Գինու շրջագայություն Հայաստանում
Գինու տուրեր
8 օր / 7 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Կատարեք հետարքրքիր ճանապարհորդություն դարավոր գինեգործական ավանդույթներով հարուստ երկրում՝ Հայաստանում։ Այս շրջագայությունը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալ հայկական գինու պատմությանն ու արտադրությանը։ Հնարավորություն կունենաք նաև այցելել հնագույն սրբավայրեր, պատմական հուշարձաններ և իհարկե բազմաթիվ գինեգործարաններ։
Դուք կուսումնասիրեք ամեն ինչ՝ սկսյալ փոքր ընտանեկան խաղողի այգիներից մինչև ընդարձակ կալվածքներով, ժամանակակից սարքավորումներով և գերժամանակակից վերամշակման հարմարություններով հագեցած խոշոր գինեգործարաններ ։ Վայելեք հետաքրքրաշարժ էքսկուրսիաներն այցելելով գինու թանգարան, համտեսելով հայկական գինիների հարուստ տեսականին տարբեր գրավիչ միջավայրերում։
Ձեզ համար բացահայտեք աշխարհի հնագույն հայտնի գինեգործարանի ու գինու մառանների խորհրդավոր հմայքն, ծանոթանալով պեղումներով բացված հնավայրի ՝ 6100 տարի առաջ գործող գինեգործական մշակույթի հետ։
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց
Քաղաքային շրջագայություն Երևանում - ,,Արարատ’’ կոնյակի գործարան - «Ին Վինո»
Նախաճաշ հյուրանոցում։
Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։ Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:
Այցելեք Մատենադարան, որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից ( սկսյալ 7-րդ դարից) բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը և լայնորեն գնահատվում է պատմության և արվեստի սիրահարների ու մասնագետների կողմից։
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Հաջորդ կանգառն «Արարատ» հայկական կոնյակի գործարանում է, ուր պահպանվում են հայկական հռչակավոր կոնյակի ավանդույթները 1887 թվականից ի վեր։ Երկու տեսակի հայկական կոնյակի համտես (հնարավոր է պատվիրել բարելավված փաթեթ, որը ներառում է 3 տեսակի կոնյակի համտես)։
Կամընտրելի. Այցելություն հայկական գինու Սպա կենտրոն, որտեղ կարող եք վայելել տարբեր սպա պրոցեդուրաներ, ինչպիսիք են՝ գինու լոգանք,շոգեհարում, մարմնի պիլինգ խաղողի կորիզներով և թարմ ճզմվածքով, հիդրոմերսող լոգանք գինով, մերսում խաղողի կորիզների յուղով։
Երեկոյան հաճելի ժամանակ անցկացրեք հարմարավետ «Ին Վինո» գինու բարում, որն Երևանի առաջին նմանատիպ նախագծերից է։ Այստեղ հնարավորություն կունենաք բացահայտել Հայաստանի տարբեր շրջանների գինեգործական արտադրանքը։ Կփորձեք սպիտակ, վարդագույն և կարմիր գինիներ։
Երևան - Սաղմոսավանք - Արագածոտնի մարզ - «Արմենիա Վայն» գինեգործարան - «Վան Արդի» գինեգործարան - «Արմ Աս» գինեգործարան - «Ոսկեվազ» գինեգործարան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Սաղմոսավանք, որը գտնվում է Քասախ գետի գեղեցիկ կիրճի եզրին և կարևոր դեր է խաղացել իբրև հոգևոր ու մշակույթային կենտրոն։ Վանական համալիրի Սիոն եկեղեցին (1215 թ.) կառուցվել է իշխան Վաչե Վաչուտյանի կողմից։ Վանքի տարածքում գտնվող ձեռագրատունը հիմնադրվել է 1255 թվականին իշխան Քուրդ Վաչուտյանի օրոք։ Սրբավայրում պահպանվել են նուրբ զարդաքանդակներով բազմաթիվ խաչքարեր։
Այնուհետև ճանապարհն տանում է Սասունիկ գյուղ։ Այցելություն «Արմենիա Վայն» ընտանեկան գինեգործարան։ Կառուցված հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներին համապատասխան՝ գինեգործարանը նման է միջնադարյան հայկական ամրոցի։ Տուֆից պատրաստված գեղեցիկ պատերը մեծ տպավորությունն են թողնում այցելուների վրա։
Էքսկուրսիան կսկսվի ընկերության խաղողի այգիներ այցլով, որին կհաջորդի տարբեր գինիների համտես հարմարավետ սրահում։ Ընկերությունը արտադրում է կարմիր, վարդագույն և սպիտակ, չոր և կիսաքաղցր չգունավորված գինիներ, ինչպես նաև փրփրուն գինիներ տարբեր ապրանքանիշերի ներքո՝ «Արմենիա», «Երևան», «Տակառ» և «Թարիրի»: Տեղական Կանգուն խաղողի տեսակն օգտագործվում է սպիտակ և փրփրուն գինիների արտադրության համար, իսկ կարմիր գինիների համար՝ հայկական Արենի, ինչպես նաև ֆրանսիական Մերլո, Կաբեռնե Սովինյոն և Կաբեռնե Ֆրանկ տեսակները:
Հաջորդ հաճելի բացահայտումը «ՎանԱրդի» ընտանեկան բուտիկ գինեգործարանում է: Շրջայց գործարանում։Զբոսաշրջիկներին հիացնում է Արարատ բիբլիական լեռան համայնապատկերի ներքո տարածված խաղողի այգիների խաղաղ տեսարանը:Հաճելի ժամանց մառանում, ուր տակառներից կարելի է համտեսել 3 տեսակի գինիներ՝ կարմիր, սպիտակ և վարդագույն: Ճաշ գինեգործարանում:
Այնուհետև ուղին շարունակվում է դեպի «Ոսկեվազ» գինեգործարան, որը հիմնադրվել է 1932 թվականին և ունի գինու արտադրության տասնամյակների ավանդույթներ: Այն Հայաստանի քիչ գինեգործարաններից է, որը ներկայացնում է ավանդական կավե կարասների մեջ խմորված և հասունացված գինիներ: Գինեգործարանը արտադրում է 11 տարբեր տեսակի գինիներ, այդ թվում մրգային՝ նռան, ելակի։ Նախատեսվում է դասական հավաքածուից երկու և վինտաժայինից մեկ տեսակի գինիների համտես։
Հաջորդ այցելավայրն «ԱրմԱս» գինեգործարանն է, որը հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերությունը արտադրում է սպիտակ, կարմիր և վարդագույն գինիներ։ Գինին հասունացվում է ֆրանսիական և արցախյան կաղնե տակառներում։ Նախատեսվում է գինու 3 տեսակների համտես։
Վերադարձ Երևան և գիշերակաց։
Արարարատյան դաշտ- Խոր Վիրապ - Վայոց ձորի մարզ, «Գինու օրրան» - «Երրորդության կիրճի խաղողի այգիներ» - Նորավանք - «Հին կամուրջ» գինեգործարան
Արարատի հովիտ — Խոր Վիրապ — Վայոց ձորի մարզ, «Գինու օրրան» — «Երրորդության կիրճի խաղողի այգիներ» — Նորավանք — «Հին կամուրջ» գինեգործարան
Նախաճաշ հյուրանոցում:
Ճանապարհորդություն Արարատյան դաշտավայրով: Առաջին այցելությունը ընտանեկան «Տուշպա գինեգործարանն» է:
Այցելություն Խոր Վիրապ՝ քրիստոնեական նշանավոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Զբոսաշրջիկներն կարող են հիանալ բիբլիական Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով, որ փայլում է իր երկու սպիտակ գագաթներով։ Այս տարածքից Արարատն այնքան մոտ է, որ թվում է, թե կարելի է դիպչել լեռան գագաթներին։
Հաջորդ կանգառը Վայոց Ձորի Արենի բնակավայրում է, որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի պեղումների ժամանակ հայտնաբերվել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները, կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական ձևավորված մշակույթի մասին։
Հայ գինեգործների նոր սերունդն այսօր ևս հաջողությամբ շարունակում է խաղողագործության դարավոր ավանդույթները՝ զարգացնելով հայկական խաղողագործության առանձնահատուկ մշակույթը։ Կարճ էքսկուրսիա քարանձավում։
Ուղևորություն դեպի Աղավնաձոր՝ «Տրինիթի կանյոն վայնարդզ» գինեգործական ընկերություն։ Այստեղ, ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա, խաղողի այգիները բաժանված են 3 հողակտորների, որոնք տնկվել են 2003, 2009 և 2013 թվականներին։ Ընկերությունն օգտագործում է հայկական և միջազգային խաղողի տեսակների խառնուրդ, ինչպիսիք են Ոսկեհատը, Սիրան, Կաբերնե Սովինյոնը, Մերլոն և Շարդոնեն։ Սա եզակի ընկերություն է, որ Հայաստանում արտադրում է օրգանական գինի՝ «6100 Trinity Ancestors Orange Wine» ապրանքանիշով։ Օգտագործվում է հազարամյակների պատմություն ունեցող ավանդական գինեգործական տեխնիկա։ Խմորումը կատարվում է թրծված կավե կարասներում՝ առանց ավելացումների։
Գինու երեք տեսակի համտես պարոն Հովակիմ Սաղաթելյանի հետ, ով կներկայացնի Հայաստանի խաղողագործության պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաև կառաջարկվեն գինիներին համապատասխան խոհարարական ուտեստներ։ Համտեսին կհաջորդի ճաշ։
Աղավնաձորից հետո վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝ Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Օրն ամփոփեք վերջին «Հին կամուրջ» փոքրիկ ընտանեկան գինեգործարանում։ Այն հիմնադրվել է 1998 թվականին։ Խաղողի այգիները փռված են Արփա գետի հովտում , ծովի մակարդակից 1200-1300 մ բարձրության վրա, հինգ տարբեր պայմաններ ունեցող հողատարածքների վրա ։ Այս բուտիկ գինեգործարանի արտադրությունն հենված է խաղողի Արենի, Ոսկեհատ, Կախեթի տեսակների օգտագործման վրա։
Վերադարձ դեպի Երևան։
Սևանա լիճ – Դիլիջան «Հայկական Շվեյցարիա» - «Իջևանի գինու գործարան»
Նախաճաշ հյուրանոցում։
Մեկնում դեպի Սևան լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Սևանը Եվրասիայի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա,ասես պահպանելով այն:
հետո ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:
Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դդ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն
Մեքենայով մեկնում Տավուշի մարզի Իջևան քաղաք։ Բարձր անտառածածկ լեռներով շրջապատված քաղաքն գրավում է այցելուներին իր բնությամբ։ Խիտ անտառներն, ալպյան մարգագետիններն ու մեղմ կլիման հիանալի պայմաններ են ստեղծում ինչպես հանգստի, այնպես էլ գյուղատնտեսության զարգացման համար։
Այցելություն «Իջևանի գինու և կոնյակի գործարան», որն Հայաստանի հին գինեգործարաններից է։ Հիմնադրվելով 1951 թվականին՝ ընկերությունը արտադրում է 40 տարբեր տեսակի գինիներ, այդ թվում՝ «Իջևանի սպիտակ չոր», «Իջևանի սապերավի», «Իջևանի սև հաղարջ», «Հաղարծինի փրփրուն գինի», ինչպես նաև կոնյակ և օղի։ Տարբեր տեսակի գինիների համտես։
Վերադարձ դեպի Երևան։
Երևան - Արմավիրի մարզ – «Մարան» գինեգործարան - Զվարթնոց տաճար- Սուրբ Էջմիածին – «Ոսկենի» - «Կարաս» գինեգործարաններ
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Զվարթնոց՝ Զարթոնքի զորքերի տաճար, որը կառուցվել է 641-661 թվականներին և համարվում է ճարտարապետական հրաշքներից մեկը և վաղ քրիստոնեական շրջանի հայկական ճարտարապետության եզակի օրինակ։ Այն վնասվել է 10-րդ դարի երկրաշարժից։ Այս տաճարի ավերակները դեռևս խոսում են դրա հազվագյուտ գեղեցկության մասին։ Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։
Այցելություն Սուրբ Էջմիածին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն։ Էջմիածնի Մայր տաճարն քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։
Ուղևորություն դեպի Մուսալեռ գյուղ, այցելություն «Մարան» գինեգործարան։ Մարանի ակունքները սկիզբ են առնում 1830-ական թվականներից, երբ Խոյի իշխանի որդին՝ Սարգիսն ու նրա կինը՝ Մարանը, հաստատվեցին Վայոց ձորում։ Այստեղ տարիներ անց նրանց որդին՝Հարությունն հիմնեց այգի, որն իր մոր պատվին անվանակոչեց Մարան։ «Մարանը» անկախությունից հետո Հայաստանի Հանրապետությունում գինի արտադրող առաջին ընկերություններից էր։ Խաղողի այգիները տարածվում են Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ 20 հեկտարի վրա, Արփայի կիրճից 5 կմ հյուսիս։
Տարբեր տեսակի գինիների համտես գործարանում։
Հաջորդ հաճելի բացահայտումը «Կարաս» գինեգործարանում է։ Այցելությունը կսկսվի խաղողի այգիների դիտարկումով, այնուհետև կսկսվի էքսկուրսիա ջրամբարի, ջերմոցների և գինեգործարանի տարածքում։ Գինիների համտես՝ ներառյալ դասական կարմիր, դասական սպիտակ, փրփրուն էքստրա բրուտ և վարդագույն/փրփրուն կիսաքաղցր դյութիչ տեսակներն։
Շրջագայության շարունակություն դեպի ընտանեկան «Ոսկենի» գինու գործարան։ Ընտանիքը Բոստոնից տեղափոխվել է Հայաստան դեռևս 1920-ականների սկզբին։ Հաճելի միջավայրում կարելի է համտեսել համեղ գինի, հայկական նրբաճաշակ ուտեստներ և վայելել խաղողի այգիների՝ դեպի հորիզոն գնացող գեղեցիկ տեսարանն, Երևանից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա։
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Գառնի – Գեղարդավանք
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղեւորություն Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկը՝ Գառնի, այցելելու եզակի պահպանված հեթանոսական տաճար, նվիրված Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։։ Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյուներով։ Այն տպավորում է դեպի անդնդախոր կիրճ բացվող գեղեցիկ տեսարանով։ Գառնին Արշակունյաց արքայատոհմի ամառային նստավայրն էր։
Գառնի Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:
Ճանապարհի շարունակում դեպի Գառնիի կիրճ՝ հիանալու ժայռերի << անկման>> ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
Այնուհետև վայելեք ավանդական լավաշ թխելու ցուցադրությունն ու ընտանեկան ճաշը ՝ ճաշակելով իսկական հայկական ուտեստներ, ծանոթանալով գյուղական կենցաղին։ Տարբեր մրգերից (ծիրան, խաղող, խնձոր կամ թութ) պատրաստված տնական օղու և տնական գինու համտես։
Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:
Վերադարձ դեպի Երևան, գիշերակաց։
Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն վերը նշված հյուրանոցներում
- Նախաճաշեր + երեք ճաշ
- Տրանսպորտային ծառայություն՝ ըստ ծրագրի
- Զբոսավարի ծառայություն՝ ըստ ծրագրի
- Մուտքի տոմսեր՝ ըստ ծրագրի
- Գինու համտես
- Կոնյակի համտես
- 1 շիշ ջուր՝ օրական մեկ անձի համար
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմսեր
- Ապահովագրություն
- Հոգևոր երգերի կատարում Գեղարդավանքում՝
