Շրջագայություն-քայլք Հայաստանում

Արկածային տուրեր

10 օր / 9 գիշեր

հասանելիություն

Ապրիլ - հոկտեմբերր

10-օրյա քայլարշավային  ճանապարհորդություն Հայաստանի գեղեցիկ բնաշխարհում՝ համադրեք ալպյան մարգագետիններով արշավներն, հնագույն վանքերի ուսումնասիրությամբ, ծանոթացեք հայ ժողովրդի կենցաղին և սովորույթներին: Դիլիջանի անտառներից, խորունկ  կիրճերից մինչև Արագած լեռան գագաթը՝ այս արկածային ուղևորությունն միավորում է գեղատեսիլ երթուղիներ, այցելություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձաններ և  հայկական ջերմ հյուրընկալություն։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց։

Տեղավորում և ազատ ժամանակ՝ հանգստանալու և ծանոթանալու Հայաստանի հյուրընկալ մայրաքաղաքի մթնոլորտին։

Գիշերակաց՝ Երևանում

 

օր 2

Քաղաքային շրջագայություն-քայլք Երևանում

Նախաճաշ հյուրանոցում, ապա քայլարշավային շրջայց Երևանի գլխավոր տեսարժան վայրերով՝ աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկում։

Շրջայցը սկսվում է Կասկադ համալիրից, որը համարվում է ժամանակակից Երևանի խորհրդանիշներից  և արվեստի կենտրոններից մեկը։ Բացօթյա ցուցանմուշները՝արվեստի  հիասքանչ  գործերը և գեղեցիկ տեռասները ստեղծում են յուրահատուկ միջավայր։ Վերին հարթակից բացվում է քաղաքի տպավորիչ համայնապատկերը՝ Արարատ լեռան հիանալի տեսարանով։

Արվեստի մթնոլորտը, բացօթյա սրճարանները, գունագեղ ծաղիկները և կենդանի փողոցները թողնում  է անմոռանալի տպավորություն։ Երեկոյան այստեղ հավաքվում են թե՛ տեղացիները, թե՛ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերը՝ վայելելու մայրաքաղաքի ջերմությունն ու կախարդանքը։

Քայլարշավը շարունակվում է Հյուսիսային պողոտայով, որը միացնում է Օպերայի շենքը և Հանրապետության հրապարակը։ Այցելություն Հայաստանի պատմության թանգարան, որտեղ բացահայտված է երկրի հարուստ պատմական ժառանգությունը։

Ճաշ ավանդական հայկական ռեստորանում։

Քայլքի տևողությունը: 3–4 ժամ

Գիշերակաց՝ Երևանում

օր 3

Երևան – Հավուց Թառ վանք – Գառնիի տաճար – Գեղարդավանք – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Գառնիի հեթանոսական տաճար՝նվիրված արևի աստված Միհրին։ Տաճարը հունա-հռոմեական ոճով է՝ բնորոշ սյունաշարերով։ Գառնիի ամրոցն Արշակունյաց արքայատոհմի ամառային նստավայրն էր։ Տաճարի Մոտակայքում գտնվում են թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակները։

Ճաշ  ընտանեկան միջավայրում։ Դուք հնարավորություն կունենաք դիտարկելու լավաշի պատրաստման գործընթացը և համտեսելու  հայկական ազգային հացը։

Այնուհետև քայլք դեպի Գառնիի կիրճ,ապա Հավուց Թառ: Գառնիի կիրճը հատկապես հայտնի է իր թափվող ​​ժայռային կազմավորումներով, որոնք կոչվում են «Քարերի սիմֆոնիա»։Վաղ միջնադարյան Հավուց Թառ վանքի ավերակներն ու շրջակա բնաշխարհն ապշեցնում են անկրկնելի գեղեցկությամբ:

Հավուց Թառից արշավուղին մեզ տանում է Գեղարդավանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Քայլքի տևռղությունն՝ 3-4 ժամ:

Վերադարձ և գիշերակաց Երևանում։

օր 4

Երևան – Ամաղուի կիրճ – Արենի - Նորավանք – Գորիս

Նախաճաշ հյուրանոցում։

Ճանապարհորդություն դեպի Ամաղու բնակավայր Արարատյան դաշտավայրով։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ  իր երկու  սպիտակ գագաթներով:

Քայլարշավ գեղատեսիլ,կարմրագույն ժայռերով ամփոփված կիրճով դեպի Նորավանք: Այցելություն Նորավանք (13-14-րդ դարեր), որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկը: Վանքը շրջապատող հիասքանչ լեռնային տեսարանը արտացոլում է արևի գեղեցիկ գույները: Նորավանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ եկեղեցին է (9-10-րդ դարեր):

Ճաշ տեղական ռեստորանում:

Շարունակեք ճանապարհն դեպի  գինեգործական ավանդույթներով հայտնի Վայոց Ձոր: Այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը  հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի,ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր: 6100 տարվա վաղեմության գինեգործարանն ու մառանը պահպանված վիճակում էին: Հայտնաբերվեցին խաղողի մամլիչներ, խմորման և պահեստավորման տարաներ, հողի մեջ թաղված կարասներ:

Ուղևորության շարունակություն դեպի Գորիս:

Քայլքի տևողությունն մոտ 3 ժամ:

Գիշերակաց Գորիսում:

 

օր 5

Գորիս – Լծեն – Տաթևի վանք – Գորիս

Նախաճաշ հյուրանոցում, ապա ուղևորություն դեպի Լծեն գյուղ, որտեղից սկսվում է օրվա քայլարշավը։ Քայլք դեպի Տաթևի վանական համալիր՝  (IX–XIII դդ.), որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն հոգևոր և կրթական կենտրոններից էր: Կառուցված անդնդախոր կիրճի ելուստին՝ վանքն ապշեցնում է իր վեհությամբ: Բնաշխարհի տպավորիչ համայնապատկերը,որ բացվում է բարձունքից հիացմունք է առաջացնում այցելուների մոտ:

Այցից հետո վերադարձ «Տաթևի թևեր» ճոպանուղով, որը աշխարհի ամենաերկար անընդմեջ, հետադարձ ուղով ճոպանուղին է՝ 5.7 կմ երկարությամբ։ Ճոպանուղին անցնում է կիրճի վրայով՝ պարգևելով անմոռանալի տեսարաններ։

Ճաշ տեղական ռեստորանում։

Քայլքի տևողությունը՝ 5–6 ժամ

Գիշերակաց՝ Գորիսում

օր 6

Գորիս – Վարդենյաց (Սելիմի) լեռնանցք – Նորադուզ – Սևանա լիճ

Նախաճաշ հյուրանոցում։

Մեկնում դեպի Սևանա լիճ՝ Եվրասիայի մեծ քաղցրահամ լեռնային լճերից մեկը, որ գերում է իր փիրուզագույն հմայքով: Անցում գեղատեսիլ Վարդենյաց լեռնանցքով, որը հայտնի է նաև  Սելիմի լեռնանցք անունով։

Ճանապարհին կանգառ Օրբելյանների քարավանատանը (XIV դ.), որը հնագույն Մետաքսի ճանապարհի կարևոր հանգրվաններից էր  և բացահայտում է Հայաստանի խաղացած կարևոր դերը ժամանակի  առևտրային ուղիներում: Հիանալի բնապատկերներն ու համայնապատկերային տեսարանները հաճելի են դարձնում երկար ճանապարհը։

Այնուհետև այցելություն Նորադուզ (Նորատուս)՝ հնագույն հայկական բնակավայր,որ հայտնի է իր խաչքարերի «անտառով»:Միջնադարյան գերեզմանատանն պահպանվել են IX–XVI դարերի հարյուրավոր խաչքարեր։

Ավանդական ռեստորանում ճաշից հետո այցելություն Սևանավանք (IX դ.), որը կառուցված է թերակղզու բարձունքին և ասես աչալուրջ պահապան հսկում է կապուտաչյա գեղեցկուհու լեռնային անդորրն:

Գիշերակաց՝ Սևանում

օր 7

Սևանա լիճ – Պարզ լիճ - Գոշավանք – Դիլիջան

Նախաճաշ հյուրանոցում։

Մեկնում դեպի Պարզ լիճ: Ճանապարհն անցնում է Դիլիջանի ազգային պարկի խիտ ու կանաչ անտառներով։ Հաճելի Ժամանակ անցկացնելու, լճի ափին հանգստանալու և  զբոսանքի հիանալի հնարավորություն:

Կամընտրելի. սուրճի դադար   սեղաններով և աթոռներով կահավորված գողտրիկ տեռասայում։

Այնուհետև քայլարշավ անտառով դեպի Գոշավանք վանական համալիր։ Խիտ անտառի խորքից անսպասելիորեն բացվող միջնադարյան վանական համալիրն ստեղծում է կախարդական մթնոլորտ՝  բնության մեջ թաքնված խորհրդավոր և կորած աշխարհի պատկեր հիշեցնելով։

Ճաշ տեղական ռեստորանում։

Քայլքի տևողությունը՝ մոտ 3 ժամ

Գիշերակաց՝ Դիլիջանում

օր 8

Դիլիջան – Սանահին և Հաղպատ վանական համալիրներ (ՅՈՒՆԵՍԿՕ) – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Մեկնում  Հայաստանի հյուսիս՝ հմայիչ մի տարածաշրջան, որը հայտնի է անտառապատ լեռներով և խորը կիրճերով։ Այցելություն Սանահինի վանական համալիր(X–XIII դդ.)՝ հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր օրինակներից  ու ժամանակի կարևոր գիտակրթական կենտրոններից մեկը։

Սանահինից սկսվում է քայլարշավ վայրի անտառներով և գեղեցիկ ալպյան մարգագետիններով, գեղատեսիլ բնապատկերների միջով՝ դեպի Հաղպատի վանք։ Վանքը ներդաշնակորեն միաձուլված է շրջակա բնության հետ և հանդիսանում է ճարտարապետական գլուխգործոց։

Սանահին և Հաղպատ վանական համալիրներն ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և համարվում են հայկական միջնադարյան ճարտարապետության բացառիկ նմուշներ։

Ճաշ տեղական ռեստորանում։

Վերադարձ դեպի Երևան։

Քայլքի տևողությունը: մոտ 3.5–4 ժամ

Գիշերակաց՝ Երևանում

օր 9

Երևան – Քարի լիճ – Արագած լեռ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Մեկնում դեպի Արագած լեռ (4090 մ)՝ Հայաստանի ամենաբարձր գագաթը։ Ճանապարհը տանում է դեպի Քարի լիճ՝ 3207 մ բարձրության վրա, որը շրջապատված է ալպյան մարգագետիններով և բազմերանգ ծաղիկներով՝ ստեղծելով անմոռանալի տեսարաններ։

Այստեղից սկսվում է դեպի Արագածի հարավային գագաթ վերելքը (3879 մ)։ Գագաթից բացվում են ձյունածածկ լեռնագագաթների շքեղ համայնապատկերներ, իսկ լեռնային  օդը շնչում է թարմությամբ ու մաքրությամբ։

Ճաշը հմայիչ պարտեզում՝ օրգանական տեղական մթերքներով պատրաստված ազգային կերակրատեսակներով։

Վերադարձ Երևան։

Երեկոյան՝ հրաժեշտի ընթրիք ավանդական ժողովրդական  երաժշտական կատարումներով։

Քայլքի տևողությունը: 5–6 ժամ

Գիշերակաց՝ Երևանում

օր 10

Մեկնում

Տեղափոխում օդանավակայան և մեկնում։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը