Ձմեռային ջիպ տուր

Ջիպ տուրեր

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան

Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց։

օր 2

Երևան - Դիլիջան - Սևան - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Դիլիջան և Հաղարծինի վանական համալիր (13-րդ դար)։ Անսպասելիորեն, խիտ անտառներից, այցելուների առջև հառնող վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։ Այնուհետև ուղևորվեք դեպի Սևանա լիճ։ Սևանը Եվրասիայի ամենաբարձր մեծ լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Կարելի է բարձրանալ  թերակղզի, որի բարձունքում կառուցված Սևանավանքից բացվում է Սևանա լճի ու շրջակա լեռների ցնցող համայնապատկերը։ Կանգառ լուսանկարվելու համար։

Ուղևորություն դեպի Երևան։

Տեղափոխում հյուրանոց,գիշերակաց։ Ծրագիրը ներառում է ճաշ տեղական ռեստորանում։

օր 3

Երևան - Գնիշիկ գյուղ և ազգային պարկ - Արենի գինու գործարան - Եղեգիս

Նախաճաշ հյուրանոցումլ։ Ուղևորություն դեպի Արենի գյուղ, այցելություն գինու գործարան։ Տարբեր տեսակի գինիների համտես։ Ճանապարհորդություն Ագարակաձոր գյուղ, 13-րդ դարի կամուրջ Արփա գետի վրա, ուղու շարունակություն դեպի Գռավ գետ՝ հանքային ջրերի աղբյուր  և  Գնիշիկ գյուղ, ծանոթացում ազգային պարկի բույսերի և կենդանիների բազմազանությանը։  Ուղևորություն դեպի  հայկական ճարտարապետության գլուխգործոց՝ Նորավանք (13-րդ դար), որը գտնվում է բարձր սարահարթի վրա։ Նորավանք տանող ճանապարհը անցնում է ցնցող բնապատկերի՝ կարմիր ժայռերով ամփոփված  հիասքանչ կիրճով։

Ճանապարհի շարունակություն դեպի Եղեգիս, տեղավորում հյուրանոցում։ Գիշերակաց Եղեգիսում։

օր 4

Հին հրեական գերեզմանատուն - Զորաց քարեր – Տաթև/Ջերմուկ

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Եղեգիս գյուղ՝ XIII-XIV դարերում Պարսկաստանից Հայաստան եկած հրեական համայնքի հին բնակավայր։ Այցելություն մոտակայքում գտնվող գերեզմանատուն։  Հրեերեն և արամեերեն լեզուներով 62 տապանաքարերն  թվագրվում են XIII դարի 50-ական թվականներից մինչև XIV դարի սկիզբը և պատմագիտական մեծ արժեք են ներկայացնում։

Ուղևորության շարունակություն  Զորաց քարեր՝ «Հայկական Սթոունհենջ», որը համարվում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը։

Մեքենայով բարձրացեք լեռնաշղթայով  դեպի Ջերմուկ քաղաք՝ հայտնի  իր տաք աղբյուրներով և հանքային ջրով, որը շշալցվում է մոտակայքում։ Քաղաքը համարվում է գրավիչ իր մեծ ջրվեժի, բնական կամրջի, լճի, անտառների և զբոսանքի արահետների շնորհիվ։ Քաղաքը նաև հայտնի է իբրև Հայաստանի շախմատային կենտրոն։

Տեղավորում  հյուրանոցում։

Գիշերակաց Ջերմուկում։

օր 5

Գորիս/Ջերմուկ - Խոր Վիրապ վանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Շրջագայության շարունակում դեպի Արենի գյուղ, գինու համտես տեղական գործարանում։ Արենին հայտնի է իր գինեգործության պատմությամբ։  Վերջերս կատարված հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել է 6100 տարեկան գինեգործարան և 5 գինու մառան: Հնագետները հայտնաբերել են խաղող քամելու, գինի խմորելու և պահելու համար նախատեսված տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր և սերմեր։ Այս գտածոները վկայում են հնագույն գինեգործության բարձր մակարդակի մասին Հայաստանի տարածքում:

Այնուհետև ուղևորություն դեպի Արարատյան դաշտավայր։։ Այցելություն Խոր Վիրապ վանական համալիր՝ որտեղ  հայոց թագավորի կողմից մեղադրվելով քրիստոնեություն քարոզելու մեջ՝ 13 տարի, խոր զնդանում, բանտարկված է եղել Սբ Գրիգոր Լուսավորիչը։  Այն քրիստոնեական աշխարհի սրբավայրերից մեկն է։ Այստեղից  բացվում է հիասքանչ  տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռ, որ փայլում է իր երկու ձյունափառ գագաթներով։ Խոր Վիրապի շրջակա բլուրներում է կառուցվել Արտաշեսյան Հայաստանի շքեղ մայրաքաղաքը՝Արտաշատը։ Այն  հին աշխարհի սակավաթիվ քաղաքներից  է, որը կառուցվել է հատուկ նախագծմամբ՝  Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալի հեղինակությամբ,որն Հռոմի դեմ պատերազմում պարտությունից հետո  ապաստան էր գտել Հայաստանում։

Ճանապարհի շարունակում դեպի Երևան, գիշերակաց Երևանում:

օր 6

Երևան – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:  Այնուհետև ուղևորություն դեպի Գառնիի Հայաստանում եզակի հեթանոսական տաճար, նվիրված Արևի աստվածությանն՝ Միհրին։ Տաճարն կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ թագավորի (Արշակունյաց հարստություն) կողմից։ Ճանապարհին՝ լուսանկարվելու նպատակով, կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ և շրջակա բնություն։ Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյունաշարով։ Այն հպարտորեն կանգնած է ժայռոտ ելուստի վրա՝ որտեղից բացվում է դեպի անդնդախոր կիրճ  գեղեցիկ տեսարան։  Ամրոցն Արշակունի արքայատոհմի ամառային նստավայրն էր։ Այցելություն մոտակա թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակներ։

Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է   այստեղ երկար ժամանակ պահված  Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի  տառապանքները (այժմ մասունքը  ​​գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):

Ծրագիրը ներառում է ընտանեկան ճաշ գյուղական տանը և  թոնիրի մեջ ավանդական հայկական հացի՝լավաշի  պատրաստման գործընթացի դիտում։

Գիշերակաց Երևանում։

օր 7

Երևան - Շաբաթ

օր 8

Մեկնում - Տեղափոխում օդանավակայան

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը