդավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Գառնիի տաճար՝ Հայաստանի եզակի հեթանոսական տաճարը, որը նվիրված է Արևի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-ին Տրդատ Առաջին թագավորի կողմից (Արշակունիների արքայատոհմ): Այցելություն Թագավորական պալատի ավերակներ և թագավորական բաղնիք։
Ճանապարհին, լուսանկարվելու համար, կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։
Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն Գառնիի անկրկնելի գեղեցկության կիրճ՝ իր ,,թափվող,, ժայռաբեկորներով։ Այն իր ժայռերի” անկման” տեսարանով ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
Կամընտրելի. Հայկական ազգային երաժշտական գործիքի՝ «Դուդուկ»ի երաժշտական փոքր կատարում: Տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնույթը, սիմվոլիկան և ամբողջությամբ հնարավոր կլինի զգալ այդ հարուստ ու բազմակողմանի երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանցելի գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):
Վայելեք ավանդական հացի՝ լավաշի թխելու ցուցադրությունն և ճաշակեք ընտանեկան ճաշը: Ավանդական հացի պատրաստումը,նրա նշանակությունը Հայաստանում իսկապես մշակույթային արժեք է դիտվում։ Հայկական լավաշը 2014 թվականին ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Ուղևորություն դեպի Գեղարդավանք՝ մասամբ ժայռափոր XII-XIII դարերի ապշեցուցիչ տաճար: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ և որը պահպանվել է այստեղ։ Այժմ Սբ Գեղարդն պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող համերգով: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր ներդաշնակությանը հիանալի կերպով արձագանքում են հնագույն քարե պատերը:
Գիշերակաց Երևանում։
Երևան - Սաղմոսավանք - Մուղնի - Տեղեր - Ամբերդ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Սաղմոսավանք (XIII)՝ միջնադարյան ապշեցուցիչ համալիր, որը թիկնած է Քասախի խորը ձորի եզրին: Շրջապատող կիրճի բացվող տեսարաններն հիանալի կերպով լրացնում են վանքի հանգիստ գեղեցկությունն ու պատմական նշանակությունը, որը 13-րդ դարից ի վեր եղել է որպես կրթական և հոգևոր կենտրոն:
Շարունակեք ուղին դեպի Մուղնիի Սուրբ Գևորգ վանք, որը գտնվում է Աշտարակ քաղաքից 2 կմ հեռավորության վրա։ Այս վանքը, որը հիմնադրվել է 14-րդ դարում և վերակառուցվել 1661-1669 թվականներին, պահպանում է Սուրբ Գևորգի մասունքները՝ դարձնելով այն կարևոր ուխտատեղի։ Հնագույն սրբավայրի տեղում կառուցված վանքը համարվում է հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից մեկը։
Ուղևորություն դեպի Տեղերի վանք (13-14-րդ դդ.): Մուգ մոխրագույն բազալտից կառուցված այս վանքը գտնվում է բլրի գագաթին, որտեղից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի շրջակա լեռները:
Շարունակեք ձեր ճանապարհորդությունը դեպի Ամբերդ ամրոց՝ XI-XIII դարերի հզոր միջնաբերդ, որը բարձրացել է Արագած լեռան լանջին, ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա: Այս ամրոցը ժամանակին եղել է ազնվական Պահլավունիների տոհմի նստավայրը և ծառայել որպես պաշտպանական նշանակության բերդամրոց։ Շրջապատող լեռնային խիստ և ազդեցիկ տեսարաններն անտարբեր չեն կարող թողնել ացելուներին:
Գիշերակաց Երևանում։
Տեղափոխում օդանավակայան: Մեկնում
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
