Շրջագայություն Մետաքսի ճանապարհի երեքհնագույն երկրներով. Իրան, Հայաստան և Վրաստան
Տարածաշրջանային տուրեր
16 օր / 15 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Նախաձեռնեք կյանքում անմոռանալի ներշնչանք առաջացնող ճանապարհորդության՝ Մետաքսի հինավուրց ուղու երեք հին քաղաքակրթություններով։ Այս 16-օրյա հուզառատ շրջագայության մեջ կմիահյուսվեն Իրանի պոետիկ քաղաքներն ու հզոր մշակույթն, Հայաստանի հազարամյա սուրբ վայրերն, չքնաղ բնապատկերներն և Վրաստանի լեռների վեհությունն ու հնագույն պատմության հուշարձաններն։
Սկսեք ուղին պարսկական Շիրազից և Սպահանից, որտեղ անհավանական գեղեցկության այգիները, պալատները և մզկիթները ցուցադրում են Իրանի հարուստ քաղաքակրթական ժառանգությունը։ Հիացեք Պերսեպոլիսով և պարսից թագավորների դամբարաններով: Վայելեք մայրաքաղաք Թեհրանի ժամանակակից շունչը, զգացեք Թավրիզի պատմական շուկայի աշխույժ եռուզեռը:
Անցեք Հայաստան՝ տպավորվեք կարմիր ժայռերից ձևավորված կիրճում կառուցված Նորավանքով, ծանոթացեք աշխարհի հնագույն գինեգործարանի պեղավայրին:Համտեսեք հայկական գինին ու կոնյակը, զբոսնեք Աստվածաշնչյան Արարատ լեռան հովանու ներքո կառուցված Հայաստանի հնագույն մայրաքաղաք Երևանով: Զգացեք քաղաքի կենսունակ հմայքը և հիացեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված գանձերով՝ Գեղարդավանքով և Էջմիածնի Մայր տաճարով։
Այնուհետև շարունակեք դեպի Վրաստան, որտեղ ձեզ սպասում են ծանոթություններ միջնադարյան եկեղեցիների, ձյունածածկ լեռնային գագաթների և կենսունակ պատմական քաղաքների հետ։ Թափառեք ռոմանտիկ Սիգնաղի քաղաքում, համտեսեք գինիներ Կախեթիում և բացահայտեք Վրաստանի հոգևոր սիրտը Մցխեթայում և Կազբեգիում՝ Կովկասի բարձունքների ներքո։
Սա ավելին է, քան պարզապես շրջագայություն. սա խորը ներշնչանք և համակում է երեք անմոռանալի մշակույթների՝ լի պատմությամբ, ոգով, համով և բնական հրաշքներով։
Մանրամասն նկարագրություններ
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում - Շիրազ՝ պարսկական քաղաքակրթության դարպասներն:
Ժամանում Շիրազ, որը հայտնի է որպես բանաստեղծների, վարդերի և գինու քաղաք, հնագույն մշակութային կենտրոն՝ կառուցված պարսկական և միջազգային առևտրային ճանապարհների խաչուղիներում:
Վաղ առավոտյան վայրէջք օդանավակայանում, դիմավորում և տեղափոխում հյուրանոց, ամրագրում:
Գիշերակաց Շիրազում:
Զբոսանք Շիրազում - այգիների և պոեզիայի քաղաքի բացահայտում
Զբոսանք ծանոթացում Շիրազի հրաշալիքներին, սկսած հայտնի Նասիր ալ-Մուլկ մզկիթից, որը հաճախ անվանում են «վարդագույն մզկիթ»: Առավոտյան արեւի լույսը թափանցելով վիտրաժների միջով բազմերանգ գույներով լցնում է կառույցը ձևավորելով գույնային կախարդական սիմֆոնիա: Մզկիթն իր գեղեցկությամբ իրեն է գրավում շատ լուսանկարիչների՝իրավամբ համարվելով աշխարհի ամենաշատ նկարահանված իսլամական հոգևոր կենտրոններից մեկը: Հաջորդն Քարիմ Խանի ամրոցն է: Քաղաքի սրտում գտնվող միջնաբերդը, Զանդ դինաստիայի կառավարման տարիներին կարևոր վարչական և մշակույէային կենտրոն էր, ինչն զգացվում է պատմական այս վայրին ծանոթանալիս:
Մոտակայքում է Վակիլ Բազարը, որ նույն ժամանակաշրջանից է գործում և զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս զգալ իրական Շիրազի առօրեա կյանքը: Այստեղ կարող եք ծանոթանալ տեղական ապրանքներին, համեմունքներին: Ավանդական պարսկական գորգերով լի կրպակները այսօր ևս վկայում են Շիրազի տնտեսության մեջ գորգագործության բազմադարյա կարևոր դերակատարության մասին: Էրամ հինավուրց պարտեզում, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր է, դուք կծանոթանաք պարսկական պարտեզների դասական օրինակին: Այն համարվում է պատմական լանդշաֆտային այգի՝ գեղեցիկ ջրանցքներով, սիմետրիկ տնկված բույսերով և անուշահոտ ծաղիկների բարդ դիզայնով: Էրամ պարտեզն արտացոլում է Երկրի վրա դրախտի պարսկական երազանքն եւ հանդիսանում է Շիրազի պարտեզային մշակույթի հիանալի օրինակ:
Վերջացրեք օրը Հաֆեզի դամբարանում: Իրանի ամենասիրված բանաստեղծներից մեկը՝ Հաֆեզն հսկայական ազդեցություն թողեց պարսկական մշակույթի վրա և իր ուրույն տեղն ունի համաշխարհային գրականության գանձարանում: Նրա ստեղծագործություններն սիրված են ժողովրդի կողմից և ասմունքվում են առ այսօր:
Գիշերակաց Շիրազում:
Շիրազից դեպի Իսպահան - ուսումնասիրելով Պարսկական հնագույն կայսրությունները
Այնուհետև մեկնում Պարսկաստանի մշակույթային մարգարիտ հանդիսացող Սպահան, որն իսլամական աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։
Ճանապարհն անցնում է Իրանի հնագույն պատմական տարածքներով՝պարսկական քաղաքակրթության մեծագույն հուշարձաններով:
Առաջին կանգառն Պերսեպոլիսում է, հիմնադրված Աքեմենյան Դարեհ I արքայից արքայի կողմից մ.թ.ա. 518 թ.-ին։ Աքեմենյան կայսրության այս նշանավոր մայրաքաղաքը կառուցված է հսկայական, մասամբ արհեստական բարձունքի վրա և ցնցում է տպավորիչ պալատների, վիմափոր աստիճանների և փորագրված ժայռապատերի վեհությամբ։
Հաջորդ այցն Նաղշէ Ռոսթամ է, Պերսեպոլիսից 12 կմ հեռավորության վրա գտնվող ժայռափոր դամբարանների հովիտն, որտեղ թաղված են Աքեմենյան չորս արքաներ՝ ներառյալ Դարեհ I-ը և Քսերքսեսը։ Ավելի ներքևում պահպանվել են նաև Սասանյան թագավորական արքայատոհմի շիրիմներ ժայռափոր պատկերներով և գրություններով։
Շարունակում ենք ճանապարհորդությունը դեպի Պասարգադա՝ Աքեմենյան Պարսկաստանի հիմնադիր Կյուրոս Մեծի դամբանավայրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս վայրը խաղաղ հակադրության մեջ է Պերսեպոլիսի վեհության հետ, ասես Կյուրոսի համեստ դամբարանը վկայում է նրա առաջնորդության մասին: Այստեղ դուք կծանոթանաք Կյուրոսի կառավարման շրջանին, գործունեությանը՝ Մետաքսի ճանապարհից շատ առաջ նրա ճանապարհաշինական նախաձեռնություններին:
Երեկոյան ժամանում Սպահան, տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց Սպահանում:
Սպահան - Սեֆյան Պարսկաստանի մարգարիտը
Նախաճաշ հյուրանոցում։ Դիմավորեք օրը Իսլամական աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Սպահանում։ Քաղաքը հայտնի է իր պարսկա-իսլամական ճարտարապետությամբ, ծառախիտ պողոտաներով, կամարավոր կամուրջներով, մզկիթներով ու պալատներով։ Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Սպահանը կես աշխարհ է»։
Այցելեք Չեհել Սոթուն պալատ («Քառասուն սյուների պալատ»), որի 20 փայտյա սյուները արտացոլվում են առջևի լճակում՝ ստեղծելով 40-ի պատրանք։ Ներսում կտեսնեք արվեստի հիանալի աշխատանքներ, որմնանկարներ և գունավոր փայտից արարված ցնցող գործեր: Սպահանի այս հրաշալի պալատում էր, որ Սեֆյան կառավարիչները հյուրընկալում էին օտարերկրյա դեսպաններին:
Սկսեք շրջայցը Նաղշե Ջահան հրապարակում, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը։ Այցելեք Ալի Ղափու պալատը, Իմամ և Շեյխ Լոտֆոլլահ մզկիթները, որոնք հիացնում են իրենց կատարելությամբ,կապույտ գմբեթների վեհությամբ և նուրբ զարդարվեստային գլուխգործոցներով:
Այնուհետև ծանոթացեք Չեհել Սոթուն պալատին՝ («Քառասուն սյուների պալատ»), որի 20 փայտյա սյուները արտացոլվում են առջևի լճակում՝ ստեղծելով 40-ի պատրանք։ Ներսում կտեսնեք արվեստի հիանալի աշխատանքներ, որմնանկարներ և գունավոր փայտից արարված ցնցող գործեր: Սպահանի այս հրաշալի պալատում էր, որ Սեֆյան կառավարիչները հյուրընկալում էին օտարերկրյա դեսպաններին:
Երեկոյան Սպահանի կամուրջները կենդանանում են լցվելով քաղաքին բնորոշ աշխույժ կյանքով: Խաջու և Սի-ո-սեպոլ կամուրջներն ճարտարապետական հրաշքներ են, իսկ դրանց կամարների ներքո հայտնի հավաքատեղիներն են, ուր կտեսնեք ավանդական երգեր կատարող երաժիշտների,զբոսանքի դուրս եկած ընտանիքների և հնարավոր է, նույնիսկ ականատես կլինեք պոեզիայի ինքնաբուխ ասմունքների: Այս կամուրջները նաև հիշեցնում են Մետաքսի ճանապարհի մասին, քանի որ դրանք մի ժամանակ ծառայել են իբրև հիմնական տարանցիկ կետեր Զայանդե գետը հատող քարավանների և ճանապարհորդների համար:
Գիշերակաց Սպահանում:
Ճանապարհորդություն Սպահան - Թեհրան՝ Քաշանով
Դեպի Թեհրան ուղևորության ընթացքում այցելություն Քաշան՝ քաղաք, որը մետաքսի և տեքստիլի արտադրության խոշոր պատմական կենտրոն է համարվում։ Քաղաքի նրբաճաշակ ձևավորված տներն ու գեղեցիկ այգիներն Քաշանի՝ իբրև առևտրական հարուստ և բարեկեցիկ պատմական անցյալ ունեցող բնակավայրի, խոսուն վկայությունն են:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեկ այլ վայր է՝ Ֆին այգին: Այստեղ կարելի է վայելել պարսկական այգի-պարտեզներին բնորոշ բնության, ջրի և ճարտարապետական շինությունների իդեալական հավասարակշռությունն ու ներդաշնակությունը: Ավազանների և շատրվանների միջով հոսող ջրի ձայնը հանգստացնում էր ճանապարհորդներին անապատով երկար ճանապարհորդությունից հետո։
Այնուհետև այցելություն Թաբաթաբայի տուն՝ միջնադարյան Իրանի ամենագեղեցիկ կեցավայրերից մեկը։ Կառուցված հարուստ առևտրական ընտանիքի կողմից, շինության բարդ ճարտարապետական լուծումներն, ծեփագործական արվեստի բարձրակարգ ա նմուշներն, գունագեղ վիտրաժները և ներքին բակերը ցուցադրում են պարսկական արվեստի ու արհեստագործական մշակույթի որակը։
Ժամանում Թեհրան՝ երկրի եռուն կյանքով ապրող հինավուրց մայրաքաղաք: Տեղավորում ձեր հյուրանոցում, ապա ընթրիք Դարբանդի գեղատեսիլ թաղամասում, որը տեղացիների սիրելի վայրերից է: Այն առանձնանում է զով օդով, լեռնային տեսարաններով և ավանդական պարսկական խոհանոցով։
Գիշերակաց Թեհրանում։
Թեհրան՝ արդի և պատմական քաղաք
Թեհրանը ժամանակակից լինելով Իսֆահանի և Շիրազի նման քաղաքներին, նաև շատ արդիական է իր հևքով կյանքով:
Քաղաքի հետ ծանոթացումն սկսվում է Իրանի ազգային թանգարանից, որտեղ պահպանվում է Պարսկական քաղաքակրթության, հնագույն կայսրությունների շրջանի հսկայական հավաքածու։
Այստեղ դուք կծանոթանաք Պերսեպոլիսի գանձերին, վաղ քաղաքակրթությունների մասունքներին և ցուցանմուշներին, որոնք պատմում են Իրանի դերի մասին առևտրային համաշխարհային ուղիների զարգացման գործում: Այս ուղիներն էին որ հետագայում դառձան Մետաքսի ճանապարհի կարևոր մաս։
Հաջորդիվ այցելություն շքեղ Գոլեստան պալատ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է և Թեհրանի ամենատպավորիչ պատմական համալիրներից մեկն է։ Կառուցված Կաջարների դինաստիայի օրոք, պալատը մի ժամանակ պարսկական թագավորական կյանքի սիրտն էր։ Հայելապատ դահլիճները, հարուստ զարդարված սենյակները և գեղեցիկ այգիները հնարավորություն են տալիս ծանոթանալ Պարսկաստանի թագավորական ընտանիքների շքեղությանը։
Ձեր օրը կներառի նաև այցելություն Թեհրանի Մեծ շուկա՝ խանութների աշխույժ լաբիրինթոս, որտեղ վաճառականները դարեր շարունակ առևտուր են արել։ Թեև այն այսօր էլ մնում է կարևոր առևտրային կենտրոն, շուկայի ծագումը սկիզբ է առնում Մետաքսի ուղու ժամանակաշրջանից, երբ առևտրական քարավաններն անցնում էին Թեհրանով՝ Արևելքից Արևմուտք ապրանքաշրջանառության ճանապարհին։
Երեկոյան մեկնում Թավրիզ՝ Իրանի կարևոր պատմական քաղաքներից մեկը, որը նաև միջազգային առևտրային ուղիների կարևոր հանգրվան էր:
Գիշերակաց Թավրիզում։
Թավրիզ - Մետաքսի ճանապարհի դարպասը
Թավրիզն ևս հնագույն պատմությամբ քաղաք է, որը դարեր շարունակ եղել է Մետաքսի ճանապարհի առևտրային հիմնական կենտրոններից մեկը:
Ձեր շրջագայությունը քաղաքում սկսվում է Կապույտ մզկիթ այցելությամբ, որն իսլամական ճարտարապետության ապշեցուցիչ օրինակ է՝ իր փիրուզագույն սալիկներով և բարդ զարդանախշերով:
Օրվա տպավորությունների բարձրակետն թերևս կլինի Թավրիզի պատմական շուկա այցելությունը, որը աշխարհի ամենահին և ամենամեծ ծածկած շուկաներից մեկն է: Այս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտը մի ժամանակ աշխարհի տարբեր երկրներից եկած վաճառականների եռուն առևտրավայր էր: Երբ թափառեք խճճված լաբիրինթոս հիշեցնող միջանցքներով՝ ինչպես դարեր առաջ, կհանդիպեք տաղավարների, որտեղ վաճառվում է ամեն ինչ՝ պարսկական գորգերից, կերամիկայից, մինչև համեմունքներ և տեքստիլ արտադրանք:
Կեսօրին հետարքրքիր ուղևորություն դեպի գեղատեսիլ Քանդովան գյուղ, որտեղ բնակիչներն ապրում են ժայռափոր տներում: Այս հին գյուղը հնարավորություն է տալիս ծանոթանալու ավանդական կենցաղին, որը մեծ մասամբ անփոփոխ է մնացել դարեր շարունակ:
Գիշերակաց Թավրիզում:
Թավրիզ – Հայաստանի սահման – Գորիս
Ձեր ճանապարհորդությունն Իրանով ավարտվում է Թավրիզից հյուսիս՝ դեպի Նորդուզի հայկական սահման տանող հետարքրքիր ուղևորությամբ: Այստեղ անցում Հայաստան։ Ճանապարհորդության վերջին հատվածն առիթ է ամփոփելու ստացած տպավորություններն հարուստ պատմության և կենսունակ քաղաքակրթության մասին՝ Պարսկաստանի հին կայսրություններից մինչև Մետաքսի ճանապարհի կարևոր երկրի ժառանգություն, իսլամական արժեհամակարգի անկյունաքարային տերությունից մինչև եռուն կյանքով ապրող ներկա իրանյան հասարակություն:
Սահմանային ձևակերպումներից հետո անցում դեպի հարավային Հայաստան, ուր ձեր առջև բացվի մեկ այլ քաղաքակրթական աշխարհ։ Առաջին տպավորությունները Մեղրիի լեռնաշղթայի և Սյունիքի մարզի անտառապատ հովիտների ապշեցուցիչ տեսարաններից են։
Ճաշի կանգառ Մեղրիում կամ Ագարակում՝ վայելեք ավանդական հայկական խոհանոցը, համտեսելով տարածաշրջանում համով հայտնի մրգերն կամ տնական մուրաբաները։
Շարունակեք ճանապարհորդությունը ոլորապտույտ ճանապարհներով և գեղեցիկ բնական տեսարաններով՝ դեպի հմայիչ Գորիս քաղաք։ Անտառապատ բլուրներով և ժայռերով շրջապատված հովտում գտնվող Գորիսը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և հրաբխային տուֆից ձևավորված քարանձավային բնակավայրերով։
Ժամանումից հետո տեղավորում հյուրանոցում և շրջայց: Քաղաքի կոլորիտային փողոցները կօգնեն հանգստանալ երկար ուղևորությունից հետո:
Կամընտրելի. կարճ երեկոյան զբոսանք ՝ հիանալու Հին Գորիսի քարանձավային քաղաքի տեսարաններով։
Գիշերակաց Գորիսում։
Գորիս - «Տաթևի թևեր» ճոպանուղի - Տաթևի վանք - Գնիշիկի կիրճ - Նորավանք - Խոր Վիրապ վանք - Երևան
Օրը սկսեք ուղևորությամբ դեպի «ՏաԹևեր» ճոպանուղի` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի ճոպանուղին ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով 5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով, արտասովոր այս երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի 9-13-րդ դարերի հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն։
Վանական համալիրն իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում: Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Այստեղ ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ, և վանականներ:
Տաթևի վանական համալիրից հետո շարունակեք Հայաստանի բնության գեղեցկության վայելքը ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով ուղևորվելով Նորավանք՝ Հ XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Ներշնչվեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությամբ,հմայքով և ներդաշնակ բնության ուժով։
Այնուհետև շարունակում ենք ճանապարհն դեպի Արենի։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի, ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր: 6100 տարվա վաղեմության գինեգործարանն ու մառանը պահպանված վիճակում էին: Հայտնաբերվեցին խաղողի մամլիչներ, խմորման և պահեստավորման տարաներ, հողի մեջ թաղված կարասներ: 2008 թվականին պեղվեց նաև 5500 տարվա վաղեմության հնագույն կաշվե կոշիկ, ինչն հետարքրքիր վկայություն է Հայաստանի հնագույն բնակիչների բարձր զարգացած կենցաղային մշակույթի մասին:
Շարունակեք ճանապարհորդությունը դեպի Արարատյան դաշտավայր։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատի երկու սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Խոր Վիրապից հետո ճանապարհն տանում է Հայաստանի մայրաքաղաք Երևան:
Տեղավորում հյուրանոցում և գիշերակաց Երևանում:
Երևան – Շրջագայություն քաղաքում - Էջմիածին - Մայր տաճար (Յունեսկո) - Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե վանքեր - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։
Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:
Այցելություն Մատենադարան (Աշխարհի հիշողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1997 թ.), որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։
Այնուհետև ուղևորություն դեպի Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:
Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով ապաստանել էր Հայաստանում։ Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն, նախընտրելով նահատակությունը: Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:
630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։
Վերադարձ Երևան: Ավարտեք օրն Հանրապետության հրապարակում՝ աշխարհի գեղեցիկ հրապարակներից մեկում, հիանալով երգող շատրվանների հուզիչ երաժշտական ներկայացմամբ:
Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։
Գիշերակաց Երևանում:
Երևան – Գառնի տաճար – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՈ) - Երևան
Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար, նվիրված Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։
Գառնի Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:
Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու ժայռերի «անկման» ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:
Կամընտրելի․ Հայկական ազգային գործիքի՝ «Դուդուկ»-ի երաժշտական կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով ամբողջությամբ զգալ հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):
Վայելեք ավանդական հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը, նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն, 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:
Վերադարձ դեպի Երևան։
Բացահայտեք հայկական ավանդական արհեստագործության հմայքն
Վերնիսաժ՝ Երևանի կենտրոնում գործող հայտնի բացօթյա շուկա այցելությամբ: Ծանոթացեք հայկական արհեստագործության գունագեղ տեսականու հետ՝ ձեռագործ գորգեր, զարդանախշված փայտյա և կավե հուշանվերներ, արծաթե զարդեր և գեղեցիկ գործվածքներ: Այն կատարյալ վայր է տեղական արվեստն ու արհեստները ուսումնասիրելու, նաև հայկական հուշանվերներ տուն տանելու համար։
Գիշերակաց Երևանում:
Սևանա լիճ – Դիլիջան – Հաղպատ, Սանահին վանական համալիրներ (Յունեսկո) – Թբիլիսի
Նախաճաշից հետո ճանապարհորդություն դեպի Սևանա լիճ: Սևանը Եվրասիայի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա, ասես պահպանելով այն:
Կամընտրելի. Նախաճաշից հետո հարստացրեք ձեր զգացողություններն Սևանա լճում նավակային զբոսանքով: Բյուրեղյա ջրերում առավոտյան հանգստացնող զբոսանքը, շրջակա լեռների բնապատկերների հիասքանչ համայնապատկերը, թարմացնող զեփյուռը, հանգստություն և բերկրանք կպատճառեն ձեզ:
Նախաճաշից հետո ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:
Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով
Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ:
Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:
Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ գործում էր ավելի քան 500 հոգուց կազմված միաբանություն: Վանական համալիրի հնագույն կառույցներից են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները և Սուրբ Գրիգորի մատուռը, որոնք թվագրվում են 10-12րդ դարերով։
Սանահինի դպրոցը, որ հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի էր հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։
Սանահինից անմիջապես արևելք գտնվող Հաղպատի վանքը նույնքան գրավիչ է և ճարտարապետական ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Որպես կրոնական և կրթական նշանավոր կենտրոն՝ Հաղպատավանքն իր վերելքն ապրեց 10-13-րդ դարերում: Սուրբ Նշան եկեղեցին, սեղանատունը, Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, դասվում են միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշների շարքին: Համալիրի ամենատպավորիչ կառույցներից է զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին: Սանահինի նման, Հաղպատում ժամանակին եղել է գրատուն, ձեռագրատուն և բժշկական դպրոց: Հատկանշական է, որ Հաղպատի վանականներից է եղել անվանի ազգային բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։
Շարունակեք ուղին դեպի վրաց-հայկական սահման։
Սահմանային ձևակերպումներ, ճանապարհորդության շարունակում դեպի Թբիլիսի: Տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց Թբիլիսիում
Շրջագայություն Թբիլիսիում - Մցխեթա
Օրը սկսեք նախաճաշով, այնուհետև ճանաչողական զբոսանք Թբիլիսիով՝քաղաք ուր ներդաշնակորեն միախառնվում են միջնադարյան անցյալն ու ժամանակակից կյանքը:
5-րդ դարում Վախթանգ Գորգասալի թագավորի կողմից հիմնադրված Թբիլիսին, Մետաքսի ճանապարհին իր ռազմավարական դիրքի շնորհիվ, դարեր շարունակ եղել է կենսունակ մշակութային և պատմական կենտրոն:
Այցելություն Մետեխի եկեղեցի, որ գտնվում է Մտկվարի գետի վրա խոյացող ժայռի բարձունքին: Վանքն ու Վախթանգ Գորգասալի տպավորիչ արձանն տեղադրված են քաղաքի ամենահին թաղամասերից մեկում: Վայելեք համայնապատկերային տեսարանները՝ միաժամանակ ծանոթանալով քաղաքի հիմնադրման պատմությանը:
Ճոպանուղով ուղևորվեք Ռիկե այգուց դեպի Նարիկալա հնագույն ամրոցը, որը պահպանում է Թբիլիսին 4-րդ դարից ի վեր: Այստեղից վայելեք քաղաքի բնապատկերի հիասքանչ տեսարանները:
Աբանոտուբանի (Ծծմբի բաղնիքների թաղամաս) – Զբոսնեք թաղամասով՝ հայտնի ծծմբի բնական տաք աղբյուրներով, որոնք Թբիլիսիին տվել են իրենց անունը («Տաք աղբյուր»): Այս վայրը դարեր շարունակ եղել է հանգստի և բուժման կենտրոն:
Սիոնի տաճար – վրացական ուղղափառ եկեղեցու պատմական կենտրոն, որն անվանվել է Երուսաղեմի Սբ Սիոն լեռան անունով: Այն վրացիների համար կարևոր ուխտատեղի է,քանի որ այստեղ էր գտնվում Սուրբ Նինոյի Խաչը՝ Վրաստանի քրիստոնեական ժառանգության սուրբ մասունքը:
Շարդենի փողոց – հարմարավետ սրճարաններով, արվեստի պատկերասրահներով և բուտիկ խանութներով լի հմայիչ վայր, որը կատարյալ հանգիստ կպարգևի զբոսանքի համար:
Խաղաղության կամուրջ – ապակուց և պողպատից պատրաստված հետիոտնային կամուրջ, որը նախագծվել է իտալացի ճարտարապետ Միքել Դե Լուչիի կողմից 2010 թվականին: Կամուրջը կապում է Թբիլիսիի պատմական հին քաղաքը ժամանակակից թաղամասերի հետ:
Սուրբ Երրորդություն տաճար (Սամեբա) – Աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցիներից մեկը: Այս ճարտարապետական գլուխգործոցի շինարարությունն ավարտվել է 2004 թվականին և ցուցադրում է Վրաստանի ուղղափառ հավատքի հոգևոր ուժը:
Զբոսնեք Ռուսթավելի պողոտայով՝ Թբիլիսիի գլխավոր փողոցով, որտեղ գտնվում են Վրաստանի խորհրդարանը, օպերային թատրոնը և Ազատության հրապարակը։
Ճաշից հետո ուղևորություն Մցխեթա՝ Վրաստանի հնագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս օբյեկտը եղել է Հին Քարթլիի թագավորության մայրաքաղաքը` մ.թ.ա. 3-րդ — մ.թ. 5-րդ դարերում: Թբլիսիի մայրաքաղաք հռչակումից հետո Մցխեթան շարունակեց մնալ երկրի հոգևոր սիրտը:
Այցելեք Վրաստանի հայտնի հոգևոր կենտրոններն՝ Ջվարիի վանք (6-րդ դար) և Սվետիցխովելի տաճար (11-րդ դար):
Արագվի և Մտկվարի գետերի միախառնման հատվածում բարձր բլրի վրա թիկնած Ջվարիի վանքն այն վայրն է, որտեղ Սուրբ Նինոն խաչ է կանգնեցրել՝ ի նշան Վրաստանում քրիստոնեության ընդունման:
Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար) հայտնի է որպես Վրաստանի հոգևոր սիրտ, ճարտարապետական գլուխգործոց, որն ըստ ավանդության համարվում է Քրիստոսի պատմուճանի թաղման վայրը: Մայր տաճարի գեղեցիկ որմնանկարները, բարդ զարդաքանդակներն և հսկայական քարե պատերը այն դարձնում են երկրի նշանակալի ճարտարապետական հուշարձաններից մեկը:
Վերադարձ Թբիլիսի:
Գիշերակաց Թբիլիսիում:
Թբիլիսի – Ջինվալի ջրամբար – Անանուրի – Գուդաուրի – Կազբեգի – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։
Բացահայտեք Վրաստանի հիասքանչ բնապատկերներն պատմական ռազմավիրական ճանապարհով ձեր ուղևորության ընթացքում: Երթուղի, որը ձգվում է Մեծ Կովկասի լեռների անդնդախոր կիրճերով:
Մեր առաջին կանգառը գեղատեսիլ Ջինվալի ջրամբարի մոտ է: Լեռների մեջ տեղավորված փիրուզագույն տեխնածին այս լիճը ջուր է մատակարարում Թբիլիսիին: Անմոռանալի համայնապատկերային տեսարաններն այն դարձնում են կատարյալ վայր լուսանկարչության համար:
Հաջորդիվ այցելություն 17-րդ դարի Անանուրի պատմական ամրոց, որը ժամանակին ծառայել է որպես Արագվիի իշխանական նստավայր: Պաշտպանական պարիսպներով և դիտաշտարակներով շրջապատված համալիրը ներառում է գեղեցիկ, պահպանված զարդաքանդակներով տպավորիչ եկեղեցիներ:
Շարունակելով մեր ճանապարհորդությունը՝ հասնում ենք Գուդաուրի, հայտնի լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Գտնվելով Մեծ Կովկասի հարավային լանջերին՝ Գուդաուրին հայտնի է իր հիասքանչ լեռնային տեսարաններով և արկածային սպորտաձևերով: Ամռան տապին կանաչ բլուրները և ալպիական զով օդը կազդուրիչ հանգիստ են խոստանում քաղաքի հևքից հոգնած ճամփորդներին:
Ուղևորվելով ավելի հյուսիս՝ անցնում ենք գեղատեսիլ Ջվարի լեռնանցքը՝ հասնելով 2385 մետր բարձրության: Լեռնանցքը բացում է հիասքանչ լեռնային տեսարաններ և առանցքային կետ է հնագույն առևտրային ճանապարհի երկայնքով, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ:
Հասնելով Ստեփանծմինդա (Կազբեգի), մենք հայտնվում ենք Վրաստանի ամենահիասքանչ բնական վայրերից մեկում: Փոքրիկ քաղաքի վրա վեհորեն խոյանում է Կազբեկ լեռը (5033 մետր)՝ Կովկասի ամենաբարձր գագաթներից մեկը:
4X4 Ջիփ ճամփորդություն – Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցի հասնելու համար մենք արտաճանապարհային 4X4 մեքենաներով բարձրանում ենք կտրտվող լեռնային ճանապարհով: Շունչ կտրող ուղին ինքնին արկած է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի ամենահայտնի և գեղատեսիլ տեսարժան վայրերից մեկը:
Գերգետիի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը գտնվում է 2170 մետր բարձրության վրա, 14-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց է: Կազբեկ լեռան ապշեցուցիչ ֆոնի վրա կառուցված այս վանքն առաջացնում է անզուգական հոգևոր մթնոլորտ: Միջնադարյան քարե ճարտարապետության և լեռնային հիասքանչ տեսարանների համադրությունը ձևավորում է իսկապես անբացատրելի զգացողություն:
Վերադարձ Թբիլիսի
Գիշերակաց Թբիլիսիում
Թբիլիսի – Կախեթի - Սիգնաղի՝ սիրո քաղաք - Բոդբեի վանք – Թբիլիսի
Ճանապարհորդություն դեպի Վրաստանի գինու տարածաշրջան և սիրո քաղաք:
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանապարհորդություն դեպի արևելյան Վրաստանի Կախեթի շրջան, որը հայտնի է իր ավանդույթներով, պատմական բնակավայրերով, խաղողի այգիներով, գինեգործարաններով և գեղատեսիլ բնությամբ։
Սիգնաղի ժամանելով՝ մենք մտնում ենք Վրաստանի ամենահմայիչ և ռոմանտիկ քաղաքներից մեկը։ Ծովի մակարդակից 790 մետր բարձրության վրա գտնվող քաղաքից համայնապատկերային, ցնցող տեսարան է բացվում դեպի Ալազանի հովիտ և ձյունածածկ Կովկասյան լեռներ։ Սիգնաղին կոչվում է «Սիրո քաղաք»՝ քանի որ այստեղ հարսանյաց տունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով և զույգերն կարող են ամուսնանալ ցանկացած ժամանակ։
Թափառեք սալահատակ փողոցներով, հիացեք փայտե պատշգամբներով ձևավորված ավանդական վրացական տներով։
հիացեք 18-րդ դարի ամրոցով և զբոսնեք Սիղնաղիի հին քաղաքի պարիսպների երկայնքով:
Վայելեք քաղաքի հարմարավետ սրճարանները, արհեստագործական խանութները և աշխույժ մթնոլորտը, ինչը կատարյալ վայր է ռոմանտիկ զբոսանքի համար։
Սիգնաղիից կարճ հեռավորության վրա է այցելության հաջորդ վայրը՝ Բոդբեի վանքը, որն Վրաստանի ամենասուրբ տարածքներից է։ Ըստ ավանդության այստեղ է հանգչում 4-րդ դարում քրիստոնեությունը Վրաստան բերած Սուրբ Նինոն։ 9-րդ դարում կառուցված վանական համալիրն ունի մեծ հոգևոր նշանակություն և սրբազան ուխտագնացության վայր է։
Այցելություն գեղեցիկ վերականգնված վանական համալիր, որը գործող կուսանոց է նաև այսօր։
Կամընտրելի. գինու համտես ընտանեկան գինեգործարանում
Նրանց համար, ովքեր հետաքրքրված են Վրաստանի հանրահայտ գինու մշակույթով առաջարկում ենք գինու համտես տեղական ընտանեկան գինեգործարանում:
Վերադարձ Թբիլիսի
Գիշերակաց Թբիլիսիում։
Տեղափոխում օդանավակայան – մեկնում
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| PAX | 3* hotels | 4* hotels | 5* hotels |
|---|---|---|---|
| 10+1 | On request | On request | On request |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն հյուրանոցներում՝ Շիրազ (2 գիշեր), Սպահան (2 գիշեր), Թեհրան (1 գիշեր), Թավրիզ (2 գիշեր), Գորիս (1 գիշեր), Երևան (3 գիշեր), Թբիլիսի (4 գիշեր)
- Սնունդ՝ Նախաճաշ հյուրանոցներում
- Տեղափոխություններն և էքսկուրսիաները ավտոբուսով
- Թեհրան - Թավրիզ ներքին չվերթ
- Անգլիախոս պրոֆեսիոնալ զբոսավարների ծառայություն՝ ըստ ծրագրի
- Մուտքի բոլոր վճարները՝ ըստ ծրագրի
- Մուտքի տոմսերը՝ ըստ ծրագրի՝
- Գառնիի տաճար
- Գինու համտես Արենիում
- Գինու համտես KTW կորպորացիայում
- Ճոպանուղի դեպի Նարիկալա ամրոց
- Ամենագնաց մեքենաներ՝ մինչև Գերգետի եկեղեցի
- Իրանի վիզայի տրամադրման ծանուցում
- 0.5 լիտր ջուր մեկ անձի համար օրական
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմսեր
- Ապահովագրություն
- Կոնյակի գործարան զբոսավարով, մեկժամյա շրջագայություն , ներառյալ մուտքի տոմսերը և համտեսն
- 4x4 մեքենայի վարձույթ՝ Գառնիի կիրճ հասնելու համար
- Գեղարդի վանքում հրավիրված երգչախմբի կատարմամբ հոգևոր երգերի համերգ
- Դուդուկի կատարում (20 րոպե)
- Զբոսանք Սևանա լճում (1 ժամ)
- Ընտանեկան ճաշ՝ լավաշի պատրաստման ցուցադրությամբ
