Հայաստան և Իրան. Քաղաքակրթությունների օրրան
Տարածաշրջանային տուրեր
12 օր / 11 գիշեր
հասանելիություն
Սկսեք 12-օրյա անմոռանալի ճամփորդություն երկու հնագույն քաղաքակրթությունների միջով։ Հայաստան՝ սուրբ վանքերով և հնագույն եկեղեցիներով, արևոտ լեռնաշղթաներով, անդնդախոր կիրճերով և Իրան՝ շքեղ պալատներով, բանաստեղծական շնչով լեցուն այգիներով ու հիասքանչ մզկիթներով։ Այս շրջագայությունը հազարամյա Մետաքսի ճանապարհով է, նրա ոգու արտահայտությամբ՝ պատմության, մշակույթի ու հավատքի միջով։։ Բացահայտեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության վայրերն, համտեսեք տեղական գինին, շրջեք աշխույժ շուկաներում և հիացեք Պերսեպոլիսի ավերակներով։ Մշակութային ուխտագնացություն ժամանակի միջով՝ Արարատից մինչև Սպահան։
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան - տեղափոխում ընտրված հյուրանոց տեղավորում
Գիշերակաց Երևանում։
Երևան - Քաղաքային շրջագայություն - Էջմիածնի Մայր տաճար - Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ - Զվարթնոց տաճար
Նախաճաշ հյուրանոցում։
Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։ Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։
Ուղևորություն Էջմիածին՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը:
Այցելություն Էջմիածնի Մայր տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից զարդեր, գավազաններ,Սբ․ մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:
Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով ապաստանել էր Հայաստանում։ Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն, նախընտրելով նահատակությունը:Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:
630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։
Ճանապարհը շարունակվում է դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոց տաճար 641-661 թթ ։ Այս նախկինում եռաստիճան կառույցը, հենված էր արծիվների պատկերներով հսկա սյուների վրա զարդարված խաղողի , փորագրված վազերով և նռան ճյուղերով։ Պահպանված ավերակները պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոց տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Ավարտեք Ձեր օրը Հանրապետության հրապարակում՝ վայելելով երգող շատրվանների հիասքանչ երաժշտական ներկայացումը։
Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։
Գիշերակաց Երևանում (Ն/-/-)
Երևան – Գառնի տաճար – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՈ) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար, նվիրված Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։
Գառնի Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:
Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու ժայռերի «անկման» ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:
Կամընտրելի․ Հայկական ազգային գործիքի՝ «Դուդուկ»-ի երաժշտական կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով ամբողջությամբ զգալ հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):
Կամընտրելի. վայելեք ավանդական հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը, նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն, 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ինքնությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցի տպավորությունը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:
Վերադարձ և գիշերակաց Երևանում (Ն/-/-)
Երևան - Սևանա լիճ - Դիլիջան - Հաղարծին վանք - Գոշավանք - Երևան
Նախաճաշից հետո ճանապարհորդություն դեպի Սևանա լիճ՝ քաղցրահամ ջրով լեռնային ամենամեծ լճերից մեկը։Այցելություն թերակղզի և Սևանավանք՝ իններորդ դարի եկեղեցի։ Հիացեք Սևանա լճի և շրջակա լեռների գերող տեսարաններով։
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր հանգիստը Սևանա լճում ժամանակ անցկացնելով հարմարավետ զբոսանավում։ Բյուրեղյա մաքուր ջրերում թարմացնող այս զբոսանքը հաճույք կպատճառի զբոսաշրջիկներին։
Շարունակեք ճանապարհորդությունն դեպի Դիլիջան քաղաք, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա» իր փարթամ անտառների և գեղեցիկ բնության պատճառով:
Զբոսնեք Դիլիջանի արհեստագործական թաղամասում, այցելեք տեղացի արհեստավորներին, ովքեր պատրաստում են ավանդական հուշանվերներ՝ պատրաստված փայտից, քարից և կավից:
Ուղևորություն դեպի հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Հաղարծին վանական համալիր (XI–XIII դդ.)։ Անսպասելիորեն հայտնվելով խիտ անտառի ծածկույթից այցելուների առջև՝ վանքը ստեղծում է կորած աշխարհի կախարդական տպավորություն։ Հաղարծինը ներկայացնում է պատմության, մշակույթի և ճարտարապետության մի հոյակապ միասնություն։
Հաղարծինը ուսումնասիրելուց հետո այցելեք Գոշավանք՝ XII-XIII դարերի ուշագրավ համալիր Գոշ գեղատեսիլ գյուղում: Ականավոր գիտնական Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրթական նշանակալի կենտրոն։ Հիացեք վանքի խաչքարերով, ճարտարապետական եզակի լուծումներով ևխաղաղության հանդարտ մթնոլորտով, ուր արտացոլվում է մարդու և բնության մեծ կապը։
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան – Արարատյան դաշտավայր - Խոր Վիրապ վանական համալիր– Արենի գինեգործարան – Գնիշիկի կարմիր ժայռերով կիրճ -Նորավանք –Սիսիան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Արարատյան դաշտավայր։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ իր երկու սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է, որի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը հայտնաբերել են լավ պահպանված հնագույն գինեգործարան։
Այնուհետև վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝ Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և բնության ներդաշնակ ուժը։
Ուղևորություն դեպի Հայաստանի հարավային մաս: Ճանապարհին այցելեք Քարահունջ կամ Զորաց քարեր, որը աշխարհում հնագույն՝ 7500 տարվա աստղադիտարաններից մեկն է: Այն ներկայանում է այցելուին դաշտում ճշգրիտ դասավորված քարերի տեսքով, որոնց մեր փորված անցքերն օգտագործվում էին աստղագիտական դիտարկումների համար: Քարահունջի մոտակայքում հայտնաբերված ժայռապատկերները վկայում են, որ Հայաստանի հին բնակիչները լավ ծանոթ էին աստղագիտությունը։ Քարահունջը զբոսաշրջիկների կողմից անվանվել է «Հայկական Սթոունհենջ»:
Ժամանում Սիսիան, տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց Սիսիանում։ (Ն/-/-)
Սիսիան – «Տաթևի թևեր» ճոպանուղի - Տաթևի վանք – Նորդուզ- Թավրիզ
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանապարհորդություն դեպի Տաթև։ Շարունակեք ուղևորությունը զբոսանքով «ՏաԹևեր»ով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով 5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով, արտասովոր այս երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի 9-13-րդ դարերի հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն։ Վանական համալիրն իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում: Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Այստեղ ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ, և վանականներ:
Տաթև այցելությունից հետո շարունակեք ճանապարհը դեպի հարավ՝ անցնելով Սյունիքի չքնաղ լեռնաշխարհով դեպի Հայաստանի հարավային սահմանամերձ Մեղրի։ Վայելեք Հայկական բնաշխարհի զարմանալի գեղեցկությունը նախքան հասնելը Նորդուզի անցակետ, որտեղ մաքսային և մուտքի ընթացակարգերը անցնելով շարժվեք դեպի Իրան։
Ուղևորություն դեպի Թավրիզ՝ Իրանի հին և մշակութային քաղաքներից մեկը։
Գիշերակաց Թավրիզում։
Թավրիզ – Սուրբ Թադևոս վանք – շրջայց Թավրիզում – Շիրազ
Նախաճաշ հյուրանոցում։ Այնուհետ՝ ուղեւորություն դեպի Սուրբ Թադևոս վանական համալիր, որը հայտնի նաև Սեւ եկեղեցի անունով։ Այն գտնվում է Թավրիզից մոտ 180 կմ հեռավորության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության այս հուշարձանը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը՝ կառուցված 68 թվականին։
Վերադարձ դեպի Թավրիզ, շրջայց քաղաքում՝ այցելություն Կապույտ մզկիթ (Masjed-e Kabud) և Էլ Գոլի այգի (Sheikh Goli), որը հայտնի է XVII դարի լճակով։
Երեկոյան՝ թռիչք դեպի Շիրազ։
Գիշերակաց Շիրազում։
Շիրազ – Պերսեպոլիս – Նաղշէ Ռուստամ – Սպահան
Նախաճաշ հյուրանոցում։ Առավոտյան օրը կմեկնարկի Շիրազի հայտնի սրբավայրերից՝ Նասիր օլ Մոլք մզկիթ այցելությամբ։ Այն առավել հայտնի է որպես Վարդագույն մզկիթ, որտեղ առավոտյան արևի լույսը սքանչելի խաղ է ստեղծում գունավոր ապակիների միջոցով։ Շարունակեք ուղին այցելելով Հաֆեզիե, պարսիկ մեծ բանաստեղծ Հաֆեզի խաղաղ և խորհրդավոր դամբարան։
Այնուհետև մեկնում Պարսկաստանի մշակույթային մարգարիտ հանդիսացող Սպահան,որն իսլամական աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։
Ճանապարհին կանգառ Պերսեպոլիսում, հիմնադրված Աքեմենյան Դարեհ I արքայից արքայի կողմից մ.թ.ա. 518 թ.-ին։ Աքեմենյան կայսրության այս նշանավոր մայրաքաղաքը կառուցված է հսկայական, մասամբ արհեստական բարձունքի վրա և ցնցում է հսկայական պալատների, վիմափոր աստիճանների և փորագրված ժայռապատերի վեհությամբ։
Հաջորդ այցն Նաղշէ Ռոսթամ է, Պերսեպոլիսից 12 կմ հեռավորության վրա գտնվող ժայռափոր դամբարանների հովիտն, որտեղ թաղված են Աքեմենյան չորս արքաներ՝ ներառյալ Դարեհ I-ը և Քսերքսեսը։ Ավելի ներքևում պահպանվել են նաև Սասանյան թագավորական արքայատոհմի շիրիմներ ժայռափոր պատկերներով և գրություններով։
Ճաշ տեղական ռեստորանում։ Շարունակեք ճանապարհը դեպի Սպահան։
Գիշերակաց հյուրանոցում և հանգիստ։
Սպահան – Պարսկական ճարտարապետության գլուխգործոց
Նախաճաշ հյուրանոցում։ Դիմավորեք օրը Իսլամական աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Սպահանում։ Քաղաքը հայտնի է իր պարսկա-իսլամական ճարտարապետությամբ, ծառախիտ պողոտաներով, կամարավոր կամուրջներով, մզկիթներով ու պալատներով։ Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Սպահանը կես աշխարհ է»։
Այցելեք Չեհել Սոթուն պալատ («Քառասուն սյուների պալատ»), որի 20 փայտյա սյուները արտացոլվում են առջևի լճակում՝ ստեղծելով 40-ի պատրանք։ Ներսում կտեսնեք արվեստի հիանալի աշխատանքներ, որմնանկարներ և գունավոր փայտից արարված ցնցող գործեր ։ Այն ընդգրկված է Պարսկական այգիների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։
Այնուհետև շրջայց Նաղշե Ջահան հրապարակում, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը։ Այցելեք Ալի Ղափու պալատը, Իմամ մզկիթը, և Շեյխ Լոտֆոլլահ մզկիթը, որոնք բոլորը հիացնում են իրենց ճարտարապետությամբ, զարդաքանդակներով ու գունավոր սալիկներով։
Շրջայցն ավարտեք Սպահանի հնագույն շուկայում, որտեղ կարող եք գնել ավանդական գորգեր, համեմունքներ և ձեռագործ հուշանվերներ։
Ճաշ տեղական ռեստորանում։
Գիշերակաց Սպահանում։
Սպահան – Հոգևոր մշակույթային խաչմերուկ և կենդանի ժառանգություն
Նախաճաշ հյուրանոցում։ Վերջին լիարժեք օրն է հիասքանչ Սպահանում անցկացրեք նոր բացահայտումներով, որ հանդիպում են յուրաքանչյուր քայլափոխին։
Ձեր շրջայցը կսկսվի Ջամե մզկիթից (Jameh Mosque), որը 2012 թվականից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն արտացոլում է իրանական իսլամական ճարտարապետության գրեթե հազարամյա զարգացումը՝ Սելջուկներից մինչև Սեֆևյան դարաշրջան։
Այնուհետև այցելություն Վանք եկեղեցի (Vank Cathedral)՝ Սպահանի հայկական թաղամասի հոգևոր սիրտը։ Այս տաճարը հայտնի է նաև Սուրբ քույրերի տաճար անունով և հայկական ու պարսկական ճարտարապետական դարավոր ավանդույթների ներդաշնակ ամբողջություն է։ Ներսում՝ գեղեցիկ որմնանկարներ, ոսկեզօծ սեղան և թանգարան, ու ներկայացված է իրանահայ համայնքի պատմությունը։
Շարունակեք դեպի Մոնար Ջոնբան (Monar Jonban)՝ կամ «շարժվող մինարեթներ»։ XIV դարի այս հուշարձանը հայտնի է իր տարօրինակ հատկությամբ՝ երբ մի մինարեթը շարժվում է, մյուսն արձագանքում է։
Ճաշ տեղական ռեստորանում՝ ավանդական իրանական ուտեստների համտեսով։
Գիշերակաց Սպահանում։
Սպահան – Թեհրան | Թագավորների ժառանգություն և մշակութային գանձեր
Նախաճաշ հյուրանոցում, այնուհետեւ տեղափոխում դեպի Սպահանի օդանավակայան՝ Թեհրան թռիչքի համար։
Թեհրանում սկսում ենք շրջագայությունը Գոլեստան պալատից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող կառույցից։ Այս հրաշալի շինությունն ներկայացնում է Կաջարների ժամանակաշրջանի ճարտարապետությունն ու թագավորական շքեղությունը։
Այնուհետ՝ այց Իրանի ազգային թանգարան, որտեղ պահվում է հազարամյակների պատմությունը ներկայացնող մեծ հավաքածո՝ նախապատմական իրեր, Աքեմենյան, Սասանյան դարաշրջանների արձանագրություններ եւ իսլամական շրջանի մագաղաթներ։
Այցելություն Սաադաբադ պալատային համալիր,որը գտնվում է Թեհրանի հյուսիսում՝, կանաչապատ տարածքում։ Սկզբնապես այն ծառայել է Կաջարների ամառանոց և հետագայում ընդլայնվելով բարեկարգվել է Փահլավիների կողմից։
Օրվա վերջում՝ այց Թաջրիշ հրապարակ և շուկա՝ զգալու տեղական կյանքի ավանդական ոգին։
Ճաշ տեղական ռեստորանում։
Գիշերակաց Թեհրանում։
Թեհրան – Մեկնում
Նախաճաշից հետո տեղափոխում դեպի Իմամ Խոմեյնի միջազգային օդանավակայան (IKA) և մեկնում։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
