Արևային,գեղեցիկ Հայաստան
Մշակութային տուրեր
7 օր / 6 գիշեր
հասանելիություն
2024թ. նոյեմբեր – 2025թ. փետրվար
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան
Ժամանում Երևան։ Տեղափոխում դեպի ընտրված հյուրանոց
Քաղաքային շրջագայություն Երևանում
Նախաճաշ հյուրանոցում։
Շրջագայություն հին և միևնույն ժամանակ ժամանակակից գեղեցիկ երևանում։ Զբոսանք քաղաքի կենտրոնում, որ ներառում է ծանոթացում Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի,Աբովյան փողոցի, օպերայի և բալետի շենքի, խորհրդարանի և ՀՀ նախագահի նստավայրի, պետական համալսարանի, Մայր Հայաստան հուշարձանի, Մարզահամերգային համալիրի հետ։ Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան, ինչպես նաև Ցեղասպանության թանգարան, որը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակն։
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից՝ Մոնումենտից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։
Այցելություն Կովկասի մեծ և ամենահին մզկիթներից մեկը՝ «Կապույտ մզկիթը», որը գտնվում է Երևանի սրտում:
Երևան - Սևանա լիճ – Դիլիջան՝«Հայկական Շվեյցարիա» - Երևան
Նախաճաշ հյուրանոցում: Մեքենայով ուղևորություն դեպի Սևանա լիճ, որը Հայաստանի հրաշալիքներից մեկն է: Այս կապույտ լիճը Եվրասիայի ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է: Պարզ և արևոտ օրը ջուրը հաճախ խորը փիրուզագույն է: Լճի ընդհանուր մակերեսը 940 կմ² է: Վերելք թերակղզի, որտեղից բացվում է Սևանա լճի և շրջակա լեռների հմայիչ տեսարան: Այցելություն 9-րդ դարում կառուցված Սևանավանք, որը դարեր շարունակ վեհորեն կանգնած է բարձունքի վրա՝ ասես հսկելով յիճը:
Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, ինչպես նաև իր բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով:
Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով , որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ:
Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։ Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
2005 թվականին վանք այցելելուց հետո, Նորին Մեծություն Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին առատաձեռն նվիրատվություն կատարեց վանքի վերանորոգման և պահպանման համար՝ իբրև մարդկության հարուստ պատմության գեղեցիկ վկայության:
Վերադարձ և գիշերակաց Երևանում:
Երևան – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Այցելություն Գառնիում գտնվող արևի աստծոն՝ Միհրին նվիրված Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար։Այն կառուցվել է մթ․ 77 թվականին հայ Արշակունի Տրդատ թագավորի կողմից։ Ճանապարհին լուսանկարչական կանգառ Չարենցի կամարի մոտ։ Այցելություն թագավորական պալատի և բաղնիքի հնավայրեր։
Կամընտրելի․ Ընտանեկան ճաշ մասնավոր գյուղական տանը, հայկական ավանդական հացի՝լավաշի հարյուրամյակներ շարունակվող տեխնոլոգիայով պատրաստման ցուցադրությամբ։
Շարունակեք շրջագայությունը դեպի հայ ճարտարապետական մտքի թռիչքներից մեկը հանդիսացող կիսաքարանձավային Գեղարդավանք, որը թվագրվում է 12-13-րդ դարերով և իր անունը ստացել է Սուրբ Գեղարդից։ Խաչված Քրիստոսի մարմինը խոցած Սուրբ մասունքը Հայաստան էր բերվել Սբ Թադեոս առաքյալի կողմից և նախքան Սբ Էջմիածին տեղափոխելը,դարեր շարունակ պահպանվում էր վանական համալիրում։
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Երևան - Արարատյան դաշտավայր - Խոր Վիրապ վանք - Գնիշիկի կարմիր ժայռերով կիրճ - Նորավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Արարատյան դաշտավայրով, այցելություն Խոր Վիրապ վանական համալիր, որը քրիստոնեական աշխարհի սուրբ վայրերից է։ Այստեղից բացվում է բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանը, որը փայլում է իր երկու սպիտակ գագաթներով։ Խոր Վիրապ այցելելուց հետո շարունակեք ճանապարհը դեպի Գնիշիկի կիրճ, որի նեղ ճանապարհն անցնում է վեր խոյացած ժայռերի միջով՝ որոնք աստիճանաբար գունափոխվում են մոխրագույնից կարմիրի։
Ճանապրհորդության հաջորդ նպատակակետը Նորավանք (13-14 դդ.) վանական համալիրն է։ Ուղևորությունն անցնում է անհավանական գեղեցիկ կարմրագույն ժայռաբեկորներով ամփոփված լեռնային ճանապարհով և այնքան տպավորիչ է,որ այցելուները չեն կարողանում դիմադրել մեքենայից դուրս գալու և քայլքով դեպի վանք բարձրանալու գայթակղությանն
Վերադարձ Երևան, գիշերակաց։
Երևան - Ծաղկաձոր - Շոփինգ Երևանում
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Ծաղկաձոր քաղաք՝ անտառապատ լեռների կախարդական վայր։ Կարճ զբոսանք քաղաքում։ Այցելություն Կեչառիս վանք / 11-13 դդ/։ Հնարավորություն բարձրանալու լեռնագագաթ ճոպանուղով, որտեղից կարելի է հիանալ լեռների և բնաշխարհի հիասքանչ համայնապատկերով։
Վերադարձ Երևան։ Այցելություն Մրգերի շուկա և Վերնիսաժ՝ բացօթյա ցուցահանդես-շուկա։ Գնումներ կատարելու համար շոփինգ Դալմա Գարդեն, «Երևան Մոլ» կամ «Մեգա Մոլ» առևտրային կենտրոններից մեկում։
Գիշերակաց Երևանում։
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Մեկնում։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| 3* Mandarin հյուրանոց | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց/երկտեղանոց սենյակում | 655 | 500 | 440 | 395 | 350 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 125 | 125 | 125 | 125 | 125 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 620 | 475 | 410 | 365 | 315 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 190 | 190 | 190 | 190 | 190 |
| 4* Ani Central Inn հյուրանոց | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց/երկտեղանոց սենյակում | 685 | 530 | 475 | 425 | 380 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 125 | 125 | 125 | 125 | 125 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 655 | 500 | 440 | 395 | 345 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 255 | 255 | 255 | 255 | 255 |
| 4* Անի Պլազա | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց/երկտեղանոց սենյակում | 725 | 570 | 515 | 465 | 420 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 165 | 165 | 165 | 165 | 165 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 685 | 530 | 475 | 425 | 380 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 255 | 255 | 255 | 255 | 255 |
| 4* Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոց | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց/երկտեղանոց սենյակում | 720 | 560 | 510 | 465 | 410 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 155 | 155 | 155 | 155 | 155 |
| 4+* Անի Գրանդ | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց/երկտեղանոց սենյակում | 760 | 600 | 550 | 515 | 460 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 185 | 185 | 185 | 185 | 185 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 690 | 540 | 480 | 435 | 385 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 195 | 195 | 195 | 195 | 195 |
| 4+* Մեսիեր | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց/երկտեղանոց սենյակում | 800 | 640 | 590 | 535 | 490 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 205 | 205 | 205 | 205 | 205 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 730 | 580 | 520 | 475 | 425 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 225 | 255 | 255 | 255 | 255 |
| 4+* Ռամադա հյուրանոցներ և համարներ | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց/երկտեղանոց սենյակում | 780 | 625 | 570 | 525 | 470 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 190 | 190 | 190 | 190 | 190 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 750 | 595 | 535 | 490 | 440 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 195 | 195 | 195 | 195 | 195 |
| 5* Radisson Blu հյուրանոց | 2-3 մեծահասակ | 4-5 մեծահասակ | 6-7 մեծահասակ | 8-9 մեծահասակ | 10-15 մեծահասակ |
|---|---|---|---|---|---|
| Մեկ մեծահասակի համար երկտեղանոց/երկտեղանոց սենյակում | 865 | 710 | 655 | 610 | 560 |
| Երկտեղանոց լրացուցիչ վճար | 225 | 225 | 225 | 225 | 225 |
| Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 825 | 670 | 615 | 570 | 520 |
| 6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում | 210 | 210 | 210 | 210 | 210 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն (6 գիշեր Երևանում)
- Նախաճաշ
- Տրանսպորտային ծառայություններ ըստ ծրագրի
- Զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
- Գառնի տաճարի մուտքի տոմսի վճար
- Ծաղկաձորի ճոպանուղու տոմսի վճար (1-ին կայան և վերադարձ)
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- Վիզա
- Ընտանեկան ճաշ Գառնիում
- Սննդի լրացուցիչ վճար
- Անձնական ծախսեր և թեյավճարներ ուղեկցորդի և վարորդի համար
