Ջիփ տուր + մշակույթ

Ջիպ տուրեր

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան – տեղափոխում ընտրված հյուրանոց

օր 2

Քաղաքային շրջագայություն Երևանում – Գառնիի տաճար

Նախաճաշ հյուրանոցում։ Էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝   Հանրապետության հրապարակ, Պետական ​​համալսարան, քաղաքի գեղեցիկ համայնապատկերի դիտում Կասկադի բարձունքից, Մայր Հայաստան հուշարձան, կարճ քայլք Հաղթանակի զբոսայգում՝ հայ-հրեական բարեկամության ծառուղով, Կասկադ հանգստավայր, խորհրդարան, Նախագահի պալատ, օպերայի շենք,այցելություն Հոլոքոստի հուշարձան և հրեական սինագոգ: Զբոսանք  Մարզահամերգային համալիրի մոտ, այցելություն 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված  հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։

Այնուհետև ուղևորություն դեպի Գառնիի Հայաստանում եզակի հեթանոսական տաճար, նվիրված Արևի աստվածությանն՝ Միհրին։ Տաճարն կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ թագավորի (Արշակունյաց հարստություն) կողմից։ Ճանապարհին՝ լուսանկարվելու նպատակով, կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ և շրջակա բնություն։ Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյունաշարով։ Այն հպարտորեն կանգնած է ժայռոտ ելուստի վրա՝ որտեղից բացվում է դեպի անդնդախոր կիրճ  գեղեցիկ տեսարան։  Ամրոցն Արշակունի արքայատոհմի ամառային նստավայրն էր։ Այցելություն մոտակա թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակներ։

Ծրագիրը ներառում է ընտանեկան ճաշ գյուղական տանը և  թոնիրի մեջ ավանդական հայկական հացի՝լավաշի  պատրաստման գործընթացի դիտում։

Գիշերակաց Երևանում։

օր 3

Խոր Վիրապ վանք - Նորավանք - Արենի գինու գործարան - Եղեգիս

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն  Արարատյան դաշտավայրով։ Այցելություն Խոր Վիրապ վանական համալիր՝ որտեղ  հայոց թագավորի կողմից մեղադրվելով քրիստոնեություն քարոզելու մեջ՝ 13 տարի, խոր զնդանում, բանտարկված է եղել Սբ Գրիգոր Լուսավորիչը։  Այն քրիստոնեական աշխարհի սրբավայրերից մեկն է։ Այստեղից  բացվում է հիասքանչ  տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռ, որ փայլում է իր երկու ձյունափառ գագաթներով։ Խոր Վիրապի շրջակա բլուրներում է կառուցվել Արտաշեսյան Հայաստանի շքեղ մայրաքաղաքը՝Արտաշատը։ Այն  հին աշխարհի սակավաթիվ քաղաքներից  է, որը կառուցվել է հատուկ նախագծմամբ՝  Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալի հեղինակությամբ,որն Հռոմի դեմ պատերազմում պարտությունից հետո  ապաստան էր գտել Հայաստանում։

Շրջագայության շարունակում դեպի Արենի գյուղ, գինու համտես տեղական գործարանում։ Արենին հայտնի է իր գինեգործության պատմությամբ։  Վերջերս կատարված հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել է 6100 տարեկան գինեգործարան և 5 գինու մառան: Հնագետները հայտնաբերել են խաղող քամելու, գինի խմորելու և պահելու համար նախատեսված տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր և սերմեր։ Այս գտածոները վկայում են հնագույն գինեգործության բարձր մակարդակի մասին Հայաստանի տարածքում:

Ճանապրհորդության հաջորդ նպատակակետը Նորավանք (13-14 դդ.) վանական համալիրն է։ Ուղևորությունն անցնում է  անհավանական գեղեցիկ կարմրագույն ժայռաբեկորներով ամփոփված լեռնային ճանապարհով և այնքան տպավորիչ է,որ  այցելուները չեն կարողանում դիմադրել մեքենայից դուրս գալու, լուսանկարվելու և  քայլքով դեպի վանք բարձրանալու գայթակղությանն։

Այնուհետև մեկնում Վայոց Ձորի Եղեգիս գյուղ, տեղավորում հյուրանոցում:

Գիշերակաց Եղեգիսում:

օր 4

4x4 ջիպով ուղևորություն դեպի Եղեգիսի հրեական գերեզմանատուն – Զորաց տաճար - Սմբատաբերդ

Նախաճաշ հյուրանոցում։ Մեքենայով ուղևորություն դեպի Եղեգիս գյուղ՝ XIII-XIV դարերում Պարսկաստանից Հայաստան եկած հրեական համայնքի հին բնակավայր։ Այցելություն մոտակայքում գտնվող գերեզմանատուն։  Հրեերեն և արամեերեն լեզուներով 62 տապանաքարերն ո թվագրվում են XIII դարի 50-ական թվականներից մինչև XIV դարի սկիզբը և պատմագիտական մեծ արժեք են ներկայացնում։

Այնուհետև զբոսանք դեպի Զորաց տաճար։ 14-րդ դարում կառուցված սրբատեղին գերում է՝ իր յուրօրինակ կառուցվածքով։ Քայքի շարունակում դեպի Սմբատաբերդ՝միջնադարյան Հայաստանի անառիկ  ամրոցային համալիր։

Զբոսանքից հետո ուղևորության դեպի Ցախաց քար՝ 10-13-րդ դարերի վանական համալիր։

Հանդիպում տեղացիների հետ և հյուրընկալություն Արտաբույնքի գյուղական ընտանիքում։

Այցելություն Շատիվանք՝ 10-րդ դարի վանական համալիր, հայ գրչության կարևոր կենտրոն։ Շատին գյուղում կարող եք հանդիպել բնական միջավայրում ապրող բեզոարյան այծերի և հիանալ Արատեսի միջնադարյան  վանական համալիրի ավերակներով։

Վերադարձ հյուրանոց։

Գիշերակաց Եղեգիսում։

օր 5

4x4 մեքենայով ջիպով ուղևորություն դեպի Գնիշիկ - Ազգային պարկ

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Եղեգնաձոր և այցելություն Երկրաբանական թանգարան։ Այնուհետև շչջագայության շարունակում դեպի Ագարակաձոր գյուղ։ Ծանոթացում Արփա գետի վրա  13-րդ դարում կառուցված կամրջի և Գռավ գետի՝ հանքային ջրերի աղբյուրի հետ։ Այցելություն Գնիշիկ գյուղ, որտեղ կծանոթանաք Ազգային պարկի բույսերի և կենդանիների բազմազանությանը։

Վերադարձ հյուրանոց։ Գիշերակաց Եղեգիսում։

օր 6

Եղեգիս - Սելիմի լեռնանցք - Սևանա լիճ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Սևանա լիճ։ Ճանապարհին այցելություն Սելիմի լեռնանցքում կառուցված միջնադարյան կեցավայրի՝ Քարավանսարայի հետ։ Սևանա լիճը  Եվրասիայի ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Կարող եք բարձրանալ  թերակղզի և բարձունքում կառուցված Սևանավանք, որտեղից բացվում է դեպի շրջակա լեռներ և փիրուզյա լիճ՝ գերող համայնապատկեր։ Կանգառ լուսանկարվելու համար։

Վերադարձ դեպի Երևան։ Գիշերակաց Երևանում։

օր 7

Երևան - Շաբաթ

օր 8

Տեղափոխում օդանավակայան։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը