UNESCO-ի գանձերն Հայաստանում և Վրաստանում
Տարածաշրջանային տուրեր
15 օր / 14 գիշեր
հասանելիություն
Մայիս - Սեպտեմբեր 2026
Սկսեք 15-օրյա գրավիչ ճանապարհորդություն դեպի Հայաստան և Վրաստան՝ հնագույն պատմությամբ, մշակույթով և չնաշխարհիկ բնությամբ հարուստ երկու հարևան քրիստոնյա երկրներ: Այս շրջագայությունը կծանոթացնի զբոսաշրջիկներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս կազմող գանձերի՝ հնագույն վանքերից և միջնադարյան ամրոցներից մինչև Մետաքսի ճանապարհի տեսարժան վայրերն ու ժայռափոր հրաշք կառույցները:
Բացահայտեք Երևան և Թբիլիսի կյանքով լեցուն մայրաքաղաքները , հիացեք Գեղարդի և Վարձիայի քարանձավային վանքերով, Էջմիածնի և Մցխեթայի հոգևոր կենտրոններով: Ճամփորդեք Սվանեթի հիասքանչ բնաշխարհում,անցեք կարմիր ժայռերով Գնիշիկի կիրճով և ուղևորվեք Սևանա լիճ։ Վայելեք սևծովյան գողտրիկ հանգստավայրի՝ Բաթումիի յուրահատուկ քաղաքային հմայքն ու բնական գեղեցկությունը։
Ընկղմվեք դարերի մշակութային ժառանգության, սուրբ ավանդույթների և լեռնային տեսարժան վայրերի ներդաշնակ խաղաղության մեջ՝ դարձնելով Կովկասի պատմական հող այցելությունն հիշարժան և անմոռանալի:
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան – Տեղափոխում հյուրանոց – Ամրագրում
Երևան – Շրջագայություն քաղաքում
🍽 Նախաճաշ հյուրանոցում։
Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։ Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:
Քաղաքային շրջագայության ընթացքում դուք հնարավորություն կունենաք հիանալ Սասունցի Դավթի հոյակերտ հուշարձանով։ Այն ոգեկոչում է «Սասնա ծռեր» ազգային էպոսի հերոսին՝Դավթին, որն իր դյուցազնական պայքարով ազատագրեց հայ ժողովրդին օտարի լծից։ Աշխարհի հնագույն էպոսներից մեկը՝ «Սասնա ծռերը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում։
Այցելեք Մատենադարան (Աշխարհի հիշողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1997 թ.), որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։
Այցելեք Երևանի Արամ Խաչատրյանի տուն թանգարան՝ նվիրված հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքին և ժառանգությանը։ Թանգարանը ցուցադրում է նրա անձնական իրերի, ձեռագրերի, երաժշտական պարտիտուրների և ձայնագրությունների հարուստ հավաքածու: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի շրջանակներում թանգարանը պահպանում է արժեքավոր փաստաթղթեր և ցուցանմուշներ, որոնք ընդգծում են Խաչատրյանի նշանակալի ներդրումը դասական երաժշտության և համաշխարհային մշակութային ժառանգության մեջ: Նրա ստեղծագործությունները հանրաճանաչ են և այնպիսի գործեր, ինչպիսիք են Գայանեի «Սրերով պարը», Սպարտակի ադաջիոն և Ֆրիգիան, խորապես սիրված են ողջ աշխարհում:
Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։
Գիշերակաց Երևանում (Ն/-/-)
Երևան – Գառնի տաճար – Գեղարդավանք (ՈՒՆԵՍԿՈ) - Երևան
Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար, նվիրված Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։
Գառնի Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:
Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու ժայռերի «անկման» ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:
Կամընտրելի․ Հայկական ազգային գործիքի՝ «Դուդուկ»-ի երաժշտական կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով ամբողջությամբ զգալ հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):
Կամընտրելի. վայելեք ավանդական հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը, նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն, 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում (Ն/-/-)
Երևան – Զվարթնոց տաճար (ՈՒՆԵՍԿՈ) –Սբ Էջմիածին վանք (ՈՒՆԵՍԿՈ) – Սուրբ Հռիփսիմե, Սբ Գայանե, Խոր Վիրապ եկեղեցիներ- Նորավանք – Արենի գինու գործարան – Գորիս
Նախաճաշից հետո այցելություն Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից՝ Զվարթնոցի տաճար: 641-661թվականներին կառուցված այս գլուխգործոցն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից և հայ ճարտարապետական մտքի թռիչքն է մարմնավորում: Պահպանված բեկորներն անգամ պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոցն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):
Այնուհետև ուղևորություն դեպի Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:
Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով ապաստանել էր Հայաստանում։ Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն, նախընտրելով նահատակությունը: Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:
630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։
Շարունակեք ճանապարհորդությունը դեպի Արարատյան դաշտավայր։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ իր երկու սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Խոր Վիրապից հետո վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝ Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի,ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր: 6100 տարվա վաղեմության գինեգործարանն ու մառանը պահպանված վիճակում էին: Հայտնաբերվեցին խաղողի մամլիչներ, խմորման և պահեստավորման տարաներ, հողի մեջ թաղված կարասներ: 2008 թվականին պեղվեց նաև 5500 տարվա վաղեմության հնագույն կաշվե կոշիկ, ինչն հետարքրքիր վկայություն է Հայաստանի հնագույն բնակիչների բարձր զարգացած կենցաղային մշակույթի մասին:
Շարունակեք ճանապարհը դեպի Գորիս։
Գիշերակաց Գորիսում (Ն/-/-)
Գորիս - Տաթևի վանական համալիր - Սելիմի լեռնանցք - Նորատուս - Սևան
🍽 Նախաճաշ հյուրանոցում։
Սկսեք ձեր օրը զբոսանքով «ՏաԹևեր» ճոպանուղով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով 5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով արտասովոր այս երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի 9-13-րդ դարերի հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն։ Վանական համալիրն իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում: Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Այստեղ ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ, և վանականներ:
Շարունակեք շրջագայությունն Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.): Այն ժամանակին որպես հանգստավայր է ծառայել Մետաքսի ուղու ճանապարհորդների համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի խաղացած նշանակալի դերը հին աշխարհի առևտրական և մշակույթային հարաբերություններում։
Հաջորդ կանգառն Նորատուսում է՝ գեղատեսիլ գյուղ, որը գտնվում է Սևանա լճի ափին: Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը հանրահռչակ է իր զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:
Սևանը Եվրասիայի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա,ասես պահպանելով այն:
Գիշերակաց Սևանում (Ն/-/-)
Սևանա լիճ – Դիլիջան – Հաղպատ, Սանահին վանական համալիրներ – Թբիլիսի
Կամընտրելի. Նախաճաշից հետո հարստացրեք ձեր զգացողություններն Սևանա լճում նավակային զբոսանքով: Բյուրեղյա ջրերում առավոտյան հանգստացնող զբոսանքը, շրջակա լեռների բնապատկերների հիասքանչ համայնապատկերը, թարմացնող զեփյուռը, հանգստություն և բերկրանք կպատճառեն ձեզ:
Նախաճաշից հետո ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:
Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով
Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։
Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:
Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ գործում էր ավելի քան 500 հոգուց կազմված միաբանություն: Վանական համալիրի հնագույն կառույցներից են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները և Սուրբ Գրիգորի մատուռը, որոնք թվագրվում են 10-12րդ դարերով։
Սանահինի դպրոցը, որ հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի էր հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։
Սանահինից անմիջապես արևելք գտնվող Հաղպատի վանքը նույնքան գրավիչ է և ճարտարապետական ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Որպես կրոնական և կրթական նշանավոր կենտրոն՝ Հաղպատավանքն իր վերելքն ապրեց 10-13-րդ դարերում: Սուրբ Նշան եկեղեցին, սեղանատունը, Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, դասվում են միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշների շարքին: Համալիրի ամենատպավորիչ կառույցներից է զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին: Սանահինի նման, Հաղպատում ժամանակին եղել է գրատուն, ձեռագրատուն և բժշկական դպրոց: Հատկանշական է, որ Հաղպատի վանականներից է եղել անվանի ազգային բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։
Շարունակեք ճանապարհն դեպի վրաց-հայկական սահման։ Սահմանային ձևակերպումներ, Տեղափոխում Թբիլիսի:
Գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)
Շրջայց հին և նոր Թբիլիսիում
Օրը սկսեք նախաճաշով, այնուհետև ճանաչողական զբոսանք Թբիլիսիով՝քաղաք ուր ներդաշնակորեն միախառնվում են միջնադարյան անցյալն ու ժամանակակից կյանքը:
5-րդ դարում Վախթանգ Գորգասալի թագավորի կողմից հիմնադրված Թբիլիսին, Մետաքսի ճանապարհին իր ռազմավարական դիրքի շնորհիվ, դարեր շարունակ եղել է կենսունակ մշակութային և պատմական կենտրոն:
Այցելություն Մետեխի եկեղեցի, որ գտնվում է Մտկվարի գետի վրա խոյացող ժայռի բարձունքին: Վանքն ու Վախթանգ Գորգասալի տպավորիչ արձանն տեղադրված են քաղաքի ամենահին թաղամասերից մեկում: Վայելեք համայնապատկերային տեսարանները՝ միաժամանակ ծանոթանալով քաղաքի հիմնադրման պատմությանը:
Ճոպանուղով ուղևորվեք Ռիկե այգուց դեպի Նարիկալա հնագույն ամրոցը, որը պահպանում է Թբիլիսին 4-րդ դարից ի վեր: Այստեղից վայելեք քաղաքի բնապատկերի հիասքանչ տեսարանները:
Աբանոտուբանի (Ծծմբի բաղնիքների թաղամաս) – Զբոսնեք թաղամասով՝ հայտնի ծծմբի բնական տաք աղբյուրներով, որոնք Թբիլիսիին տվել են իրենց անունը («Տաք աղբյուր»): Այս վայրը դարեր շարունակ եղել է հանգստի և բուժման կենտրոն:
Սիոնի տաճար – վրացական ուղղափառ եկեղեցու պատմական կենտրոն, որն անվանվել է Երուսաղեմի Սբ Սիոն լեռան անունով: Այն վրացիների համար կարևոր ուխտատեղի է,քանի որ այստեղ էր գտնվում Սուրբ Նինոյի Խաչը՝ Վրաստանի քրիստոնեական ժառանգության սուրբ մասունքը:
Շարդենի փողոց – հարմարավետ սրճարաններով, արվեստի պատկերասրահներով և բուտիկ խանութներով լի հմայիչ վայր, որը կատարյալ հանգիստ կպարգևի զբոսանքի համար:
Խաղաղության կամուրջ – ապակուց և պողպատից պատրաստված հետիոտնային կամուրջ, որը նախագծվել է իտալացի ճարտարապետ Միքել Դե Լուչիի կողմից 2010 թվականին: Կամուրջը կապում է Թբիլիսիի պատմական հին քաղաքը ժամանակակից թաղամասերի հետ:
Սուրբ Երրորդություն տաճար (Սամեբա) – Աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցիներից մեկը: Այս ճարտարապետական գլուխգործոցի շինարարությունն ավարտվել է 2004 թվականին և ցուցադրում է Վրաստանի ուղղափառ հավատքի հոգևոր ուժը:
Զբոսնեք Ռուսթավելի պողոտայով՝ Թբիլիսիի գլխավոր փողոցով, որտեղ գտնվում են Վրաստանի խորհրդարանը, օպերային թատրոնը և Ազատության հրապարակը։
Գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)
Թբիլիսի – Ջինվալի ջրամբար – Անանուրի – Գուդաուրի – Կազբեգի – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։
Բացահայտեք Վրաստանի հիասքանչ բնապատկերներն պատմական ռազմավիրական ճանապարհով ձեր ուղևորության ընթացքում: Երթուղի, որը ձգվում է Մեծ Կովկասի լեռների անդնդախոր կիրճերով:
Մեր առաջին կանգառը գեղատեսիլ Ջինվալի ջրամբարի մոտ է: Լեռների մեջ տեղավորված փիրուզագույն տեխնածին այս լիճը ջուր է մատակարարում Թբիլիսիին: Անմոռանալի համայնապատկերային տեսարաններն այն դարձնում են կատարյալ վայր լուսանկարչության համար:
Հաջորդիվ այցելություն 17-րդ դարի Անանուրի պատմական ամրոց, որը ժամանակին ծառայել է որպես Արագվիի իշխանական նստավայր: Պաշտպանական պարիսպներով և դիտաշտարակներով շրջապատված համալիրը ներառում է գեղեցիկ, պահպանված զարդաքանդակներով տպավորիչ եկեղեցիներ:
Շարունակելով մեր ճանապարհորդությունը՝ հասնում ենք Գուդաուրի, հայտնի լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Գտնվելով Մեծ Կովկասի հարավային լանջերին՝ Գուդաուրին հայտնի է իր հիասքանչ լեռնային տեսարաններով և արկածային սպորտաձևերով: Ամռան տապին կանաչ բլուրները և ալպիական զով օդը կազդուրիչ հանգիստ են խոստանում քաղաքի հևքից հոգնած ճամփորդներին:
Ուղևորվելով ավելի հյուսիս՝ անցնում ենք գեղատեսիլ Ջվարի լեռնանցքը՝ հասնելով 2385 մետր բարձրության: Լեռնանցքը բացում է հիասքանչ լեռնային տեսարաններ և առանցքային կետ է հնագույն առևտրային ճանապարհի երկայնքով, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ:
Հասնելով Ստեփանծմինդա (Կազբեգի), մենք հայտնվում ենք Վրաստանի ամենահիասքանչ բնական վայրերից մեկում: Փոքրիկ քաղաքի վրա վեհորեն խոյանում է Կազբեկ լեռը (5033 մետր)՝ Կովկասի ամենաբարձր գագաթներից մեկը:
4X4 Jeep Adventure – Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցի հասնելու համար մենք արտաճանապարհային 4X4 մեքենաներով բարձրանում ենք կտրտվող լեռնային ճանապարհով: Շունչ կտրող ուղին ինքնին արկած է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի ամենահայտնի և գեղատեսիլ տեսարժան վայրերից մեկը:
Գերգետիի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը գտնվում է 2170 մետր բարձրության վրա, 14-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց է: Կազբեկ լեռան ապշեցուցիչ ֆոնի վրա կառուցված այս վանքն առաջացնում է անզուգական հոգևոր մթնոլորտ: Միջնադարյան քարե ճարտարապետության և լեռնային հիասքանչ տեսարանների համադրությունը ձևավորում է իսկապես անբացատրելի զգացողություն:
Վերադարձ Թբիլիսի
Գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)
Թբիլիսի – Ալավերդի վանք – Գրեմի – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։
Ալավերդի վանական համալիրն կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին, 6-րդ դարի Սբ Գեորգի վանքի տեղում։ 50 մետր բարձրությամբ (160 ոտնաչափ) այն Վրաստանի ամենաբարձր տաճարներից է և ունի շատ ընդարձակ գավիթ: Վանքն շրջապատված է ամրացված պարսպով և կարևոր դեր է խաղացել Վրաստանի հոգևոր կյանքում: (ՅՈՒՆԵՍԿՕ 2007 թ.)
Գրեմին՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող քաղաքը, եղել է Կախեթիի թագավորության մայրաքաղաքը: Այն ավերվել է Սեֆյան Շահ Աբասի կողմից 17-րդ դարում վերածվելով ավերակների։ Բերդի պահպանված հատվածներն, 1565 թվականին Լևան թագավորի կողմից կառուցված Հրեշտակապետաց եկեղեցին, զանգակատունը վրացական ճարտարապետության գեղեցիկ նմուշներ են: (ՅՈՒՆԵՍԿՕ 2007)
Կամընտրելի. Գինու համտես Կինձմառաուլի մառանում
Վայելեք գինու համտեսն տարածաշրջանի հայտնի գինեգործական հաստատություններից մեկում: Դուք հնարավորություն կունենաք հայտնագործել ձեզ համար Կինձմառաուլին՝ կիսաքաղցր կարմիր գինին,որ գրավել է գինու սիրահարների սրտերն ողջ աշխարհում:
Վերադարձ և գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)
Թբիլիսի – Մցխեթա – Ուլլիսցիխե – Քութայիսի
Նախաճաշից հետո ուղևորություն դեպի Արևմտյան Վրաստան: Առաջին կանգառը Մցխեթան է՝ Վրաստանի հնագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս օբյեկտը եղել է Հին Քարթլիի թագավորության մայրաքաղաքը` մ.թ.ա. 3-րդ — մ.թ. 5-րդ դարերում: Թբլիսիի մայրաքաղաք հռչակումից հետո Մցխեթան շարունակեց մնալ երկրի հոգևոր կենտրոն:
⛪ Այցելեք Վրաստանի հայտնի հոգևոր կենտրոններն՝ Ջվարիի վանք (6-րդ դար) և Սվետիցխովելի տաճար (11-րդ դար):
Արագվի և Մտկվարի գետերի միախառնման հատվածում բարձր բլրի վրա թիկնած Ջվարիի վանքն այն վայրն է, որտեղ Սուրբ Նինոն խաչ է կանգնեցրել՝ ի նշան Վրաստանում քրիստոնեության ընդունման:
Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար) հայտնի է որպես Վրաստանի հոգևոր սիրտ, ճարտարապետական գլուխգործոց, որն ըստ ավանդության համարվում է Քրիստոսի պատմուճանի թաղման վայրը: Մայր տաճարի գեղեցիկ որմնանկարները, բարդ զարդաքանդակներն և հսկայական քարե պատերը այն դարձնում են երկրի նշանակալի ճարտարապետական հուշարձաններից մեկը:
Կամընտրելի. Այցելություն Իոսիֆ Ստալինի պետական թանգարան
Ուղևորություն դեպի Ուփլիսցիխե (նշանակում է «Տիրոջ բերդ»)՝ ժայռերի մեջ փորված հնագույն ժայռափոր քաղաք, որը թվագրվում է վաղ երկաթի դարով (մ.թ.ա. 1-ին հազարամյակ): Մինչև ուշ միջնադար այն կարևոր քաղաքական, կրոնական և մշակութային կենտրոն էր։ Ձևավորված Մտկվարի գետի ձախ ափին, Ուլլիսցիխեն աչքի է ընկնում իր բազմազան ճարտարապետական ազդեցություններով՝ անատոլիական, պարսկական և հունահռոմեական ոճերի նուրբ զուգորդմամբ: Քաղաքը առևտրի, մշակույթի և արհեստագործության ծաղկուն վայր էր դարերի ընթացքում: Քայլելով նրա հին քարանձավային կառույցներով կարելի է ծանոթանալ ՝
✅ Մեծ դահլիճ (Գահադահլիճ)՝ գլխավոր հանդիսությունների սրահը, որը հնարավոր էր օգտագործել թագավորական հավաքույթների համար։
✅ Հեթանոսական հավատատեղեր – նախաքրիստոնեական վրացական կրոնական սովորույթների մնացորդներ, որոնք հիմնականում նվիրված էին արևի աստվածուհուն:
✅ 9-10-րդ դարերի քրիստոնեական գեղեցիկ բազիլիկա:
✅ Թագավորական սրահներ և կացարաններ, որոնք ժամանակին օգտագործվել են ազնվական ընտանիքների և հոգևոր առաջնորդների կողմից:
✅ Գաղտնի թունելներ – թաքնված անցումներ, որոնք տանում են դեպի գետ և համարվում էին փախուստի ուղիներ պաշարման ժամանակ:
Ունենալով ավելի քան 150 քարանձավներ, սրահներ և թունելներ՝ Ուլլիսցիխեն այցելուներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հնագույն առօրյայի մասին: Քաղաքը ժամանակին ծաղկում էր որպես Մետաքսի ճանապարհի առևտրային հանգույց, որը կապում էր Արևելքն ու Արևմուտքը: Այն աստիճանաբար կորցրեց իր նշանակությունը 13-րդ դարում մոնղոլների արշավանքներից հետո:
Մենք շարունակում ենք դեպի Քութայիսի՝ Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը և Կովկասի պատմական բնակավայրերից մեկը։
Քութաիսին ժամանակին եղել է Կոլխիդայի հնագույն թագավորության մայրաքաղաքը, հունական դիցաբանության Ոսկե գեղմի երկիրը:
Քաղաքը աշխույժ մշակութային կենտրոն է, որը հայտնի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գտնվող տաճարներով, հմայիչ հին թաղանասով և ջերմ հյուրընկալությամբ:
Կարճ զբոսանքը մեզ կբացահայտի.Քութաիսիի պատմական կենտրոնն՝ իր գրավիչ փողոցներով և յուրահատուկ ճարտարապետությամբ։
Վրաստանի պատմության տարբեր դրվագներն արտահայտող գեղեցիկ շատրվանն։
Ռիոնի գետը, որը հոսելով քաղաքի միջով ,ձևավորում է յուրահատուկ, հանգստի տրամադրող միջավայր՝ գեղեցիկ տեսարաններով և խաղաղ զբոսանքների հնարավորություններով:
Գիշերակաց Քութայիսիում (Ն/-/-)
Քութայիսի – Գելաթի, Բագրատի վանքեր - Մեստիա
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանապարհորդություն դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված Վերին Սվանեթի՝ Կովկասի առեղծվածային և ավանդույթներով լի շրջաններից մեկը:
Մեր առաջին նպատակակետը հոյակապ Գելաթի վանքն է (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր, 1994թ.), որը գտնվում է Քութայիսիի մոտ՝ արևմտյան Վրաստանի Իմերեթի շրջանում: Գելաթի վանքը, որը հիմնադրվել է 12-րդ դարում Դավիթ IV Շինարար թագավորի կողմից, եղել է Վրաստանի ամենանշանակալի մշակութային, կրթական և կրոնական կենտրոններից մեկը:12-13-րդ դարերում Վանքում գործում էր Գելատիի հոգևոր դպրոցը, որը հաճախ կոչվում էր «երկրորդ Աթենք»: Այն դարձավ գիտության, փիլիսոփայության և աստվածաբանության կենտրոն՝ գրավելով Վրաստանի մեծագույն գիտնականներին:
Վանական համալիրը զարդարված է ապշեցուցիչ միջնադարյան որմնանկարներով և խճանկարներով, որոնք պատկերում են աստվածաշնչյան տեսարաններ և վրաց թագավորության հիշարժան իրադարձություններն:
Վանքի մուտքի մոտ է գտնվում Վրաստանի մեծագույն կառավարիչներից մեկի՝ Դավիթ IV թագավորի գերեզմանը։
Գելաթից ճանապարհն մեզ բերում է մեկ այլ ուշագրավ վայր՝ Բագրատի տաճար (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր, 1994 թ.)
11-րդ դարի սկզբին Բագրատ III թագավորի օրոք կառուցված տաճարը նշանակալի դեր է խաղացել Վրաստանի քաղաքական և կրոնական միավորման գործում։
Մայր տաճարը միջնադարյան վրացական ճարտարապետության հիանալի օրինակ է, որը հայտնի է իր հսկայական չափերով, նրբագեղ գմբեթներով և զարդաքանդակներով:
Բլրի վրա գտնվող վանքից հիասքանչ համայնապատկեր է բացվում դեպի Քութայիսի և շրջակա լեռները:
Շարունակեք ուղին դեպի Մեստիա՝ Սվանեթի տարածաշրջանային կենտրոն: Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող այս վայրում ժամանակը կարծես կանգ է առնում:
3000-ից 5000 մետր բարձրությամբ, Կովկասյան բարձր գագաթներով պարփակված այս տարածաշրջանում բնակվում են սվանները՝ վրացիների հպարտ էթնիկ ենթախումբը, որոնք հայտնի են յուրահատուկ լեզվով, բանահյուսությամբ և դարավոր ավանդույթներով:
Տարածաշրջանի նշանավոր առանձնահատկությունը սվանական աշտարակներն են՝ միջնադարյան ամրացված քարե կառույցները, որոնք ժամանակին ծառայել են և որպես ընտանիքների համար տներ և պաշտպանական դիրքեր զավթիչների դեմ: Սվանեթիան, աշտարակները, որոնք թվագրվում են 9-12-րդ դարերով, ճանաչվել են որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Գիշերակաց Մեստիայում։ (Ն/-/-)
Մեստիա - Ուշգուլի գյուղ - Մեստիա
Նախաճաշ հյուրանոցում։
Հետարքրքիր ուղին մեզ տանում է դեպի անմոռանալի 4×4 ջիպերով ճանապարհորդության Մեստիայից Ուշգուլի՝ բարձր, շարունակաբար բնակեցված բնակավայրերից մեկը, որը գտնվում է Կովկասյան լեռների սրտում՝ ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա։
Էնգուրի կիրճով անցնելիս հնարավոր չէ չզմայլվել անարատ ալպիական մարգագետիններով, հորդառատ գետերով և Մեծ Կովկասի հիասքանչ ձյունածածկ գագաթներով: Գեղատեսիլ ուղին առաջնորդում է կախարդական Ուշգուլի, որը մնում է Կովկասի անձեռնմխելի պահպանված անկյուններից մեկը։ Այն բաղկացած է հինգ պատմական գյուղերից, որոնցից յուրաքանչյուրն ունի ուրույն բնավորություն և միջնադարյան հմայք:
Ավելի քան 200 միջնադարյան սվանական աշտարակներով այս գյուղախումբը հաճախ անվանում են հին Վրաստանի «կենդանի թանգարան»:
Ամենուր տիրապետում է ցնցող Շխարա լեռը (5193 մ)՝ Վրաստանի ամենաբարձր գագաթը, իր հիասքանչ լեռնային զանգվածներով:
Մեկուսացման շնորհիվ գյուղը պահպանել է իր ավանդական կենսակերպը, որտեղ սովորույթներն մնում են անձեռնմխելի, իսկ տեղի բնակիչները շարունակում են ապրել իրենց հնագույն կենցաղով ու օրենքներով:
Այցելություն Լամարիա եկեղեցի (9-10-րդ դարեր)՝ միջնադարյան քարե եկեղեցի, որը կառուցված է բլրի վրա՝դեպի հովիտ հիասքանչ համայնապատկերային տեսարաններով: Ըստ ավանդության ժամանակին այստեղ է ապաստանել վրաց մեծագույն տիրակալներից մեկը՝ Թամար թագուհին:
Թափառեք Ուշգուլիի նեղ արահետներով և հայտնաբերեք դարավոր քարե տներ, միջնադարյան դիտաշտարակներ և հմայիչ փայտե պատշգամբներ, որոնք անցել են ժամանակի փորձությունը: Անհավանական գեղեցկությունն հավերժացնող լուսանկարչության ժամանակն է, քանի որ Ուշգուլիի յուրաքանչյուր անկյուն բացիկի կատարյալ տեսարան կարող է լինել:
Վերադարձ Մեստիա
Գիշերակաց Մեստիայում (Ն/-/-)
Մեստիա - Զուգդիդի - Դադիանի պալատ - Շրջայց Բաթումի քաղաքում 🍽 Նախաճաշ հյուրանոցում։
Հետևում թողնելով Սվանեթիի ապշեցուցիչ լեռները, ճանապարհորդում ենք արևմտյան Վրաստանում՝հիանալի բնապատկերներով երկրամասում։ Առաջին կանգառը Զուգդիդին է՝ Սամեգրելոյի պատմական շրջանի մայրաքաղաքը, որը ժամանակին եղել է Դադիանիների հզոր իշխանական տան՝ Սամեգրելոյի կառավարիչների նստավայրը: Այս ընտանիքը կարևոր դեր է խաղացել Վրաստանի պատմության մեջ։
Տարածաշրջանը հայտնի է նաև իր հարուստ մեգրելական խոհանոցով, առանձնահատուկ բարբառային լեզվով և ռազմական ավանդույթներով:
Այցելեք Դադիանի պալատ՝ Կովկասի ազնվականության գեղեցիկ նստավայրերից մեկը։ Կառուցվելով 17-րդ դարում, պալատը պատկանել է Դադիանի տոհմին՝ ապա վեր է ածվել թանգարանի։
Այստեղ ցուցադրված են ավելի քան 50,000 ցուցանմուշներ, ինչն այն դարձնում է Վրաստանի կարևոր մշակութային հաստատություններից մեկը: Հավաքածուում պահպանվում է
Նապոլեոն Բոնապարտի մահվան դիմակը՝ հազվագյուտ ցուցանմուշ, որը կապում է Դադիանիների ընտանիքին ֆրանսիական կայսերական դինաստիայի հետ:
Եվրոպական միապետների և ազնվական ընտանիքների մասունքներ, որոնք արտացոլում են Սամեգրելոյի ամուր կապերը Եվրոպայի հետ:
Ծիսական,կրոնական բնույթի նմուշներ, հին ձեռագրեր, կերպարվեստի գործեր,
Կարելի է շրջել պալատական այգիներում զգալու համար վրացական ազնվական տոհմի կենցաղն ու սովորույթները:
Զուգդիդիից ճանապարհը մեզ տանում է Բաթումի՝Վրաստանի ծովափնյա հռչակավոր հանգստավայրն ու մշակույթային կենտրոնը: Սև ծովի ափին գտնվող քաղաքն հայտնի է իր փարթամ մերձարևադարձային կլիմայով,առափնյա գեղեցիկ հանգստյան գոտիով և իհարկե պատմության ու արդիականության հետարքրքիր սինթեզով: Սա քաղաք է,ուր անցյալն ու ներկան ներդաշնակ գոյակցության մեջ են:
Բաթում ժամանելուն պես սկսեք հետաքրքրաշարժ քաղաքային շրջագայություն՝ ուսումնասիրելու նրա յուրահատուկ ճարտարապետությունը, որը ներկայացնում է Belle Époque-ի նրբագեղության և ֆուտուրիստական դիզայնի միաձուլումը:
Ծովափնյա Բուլվար – Զբոսանք այս գեղատեսիլ 7 կմ երկարությամբ հանգստյան գոտիով, որտեղից բացվում են Սև ծովի հիասքանչ տեսարաններ: Արմավենիներով, շատրվաններով ու սրճարաններով լի բուլվարի երկայնքով քայլքը լավ հնարավորություն է զգալու քաղաքի աշխույժ էներգիան:
Չաչա շատրվան – Բաթումիի յուրահատուկ շատրվանը, որից երբեմն հոսում է Չաչան՝ վրացական ավանդական խաղողի օղին, իբրև վրացական հյուրընկալության խորհրդանիշ:
Այբբենական աշտարակ – 130 մետր բարձրության վրա կանգնած այս տպավորիչ կառույցը ներկայացնում է վրացական այբուբենը, որը փաթաթված է ԴՆԹ-ի պարույրով, ինչը նշանավորում է երկրի լեզվամշակույթային ժառանգությունը:
Ալիի և Նինոյի շարժվող արձանը – ներշնչված Կուրբան Սաիդի հայտնի վեպից՝ այս քանդակը ներկայացնում է ադրբեջանցի մահմեդական տղայի (Ալի) և վրացի քրիստոնյա աղջկա (Նինո) սիրո պատմությունը: Երկու արձանները շարժվում են դեպի միմյանց, կարճ գրկախառնվում, ապա բաժանվում՝ խորհրդանշելով սերն ու հեռավորությունը:
Մեդեայի արձանը – Գտնվելով Եվրոպայի հրապարակում, այս արձանը հարգանքի տուրք է հունական դիցաբանության հայտնի Կոլխիդայի արքայադստեր Մեդեային, ով առանցքային դեր ուներ Ոսկե գեղմի առասպելում:
Նեպտունի շատրվան – Նեպտունին պատկերող հոյակապ շատրվան, որը շրջապատված է ջրահարսներով, ինչը ցույց է տալիս Բաթումիի ամուր կապը ծովի հետ:
Սուրբ Նիկոլաս եկեղեցի և Սուրբ Բարբարայի եկեղեցի – Այս պատմական եկեղեցիները վկայում են Բաթումիում խորը արմատացած քրիստոնեական ավանդույթների մասին: Սուրբ Նիկոլաս եկեղեցին, որը թվագրվում է 19-րդ դարով, քաղաքի հին շինություններից է և ունի գեղեցիկ որմնանկարներ և սրբապատկերներ:
Պիացա հրապարակ – Վենետիկյան ճարտարապետությունից ոգեշնչված այս գեղատեսիլ հրապարակում տեղակայված են բուտիկ հյուրանոցներ, հմայիչ սրճարաններ և խճանկարով զարդարված ժամացույցի աշտարակ, ինչը այն դարձնում է սիրված հավաքատեղի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Բաթումի ծովային նավահանգիստ – Վրաստանի ամենահին նավահանգիստներից մեկը, Սև ծով տանող այս պատմական դարպասը նշանակալի դեր է խաղացել տարածաշրջանի առևտրի մեջ՝ կապելով Եվրոպան Ասիայի հետ:
Մայիսի 6-ի այգի և Նուրիգելի լիճ – հանգիստ օազիս քաղաքի սրտում, որը կատարյալ է հանգիստ զբոսանքի համար: Այգում գտնվում է Բաթումիի դելֆինարիումը, որտեղ այցելուները կարող են դիտել դելֆինների հրապուրիչ շոուներ:
Արդարադատության նախարարության շենք – Ֆուտուրիստական ապակե կառույց՝ համարձակ դիզայնով, որն արտացոլում է Բաթումիի ժամանակակից քաղաքային լանդշաֆտը:
Աջարիայի տուն – Աջարիայի հարուստ մշակութային ժառանգության խորհրդանշական ներկայացում: Տունը ցուցադրում է տարածաշրջանի ավանդական արժեհամակարգը՝ բացահայտելով այս հետարքրքիր երկրամասի առանձնահատուկ շունչը:
Պարող և երգող շատրվաններ Արդագան լճում – Ավարտեք օրը երաժշտության, լույսերի և ջրային խորեոգրաֆիայի հմայող ցուցադրությամբ Բաթումիի հանրահայտ երգող և պարող շատրվաններում:
Գիշերակաց Բաթումիում (Ն/-/-)
Բուսաբանական այգի / Մախունցեթիի ջրվեժ – Թամար թագավորի կամուրջ
Նախաճաշ հյուրանոցում։
Բաթումի բուսաբանական այգի – Կանաչ դրախտ
Հանգիստ զբոսանք Բաթումիի բուսաբանական այգում, որն աշխարհի ամենամեծ և բազմազան բուսաբանական այգիներից մեկն է: Գտնվելով գեղեցիկ Կանաչ հրվանդանում (Մծվանե Կոնցխի) այգին զբաղեցնում է 113 հեկտար ընդարձակ տարածք և հայտնի է ավելի քան 5000 տեսակի բույսերի հավաքածուով: Տարբեր տարածաշրջաններից՝ ներառյալ Միջերկրածովյան շրջանից, Արևելյան Ասիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից ու Ավստրալիայից բերված բուսական աշխարհն իրոք տպավորում է: Այգին ձևավորվել է 1912 թվականին, հայտնի ռուս բուսաբան Անդրեյ Կրասնովի կողմից և հիասքանչ տեսարաններ ունի դեպի Սև ծով: Կարելի է վայելել խաղաղ մթնոլորտը, հիանալ էկզոտիկ բուսական աշխարհով՝ լսելով թռչունների և ծովի ալիքների հանգստացնող ձայները:
Այնուհետև ուղին տանում է դեպի Աջարիայի լեռների սիրտը, այցելելու Մախունցեթիի հիասքանչ ջրվեժը: Ժայռերի մեջ թաքնված այս հրաշքն ունի 48 մետր բարձրություն և Վրաստանի բարձր և գեղեցիկ ջրվեժներից է: Տեղացիները կարծում են, որ ջուրն այստեղ երիտասարդացնող և բուժիչ հատկություն ունի, և կարելի է տեսնել այցելուների, որոնք զովանում են նրա թարմացնող շնչի ներքո։
Վերջնական կանգառը Թամար թագուհու կամուրջն է՝ միջնադարյան վրացական ճարտարապետության և ճարտարագիտության գլուխգործոց: Թամար թագուհու օրոք (12-13-րդ դար) հիմնված այս կամարակապ կամուրջը շինարարական հրաշք է, քանի որ կառուցված է հիմնվելով բացառապես քարերի ճշգրիտ դասավորության և դրանց քաշի վրա։
Կամուրջը վճռորոշ դեր է խաղացել լեռնային Վրաստանի տարբեր մասերի միջև առևտրային ուղիները կապելու գործում՝ ապահովելով վաճառականների և ճանապարհորդների անվտանգ անցումը։ Կամուրջի շուրջ հյուսվել են շատ ավանդություններ:
Գիշերակաց Բաթումիում (Ն/-/-)
Տեղափոխում Բաթումի օդանավակայան։ Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։
Տեղափոխում Բաթումիի միջազգային օդանավակայան՝ ձեր չվերթի ժամանակացույցին համապատասխան:
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| Մասնակիցների թիվ | Mandarin 3* կամ նմանատիպ հյուրանոց, Գորիս հյուրանոց Գորիսում, Թուֆենկյան Ծափաթահ հյուրանոց Սևանում, Թբիլիսի – Lighthouse old city կամ նմանատիպ հյուրանոց Քութայիսի – Լիլեո կամ նմանատիպ հյուրանոց Մեստիա – հյուրատուն Ուշբա կամ նմանատիպ հյուրանոց Բաթումի - Օ'Գալոգրե | Անի Սենթրալ Ինն 4*, Գորիս հյուրանոց Գորիսում, Թուֆենկյան Ծափաթահ հյուրանոց Սևանում, Թբիլիսի – Բրիմ 4* կամ նմանատիպ Քութայիսի – Քութաիսի պանդոկ կամ նմանատիպ Մեստիա – Գիստոլա կամ նմանատիպ Բաթումի – Նոր ալիք կամ նմանատիպ | Հյուրանոց «Անի Գրանդ» 4+*, Հյուրանոց «Գորիս» և «Գորիս» հյուրանոցներ, Հյուրանոց «Թուֆենկյան Ցափաթահ» և «Սևան» հյուրանոցներ, Թիֆլիս – Բրիմ 4* կամ նմանատիպ հյուրանոցներ Քութայիսի – Պոսադա Քութաիսի կամ նմանատիպ հյուրանոցներ Մեստիա – Գիստոլա կամ նմանատիպ հյուրանոցներ Բաթումի – Նոր ալիք կամ նմանատիպ հյուրանոցներ |
|---|---|---|---|
| 10 | 1465 | 1590 | 1665 |
| 15 | 1310 | 1430 | 1500 |
| 20 | 1220 | 1334 | 1400 |
| 25 | 1145 | 1260 | 1325 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կացություն հյուրանոցներում. 4 գիշեր Երևանում, 1 գիշեր Գորիսում, 1 գիշեր Սևանում, 8 գիշեր Վրաստանում.
- BB (նախաճաշ հյուրանոցներում)
- Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
- Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություն՝ ըստ ծրագրի
- Մուտքի տոմսեր ըստ ծրագրի. Մատենադարան, Գառնու տաճար, Արամ Խաչատրյանի թանգարան, Էջմիածնի թանգարան, Զվարթնոց տաճար, ճոպանուղի մինչև Նարիկալա, Գրեմի մուտքի վճար, Ուլլիսցիխե մուտքի վճար, Մեստիայի ազգային թանգարանի մուտքի վճար, Դադիանի պալատ մուտքի վճար, Բաթումիի բուսաբանական այգու մուտքի վճար
- Տաթևի ճոպանուղու երկկողմանի տոմսեր
- Գինու համտես Արենիում
- արտաճանապարհային մեքենաներ մինչև Գերգեթի
- արտաճանապարհային մեքենաներ մինչև Ուշգուլի
- FOC – մեկտեղանոց սենյակում
- 0,5լ ջուր օրական մեկ անձի համար
- Ընտրովի այցելություն Nairian Bio-Cosmetic բուտիկ՝ իրենց գործունեության և արտադրանքի հետ ծանոթությամբ: Հյուրերին ջերմորեն կընդունեն առաջարկելով բուսական թեյերի և չոր մրգերի ընտրանի
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- 1ժամյա էքսկուրսիա կոնյակի գործարան, ներառյալ մուտքի տոմսեր և համտես – 15 ԱՄՆ դոլար մեկ անձի համար
- Գառնու ձոր հասնելու համար 4x4 մեքենայի վարձույթ՝ 50 ԱՄՆ դոլար մեկ մեքենայի համար
- Ընտանիքով ճաշ լավաշ թխելու ցուցադրությամբ – 20 ԱՄՆ դոլար մեկ անձի համար
- Գեղարդի վանական համալիրում պրոֆեսիոնալ կատարմամբ պատարագի երգերի հոգևոր համերգ՝ խմբի համար 200 ԱՄՆ դոլար։
- Հայկական ազգային նվագարանի՝ դուդուկի կատարում (20 րոպե)- 170 ԱՄՆ դոլար խմբի համար
- Նավարկություն Սևանա լճով (1 ժամ)- 200 ԱՄՆ դոլար մեկ խմբի համար մեկ նավի համար
- Այցելություն Իոսիֆ Ստալինի պետական թանգարան – 10 ԱՄՆ դոլար մեկ անձի համար
- Այցելություն գինու մառան՝ համտեսի համար – 20 ԱՄՆ դոլար մեկ անձի համար
