Դպրոցական արձակուրդներ

Մշակութային տուրեր

4 օր / 3 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան - Տեղափոխում ընտրված հյուրանոց - Էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով

Ժամանում։ Դիմավորում օդանավակայանում։ Ամրագրում հյուրանոցում։ Ճաշ ռեստորանում։

Շրջայց Երևանի տեսարժան վայրերով՝ հին (29 տարով ավելի հին, քան Հռոմը) և միևնույն ժամանակ ժամանակակից,  յուրահատուկ միջավայրով քաղաք, փռված ձյունածածկ գագաթներով Աստվածաշնչյան Արարատի   վեհաշուք համայնապատկերի ներքո։

Շրջագայության ընթացքում  դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային,Աբովյան փողոցին, Մայր Հայաստան հուշարձանին, օպերայի շենքին և Կարապի լճին։

Կայցելեք    1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։ Այն ոգեկոչում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության՝ շուրջ 1,5 մլն արևմտահայության հիշատակը,որ ոչնչացվեց Օսմանյան կայսրությունում պետականորեն մշակված ծրագրով։

Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայրում։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։

Ճաշ ազգային խոհանոցով հայտնի ռեստորանում։

Գիշերակաց Երևանում։

օր 2

Երևան – Գառնիի տաճար - Գեղարդավանք – Սևանա լիճ – Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորություն դեպի Գառնի գյուղում գտնվող Արևի Միհր աստվածությանն նվիրված գեղեցիկ հեթանոսական  տաճար (մ.թ. 1-ին դար): Կառուցված լինելով դեպի խորը կիրճ բացվող բարձունքի վրա՝ հելենական ոճին  բնորոշ ճարտարապետությամբ, սյունաշարով ամփոփված կառույցն բնության հետ ներդաշնակ ամբողջություն է կազմում և հիացնում իր գեղեցկությամբ։

Գառնիի ամրոցը ծառայել է իբրև Արշակունիների թագավորական տան ամառային նստավայր: 1679 թվականի ուժեղ երկրաշարժից ավերված տաճարը  վերականգնվել է 1969-1974 թվականներին: Պահպանվել են տաճարը շրջապատող ամրոցի պարսպի մի մասը,  թագավորական պալատի և բաղնիքի ավերակները: Հետաքրքիր է բաղնիքի խճանկարային հատակն իր վրայի հունատառ արձանագրությամբ. « աշխատեցինք՝ ոչինչ չստանալով»: Կան հունարեն գրություններ, որոնցից հետևում է, որ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ I թագավորի (Արշակունիների արքայատոհմ) կողմից:

Ճաշ  գյուղական տանը՝  ավանդական տնական ուտեստների,մրգային հյութերի համտեսմամբ։

Դուք  հնարավորություն կունենաք դիտել թոնիրում  հայկական հացի՝ լավաշի պատրաստումը։

Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է   այստեղ երկար ժամանակ պահված  Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի  տառապանքները (այժմ մասունքը  ​​գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Առաջին քարանձավային տաճարում ժայռից բխում է սառը աղբյուր, որը մինչ օրս պաշտամունքի առարկա է: Համարվում է, որ սուրբ ջուրը բուժում է հիվանդություններ, երիտասարդացնում և գեղեցկություն է հաղորդում հավատացյալներին: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):

Ուղևորություն դեպի  բարձրլեռնային Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Շլացուցիչ փիրուզագույն լիճը՝  լեռների գրկում իր վեհաշուք համայնապատկերով դեպ իրեն է ձգում ոչ միայն զբոսաշրջիկների և հանգստացողների, այլև ոգեշնչման աղբյուր է  շատ նկարիչների ու արվեստագետների համար։ Այցելություն Սևանա  թերակղզի, որի բարձունքում է միջնադարյան Սևանավանք վանական համալիրը (9-րդ դար)։ Այստեղից բացվում է լճի աննկարագրելի գեղեցիկ տեսարան։

օր 3

Երևան – Խոր Վիրապ վանական համալիր – Նորավանք – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ճանապարհորդություն  Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում  է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը: Եկեղեցում պահպանվել է Սբ Լուսավորչի բանտախուցն,ուր կարելի է իջնել դեպի զնդան տանող աստիճաններով։

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Այցելություն  Նորավանք վանական համալիր (13-15-րդ դարեր), որը միջնադարյան Հայաստանի ճարտարապետության ակնառու հուշարձան է,  կրոնական ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվելով ոլորապտույտ կիրճի բարձունքին, արտասովոր գեղեցկության կարմիր ժայռերի մեջ համալիրն անջնջելի տպավորություն է թողնում բնության հետ իր ներդաշնակ միասնությամբ: Նորավանքի ամենահին հուշարձանը Սուրբ Կարապետ եկեղեցին է (9-10-րդ դարեր): Դրանից հյուսիս, 13-րդ դարում  կառուցվել է մեծ եկեղեցին որը նույնպես նվիրված է այս սրբին։ Տաճարը զարդարված է Մարիամ Աստվածածնի՝ մանկան հետ, Հայրր Աստծո, Քրիստոսի խաչելության քանդակներով, ինչպես նաև  եզակի զարդանախշերով պատված խաչքարերով: Բարձրաճաշակ կառույցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու առաջին հարկը ծառայել է իբրև դամբարան, երկրորդը՝ որպես աղոթատեղի: Հատկապես գեղեցիկ է շենքի արևմտյան ճակատը, դեպի  երկրորդ հարկ տանող կոնսոլային աստիճաններով:

Ճաշ կիրճի հիանալի տեսարանով տեղական ռեստորանում, որտեղ կարող եք համտեսել թոնիրում պատրաստված հյութալի հավի խորոված։

Գիշերակաց Երևանում

օր 4

Երևան - Մատենադարան – Սուրբ Էջմիածին – Զվարթնոց տաճար - տեղափոխում օդանավակայան և թռիչք

Նախաճաշ հյուրանոցում։ Հյուրանոցային համարների հանձնում։

Էքսկուրսիա Մատենադարանում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում։ Մատենադարանը աշխարհի ամենամեծ հին ձեռագրերի պահոցներից  է։ Մինչ օրս հավաքածուն շարունակում է աճել։ Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչները զգալի ներդրում են ունենում  համալրման գործում։ «Մատենադարան» բառը բաղկացած է երկու բառից՝ մատեան (ձեռագիր, գիրք, ձեռագիր) և դարան (գաղտնարան, պահեստ)։

Այցը  Հայաստանի պատմության հետ առնչվելու հետաքրքիր հնարավորություն է զբոսաշրջիկների համար։

Ուղևորություն դեպի Էջմիածին (Վաղարշապատ)՝ Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկը։ 4-րդ դարից մինչև մեր օրերը Էջմիածինը եղել է ամենամեծ կրոնական կենտրոններից մեկը և բազմաթիվ դարեր հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի՝ կաթողիկոսի  ​​նստավայրը։  Այցելություն Էջմիածնի Մայր տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Այցելություն «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային և ստեղծագործական կենտրոն։ Ճաշ։

Այնուհետև  ճանապարհն տանում է Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից՝ Զվարթնոցի տաճար: 641-661թվականներին կառուցված այս գլուխգործոցն  իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից և հայ ճարտարապետական մտքի թռիչքն է մարմնավորում: Եռաստիճան կառույցը հենվում էր արծիվների պատկերներով հսկայական սյուների վրա, զարդարված  քանդակազարդ խաղողի որթերով և  նռան ճյուղերով։ Պահպանված բեկորներն անգամ պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոցն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Տեղափոխում օդանավակայան և մեկնում։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Մասնակիցների թիվԱնի Ցենտրալ Հյուրանոց Հոլիդեյ Ինն Էքսպրես
10+2435425
14+2407400
20+2365355
Մեկ անձի համար վճար10095

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Հյուրանոցում կեցություն 3 գիշերվա համար
  • Նախաճաշ և 4 ճաշ
  • Տրանսպորտ՝ ըստ ծրագրի
  • Ռուսախոս մասնագետ զբոսավարի ծառայություններ
  • Լավաշի պատրաստման ցուցադրություն Գառնիում
  • Մուտքի տոմսեր՝ ըստ ծրագրի – Գառնի տաճար, Մատենադարան, Զվարթնոց տաճար

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը