Գուրման տուր Հայաստանում

Գաստրոտուրեր

7 օր / 6 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան։ Տեղափոխում ընտրված հյուրանոց։ Էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով

Նախաճաշ հյուրանոցում:

Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի  կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Երևանի համայնապատկերով, Պետական հսմալսարանի, Խորհրդարանի շենքերով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնով և մարզահամերգային համալիրով։

Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի  հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:

Այցելեք Մատենադարան, որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են  ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Այցելություն Էրեբունի ամրոց, որը կառուցվել է մ.թ.ա. 782 թվականին ուրարտական Արգիշտի I թագավորի կողմից և Էրեբունի թանգարան (1968),որ հայտնի է ուրարտական ​​շրջանի եզակի ցուցանմուշներով։

Ճաշ փոքրիկ ռեստորանում, ուր զբոսաշրջիկներն կարող են համտեսել  բրնձով, չամիչով և չիրերով դդումի մեջ եփված քաղցր ղափաման՝անփոխարինելի ուտեստ  հայկական հարսանիքների և հանդիսությունների ժամանակ: Այն խորհրդանշում է երիտասարդություն և առատություն:

Կամընտրելի. Այցելություն աշխարհահռչակ Երևանի «Արարատ» կոնյակի գործարան, որը պահպանում է լեգենդար կոնյակի արտադրության ավանդույթները 1887 թվականից: 1 ժամվա ընթացքում այցելուները հնարավորություն կունենան տեսնելու կոնյակի արտադրության գործընթացը, կծանոթանան գործարանի թանգարանի հետ, կհամտեսեն կոնյակի տարբեր տեսակներ՝ տարբեր աստիճանի ազդեցության աստիճաններով, ինչպես նաև կարող են գնել  իսկական հայկական կոնյակ՝ անմիջապես գործարանի խանութում:

Ընթրիք Երևանի ,ավանդական կովկասյան խոհանոցով ,հմայիչ ռեստորանում: Այստեղ կարող եք համտեսել հայկական ազգային ուտեստ՝ խաշլամա, որը պատրաստվում է հիմնականում գառան մսից և բանջարեղենից:

Գիշերակաց Երևանում:

օր 2

Երևան - Էջմիածին - Զվարթնոց տաճար - Երևան

Նախաճաշ հյուրանոցում,

այնուհետև ուղևորություն դեպի Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու չորրորդ դարից՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով  Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով  ապաստանել էր  Հայաստանում։  Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն  հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն,  նախընտրելով նահատակությունը:Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:

630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա  նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։

Ուղևորության շարունակում դեպի Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից՝ Զվարթնոցի տաճար: 641-661թվականներին կառուցված այս գլուխգործոցն  իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից և հայ ճարտարապետական մտքի թռիչքն է մարմնավորում: Պահպանված բեկորներն անգամ պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։

Ճաշ տեղական ռեստորանում, որտեղ կարող եք համտեսել հայկական ազգային ուտեստ՝ «դոլմա»։ Հայաստանում դոլման ամենատարածված ուտեստներից մեկն է, մարդիկ նույնիսկ ամեն տարի անցկացնում են խոհարարական «դոլմայի փառատոն»։ Սովորաբար այն ավանդաբար մատուցվում է մածունի և աղացած սխտորի հետ։ Դոլմա պատրաստելու համար օգտագործվում են երեք տեսակի միս՝ խոզի, տավարի և գառան միս։ Օգտագործվում են խաղողի տերևներ, ինչպես նաև կաղամբի տերևներ։ Կարող եք նաև վայելել եփած լոբազգիներից պատրաստված նիհար դոլմա, որը կոչվում է «պասուց դոլմա»։

Կամընտրելի. Տոլմայի պատրաստման վարպետության դաս։

Վերադարձ Երևան։

Ընթրիք Երևանի  ռեստորաններից մեկում՝ ավանդական կովկասյան խոհանոցով։ Ձեզ կառաջարկեն հայկական ազգային ուտեստ՝ «հարիսա»։ Ճաշատեսակն կազմված է եփած ցորենից և հավի կամ գառան ապուրից։ Սա համեղ, սննդարար և շատ առողջարար ուտեստ է։ Էջմիածնից ոչ հեռու կառուցված է Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանը, որտեղ ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակի օրը, հսկայական կաթսաների մեջ պատրաստվում և անվճար  բոլոր հյուրերին մատուցվում է հարիսան:

Գիշերակաց Երևանում։

օր 3

Երևան - Սաղմոսավանք - Քարի լիճ - Արագած լեռ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Սաղմոսավանք, որը կառուցված  է Քասախ գետի կիրճի բարձր պռունկին։ Նույնիսկ հնագույն ժամանակներից այս խորհրդավոր տարածքն դեպ իրեն էր գրավում ուխտավորներին:

1215 թվականին հայ իշխան Վաչե Վաչուտյանը այստեղ կառուցեց  Սուրբ Սիոնի տաճարը։ Սաղմոսավանքի շուրջ զբոսնելիս ուշադիր ճանապարհորդն կբացահայտի դարերի հնության խաչքարեր, քարե կիսված ծաղկի տեսքով արևային ժամացույց, արձանագրություններ և իհարկե բնության հիանալի տեսարաններ:

Ճանապարհն այնուհետ շարունակվում է դեպի Քարի լեռնային լիճ, որը գտնվում է Արագած լեռան չորս սուր գագաթների խառնարանում՝ ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա։ Նեղ լեռնային ճանապարհը, որի մի կողմում անմատչելի ժայռապատն է՝ ավելի ու ավելի  է բարձրանում դեպի սառցադաշտային ծագում ունեցող լիճը։

Ճաշ լճի ափին գտնվող ռեստորանում, որտեղ ձեզ կմատուցեն ավանդական «խաշ» ՝  ի տարբերություն այլ ռեստորանների՝այստեղ այն մատուցվում է ողջ տարին: Խաշի անբաժանելի մասն է կազմում իհարկե սառը օղին։

Վերադարձ Երևան։

Ընթրիք Երևանի  ավանդական կովկասյան խոհանոցով ռեստորանում: Ձեզ կառաջարկեն շատ սիրված և հայտնի ավանդական հայկական ուտեստ՝ «Գառնի յարախը»։ Սա համեղ սմբուկ է՝ լցոնված մսով և պատրաստված ջեռոցում։

Գիշերակաց Երևանում։

օր 4

Երևան - Խոր Վիրապ վանք - Արենի - Նորավանք

Նախաճաշ հյուրանոցում և մեկնում։

Ուղևորություն դեպի Խոր Վիրապ վանական համալիր՝ ուխտագնացության  վայր ողջ աշխարհի հայերի համար։ Պատմական տարեգրությունների համաձայն այստեղ, խոր զնդանում է  հայ հեթանոս թագավոր Տրդատը բանտարկել  Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Խոր Վիրապն աշխարհում առաջինն պետականորեն քրիստոնեություն դավանած երկրի կարևոր սրբատեղիներից է։ Զբոսաշրջիկներն կարող են հիանալ բիբլիական Արարատ լեռան  գեղեցիկ տեսարանով, որ փայլում է իր երկու սպիտակ գագաթներով։ Այս տարածքից Արարատն այնքան մոտ է, որ թվում է, թե կարելի է դիպչել լեռան  գագաթներին։

 

Հաջորդ կանգառը  Վայոց Ձորի Արենի բնակավայրում է, որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, ,  գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին։ 2008 թվականին, այստեղ հայտնաբերվեց ամբողջական կաշվից պատրաստված 5500 տարեկան  կոշիկ, որը մի քանի հարյուր տարով ավելի հին է, քան Սառցե մարդու՝ Օլցիի մոտ հայտնաբերվածը։

Հաջորդ կանգառը Նորավանքի վանական համալիրն է՝ կրոնական և մշակութային խոշոր կենտրոն: Շրջապատող լեռների հիասքանչ բնապատկերը ցուցադրում է արևի արտացոլանքով ձևավորված գույների գեղեցիկ համադրություն: Վանքը   կարմիր ժայռերի մեջ իր ներդաշնակ դիրքով հայ շինարարական մտքի թռիչք է ներկայացնում։ Ճարտարապետական ​​բացառիկ ճաշակի վկայություն են խաչքարերն ու ավանդական հայկական  զարդաքանդակներն։

[18:15, 7/30/2025] +33 6 18 40 09 33: Ճաշ Նորավանքում՝ տեղական ռեստորանում, որտեղ կարող եք վայելել  թոնրի մեջ պատրաստված հյութալի խորոված՝ մսից, հավից կամ թառափից: Հայկական խոհանոցի համեղ ուտեստները ձեզ անտարբեր չեն թողնի։

Վերադարձ Երևան:

Ընթրիք Երևանում  ավանդական կովկասյան խոհանոցով ռեստորանում: Ձեզ կառաջարկվի շատ հետաքրքիր ուտեստ՝ «Խուրջին»: «Խուրջին» բառը թարգմանաբար նշանակում է պարկ: Ապուրը նման է հայկական լցոնված լավաշի պարկի: Բաղադրությունն կարող եք ընտրել ըստ ցանկության։

Գիշերակաց Երևանում:

օր 5

Երևան - Դիլիջան - Հաղարծին վանք - Գոշավանք - Սևանա լիճ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝  իր թավ անտառներով ծածկված սարերի,  ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառներ:

 

Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասում,  որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։

Ուղևորություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դարերով և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։

Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:

Շարունակեք ճանապարհն դեպի Գոշ գյուղ, որտեղ գտնվում է Գոշավանքը  (12-13-րդ դդ.): Միջնադարի անվանի գիտնական, աստվածաբան և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը ժամանակին եղել է Հայաստանի կրթության և մշակույթի կարևոր կենտրոն։ Հիացեք վանքի խաչքարերով՝ Հայաստանի միջնադարյան արվեստի բացառիկ  նմուշներով:

Ուղևորություն դեպի Սևանա լիճ, որն երկրագնդի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի փիրուզագույն ջրերի վրա խոյացող լեռներ։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա,ասես պահպանելով այն:

Ճաշ Սևանա լճի ափին գտնվող  ռեստորանում։ Այստեղ կարող եք համտեսել Սևանա լճի սիգ ձուկն ու կարմրախայտ, որոնք պատրաստվում են ածուխի վրա:Կհամտեսեք նաև  համեղ ուտեստ՝ խեցգետնի քյաբաբ։

Վերադարձ Երևան։

Ընթրիք Երևանում՝ տեղական ռեստորանում։ Ձեզ կառաջարկեն հայկական ազգային  «Տժվժիկ»՝ շատ սիրված ուտեստ, որը պատրաստվում է և՛ ոչխարի, և՛ տավարի լյարդից, սրտից և թոքերից։ Այս ուտեստն այնքան սիրված է Հայաստանում, որ նկարահանվել է համանուն կարճամետրաժ ֆիլմ։

Գիշերակաց Երևանում։

օր 6

Երևան - Գառնի - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված  հեթանոսական տաճար,  նվիրված  Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի  ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։

Այցելություն  Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու  ժայռերի << անկման>> ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը  Հայաստանի հարուստ հոգևոր  մշակույթի վկայությունն է:

Վանքը թաքնված է կիրճում, և այս տեսարանը տպավորություն է ստեղծում, որ վեհաշուք ժայռերը դարեր շարունակ պաշտպանում են հին վանքը։

Ծրագիրը ներառում է տեղական ընտանիքի կողմից գյուղական տանը կազմակերպված ճաշ՝ «լավաշի» ( հայկական ավանդական հաց) թոնիրում պատրաստման գործընթացի դիտմամբ։ Հրաշալի հնարավորություն՝ համտեսելու տաք լավաշ՝ պանրով և կանաչիով։

Կամընտրելի. 10-15 հոգիանոց խմբի համար հնարավոր է կազմակերպել ճաշ՝ թոնիրում փլավով պատրաստված գառան մսով։

Վերադարձ Երևան:

Գալա ընթրիք Երևանում՝ ժողովրդական երաժշտության շոու ծրագրով:  Ճաշացանկում ներառված է «քյուֆթա»։ Այս ուտեստը նախապես հարված, համարյա մածուցիկ  մսից  պատրաստված խաշած մսագնդիկներից է ձևավորվում և  մատուցվում է սնկով փլավի հետ։

Գիշերակաց Երևանում։

օր 7

Ազատ ժամանակ - Տեղափոխում օդանավակայան

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը