Հետաքրքիր Հայաստան

Մշակութային տուրեր

5 օր / 4 գիշեր

հասանելիություն

Մարտ 2026 – Հոկտեմբեր 2026

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան

Ժամանում Երևան։ Տեղափոխում  ընտրված հյուրանոց։

 

 

օր 2

Քաղաքային շրջագայություն Երևանում

Նախաճաշ հյուրանոցում։

Շրջագայություն  հին  և միևնույն ժամանակ ժամանակակից, գեղեցիկ  Երևանում։ Զբոսանք  քաղաքի կենտրոնում, որ ներառում է ծանոթացում  Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի,Աբովյան փողոցի,  օպերայի և բալետի շենքի, խորհրդարանի և ՀՀ նախագահի նստավայրի, պետական ​​համալսարանի, Մայր Հայաստան հուշարձանի, Մարզահամերգային համալիրի հետ։ Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան, ինչպես նաև Ցեղասպանության  թանգարան, որը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակն։

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից՝ Մոնումենտից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և   Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։

 

օր 3

Երևան – Ծաղկաձոր - Սևանա լիճ – Դիլիջան՝«Հայկական Շվեյցարիա» - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր։  Ամռանն այս բնակավայրի ստվերոտ անտառներն ու ծաղկող մարգագետինները դեպ իրենց են ձգում  բազմաթիվ զբոսաշրջիկների և Հայաստանի բնակիչներին Հնարավորություն բարձրանալու լեռնագագաթ ճոպանուղով, որտեղից կարելի է հիանալ լեռների և բնաշխարհի հիասքանչ համայնապատկերով։ Այցեյություն Կեչառիս վանական համալիր ( 11-13-րդ դդ․ )։

Ուղևորության շարունակում դեպի Սևանա լիճ, որը Հայաստանի հրաշալիքներից մեկն է: Այս կապույտ լիճը Եվրասիայի ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է: Պարզ և արևոտ օրը ջուրը հաճախ խորը փիրուզագույն է: Լճի ընդհանուր մակերեսը 940 կմ² է: Վերելք թերակղզի, որտեղից բացվում է Սևանա լճի և շրջակա լեռների հմայիչ  տեսարան: Այցելություն 9-րդ դարում կառուցված Սևանավանք, որը դարեր շարունակ  վեհորեն կանգնած է բարձունքի վրա՝ ասես հսկելով յիճը:

Այնուհետև այցելություն  լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, ինչպես նաև իր բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով: Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով , որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ:

Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է:

Վերադարձ Երևան, գիշերակաց։

 

օր 4

Երևան – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Գառնիի ամրոց  ուղևորության ընթացքում լուսանկարվելու նպատակով կանգառ կանգառ Չարենցի կամարի մոտ։  Այցելություն Գառնիի ամրոցում գտնվող Արևի Աստված Միհրին նվիրված հեթանոսական տաճար և թագավորական պալատի ու բաղնիքի ավերակներ։

Հունարեն արձանագրությունների համաձայն՝ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ թագավորի (Արշակունյաց արքայատոհմ) կողմից: Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյունաշարով: Այն հպարտորեն կանգնած է բարձր ելուստի վրա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի անդնդախոր կիրճ:

Կամընտրելի․ Ընտանեկան ճաշ գյուղական տանը, ուր ականատես կլինեք թոնիրի  լավաշի  պատրաստման գործընթացին՝ օգտագործվում էնույն հին տեխնոլոգիան, ինչ հարյուրավոր տարիներ առաջ։

Ուղևորության շարունակում դեպի Գեղարդավանք՝ XII-XIII դարերի  եզակի,մասամբ քարանձավափոր վանական համալիր: Անվանակոչվել է սրբավայրն  խաչված Քրիստոսի մարմինը խոցած Սբ Գեղարդի անունով, որը այստեղ է բերվել Թադեոս առաքյալի կողմից։

Վերադարձ դեպի Երևան։ Այցելություն Մրգերի շուկա։ Այնուհետև Վերնիսաժ՝ արհեստագործության և արվեստի գործերի բացօթյա ցուցահանդես-շուկա։ Շոփինգի համար այցելություն Դալմա Գարդեն, «Երևան Մոլ» կամ «Մեգա Մոլ»։

Գիշերակաց Երևանում։։

 

 

օր 5

Մեկնոմ

Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում  Զվարթնոց միջազգային օդանավակայան։

 

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

3* Mandarin Hotel2-3 adults4-5 adults6-7 adults8-9 adults10-15 adults
Per adult in DBL/TWIN room201650164650146150133200112850
SNGL supp3700037000370003700037000
Fee for 3rd adult on extra bed in DBL room18315014615012765011655096200
Fee for 6-12 years old child on extra bed in DBL room6290062900629006290062900
4* Ani Central Inn Hotel2-3 adults4-5 adults6-7 adults8-9 adults10-15 adults
Per adult in DBL/TWIN room210900172050153550142450122100
SNGL supp4625046250462504625046250
Fee for 3rd adult on extra bed in DBL room192400153550135050123950103600
Fee for 6-12 years old child on extra bed in DBL room7030070300703007030070300
4* Ani Plaza2-3 adults4-5 adults6-7 adults8-9 adults10-15 adults
Per adult in DBL/TWIN room222000185000168350157250135050
SNGL supp4070040700407004070040700
Fee for 3rd adult on extra bed in DBL room199800162800142450131350111000
Fee for 6-12 years old child on extra bed in DBL room7770077700777007770077700
4* Messier 53 Hotel2-3 adults4-5 adults6-7 adults8-9 adults10-15 adults
Per adult in DBL/TWIN room238650201650181300207200148000
SNGL supp6105061050610506105061050
Fee for 3rd adult on extra bed in DBL room210900172050155400142450122100
Fee for 6-12 years old child on extra bed in DBL room6290062900629006290062900
4* Holiday Inn Express Hotel2-3 adults4-5 adults6-7 adults8-9 adults10-15 adults
Per adult in DBL/TWIN room227500188700170200157250138750
SNGL supp5735057350573505735057350
Extra bed192400153550146150135050129500
5* Ani Grand2-3 adults4-5 adults6-7 adults8-9 adults10-15 adults
Per adult in DBL/TWIN room229400190550172050160950140600
SNGL supp5550055500555005550055500
Fee for 3rd adult on extra bed in DBL room201650164650144300133200112850
Fee for 6-12 years old child on extra bed in DBL room6290062900629006290062900
4+* Ramada hotel and suites2-3 adults4-5 adults6-7 adults8-9 adults10-15 adults
Per adult in DBL/TWIN room259000222000203500192400170200
SNGL supp7030070300703007030070300
Fee for 3rd adult on extra bed in DBL room216450177600159100146150125800
Fee for 6-12 years old child on extra bed in DBL room7030070300703007030070300
4* Radission Blue2-3 adults4-5 adults6-7 adults8-9 adults10-15 adults
Per adult in DBL/TWIN room259000222000203500192400170200
SNGL supp7030070300703007030070300
Fee for 3rd adult on extra bed in DBL room229400188700170200159100138750
Fee for 6-12 years old child on extra bed in DBL room6845068450684506845068450

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Accommodation (4 nights in Yerevan)
  • BB (breakfasts)
  • Transportation service per program
  • Guide service per program
  • Garni temple entry ticket fee
  • Tsaghkadzor ropeway ticket fee (1st level and back)

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Air flight ticket
  • Insurance
  • Visa
  • Family hosted lunch in Garni
  • Meal supplement
  • Personal expenses and tips for guide and driver

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը