Կովկասի գանձերը․ Հայաստան և Վրաստան

Տարածաշրջանային տուրեր

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

Ողջ տարի

Մեկնեք մի վայր, որտեղ լեգենդները հանդիպում են պատմությանն ու մշակույթին։ Այս միջսահմանային տուրը կտանի ձեզ Հայաստանի և Վրաստանի ամենահին վայրերով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձաններով, տեղական գինու համտեսով, ավանդական խոհանոցով և ժամանակներից փոխանցված ժառանգությամբ՝ խորքային կիրճերի ու բարձրադիր լեռների ֆոնին։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան – Տեղափոխում հյուրանոց

Ժամանում «Զվարթնոց» օդանավակայան։ Դիմավորում, տեղափոխում հյուրանոց։
Գիշերակաց Երևանում

օր 2

Երևան՝ քաղաքային էքսկուրսիա

Նախաճաշ հյուրանոցում.

Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական, կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում  դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին, օպերայի շենքին և Կարապի լճին։Կայցելեք    1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։

Այցելություն Մատենադարան՝ եզակի թանգարան, ուր պահպանվում է հնագույն ձեռագրերի աշխարհի ամենամեծ շտեմարաններից մեկը (17000):

Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայր։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։ Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։

Կամընտրելի. Մեկժամյա էքսկուրսիա հայկական Արարատ կոնյակի գործարանում ։ Ծրագիրն ներառում է ծանոթացում արտադրության պատմությանը, թորման գործընթացին և երկու տեսակի կոնյակի համտեսում: Գործարանի տարածքում  գործող խանութից կարելի է կոնյակ գնել անմիջապես արտադրողից։

Գիշերակաց Երևանում։

օր 3

Երևան – Սևանա լիճ – Գառնու հեթանոսական տաճար – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՕ) – Երևան

Նախաճաշից հետո ճանապարհորդություն դեպի Սևանա լիճ՝ քաղցրահամ ջրով լեռնային ամենամեծ լճերից մեկը։Այցելություն թերակղզի և Սևանավանք՝ իններորդ դարի եկեղեցի։ Հիացեք Սևանա լճի և շրջակա լեռների գերող տեսարաններով։

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր հանգիստը Սևանա լճում ժամանակ անցկացնելով հարմարավետ  զբոսանավում։ Բյուրեղյա մաքուր ջրերում թարմացնող այս զբոսանքը հաճույք կպատճառի զբոսաշրջիկներին։

Ուղևորություն Գառնիի տաճար՝ Հայաստանում եզակի հեթանոսական հուշարձան, որը նվիրված է Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Գառնիի տաճարն կառուցվել է մ.թ. 77-ին Տրդատ թագավորի կողմից (Արշակունիների արքայատոհմ): Ճանապարհին  լուսանկարվելու համար  կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։

Այցելություն Գառնիի թագավորական պալատի ավերակների և թագավորական բաղնիքի պեղավայր։

Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն  Գառնիի անկրկնելի գեղեցկության կիրճ՝ իր ,,թափվող,, ժայռաբեկորներով։ Այն իր ժայռերի” անկման”  տեսարանով  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

Կամընտրելի.  Հայկական ազգային երաժշտական ​​գործիքի՝ «Դուդուկ»ի երաժշտական փոքր կատարում:  Տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնույթը, սիմվոլիկան և ամբողջությամբ հնարավոր կլինի  զգալ այդ հարուստ ու բազմակողմանի երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանցելի գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):

Կամընտրելի. Վայելեք ավանդական  հացի՝ լավաշի թխելու ցուցադրությունն և ճաշակեք ընտանեկան ճաշը: Ավանդական հացի պատրաստումը,նրա նշանակությունը  Հայաստանում իսկապես մշակույթային արժեք է դիտվում։ Հայկական լավաշը 2014 թվականին ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Ուղևորություն դեպի  Գեղարդավանք՝  մասամբ ժայռափոր  XII-XIII դարերի ապշեցուցիչ տաճար: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է  սուրբ մասունքից, որով  խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ և որը պահպանվել է այստեղ։  Այժմ Սբ Գեղարդն պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող համերգով: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան ուր բյուրեղյա մաքուր ներդաշնակությանը հիանալի կերպով արձագանքում են հնագույն քարե պատերը:

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 4

Երևան – Արարատյան դաշտ – Խոր Վիրապ եկեղեցի – Նորավանք վանք – Արենի գինու գործարան – Երևան

Նախաճաշից հետո ճանապարհորդություն  Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում  է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Խոր Վիրապից հետո վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք (XIII դար)՝ Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են  դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։  Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։

Հաջորդիվ այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է, որը հայտնի է աշխարհի ամենահին գինեգործարանի հայտնաբերմամբ:

Վայոց ձորում է, որ վերջին շրջանում իրականացված պեղումների արդյունքում Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործարանը՝ ավելի քան 6000 տարվա պատմությամբ։ Բացահայտվել են գինու քամիչ, խմորման կարասներ, խմելու անոթներ և խաղողի կորիզներ՝ հնագույն գինեգործական մշակույթի վկայություններ։ Այստեղ հայտնաբերվել է նաև աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որի տարիքը շուրջ 5500 տարի է։

Վերադարձ Երևան։
Գիշերակաց Երևանում։

օր 5

Երևան – Էջմիածնի մայր տաճար – Զվարթնոցի տաճար – Գյումրի – Բավրայի սահման – Ռաբաթ ամրոց – Ախալցիխե

Նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի Էջմիածին, Հայաստանի հին մայրաքաղաքը և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը։
Այցելություն Էջմիածնի Մայր Տաճար, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում։ Տաճարը հիմնադրվել է 301 թվականին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այն համարվում է քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկը։ Հետագայում այն վերակառուցվել է և ներկայումս վանական համալիր է, որը ներառում է Մայր տաճարը, Հոգևոր սեմինարիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանը պահպանում է Սուրբ Պատարագի արարողությանը առնչվող սրբազան մասունքներ, ոսկուց, արծաթից ու թանկարժեք քարերից պատրաստված զարդեր,  Սուրբ մյուռոնի եփելու համար նախատեսված հսկայական թասն, ինչպես նաև  Սուրբ Գեղարդը։

Շարունակում ենք ճանապարհն դեպի հայկական ճարտարապետական մտքի հրաշք՝ Զվարթնոցի տաճար (641–661թթ.)։ Նրա անվանումը ծագում է «զվարթ» բառից՝ «ուրախ և գեղեցիկ»։ Թեպետ տաճարը ավերված է, նրա մնացորդները վկայում են վեհաշուք գեղեցկության մասին։ Զվարթնոցն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ․)։

Այնուհետև ուղևորվում ենք  Գյումրի՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը, որն աչքի է ընկնում իր հարուստ պատմությամբ, յուրահատուկ ճարտարապետությամբ և մշակութային ավանդույթներով։ Այցելություն Կումայրի պատմական թաղամաս, որտեղ պահպանվել են 18-19-րդ դարերի շենքեր։ Այցելություն տեղական թանգարաններ՝ քաղաքի արվեստի ու մշակույթի պատմությանը ծանոթանալու համար։ Գյումրին հայտնի է իր հյուրընկալ բնակիչներով և ուրախ տրամադրությամբ։

Այնուհետև ճանապարհն մեզ տանում է դեպի Հայաստանի և Վրաստանի սահման՝ Բավրա անցակետ,։ Սահմանի հատում, պաշտոնական ձևակերպումներ։

Ուղևորություն դեպի Ախալցիխե, Վրաստանի հարավ-արևմտյան պատմական քաղաքներից մեկը։
Այցելություն հիասքանչ Ռաբաթի ամրոցային համալիր, որը կառուցվել է 12-րդ դարում և կրել է վրացական, օսմանյան և հայկական ազդեցություններ։ Այն ներառում է ուղղափառ եկեղեցի, մզկիթ, կաթոլիկ եկեղեցի, հայկական եկեղեցի և սինագոգ, միջնադարյան աշտարակներ ու ներքին բակեր։ Ամրոցի աշտարակներից բացվում են գեղեցիկ տեսարաններ Ախալցիխեի և շրջակա լեռների համայնապատկերով։

Գիշերակաց Ախալցիխեում։

օր 6

Ախալցիխե – Բորժոմիի զբոսայգի – Ուպլիսցիխե ժայռափոր քաղաք – Մցխեթա – Թբիլիսի

Նախաճաշ հյուրանոցում։

Ճանապարհորդելով դեպի արևմուտք՝  այցելում  ենք Բորժոմի՝ գեղատեսիլ առողջարանային քաղաք, որը հայտնի է իր բնական հանքային ջրերի աղբյուրներով։ Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տարածքում գտնվող քաղաքն իր անտառներով, մաքուր լեռնային օդով և բուժիչ ջրերով  դարձել է զբոսաշրջային և  առողջարարական տուրիզմի հայտնի վայր:

Ճեմեք Բորժոմիի կենտրոնական զբոսայգով՝ գեղեցիկ կանաչ արահետներով  և ծառուղիներով լի տարածքով, որն հայտնի է պատմական բաղնիքներով, բացօթյա սրճարաններով և իհարկե մաքուր լեռնային օդով: Անշուշտ այստեղ անհրաժեշտ է համտեսել Բորժոմի հանքային ջուրն անմիջապես իր բնական աղբյուրից: Հանքանյութերով հարուստ   ջուրը,  հայտնի է իր բուժիչ հատկություններով ու յուրահատուկ համով և ավելի քան մեկ դար է, ինչ արտահանվում է աշխարհով մեկ։

Կարելի է հաճելի ժամանց անցկացնել անտառում թաքնված բնական լճակի մոտ՝ վայելելով բնությունը և հանգստանալով նրա գրկում:

Այնուհետև ուղևորվում ենք Ուպլիսցիխե՝ («Տիրոջ բերդ»), որը Վրաստանի ամենահին և ամենահետաքրքիր հնագիտական հուշարձաններից մեկն է։ Քաղաքը փորված է ժայռի մեջ Մտկվարի գետի ձախ ափին՝ թվագրվելով մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջով։ Դարեր շարունակ այն եղել է կրոնական և քաղաքակրթական կարևոր կենտրոն,իր վրա կրելով նաև անատոլիական և իրանական ճարտարապետական ազդեցություններ։

Բացահայտեք քարանձավային բնակավայրեր, հնագույն գինու մառաններ,  զոհասեղաններ,  ամրոցային թունելներ և նույնիսկ քարե ամֆիթատրոն։ Ուպլիսցիխեն արտացոլում է Վրաստանի հնագույն պատմությունը ՝ ցուցադրելով հեթանոսական և քրիստոնեական մշակույթների գեղեցիկ համագոյակցություն։ Գեղատեսիլ  գետահովտի  տեսարաններն լրացնում են ցնցող տպավորություններն։

Նախաճաշից հետո ուղևորություն դեպի Մցխեթա՝ Վրաստանի հնագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում  ներառնված  բնակավայրը ժամանակին եղել է Հնագույն  Իբերիայի մայրաքաղաքը (մ.թ.ա. 3-րդ դար — մ.թ. 5-րդ դար) և  ներկայումս ևս երկրի հոգևոր  կրոնական կարևոր կենտրոններից է:

Այցելեք Վրաստանի նշանավոր հոգևոր հուշարձանները՝ Ջվարիի վանքը (6-րդ դար) և Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար):

Արագվի և Մտկվարի գետերի միախառնմանը նայող բլրի վրա թիկնած Ջվարիի վանքում է, որ Սուրբ Նինոն խաչ  կանգնեցրեց ի նշանավորում  Վրաստանի քրիստոնեության ընդունմանը: Սվետիցխովելի վանքը (11-րդ դար) հայտնի է որպես Վրաստանի գլխավոր պատրիարքական վանական համալիր: Այն  ճարտարապետական ​​գլուխգործոց է, սրբավայր, ուր ըստ վրացական ավանդության ամփոփված է Քրիստոսի պատմուճանը: Մայր տաճարի գեղեցիկ որմնանկարները, զարդաքանդակներն  հսկա քարակերտ հիմնապատերն դարձնում են  վանքն երկրի  նշանավոր կրոնական կենտրոններից մեկը:

Ճանապարհորդության շարունակում դեպի Թբիլիսի։
Գիշերակաց Թբիլիսիում։

օր 7

Թբիլիսիի Քաղաքային Էքսկուրսիա

Օրը սկսեք նախաճաշով, այնուհետև ճանաչողական զբոսանք Թբիլիսիով՝քաղաք ուր ներդաշնակորեն միախառնվում  են միջնադարյան անցյալն ու ժամանակակից կյանքը:

5-րդ դարում  Վախթանգ Գորգասալի թագավորի կողմից հիմնադրված Թբիլիսին, Մետաքսի ճանապարհին իր ռազմավարական դիրքի շնորհիվ, դարեր շարունակ եղել է կենսունակ մշակութային և պատմական կենտրոն:

Այցելություն Մետեխի եկեղեցի, որ գտնվում է  Մտկվարի գետի վրա խոյացող ժայռի բարձունքին: Վանքն ու Վախթանգ Գորգասալի տպավորիչ արձանն տեղադրված են քաղաքի ամենահին թաղամասերից մեկում: Վայելեք  համայնապատկերային տեսարանները՝ միաժամանակ ծանոթանալով քաղաքի հիմնադրման պատմությանը:

  • Ճոպանուղով ուղևորվեք Ռիկե այգուց դեպի Նարիկալա հնագույն ամրոցը, որը պահպանում է Թբիլիսին 4-րդ դարից ի վեր: Այստեղից վայելեք քաղաքի բնապատկերի հիասքանչ տեսարանները:
  • Աբանոտուբանի (Ծծմբի բաղնիքների թաղամաս) – Զբոսնեք թաղամասով՝ հայտնի  ծծմբի բնական տաք աղբյուրներով, որոնք Թբիլիսիին տվել են իրենց անունը («Տաք աղբյուր»): Այս վայրը դարեր շարունակ եղել է հանգստի և բուժման կենտրոն:
  • Սիոնի տաճար – վրացական ուղղափառ եկեղեցու պատմական կենտրոն, որն անվանվել է Երուսաղեմի Սբ Սիոն լեռան անունով: Այն վրացիների համար կարևոր ուխտատեղի է,քանի որ այստեղ էր գտնվում Սուրբ Նինոյի Խաչը՝ Վրաստանի քրիստոնեական ժառանգության սուրբ մասունքը:
  • Շարդենի փողոց – հարմարավետ սրճարաններով, արվեստի պատկերասրահներով և բուտիկ խանութներով լի հմայիչ վայր, որը կատարյալ հանգիստ կպարգևի զբոսանքի համար:
  • Խաղաղության կամուրջ – ապակուց և պողպատից պատրաստված հետիոտնային կամուրջ, որը նախագծվել է իտալացի ճարտարապետ Միքել Դե Լուչիի կողմից 2010 թվականին: Կամուրջը կապում է Թբիլիսիի պատմական հին քաղաքը ժամանակակից թաղամասերի հետ:
  • Սուրբ Երրորդություն տաճար (Սամեբա) – Աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցիներից մեկը: Այս ճարտարապետական ​​գլուխգործոցի շինարարությունն ավարտվել է 2004 թվականին և ցուցադրում է Վրաստանի ուղղափառ հավատքի հոգևոր ուժը:

Զբոսնեք Ռուսթավելի պողոտայով՝ Թբիլիսիի գլխավոր փողոցով, որտեղ գտնվում են Վրաստանի խորհրդարանը, օպերային թատրոնը և Ազատության հրապարակը։

Թբիլիսին հիացնում է իր բազմազանությամբ՝ միախառնելով անցյալն ու ժամանակակից ոճը, արևելյան շունչը և եվրոպական ճաշակը։

Գիշերակաց Թբիլիսիում

օր 8

Թբիլիսի – Կախեթիի շրջան - Սիգնաղի (սիրո քաղաք) – Բոդբեի վանք - Թբիլիսի Հրաժեշտի ընթրիք - Տեղափոխում օդանավակայան: Մեկնում:

Թբիլիսի – Կախեթի՝ գինու տարածաշրջան – Սիգնաղի՝ սիրո քաղաք — Բոդբեի վանք – Թբիլիսի

Ճանապարհորդություն դեպի Վրաստանի գինու երկրամաս և սիրո քաղաք

Նախաճաշ հյուրանոցում։

Ճանապարհորդություն դեպի  արևելյան Վրաստանի Կախեթի շրջան, որը հայտնի է իր ավանդույթներով, պատմական բնակավայրերով, խաղողի այգիներով, գինեգործարաններով և գեղատեսիլ բնությամբ։

Սիգնաղի ժամանելով՝ մենք մտնում ենք Վրաստանի ամենահմայիչ և ռոմանտիկ քաղաքներից մեկը։ Ծովի մակարդակից 790 մետր բարձրության վրա գտնվող քաղաքից համայնապատկերային, ցնցող տեսարան է բացվում  դեպի Ալազանի հովիտ և ձյունածածկ  Կովկասյան լեռներ։ Սիգնաղին կոչվում է «Սիրո քաղաք»՝ քանի որ այստեղ հարսանյաց տունն աշխատում է շուրջօրյա  ռեժիմով և  զույգերն կարող են ամուսնանալ ցանկացած ժամանակ։

  • Թափառեք սալահատակ փողոցներով, հիացեք փայտե պատշգամբներով ձևավորված ավանդական վրացական տներով։
  • հիացեք 18-րդ դարի ամրոցով և զբոսնեք Սիղնաղիի հին քաղաքի պարիսպների երկայնքով։
  • Վայելեք քաղաքի հարմարավետ սրճարանները, արհեստագործական խանութները և աշխույժ մթնոլորտը, ինչը կատարյալ վայր է ռոմանտիկ զբոսանքի համար։

Սիգնաղիից  կարճ  հեռավորության վրա է այցելության հաջորդ վայրը ՝Բոդբեի վանքը, որն Վրաստանի ամենասուրբ տարածքներից է։ Ըստ ավանդության այստեղ է հանգչում  4-րդ դարում քրիստոնեությունը Վրաստան բերած Սուրբ Նինոն։ 9-րդ դարում կառուցված վանական համալիրն ունի մեծ հոգևոր նշանակություն և սրբազան ուխտագնացության վայր է։

Գինու համտեսում
Քախեթի այցը չի կարող ամբողջական լինել առանց գինու համտեսման։ Ծանոթացեք հնագույն կվեվրի գինեգործական մեթոդին (ձև՝ կավե ամաններում), որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։ Համտեսեք տեղական տարբեր գինիներ՝ թեթև սպիտակներից մինչև հագեցած կարմիր և սաթագույն գինիներ։

🍽️ Վերադարձ Թբիլիսի և հրաժեշտի ընթրիք շոուով
Երեկոյան՝ վերադարձ Թբիլիսի՝ հրաժեշտի ընթրիքով՝ ուղեկցված վրացական ազգային երաժշտությամբ և պարով։ Սա կլինի Ձեր շրջագայության գեղեցիկ եզրափակումը։

Տեղափոխում օդանավակայան։
Մեկնում։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Գիշերակաց հյուրանոցներում՝ 4 գիշեր Երևանում, 1 գիշեր Ախալցխայում, 2 գիշեր Թբիլիսիում
  • Սնունդ՝ նախաճաշ հյուրանոցում և հրաժեշտի ընթրիք Թբիլիսիում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն
  • Տրանսպորտային սպասարկում՝ օդորակիչով ավտոբուսով
  • • Մուտքի տոմսեր՝ Մատենադարան, Գառնիի տաճար, Զվարթնոց տաճար, Ռաբաթ ամրոց, Բորժոմիի պարկ, Ուպլիսցիխե, Նարիկալա բերդի ճոպանուղի
  • Գինու համտես Արենիում և Կախեթիում

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • • 1 ժամ տևողությամբ այցելություն կոնյակի գործարան՝ ներառյալ մուտքի տոմսեր և համտես
  • 4x4 մեքենայի վարձույթ Գառնիի կիրճ հասնելու համար
  • Ընտանեկան ճաշ լավաշի պատրաստման ցուցադրությամբ Գառնի գյուղում
  • Հոգևոր երգերի համերգ Գեղարդավանքում՝ հրավիրված երգչախմբի կողմից
  • Հայկական ազգային դուդուկ երաժշտական գործիքի 20 րոպեանոց ներկայացում
  • Նավակով զբոսանք Սևանա լճում (30 րոպե)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը