Արևային,գեղեցիկ Հայաստան

Մշակութային տուրեր

7 օր / 6 գիշեր

հասանելիություն

մարտ 2026 – հոկտեմբեր 2026

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան

Ժամանում Երևան։ Տեղափոխում դեպի ընտրված հյուրանոց

օր 2

Քաղաքային շրջագայություն Երևանում

Նախաճաշ հյուրանոցում։

Շրջագայություն  հին  և միևնույն ժամանակ ժամանակակից գեղեցիկ  երևանում։ Զբոսանք  քաղաքի կենտրոնում, որ ներառում է ծանոթացում  Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի,Աբովյան փողոցի,  օպերայի և բալետի շենքի, խորհրդարանի և ՀՀ նախագահի նստավայրի, պետական ​​համալսարանի, Մայր Հայաստան հուշարձանի, Մարզահամերգային համալիրի հետ։ Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան, ինչպես նաև Ցեղասպանության  թանգարան, որը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակն։

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից՝ Մոնումենտից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և   Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Այցելություն Կովկասի մեծ և ամենահին մզկիթներից մեկը՝ «Կապույտ մզկիթը», որը գտնվում է Երևանի սրտում:

օր 3

Երևան - Սևանա լիճ – Դիլիջան՝«Հայկական Շվեյցարիա» - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Մեքենայով ուղևորություն դեպի Սևանա լիճ, որը Հայաստանի հրաշալիքներից մեկն է: Այս կապույտ լիճը Եվրասիայի ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է: Պարզ և արևոտ օրը ջուրը հաճախ խորը փիրուզագույն է: Լճի ընդհանուր մակերեսը 940 կմ² է: Վերելք թերակղզի, որտեղից բացվում է Սևանա լճի և շրջակա լեռների հմայիչ  տեսարան: Այցելություն 9-րդ դարում կառուցված Սևանավանք, որը դարեր շարունակ  վեհորեն կանգնած է բարձունքի վրա՝ ասես հսկելով յիճը:

Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, ինչպես նաև իր բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով:

Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով , որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ:

Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։ Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:

2005 թվականին վանք այցելելուց հետո, Նորին Մեծություն Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին առատաձեռն նվիրատվություն կատարեց  վանքի վերանորոգման և պահպանման համար՝ իբրև  մարդկության հարուստ պատմության գեղեցիկ վկայության:

Վերադարձ և գիշերակաց  Երևանում:

օր 4

Երևան – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Այցելություն Գառնիում գտնվող  արևի աստծոն՝ Միհրին  նվիրված Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար։Այն կառուցվել է մթ․ 77 թվականին հայ Արշակունի Տրդատ թագավորի կողմից։ Ճանապարհին լուսանկարչական կանգառ Չարենցի կամարի մոտ։ Այցելություն  թագավորական պալատի և  բաղնիքի հնավայրեր։

Կամընտրելի․ Ընտանեկան ճաշ մասնավոր գյուղական տանը, հայկական ավանդական հացի՝լավաշի հարյուրամյակներ շարունակվող տեխնոլոգիայով պատրաստման ցուցադրությամբ։

Շարունակեք շրջագայությունը դեպի հայ ճարտարապետական մտքի թռիչքներից մեկը հանդիսացող կիսաքարանձավային Գեղարդավանք, որը թվագրվում է 12-13-րդ դարերով և իր անունը ստացել է Սուրբ Գեղարդից։ Խաչված Քրիստոսի մարմինը խոցած Սուրբ մասունքը Հայաստան էր  բերվել Սբ Թադեոս առաքյալի կողմից և նախքան Սբ Էջմիածին տեղափոխելը,դարեր շարունակ պահպանվում էր վանական համալիրում։

Վերադարձ և գիշերակաց Երևանում։

օր 5

Երևան - Արարատյան դաշտավայր - Խոր Վիրապ վանք - Գնիշիկի կարմիր ժայռերով կիրճ - Նորավանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն  Արարատյան դաշտավայրով, այցելություն Խոր Վիրապ վանական համալիր, որը քրիստոնեական աշխարհի սուրբ վայրերից  է։ Այստեղից բացվում է բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանը, որը փայլում է իր երկու սպիտակ գագաթներով։ Խոր Վիրապ այցելելուց հետո շարունակեք ճանապարհը դեպի Գնիշիկի կիրճ, որի նեղ ճանապարհն անցնում է վեր խոյացած ժայռերի միջով՝ որոնք աստիճանաբար գունափոխվում են մոխրագույնից կարմիրի։

Ճանապրհորդության հաջորդ նպատակակետը Նորավանք (13-14 դդ.) վանական համալիրն է։ Ուղևորությունն անցնում է  անհավանական գեղեցիկ կարմրագույն ժայռաբեկորներով ամփոփված լեռնային ճանապարհով և այնքան տպավորիչ է,որ  այցելուները չեն կարողանում դիմադրել մեքենայից դուրս գալու և  քայլքով դեպի վանք բարձրանալու գայթակղությանն

Վերադարձ  Երևան, գիշերակաց։

օր 6

Երևան - Ծաղկաձոր - Շոփինգ Երևանում

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն Ծաղկաձոր  քաղաք՝ անտառապատ լեռների կախարդական վայր։ Կարճ զբոսանք  քաղաքում։ Այցելություն Կեչառիս վանք / 11-13 դդ/։ Հնարավորություն բարձրանալու լեռնագագաթ ճոպանուղով, որտեղից կարելի է հիանալ լեռների և բնաշխարհի հիասքանչ համայնապատկերով։

Վերադարձ  Երևան։ Այցելություն Մրգերի շուկա և Վերնիսաժ՝ բացօթյա ցուցահանդես-շուկա։ Գնումներ կատարելու համար շոփինգ Դալմա Գարդեն, «Երևան Մոլ» կամ «Մեգա Մոլ» առևտրային կենտրոններից մեկում։

Գիշերակաց Երևանում։

օր 7

Մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։  Տեղափոխում  «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Մեկնում։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

3* Mandarin հյուրանոց 2-3 մեծահասակ4-5 մեծահասակ6-7 մեծահասակ8-9 մեծահասակ10-15 մեծահասակ
Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում 290450225700199800181300157250
Երկտեղանոց լրացուցիչ վճար5550055500555005550055500
Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում262700199800173900155400131350
6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում7955079550795507955079550
4* Ani Central Inn հյուրանոց2-3 մեծահասակ4-5 մեծահասակ6-7 մեծահասակ8-9 մեծահասակ10-15 մեծահասակ
Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում 303400238650212750194250170200
Երկտեղանոց լրացուցիչ վճար6845068450684506845068450
Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում275650210900185000166500142450
6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում9065090650906509065090650
4* Անի Պլազա2-3 մեծահասակ4-5 մեծահասակ6-7 մեծահասակ8-9 մեծահասակ10-15 մեծահասակ
Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում 323750259000240500214600190550
Երկտեղանոց լրացուցիչ վճար6105061050610506105061050
Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում286750222000197950177600153550
6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում101750101750101750101750101750
4* Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոց2-3 մեծահասակ4-5 մեծահասակ6-7 մեծահասակ8-9 մեծահասակ10-15 մեծահասակ
Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում 327450262700236800218300194250
Երկտեղանոց լրացուցիչ վճար8695086950869508695086950
5* Անի Գրանդ հյուրանոց2-3 մեծահասակ4-5 մեծահասակ6-7 մեծահասակ8-9 մեծահասակ10-15 մեծահասակ
Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում 329300264550238650220150196100
Երկտեղանոց լրացուցիչ վճար8325083250832508325083250
Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում288600225700199800179450157250
6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում7955079550795507955079550
4+* Մեսիեր հյուրանոց2-3 մեծահասակ4-5 մեծահասակ6-7 մեծահասակ8-9 մեծահասակ10-15 մեծահասակ
Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում 344100279350253450234950210900
Երկտեղանոց լրացուցիչ վճար9250092500925009250092500
Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում303400214600214600194250172050
6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում9435094350943509435094350
4+* Ռամադա հյուրանոց և համարներ 2-3 մեծահասակ4-5 մեծահասակ6-7 մեծահասակ8-9 մեծահասակ10-15 մեծահասակ
Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում 375550310800284900266400242350
Երկտեղանոց լրացուցիչ վճար101750101750101750101750101750
Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում308950244200218300199800177600
6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում9065090650906509065090650
5* Radisson Blu հյուրանոց 2-3 մեծահասակ4-5 մեծահասակ6-7 մեծահասակ8-9 մեծահասակ10-15 մեծահասակ
Մեկ մեծահասակի համար երկտեղանոց սենյակում 375550310800284900266400242350
Երկտեղանոց լրացուցիչ վճար107300107300107300107300107300
Երրորդ մեծահասակի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում327450262700236800218300194250
6-12 տարեկան երեխայի համար լրացուցիչ մահճակալի վճար երկտեղանոց սենյակում8695086950869508695086950

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Կեցություն (6 գիշեր Երևանում)
  • Նախաճաշ
  • Տրանսպորտային ծառայություններ ըստ ծրագրի
  • Զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
  • Գառնի տաճարի մուտքի տոմսի վճար
  • Ծաղկաձորի ճոպանուղու տոմսի վճար (1-ին կայան և վերադարձ)

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • Վիզա
  • Ընտանեկան ճաշ Գառնիում
  • Սննդի լրացուցիչ վճար
  • Անձնական ծախսեր և թեյավճարներ ուղեկցորդի և վարորդի համար

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը