UNESCO-ի գանձերն Հայաստանում

Մշակութային տուրեր

9 օր / 8 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Սկսեք 8-օրյա գրավիչ ճանապարհորդություն դեպի Հայաստան ՝  հնագույն պատմությամբ, մշակույթով և չնաշխարհիկ բնությամբ հարուստ  քրիստոնյա երկիր: Այս շրջագայությունը կծանոթացնի զբոսաշրջիկներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս կազմող  գանձերի՝ հնագույն վանքերից և միջնադարյան ամրոցներից մինչև Մետաքսի ճանապարհի տեսարժան վայրերն։

Բացահայտեք աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝  կյանքով լեցուն Երևան մայրաքաղաքը ,այցելեք Գառնիի հեթանոս տաճար, հիացեք Սբ Գեղարդավանքի, Սբ Էջմիածին Մայր Տաճարի  և Տաթևի հոգևոր կենտրոններով:  Ճամփորդեք հայոց հիասքանչ բնաշխարհում,անցեք կարմիր ժայռերով Գնիշիկի  կիրճով ,վայելեք Նորավանքի անկրկնելի գեղեցկությունն և ուղևորվեք  Սևանա լիճ։

Մասնակցեք լավաշ թխելու արարողությանն ու հայկական գինու համտեսին,լսեք Դուդուկի ցնցող մեղեդին։ Ընկղմվեք դարերի մշակութային ժառանգության, սուրբ ավանդույթների և լեռնային տեսարժան վայրերի ներդաշնակ խաղաղության մեջ՝ դարձնելով   այս այցելությունն հիշարժան և անմոռանալի:

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան – ամրագրում հյուրանոցում

օր 2

Երևան – Շրջագայություն քաղաքում

Նախաճաշ հյուրանոցում.

Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի  կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։  Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի  հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:

Քաղաքային շրջագայության ընթացքում դուք հնարավորություն կունենաք հիանալ  Սասունցի Դավթի հոյակերտ հուշարձանով։ Այն  ոգեկոչում է «Սասնա ծռեր» ազգային էպոսի հերոսին՝Դավթին, որն իր դյուցազնական պայքարով ազատագրեց հայ ժողովրդին օտարի լծից։ Աշխարհի հնագույն էպոսներից մեկը՝<<Սասնա ծռերը>> ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում։

Այցելեք Մատենադարան (Աշխարհի հիշողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1997 թ.), որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

 Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են  ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Այցելեք Երևանի Արամ Խաչատրյանի տուն թանգարան՝ նվիրված հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքին և ժառանգությանը։ Թանգարանը ցուցադրում է նրա անձնական իրերի, ձեռագրերի, երաժշտական ​​պարտիտուրների և ձայնագրությունների հարուստ հավաքածու: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի շրջանակներում թանգարանը պահպանում է արժեքավոր փաստաթղթեր և ցուցանմուշներ, որոնք ընդգծում են Խաչատրյանի նշանակալի ներդրումը դասական երաժշտության և համաշխարհային մշակութային ժառանգության մեջ: Նրա ստեղծագործությունները հանրաճանաչ են և այնպիսի գործեր, ինչպիսիք են Գայանեի «Սրերով պարը»,  Սպարտակի ադաջիոն և  Ֆրիգիան, խորապես սիրված են ողջ աշխարհում:

Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող  խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 3

Երևան – Գառնի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված  հեթանոսական տաճար,  նվիրված  Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի  ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։

 Գառնի Ճանապարհին  կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և  Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:

Կամընտրելի.  4×4 մեքենաներով  այցելելություն  Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու  ժայռերի << անկման>> ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց  Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:

Կամընտրելի Հայկական ազգային  ​​գործիքի՝ «Դուդուկ»-ի  երաժշտական  կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով  ամբողջությամբ զգալ  հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):

Կամընտրելի. վայելեք ավանդական  հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու  ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը,  նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն, 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 4

Երևան – Զվարթնոց տաճար –Սբ Էջմիածին մայրավանք – Սուրբ Հռիփսիմե, Սբ Գայանե, Խոր Վիրապ եկեղեցիներ- Նորավանք – Արենի գինու գործարան – Գորիս

Նախաճաշից հետո այցելություն Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից՝ Զվարթնոցի տաճար: 641-661թվականներին կառուցված այս գլուխգործոցն  իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից և հայ ճարտարապետական մտքի թռիչքն է մարմնավորում: Պահպանված բեկորներն անգամ պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոցն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Այնուհետև ուղևորություն դեպի Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով  Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով  ապաստանել էր  Հայաստանում։  Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն  հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն,  նախընտրելով նահատակությունը:Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:

630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա  նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։

Շարունակեք ճանապարհորդությունը դեպի Արարատյան դաշտավայր։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ  իր երկու  սպիտակ գագաթներով:

 Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Խոր Վիրապից հետո վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝  Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են  դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։  Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։

Այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը  հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի,ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր: 6100 տարվա վաղեմության գինեգործարանն ու մառանը պահպանված վիճակում էին: Հայտնաբերվեցին խաղողի մամլիչներ, խմորման և պահեստավորման տարաներ, հողի մեջ թաղված կարասներ: 2008 թվականին պեղվեց նաև 5500 տարվա վաղեմության հնագույն կաշվե կոշիկ, ինչն հետարքրքիր վկայություն է Հայաստանի հնագույն բնակիչների բարձր զարգացած կենցաղային մշակույթի մասին:

Շարունակեք ճանապարհը դեպի Գորիս։

 Գորիսում. (Ն/-/-)

օր 5

Գորիս - Տաթևի վանական համալիր - Սելիմի լեռնանցք - Նորատուս - Սևանավանք

Սկսեք ձեր օրը զբոսանքով «ՏաԹևեր» ճոպանուղով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով  5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով արտասովոր այս երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի  9-13-րդ դարերի  հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն։ Վանական համալիրն  իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում:  Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Այստեղ  ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ,  և վանականներ:

Շարունակեք շրջագայությունն  Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.): Այն ժամանակին որպես հանգստավայր է ծառայել Մետաքսի ուղու ճանապարհորդների համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի խաղացած նշանակալի դերը  հին աշխարհի առևտրական և մշակույթային հարաբերություններում։

Հաջորդ կանգառն Նորատուսում է՝ գեղատեսիլ գյուղ, որը գտնվում է Սևանա լճի ափին:  Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը  հանրահռչակ է իր  զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:

Սևանը Եվրասիայի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա,ասես պահպանելով այն:

 Սևանում. (Ն/-/-)

օր 6

Սևանա լիճ – Դիլիջան – Հաղպատ, Սանահին վանական համալիրներ – Օձունի վանք

Կամընտրելի. Նախաճաշից հետո հարստացրեք ձեր զգացողություններն Սևանա լճում նավակային զբոսանքով: Բյուրեղյա ջրերում առավոտյան հանգստացնող զբոսանքը, շրջակա լեռների  բնապատկերների հիասքանչ համայնապատկերը, թարմացնող զեփյուռը,  հանգստություն և բերկրանք կպատճառեն ձեզ:

 Նախաճաշից հետո ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝  իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:

Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով

Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։

Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:

Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ գործում էր ավելի քան 500 հոգուց կազմված միաբանություն: Վանական համալիրի հնագույն կառույցներից են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները  և Սուրբ Գրիգորի մատուռը, որոնք թվագրվում են 10-12րդ դարերով։

Սանահինի դպրոցը, որ հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի էր հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։

Սանահինից անմիջապես արևելք գտնվող Հաղպատի վանքը նույնքան գրավիչ է և ճարտարապետական ​​ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Որպես կրոնական և կրթական նշանավոր կենտրոն՝ Հաղպատավանքն իր վերելքն ապրեց 10-13-րդ դարերում:  Սուրբ Նշան եկեղեցին, սեղանատունը,  Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները,  դասվում են միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշների շարքին: Համալիրի ամենատպավորիչ կառույցներից է զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին: Սանահինի նման, Հաղպատում ժամանակին եղել է գրատուն, ձեռագրատուն  և բժշկական դպրոց: Հատկանշական է, որ Հաղպատի վանականներից  է եղել անվանի ազգային բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։

  Այս ճանապարհորդության հաջորդ նշանակալից կանգառն Լոռվա մարզի Օձուն գյուղում է։  VI դարով թվագրվող Օձունի Սբ Աստվածածին վանքը վաղ քրիստոնեական հայկական ճարտարապետության ուշագրավ օրինակ է։  Այն գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է և իր արտաքին կամարաշար սրահով, աղոթասրահով ասես   Հայաստանի հարուստ հոգևոր ժառանգության վկայություն լինի: Վանքն էական դեր է խաղացել տարածաշրջանում քրիստոնեության վաղ տարածման գործում,եղել է  մշակութային և հոգևոր կարևոր կենտրոն։

 Եկեղեցու բարձունքից կարելի է հիանալ Դեբեդի կիրճի տպավորիչ համայնապատկերով,   ապշեցուցիչ բնության և մարդկային հանճարի ներդաշնակ ուժով:

Գիշերակաց Օձունում (Ն/-/-)

օր 7

Օձուն – Գյումրի – Սև բերդ – Շրջայց Գյումրիում

Նախաճաշից հետո մեկնում ենք Գյումրի՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, որը գտնվում է Երևանից 130 կմ հեռավորության վրա։ Այն Շիրակի մարզի կենտրոնն է,  հայտնի  իր յուրահատուկ մշակութային ավանդույթներով և հյուրընկալ մթնոլորտով: Զբոսանք պատմական Կումայրի թաղամասով: Այստեղ են գտնվում տասնութերորդ և տասնիններորդ դարերի յուրահատուկ ճարտարապետական ​​ոճով  կառուցված բազմաթիվ մշակութային շինություններ, որոնք ասես վերստեղծում  են  տիպիկ հայկական քաղաքի հարմարավետ միջավայրը:

Գյումրին հայտնի է նաև իր դարավոր դարբնագործական ավանդույթներով, որն 2023 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Քաղաքի  արհեստագործական վարպետությունն փոխանցվել է սերնդեսերունդ և ձևավորվել են ընտանիքներ որոնք պահպանում են ավանդական մետաղագործության բարդ տեխնոլոգիաները: Գյումրեցի դարբինները հայտնի են կենցաղային գործիքներ, զենքեր և զարդարվեստի իրեր դարբնելու իրենց հմտությամբ։

Այցելություն Գյումրիի Սև բերդ, որը կառուցվել է 19-րդ դարում Ռուսական կայսրության օրոք: Բերդը նախատեսված էր քաղաքը հնարավոր ներխուժումներից պաշտպանելու համար։ Նրա անունը՝ «Սև ամրոց», գալիս է հրաբխային քարի մուգ գույնից, որն օգտագործվել է  կառուցման ժամանակ: Բերդից բացվում են համայնապատկերային տեսարաններ դեպի Գյումրի և շրջակա բնաշխարհն։

Գիշերակաց  Գյումրիում (Ն/-/-)

օր 8

Գյումրի – Երերույքի վանք – Օշական – Երևան

Նախաճաշից հետո Գյումրիից Երևան ճանապարհորդելիս այցելություն Երերույքի եռանավ բազիլիկ եկեղեցի՝ IV-V դարերի վաղ քրիստոնեական հիասքանչ հուշարձան: Այս ճարտարապետական ​​գլուխգործոցը Հայաստանի հարուստ եկեղեցական պատմության վկայությունն է և իր պատմամշակութային նշանակության համար ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում: Գեղեցիկ բնապատկերի ներքո՝  բազիլիկ տաճարի ավերակներն արտացոլում են վաղ քրիստոնեական ճարտարապետական ​​ավանդույթների և ազգային մշակույթային ինքնատիպության   յուրահատուկ միաձուլման ներդաշակ համակցումը:

Համալիրն  ժամանակին եղել է  պաշտամունքի և ուխտագնացության կարևոր կենտրոն և այսօր էլ դեպ իրեն է գրավում մասնագետ գիտնականներին ու զբոսաշրջիկներին։

Շարունակեք դեպի Օշական պատմական գյուղ, որը մեծ նշանակություն ունի հայ մշակույթային ժառանգության համար: Գարնանը  ճանապարհի երկայնքով ճամփորդելիս, դուք հնարավորություն կունենաք դիտել արագիլների բնադրումը։ Այս հոյակապ թռչունները տարածաշրջանի այցեքարտերից են և նրանց հետ հանդիպումն հաճախ կապում են հաջողության և գարնան գալուստի հետ:

Օշական ժամանելուն պես այցելեք  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Հարգանքի տուրք մատուցեք նրա շիրիմին և ծանոթացեք հայոց այբուբենի ստեղծման հրաշալի պատմությանը։ նրա ուշագրավ ավանդի մասին հայ մշակույթի և լեզվի պահպանման գործում: Մ.թ. 405 թ.հայոց Այբուբենի գյուտը թույլ տվեց հայ ժողովրդին գրել սեփական լեզվով՝  ձևավորելով հայագիր մշակույթային արժեհամակարգի մեծարժեք գանձարան։

Հայերեն այբուբենն ավելին է, քան գրային համակարգ. այն մշակութային հարստություն է, որը կենսական դեր է խաղացել ազգի պատմության, հավատքի և գրականության պահպանման գործում:

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2019 թվականին  «Հայ գրական արվեստը և նրա մշակութային արտահայտությունները» ճանաչվել են որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս՝   ներկայանալով իբրև գրերի հարուստ մշակույթ և դրանց բազմազան կիրառություններ ունեցող ստողծագործ ազգ։

 Հայկական տառերը հայտնի են իրենց գեղագրությամբ՝ հաճախ գրիչներն ,, ծաղկում,, էին ձեռագիր մատյաններն  թռչունների, կենդանիների և առասպելական արարածների նմանվող հայոց թռչնագրերով։

Շարունակեք ուղևորությունը դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 9

Տեղափոխում օդանավակայան: Մեկնում

Գները տրվում են մեկ անձի համար DBL սենյակում ԱՄՆ դոլարով

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Մասնակիցների թիվՄանդարին 3* կամ նմանատիպԱնի Սենթրալ Ինն 4*Անի Գրանդ հյուրանոց 4+*
2133013601425
49159461010
6810840905
8710740810
10655685750
15595615680
20545565630
25515535600
30510530595
35495515575
Միանվագ հավելավճար185200250

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Կացություն հյուրանոցներում. 4 գիշեր Երևանում, 1 գիշեր Գորիսում, 1 գիշեր Սևանում, 1 գիշեր Օձունում, 1գիշեր Գյումրիում.
  • BB (նախաճաշ հյուրանոցներում)
  • Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
  • Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություն՝ ըստ ծրագրի. Մատենադարան, Գառնու տաճար, Արամ Խաչատրյանի թանգարան, Էջմիածնի թանգարան, Զվարթնոց տաճար
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի.
  • Տաթևի ճոպանուղու երկկողմանի տոմսեր
  • Գինու համտես Արենիում
  • Ընտրովի այցելություն Nairian Bio-Cosmetic բուտիկ՝ իրենց գործունեության և արտադրանքի հետ ծանոթությամբ: Հյուրերին ջերմորեն կընդունեն առաջարկելով բուսական թեյերի և չոր մրգերի ընտրանի

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • 1ժամյա էքսկուրսիա կոնյակի գործարան, ներառյալ մուտքի տոմսեր և համտես
  • Գառնու ձոր հասնելու համար 4x4 մեքենայի վարձույթ
  • ճաշ ընտանեկան միջավայրում՝ լավաշ պատրաստելու ցուցադրությամբ
  • Գեղարդի վանական համալիրում պրոֆեսիոնալ կատարմամբ հոգևոր երաժշտության համերգ
  • Հայկական ազգային նվագարանի՝ դուդուկի կատարում (20 րոպե)
  • Նավարկություն Սևանա լճով (1 ժամ)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը