Գինու տուր Վրաստանում
Գինու տուրեր
8 օր / 7 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Մասնակցեք անմոռանալի 8-օրյա գինու շրջագայության Վրաստանում, որտեղ հնագույն քաղաքները պատմություն են շշնջում, ձյունապատ լեռները գծում են հորիզոնը, և գինեգործությունը՝ 8000-ամյա ավանդույթ է, որ ապրում է յուրաքանչյուր գյուղում։ Շրջեք քարե սալահատակ փողոցներով, այցելեք բարձունքի վանքեր, և համտեսեք կվևրիով հասունացած գինին՝ անմիջապես աղբյուրից։ Այցելեք 9 տարբերակված գինու գործարան՝ պատմական կալվածքներից մինչև ընտանեկան մարաններ։ Սովորեք խինկալի պատրաստել, ըմպեք ավանդական սուպրաի ժամանակ և զգացեք այն ջերմությունը, համն ու ոգին, որոնք դարձնում են Վրաստանը բացառիկ։
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Թբիլիսի Միջազգային օդանավակայան – Տեղափոխում հյուրանոց
Դիմավորում օդանավակայանում — տեղափոխում հյուրանոց — հանգիստ գիշերային թռիչքից հետո։
Գիշերակաց՝ Թբիլիսիում
Թբիլիսիի քաղաքային շրջագայություն – Lisiwine փորձառություն
Նախաճաշ հյուրանոցում
Բացահայտեք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին՝ որտեղ պատմությունը միաձուլվում է ժամանակակից ոգու հետ։ Քաղաքը , Մտկվարի գետի ափին, հիմնադրվել է 5-րդ դարում՝ թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից։ Դարեր շարունակ Թբիլիսին եղել է տարբեր մշակույթների հատման վայր:
Զբոսնեք քաղաքի տեսարժան վայրերով՝
- Մետեխի վանք, որ կառուցվել է Մտկվարի գետի բարձրադիր ելուստի վրա: Նրան հարող տարածքն Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկն է։
- Աբանոտուբանի ՝ ծծմբային բաղնիքների շրջան, որտեղից առաջացել է քաղաքի անունը (թբիլ – տաք)։
- Նարիկալա բերդ՝ հնագույն ամրոց, որ գերում է դեպի քաղաք բացվող հիասքանչ տեսարաննրով։ Ամրոց կարելի է բարձրանալ ճոպանուղով։
- Շարդենի փողոց՝ հայտնի է իր սրճարաններով, պատկերասրահ խանութներով և զբոսաշրջիկ խմբերի աշխուժությամբ։
- Սիոնի տաճար – Թբիլիսիի հոգևոր կենտրոններից մեկն, որ կարևոր սրբավայր է ողղափառ եկեղեցու համար։ Եկեղեցին անվանակոչված է Երուսաղեմի Սբ Սիոն լեռան անունով։
- Խաղաղության կամուրջ՝ ժամանակակից ապակեպատ կամուրջ, միացնում է հին և նոր Թբիլիսին։
- Սամեբայի տաճար – Վրաստանի մայր եկեղեցին, կառուցվել է 1995–2004 թվականներին։ Այն կովկասի՝ չափերով մեծ եկեղեցիներից մեկն է։
Երեկոյան՝ գինու համտես և ընթրիք Lisiwine-ում ՝ Մեսխիշվիլիների գինու գործարանում
Դուրս եկեք քաղաքի աղմուկից և այցելեք Լիսի լճի բարձունքները՝ վայելելու ընտիր գինիներ։ Մեսխիշվիլիների ընտանիքը միավորում է ավանդական կվևրի տեխնիկան ու ժամանակակից գինեգործությունը։ Հետաքրքիր համտես և ընթրիք՝ վրացական ավանդական ճաշատեսակներով։
Գիշերակաց Թբիլիսիում։
Թբիլիսի – Կախեթի – Սիգնաղի՝ «Սիրո քաղաք» – Բոդբեի վանք – Քինձմարաուլի ընկերություն – Խարեբա գինու գործարան – Ընթրիք և համտես Ջավախիշվիլիների մառանում – Կվարելի
Նախաճաշ հյուրանոցում։
Մեկնում Կախեթ՝ Վրաստանի գինեգործության սիրտը, որը հայտնի է իր խաղողի այգիներով, ավանդական հյուրընկալությամբ և կովկասյան լեռների համայնապատկերային տեսարաններով։
Սիգնաղի՝ հայտնի որպես «Սիրո քաղաք», որտեղ ամուսնության գրասենյակը բաց է շուրջօրյա։ Քարե սալահատակ փողոցներ, գունագեղ տներ ու պատշգամբներ՝ դեպի Ալազանի հովիտ գեղեցիկ տեսարաններով։ Շրջապատված է լավ պահպանված 18-րդ դարի պարիսպով, որ հաճախ անվանում են «Վրացական Մեծ Պատ»։
Բոդբեի վանք՝ կառուցված 9-րդ դարում։ Երկրի կարևոր հոգևոր կենտրոն և ուխտատեղի՝ այստեղ է թաղված քրիստոնեությունն Վրաստանում տարածող Սուրբ Նինոն։
Քինձմարաուլի ընկերություն՝ Վրաստանի ամենահայտնի կիսաքաղցր գինիներ արտադրող ընկերություն։ Էքսկուրսիա մառաններում և թանգարանում, համտես։
Խարեբա գինու գործարան՝ ժայռի մեջ փորված մառան ցրահներ։ Ավանդական կվևրի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրություն։ Ավելի քան 50 գինու տեսակ՝ ներառյալ փրփրուն գինիներ, չաչա, խաղողի հատիկների յուղ։
Ընթրիք և համտես Ջավախիշվիլիների մառանում՝ ընտանեկան միջավայրում համտեսեք կախեթական ավանդական ուտեստներ և տնական գինի։
Գիշերակաց Կվարելիում
Ցինանդալի – Գրեմի – Ցինանդալիի կալվածք – Teleda Orgo գինու գործարան – Mosmieri (համտես և վարպետաց դասեր) – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում
Գրեմի
Հնագույն քաղաք Մետաքսի ճանապարհին։ Մինչև 17-րդ դարը, երբ շահ Աբասը ավերեց քաղաքը, Գրեմին եղել է Կախեթի թագավորության մայրաքաղաքը։ Այժմ պահպանված է Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին և հսկիչ աշտարակը՝ բարձրարվեստ ճարտարապետության դասական օրինակ։ 2007-ին ճանաչվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային արժեք։
Ցինանդալիի թանգարան
Տուն-թանգարան՝ նվիրված իշխան Ալեքսանդր Ճավճավաձեին՝ գրող, քաղաքական գործիչ և առաջին շշալցված գինիներ արտադրող ընկերության հիմնադիրն Վրաստանում։ Ծանոթացում 19-րդ դարի ազնվականության կյանքին, կենցաղին և արտադրական ծավալներով գինեգործության սկզբնական փուլերի պատմությանը։
Գինու համտես՝ Ցինանդալիի կալվածքում
«Գաումարջոս» գինու բարում վայելեք բազմազան և նրբաճաշակ գինիներ, ուր յուրաքանչյուր շիշ ձեզ կպատմի իր պատմությունը։
Mosmieri գինու գործարան
Հիմնվել է 2015-ին գերմանացի ներդրողի և վրացի գործընկերների կողմից։ Միավորում է ժամանակակից մետաղական տարաներ և ավանդական կվևրի մեթոդ։ Գինու համտես և ճաշ՝ Կովկասյան լեռների գեղատեսիլ տեսարանների ներքո։
Teleda Orgo գինու գործարան
Անվանումը ծագել է «Թելավի» և «կվևրի կափարիչ» բառերից։ Այստեղ կզգաք ավանդույթի շունչը՝ շրջայց, գինու համտես և տեղական մշակույթի հետ ծանոթացում։
Վերադարձ Թբիլիսի
Գիշերակաց Թբիլիսիում
Թբիլիսի – Անանուրի – Գուդաուրի – Գերգետի Սուրբ Երրորդության վանք – Կազբեգի – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում
Բացահայտեք Վրաստանի շքեղ լեռնային տեսարանները՝ անցնելով պատմական Ռազմավիրական ճանապարհով՝ որը ձգվում է Մեծ Կովկասի սրտով։
Առաջին կանգառ՝ Ժինվալի ջրամբար – բյուրեղյա պարզության լիճ՝ շրջապատված անտառապատատ սարերով։ Գեղեցիկ վայր է լուսանկարվելու համար։
Անանուրիի ամրոց (17-րդ դար) – նախկինում Արագվիների իշխանական նստավայրն էր։ Պարիսպներով ու դիտաշտարակներով համալիրն ունի հնագույն քանդակազարդ եկեղեցիներ։
Գուդաուրի – լեռնադահուկային հայտնի հանգստավայր՝ 2000 մ բարձրության վրա։ Ամռանը՝ կանաչ բլուրներ ու լեռնային մաքուր օդ։
Ջվարի լեռնանցք (2385 մ) – գրավիչ վայր՝ ճանապարհային հանգույց Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Աննկարագրելի գեղեցկության բնության տեսարաններ։
Ստեփանծմինդա (Կազբեգի) – փոքրիկ դեպի լեռ նայող ցնցող տեսարանով քաղաք՝ Կազբեկ լեռան (5033 մ) ստորոտում։
🚙 4×4 ջիպային ճանապարհորդություն՝ Գերգետի Սուրբ Երրորդություն եկեղեցի – XIV դարի վանական համալիր, տեղակայված է 2170 մ բարձրության վրա։ Վրաց ճարտարապետության գլուխգործոցներից՝ Բնության ու շինարար մտքի համադրություն՝ հոգևոր միջավայրում։
Ճաշ տեղական ընտանիքում – Խինկալիի պատրաստման վարպետաց դաս և ավանդական վրացական «սուպրա»՝ առաջնորդված թամադայի կողմից։
Վերադարձ Թբիլիսի
Գիշերակաց Թբիլիսիում
Թբիլիսի – Ուփլիսցիխե քարանձավային քաղաք – Իագոյի մարան – Թբիլիսի
Ուղևորություն Ուփլիսցիխե (“Տիրոջ բերդ”) — Վրաստանի հնագույն քարանձավային քաղաքներից։ Կառուցված Մտկվարի գետի ձախ ափին՝ նրա պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 1-ին հազարամյակում։ բնակավայրը մինչ ուշ միջնադար համարվել է քաղաքական, կրոնական ու մշակութային կենտրոն։
Ուփլիսցիխեն աչքի է ընկնում ճարտարապետական ոճերի բազմազանությամբ՝ ներառյալ անատոլիական, պարսկական և հելենիստական ազդեցություններ։ Այստեղ համատեղ գոյակցել են հեթանոսական ու վաղ քրիստոնեական կառույցներ՝ բնակելի, արհեստավորական ու պաշտամունքային նշանակության։ Ավելի քան 150 քարանձավ, թունել և սրահ այսօր պատմում են անցյալի կենցաղ մասին։ Քաղաքը նախկինում եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր հանգույց, մինչև մոնղոլների արշավանքները XIII դարում։
Այց Իագոյի մարան
Վերադառնալիս կանգառ Իագոյի մառանում՝ առաջին սերտիֆիկացված օրգանական գինու գործարանը Վրաստանում (2005-ից)։ Ամեն տարի արտադրվում է ընդամենը 5000 շիշ՝ միայն Չինուրի տեսակից և միայն կվևրի եղանակով։ Այցելություն խաղողի այգի, բացատրություն օրգանական մշակման տեխնոլոգիայի մասին ու համտես։
Վերադարձ Թբիլիսի
Գիշերակաց Թբիլիսիում
Թբիլիսի – Մցխեթա – Ջվարի վանք – Շատո Մուխրանի – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում
Այց Մցխեթա՝ Վրաստանի հոգևոր մայրաքաղաք
Մցխեթան Վրաստանի ամենահին քաղաքներից է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։ Այն եղել է Իբերիայի թագավորության մայրաքաղաքը մ.թ.ա. 3-րդ դարից մինչև մ.թ. 5-րդ դարը։ Այստեղ է սկիզբ առել Վրաստանի քրիստոնեացումը։
Սվետիցխովելի տաճար (11-րդ դար) – համարվում է Քրիստոսի հագուստի դամբարան։ Մեծարվեստ ճարտարապետություն և հոգևոր կենտրոն։
Ջվարի վանք (6-րդ դար) – կառուցված բլրի վրա, որտեղ Սուրբ Նինոն կանգնեցրել է իր խաչը։ Տեսարան դեպի Մցխեթա և երկու գետերի միավորումը։
Այց Շաթո Մուխրանի
Գինեգործական հնագույն ավանդույթների մարմնացում՝ Իվանե Մուխրանբաթոնիի պալատում, ով Բագրատունյաց թագավորական տան ներկայացուցիչ էր։
Ծրագրում՝
- Շրջայց դարավոր ամրոցով, ախոռներով ու մառաններով
- Ծանոթացում գեղեցիկ խաղողի այգիների հետ
- Ավանդական և ժամանակակից գինեգործության պատմության ծանոթացում
- Գինու համտես Chateau Mukhrani-ի ընտրյալ տեսականուց
Վերադարձ Թբիլիսի
Ազատ ժամանակ՝ ըստ ցանկության։
- Հանգիստ Աբանոտուբանի ծծմբային բաղնիքներում
- Շրջայց «Չոր կամուրջի» հնությունների շուկայում
- Նվերների գնում՝ համեմունքների կամ մրգի շուկայից
Գալա ընթրիք՝ ազգային շոուով
Գիշերակաց Թբիլիսիում
Մեկնում – Տեղափոխում օդանավակայան
Նախաճաշից հետո՝ տեղափոխում Թբիլիսիի միջազգային օդանավակայան՝ ըստ թռիչքի ժամանակացույցի։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| Մասնակիցներ | Ramada Tbilisi + Schuchman | Pine Astoria + Kvareli Lake Resort | Glarros/Mercure + Kvareli Lake Resort |
|---|---|---|---|
| 10+1 | 1060 | 1125 | 1195 |
| 15+1 | 955 | 1020 | 1085 |
| 20+1 | 910 | 970 | 1035 |
| 25+1 | 870 | 930 | 995 |
| 30+1 | 840 | 900 | 965 |
| Single supplement | 250 | 280 | 370 |
| Full Board Supplement | 150 | 150 | 150 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Գիշերակաց հյուրանոցներում՝ 6 գիշեր Թբիլիսիում, 1 գիշեր՝ Կախեթիում
- Սնունդ՝ ամենօրյա նախաճաշ, 3 ճաշ և 3 ընթրիք
- Մասնագիտացած զբոսավարի ծառայություն
- Տրանսֆեր օդանավակայանից և ճանապարհում
- Տրանսպորտային սպասարկում ըստ ծրագրի
- Մուտքի տոմսեր՝ Ցինանդալի թանգարան, Գրեմի ամրոց, Ուփլիսցիխե քարանձավային քաղաք
- Ամենագնացներ՝ Գերգետի վանք հասնելու համար
- Գինու համտես (9 վայրում)
- Թամադայի ծառայություն
- Խինկալի պատրաստման վարպետաց դաս
- 1 անվճար սենյակ խմբի ղեկավարի համար
- 0.5 լ ջուր օրական՝ յուրաքանչյուր անձի համար
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Թռիչքի տոմսեր
- Ապահովագրություն
- Լրացուցիչ սնունդ (FB)՝ €150 յուրաքանչյուրի համար (3 ճաշ և 3 ընթրիք)
