Յոգայի շրջագայություն Հայաստանում

Յոգա տուր

10 օր / 9 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Հայաստանում  10-օրյա յոգա շրջագայությունը կհամատեղի  դարավոր  մշակույթի հետ հաղորդակցումն, աննկարագրելի գեղեցկության բնաշխարհի վայելքն  և իհարկե  յոգայի երիտասարդացնող սեսիաների անցկացումը:

Դուք հնարավորություն կունենաք հիանալ Սբ Էջմիածնի, Գեղարդավանքի և Խոր Վիրապի պատմական վանական համալիրներով,  կներշնչվեք Սևանա լճի հանգիստ խաղաղությամբ և Ջերմուկի տաք աղբյուրների գեղեցկությամբ։ Կհամտեսեք հնագույն ավանդույթներ ունեցող հայկական գինին և կծանոթանաք գյուղական կյանքին։

Շրջագայությունը նախատեսված է հանգստի,այս հնագույն երկրի հետ հոգևոր կապ ձևավորելու և  հարուստ պատմամշակույթային  ժառանգությանն առնչվելու  համար:

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց,գրանցում։

օր 2

Երևան – Շրջագայություն քաղաքում

Նախաճաշ հյուրանոցում.

Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։

Զբոսնեք Երևանի  կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և մարզահամերգային համալիրով։

Ձեր հարգանքի տուրքը մատուցեք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի  հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։

Այցելեք Մատենադարան (Աշխարհի հիշողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1997 թ.), որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են  ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Այցելեք Մատենադարան՝ հին ձեռագրերի պահպանման ինստիտուտ-թանգարան, որտեղ պահպանվում է հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը: Իր հնագույն ձեռագրերով, սկսյալ 7-րդ դարից, Մատենադարանն իրեն է գրավում գիտնական միջնադարագետներին և մեծ հեղինակություն է վայելում գիտական աշխարհում։

Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող  խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 3

Երևան – Գառնի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված  հեթանոսական տաճար,  նվիրված  Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի  ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։

Գառնի Ճանապարհին  կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և  Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:

Այցելելություն  Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու  ժայռերի << անկման>> ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Վայելեք ավանդական  հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու  ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը,  նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն հնարավորություն կտա ծանոթանալ հայկական կենցաղային մշակույթին,առնչվելով գյուղական կյանքի հետ:

Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 4

Երևան –Սբ Էջմիածին վանք – Զվարթնոց-Երևան

Նախաճաշից հետո  ուղևորություն դեպի Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Այնուհետև ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Տաճարն կառուցվել է Ներսես Երրորդ Հայոց կաթողիկոսի կողմից և ավերվել է հզոր երկրաշարժից 10-րդ դարում։ Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)

Վերադարձ և գիշերակաց Երևանում։

օր 5

Երևան – Ծաղկաձոր – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Ծաղկաձոր՝ անտառապատ լեռներում ծվարած գեղեցիկ,  փոքրիկ քաղաք։.Այն հայտնի է ստվերոտ անտառներով և ծաղկող մարգագետիններով, որոնք գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների և Հայաստանի բնակիչների: Ծաղկաձորն իր գեղեցկությամբ համարվում է «փոքր Շվեյցարիա», որի  է տեսնել, եթե բարձրանաք ավելի բարձր լեռներ 2500 մետր երկարությամբ ճոպանուղով: Ձմռանը ձյունածածկ լանջերն հիանալի վայր են դահուկավազքի համար:  Ճոպանուղու երկրորդ  կանգառում գտնվող սրճարանում կարելի է  մի բաժակ տաք թեյ կամ սուրճ խմել, նախքան շուրջ 2700 մետր բարձրությունից չքնաղ համայնապատկերով հիանալն։ Ձմեռն  այն ժամանակն է, երբ արկած որոնող զբոսաշրջիկներն կարող են վարձել  սքութերներ լեռնային բարձրությունից պատրաստված դահուկուղիներով ստորոտ իջնելու համար։  Սա հիանալի վայր է  2500 մ բարձրության վրա յոգայի անմոռանալի սեանսեր անցկացնելու համար:

Կարճ շրջագայություն բնակավայրում,  այնուհետև հնարավորություն կընձեռնվի  ճոպանուղով բարձրանալու դեպի բարձր լեռնագագաթներ։ Այստեղ ձեր առջև կբացվի հայկական բնաշխարհի  անմոռանալի և հիասքանչ համայնապատկերը: Այցելություն 11-13 դարերում կառուցված Կեչառիս վանական համալիր։

Վերադարձ և գիշերակաց Երևանում։

օր 6

Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Ջերմուկ

Հյուրանոցում նախաճաշից և դուրս գրվելուց հետո ճանապարհորդություն  Արարատյան դաշտավայրով։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ  իր երկու  սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո։

Հաջորդ կանգառը  Վայոց Ձորի Արենի բնակավայրում է,որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, ,  գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին։

Արենիից հետո վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝  Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։ Վանքի կողքի  բաց տարածքը  հիանալի վայր է անկրկնելի գեղեցիկ միջավայրում Յոգայի ժամ անցկացնելու համար։

Ճանապարհորդություն դեպի Ջերմուկ քաղաք՝ հանգստավայր, որը հայտնի է իր բուժիչ տաք հանքային աղբյուրներով, և հիասքանչ բնությամբ։ Զարմանալի չէ, որ այն անվանում են Հայաստանի կանաչ մարգարիտ։

Գիշերակաց Ջերմուկում

օր 7

Հանգիստ Ջերմուկում

Նախաճաշ հյուրանոցում։ Բացօթյա յոգա և քայլարշավ գեղեցիկ կիրճով  դեպի ջրվեժ։ Հնարավորություն Ջերմուկում հանքայի ջրերի լոգանքներ ընդունելու հնարավորություն ։

Գիշերակաց Ջերմուկում։

օր 8

Ջերմուկ – Սելիմի լեռնանցք – Սևան – Դիլիջան – Հաղարծին վանք

Նախաճաշից հետո շարունակեք շրջագայությունն  Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.): Այն ժամանակին որպես հանգստավայր է ծառայել Մետաքսի ուղու ճանապարհորդների համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի խաղացած նշանակալի դերը  հին աշխարհի առևտրական և մշակույթային հարաբերություններում։

Հաջորդ կանգառն  Սևանա լճի մոտ է։  Եվրասիայի ամենամեծ  բարձրադիր լճերից մեկը, ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բնության այս հրաշքն։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա,ասես պահպանելով այն:

Ուղևորությունն այնուհետ կշարունակվի դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝  իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:

Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական թաղամասով , որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։

Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։

Գիշերակաց Սևանում։

օր 9

Հանգիստ Սևանում կամ Դիլիջանում։ Յոգայի օր։

օր 10

Տեղափոխում օդակայան։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը